ԴԱՐԵՐԻ ՓԱՓԱԳԸ
Գլուխ 72. - «Իմ հիշատակի համար»
(Մատթեոս 26.20-29, Մարկոս 14.17-25, Ղուկաս 22.14-23, Հովհաննես 13.18-30)
«ՏԵՐ Հիսուսն այն գիշեր, որ մատնվում էր, հացն առավ և, գոհանալուց հետո, կտրեց ու ասեց. Առեք, կերեք այս է իմ մարմինը, որ ձեզ համար կոտրվում է, սա արեք իմ հիշատակի համար: Այնպես էլ, ընթրիքն ուտելուց հետո, բաժակն առավ ու ասեց. Այս բաժակը նոր ուխտն է իմ արյունով, սա արեք’ քանի անգամ որ խմեք, իմ հիշատակի համար: Որովհետև քանի անգամ որ այս հացն ուտեք և այս բաժակը խմեք, Տիրոջ մահը պատմեցեք, մինչև որ նա կգա” (Ա Կորնթացիս 11.23-26): ԴՓ 805.1
Քրիստոսը կանգնած էր երկու ուխտերի և դրանց երկու մեծ տոների մեջտեղում: Նա’ անբիծ Աստծո Գառը, շուտով Իրեն պիտի զոհաբերեր որպես մեղքի պատարագ, որ այդպիսով վերջ տար չորս հազար տարիների ընթացքում Իր մահը խորհրդանշող կերպարների և ծեսերի ողջ համակարգին: Աշակերտների հետ ուտելով զատիկը’ դրա փոխարեն Նա սահմանեց մի ծառայություն, որը Նրա մեծ զոհաբերության հիշատակը պիտի լիներ: Հրեաների ազգային տոնակատարությունը պիտի վերանար ընդմիշտ: Քրիստոսի սահմանած ծառայությունը պիտի նշվեր Իր հետևորդների կողմից բոլոր երկրներում և բոլոր դարերում: ԴՓ 805.2
Զատիկը հաստատվել է որպես Եգիպտոսի գերությունից Իսրայելի ազատագրման հիշատակ: Աստված պատ- վիրել էր, որ տարեցտարի, երբ երեխաները հարցնեին այս դրվածքի նշանակությունը, այդ պատմությունը կրկնվեր: Այդպես’ հրաշք ազատագրումը միշտ պիտի թարմ մնար ամենքի հիշողության մեջ: Իսկ Տիրոջ Ընթրիքը սահման- վեց ի հիշատակ այն մեծ ազատագրման, որը ձեռք կբերվեր Քրիստոսի մահվան միջոցով: Մինչև Նա կգա երկրորդ անգամ զորությամբ ու մեծ փառքով, այս դրվածքը պետք է նշվի: Սա այն միջոցն է, որով Նրա մեծ սխրանքը հանուն մեզ պիտի վառ մնա մեր սրտերում: [653] ԴՓ 805.3
Եգիպտոսից իրենց ազատագրման ժամանակ Իսրայելի որդիները Զատիկի ընթրիքը կերան կանգնած’ իրենց գոտիները մեջքին և իրենց գավազանները ձեռքներին’ պատրաստ ճամփա ընկնելու: Այդ արարողության կատարման ձևն իսկ համապատասխանում էր նրանց վիճակին, որովհետև նրանք պատրաստվում էին դուրս գալ Եգիպտոսի երկրից և սկսել տանջալից ու դժվարին մի ճամփորդություն անապատի միջով: Բայց Քրիստոսի օրերում իրադրությունը փոխվել էր: Նրանք հիմա չէին պատրաստվում դուրս գալ օտար երկրից, քանի որ ապրում էին իրենց սեփական հողում: Ներդաշնակ իրենց տրված հանգստին’ ժողովուրդը Զատիկի ընթրիքին մասնակցում էր կիսապառկած վիճակում: Սեղանի մոտ դրված էին թախտեր, որոնց վրա պառկում էին հյուրերը’ ձախ թևի վրա կռթնած, որպեսզի աջ ձեռքով ազատ ուտեն: Այս դիրքում հյուրը կարող էր իր գլուխը դնել իր կողքինի կրծքին: Եվ նրա ոտքերը, որ թախտի դրսի կողմում էին, կարելի էր լվանալ’ պտտվելով պառկածների շուրջը: ԴՓ 806.1
