ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ

1/133

ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ

ՆԱԽԱՔէՈյ

Ժամանակակից հասարակությունը տագնապի մեջ է։ Մարդիկ չգիտեն՝ ինչի վրա հենվեն իրենց կյանքում։ Նրանք դժվարանում են որոշել կյանքի արժեքներն ու առաջնահերթությունները։ Ամեն ինչ նրանց համար խճճված է և հարաբերական, չկա ոչինչ հավերժական ու հարատեող։ ԸԵԳ 5.1

Մեր հասարակությունը վերապրում է փոփոխություններ, և դա լրջորեն արտացոլվում է ժամանակակից շատ ընտանիքներում։ Կյանքի ընթացքը արագացել է, ունայն գործերի հորձանուտում մարդիկ մոռանում են էթիկական ե բարոյական արժեքների, հիմքերի և սկզբունքների մասին, առանց որոնց անկարելի է պատկերացնել բարեկեցիկ և երջանիկ կյանքը, որը բերում է ուրախություն ե օրհ-նություն։ ԸԵԳ 5.2

Գիրքը, որն ընթերցում եք հիմա, կհայտնի ձեզ երջանիկ կյանքի սկզբունքները։ Դրանք տրված են Աստծո կողմից ե այդ պատճառով երբեք չեն կորցնի իրենց արդիականությունը։ Դրանք անփոփոխ են և հինավուրց ժողովուրդներէ և մեզ՝ համակարգչային դարում ապրողներիս համար։ Կառուցել սեփական ընտանեկան երջան-կությունը կարելի է միայն ամուր հիմքի՝ քրիստոնեական արժեքների վրա։ ԸԵԳ 5.3

Հեղինակը դիտարկում է բազմազան տեսանկյուններ Սուրբ Գրքի՝ վստահելի, ժամանակով ստուգված իմաստության աղբյուրի տեսակետից։ Աստված, ով ստեղծել է մեզ Իր պատկերով, ինչպես ուրիշ ոչ ոք, գիտի մեր ներաշխարհը, մեր կարիքներն ու պահանջները։ Մեզ մնում է միայն հետևել Նրա իմաստուն խորհուրդներին ու խրատներին ե վայելել իրապես լիարժեք կյանք։ ԸԵԳ 5.4