ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ
Միբո դբսևոբում
Շատերը սիրո դրսևորումը համարում են թուլություն և հետևում են մի վարվելաձևի, որը վանում է մյուսներին ընկճելով լավ նախատրա— մադրվածությունը։ Եթե բարեկամական, ազնիվ դրդումները զսպվում են, ժամանակի ընթացքում կարող են իսպառ չքանալ, և սիրտը կդառնա ամայի ու սառը։ Մենք պիտի զգուշանանք այդ սխալից։ Սերը չի կարող երկար գոյություն ունենալ, եթե այն ոչ մի կերպ չի դրսևորվում։ Թոդ նրա սիրտը, ով ձեզ հետ կապված է ամուսնական կապերով, չտառապի բարության ու կարեկցանքի պակասից։ ԸԵԳ 26.2
Թոդ յուրաքանչյուրը տա ավեչին, քան պահանջում է։ Ձեր մեջ զարգացրեք բնավոյnւթյան ազնվագույն գծեր և շտապեք խոստովանել միմյանց մեջ եդած դրական հատկանիշները։ ԸԵԳ 26.3
Այն բանի գիտակցումը, որ ձեզ գնահատում են ըստ արժանվույն, հրաշափ խթան է հանդիսանում և բավարարվածության զգացում է առաջացնում։ Կարեկցանքն ու հարգանքը խրախուսում են կատարելության ձգտումը։ ԸԵԳ 26.4
Աշխարհում այսքան անսիրտ մարդկանց գոյության պատճառն այն է, որ իսկական կապվածությունը որակվում է որպես թուլություն, և մարդը շփոթվածություն ու ընկճվածություն է զգում։ ԸԵԳ 27.1