Քրիստոսը դեռ սեղանի մոտ էր, որի վրա դրված էր զատկական ընթրիքը: Նրա առջև բաղարջ հաց էր, որն օգտագործվում էր Զատկի ժամանակ: Սեղանին դրված էր նաև Զատկի չթթված գինին: Քրիստոսն օգտվում է այս խորհր- դանիշներից, որպեսզի ներկայացնի Իր անարատ զոհաբերությունը: Թթվածն ու խմորվածը, որ մեղքի և մահվան խորհրդանիշն է, չէր կարող ներկայացնել «անբիծ և անարատ Գառին” (Ա Պետրոս 1.19): ԴՓ 806.2
«Երբ նրանք դեռ ուտում էին, Հիսուսը հացն առավ և, օրհնելով, կտրեց և աշակերտներին տվեց’ ասելով. Առեք կերեք, այս է իմ մարմինը: Եվ բաժակն առավ, գոհացավ և նրանց տվեց’ ասելով. Խմեցեք դրանից ամենքդ, որովհետև այդ է իմ արյունը նոր ուխտի, որ թափվում է շատերի համար ի թողություն մեղքերի: Միայն ասում եմ ձեզ, թե այսուհետև խաղողի այս բերքից էլ չեմ խմի, մինչև այն օրը, երբ ձեզ հետ նոր կխմեմ իմ Հոր արքայության մեջ”: ԴՓ 806.3
Հուդան’ մատնիչը, նույնպես ներկա էր այս սրբազան ծառայությանը: Նա Հիսուսից ընդունեց Նրա կոտրված մարմնի ու թափված արյան խորհրդանիշները և լսեց այս խոսքերը’ «Այս արեք իմ հիշատակի համար»: Եվ նստած այնտեղ’ Աստծո Գառան կողքին, մատնիչը խորհում էր իր մութ ծրագրերի մասին, և վրիժառության չարագուշակ մտքերը հանգիստ չէին տալիս նրան: [654] ԴՓ 807.1
Ոտնալվայի ժամանակ Քրիստոսը համոզիչ ապացույց էր տվել, որ հասկանում է Հուդայի սրտի խորհուրդները: «Դուք ամենքդ չեք մաքուր» (Հովհաննես 13.11),- ասաց Նա: Այս խոսքերը կեղծ աշակերտին համոզեցին, որ Քրիստոսը կարդում է նրա գաղտնի մտադրությունը: Հիմա Քրիստոսն է’լ ավելի պարզորոշ խոսեց: Երբ նրանք բազմած էին սեղանի շուրջ, Նա ասաց’ նայելով Իր աշակերտներին. «Ձեր բոլորիդ համար չեմ ասում. Ես գիտեմ նրանց, որոնց ընտրեցի, բայց որ գրվածը կատարվի, թե’ Նա, որ ինձ հետ հաց էր ուտում, ինձ դեմ բարձրացրեց իր կրունկը»: ԴՓ 807.2
Նույնիսկ հիմա էլ աշակերտները չէին կասկածում Հուդային: Բայց նրանք տեսան, որ Քրիստոսը խիստ հուզված է: Մի մռայլ, սարսափելի կանխազգացում համակեց ամենքին, որի բնույթը նրանք չէին հասկանում: Երբ նրանք լուռ ուտում էին, Հիսուսն ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, թե ձեզանից մեկը մատնելու է ինձ»: Ահ ու զարմանք պատեց նրանց այս խոսքերից: Նրանք չէին հասկանում, թե ինչպես կարող էր իրենցից մեկը ուխտադրուժ կերպով վարվել իրենց աստվածային Ուսուցչի հետ: Ինչո՞ւ մատնել Նրան: Եվ ո՞ւմ: Ո՞ւմ սրտում կարող էր ծնվել այդ չար մտադրությունը: Իհարկե, տաս- ներկու սիրելիներից և ոչ մեկի, ովքեր ամենից առավել արտոնություն են ունեցել լսելու Նրա քարոզները, ովքեր ճաշակել են Նրա հրաշալի սերը, և ում Նա այդքան մեծ պատիվ է արել’ սերտ հարաբերությունների մեջ մտնելով նրանց հետ: ԴՓ 807.3
