ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ
Դրսևորեք ճկունություն
Ընտանեկան կյանքում տղամարդիկ և կանայք երբեմն իրենց պահում են անկարգ՝ համառ երեխաների պես։ Յուրաքանչյուրը պնդում է իրենը, ե ոչ ոք չի ցանկանում զիջել։ Դա կարող է վերածվել մեծ ողբերգության։ Ամուսինները պետք է պատրաստ փնեն համաձայնել միմյանց մոտեցման կամ կարծիքի հետ։ Ընտանիքում երջանկություն չի փնի, քանի դեռ յուրաքանչյուրը կպնդի իրենը։ ԸԵԳ 32.3
Ինչպե՞ս կարող են ամուսինն ու կինը իրենց ընտանեկան կյանքի կազմակերպման հարցում տարակարծիք լինել և միևնույն ժամանակ միմյանց կապված լինել սիրո ամուր թելերով։ Նրանք պիտի միավորեն իրենց շահերն այն ամենում, ինչը վերաբերում է իրենց ընտանիքին։ Ընտանեկան օջախի ջերմությունը անգնահատելի հարստություն է։ Եթե մեկը սխալվում է, թող մյուսը համբերություն դրսևորի և չշրջվի դեմքի վիրավորված արտահայտությամբ։ ԸԵԳ 32.4
Այն ամենը, ինչ մթագնում է ընտանիքի անդորրն ու երջանկությունը, պետք է վճռականապես ճնշել, իսկ դրա փոխարեն դրսևորել բարություն և սեր։ Նա, ով ունի քնքշանքի, համբերության և սիրո ոգի, ի վերջո կհայտնաբերի, որ այդ նույն ոգով իրեն են վերաբերվում։ ԸԵԳ 32.5