Երբ նրանք գիտակցեցին Քրիստոսի խոսքերի կարևորությունը և հիշեցին, թե որքան ճշմարիտ են միշտ եղել Նրա ասածները, ահ ու անվստահություն տիրեց նրանց: Նրանք սկսեցին քննել իրենց սրտերը’ տեսնելու, թե չկա՞ արդյոք այնտեղ որևէ բան իրենց Ուսուցչի դեմ: Ամենա- ցավագին հուզմունքով մեկը մյուսի հետևից նրանք հարցրին. «Մի՞թե ես եմ, Տեր”: Բայց Հուդան նստած էր լուռ: Վերջապես Հովհաննեսը մեծ դառնությամբ հարցրեց. «Տեր, դա ո՞վ է»: Եվ Հիսուսը պատասխանեց. «Նա, որ իր ձեռքը ինձ հետ ափսեի մեջ է տանում: Բայց մարդու Որդին գնում է’ ինչպես Նրա համար գրված է, սակայն վա’յ այն մարդուն, ում ձեռքով մարդու Որդին կմատնվի, ավելի լավ էր, եթե այդ մարդը ծնված չլիներ»: Հարցնելով’ «Մի՞թե ես եմ, Տեր», աշակերտներն ուշադիր նայեցին մեկը մյուսի դեմքին: Եվ հիմա ամենքի ուշադրությունը դարձավ Հուդայի վրա, քանի որ նա լուռ էր: Հարցերի և զարմանքի արտահայտությունների աղմուկի մեջ Հուդան չէր լսել Հովհաննեսի հարցին տրված Հիսուսի պատասխանը: Բայց հիմա, աշակերտների զննող հայացքներից խուսափելու համար, նա էլ նրանց պես հարցրեց. «Մի՞թե ես եմ, Վարդապետ”: Հիսուսը հանդիսավոր կերպով պատասխանեց. «Դու ասեցիր”: ԴՓ 808.1
Զարմացած և շփոթված այն բանից, որ իր մտադրությունը բացահայտվեց, Հուդան շտապ վեր կացավ’ դուրս գալու սենյակից: «Եվ Հիսուսը նրան ասեց. ինչ որ անում ես’ շուտով արա: ... Նա էլ, երբ որ պատառն առավ, շուտով դուրս գնաց, և գիշեր էր”: Գիշերը մատնիչի համար եկավ այն ժամանակ, երբ նա հեռացավ Քրիստոսից դեպի դրսի խավարը: ԴՓ 808.2
Մինչև այս քայլը Հուդան դեռևս հնարավորություն ուներ ապաշխարելու: Բայց երբ նա լքեց իր Տիրոջ և աշակերտների ներկայությունը, վերջնական վըճիռն արդեն ընդունված էր: Նա անցել էր սահմանագիծը: [655] ԴՓ 809.1
Զարմանալի էր Հիսուսի երկայնամտությունն այս փորձվող հոգու հանդեպ: Նա ամեն ինչ արել էր Հուդային փրկելու համար: Այն բանից հետո, երբ նա երկու անգամ պայմանավորվել էր մատնել իր Տիրոջը, Հիսուսը դարձյալ հնարավորություն տվեց նրան ապաշխարելու: Կարդալով դավաճանի սրտի գաղտնի մտադրությունը’ Քրիստոսը Հուդային տվեց Իր աստվածության վերջնական համոզիչ վկայությունը: Կեղծ աշակերտի համար սա ապաշխարության վերջին կոչն էր: Այն ամենն, ինչ կարող էր անել Քրիստոսի աստվածամարդկային սիրտը, արդեն արված էր: Ողորմության ալիքները, հետ մղվելով հպարտության ժայռերից, կրկին վերադառնում էին ենթարկեցնող սիրո ավելի ուժգին հոսանքով: Բայց թեև ցնցված և տագնապած, որ իր հանցանքը մերկացվել էր, Հուդան միայն էլ ավելի խստացրեց իր սիրտը: Թողնելով սրբազան ընթրիքը’ նա դուրս եկավ’ ավարտին հասցնելու մատնության գործը: ԴՓ 809.2
Վայ ասելով Հուդային’ Քրիստոսը նաև ողորմություն դրսևորեց Իր աշակերտների հանդեպ: Նա այդպիսով տվեց Իր մեսիական առաքելության վերջնական ապացույցը: «Հիմա ասում եմ ձեզ լինելուց առաջ, որ երբ որ լինի, հավատաք, թե ԵՍ ԵՄ»: Եթե Հիսուսը լռեր’ ցույց չտալով, որ տեղյակ է, թե ինչ է սպասվում Իրեն, աշակերտները կարող էին մտածել, որ իրենց Ուսուցիչը աստվածային կանխատեսություն չունի, և որ Նա զարմացած էր, որ ընկել է արյունարբու ամբոխի ձեռքը: Մեկ տարի առաջ Հիսուսն Իր աշակերտներին ասել էր, որ Նա ընտրել է տասներկուսին, և որ նրանցից մեկը սատանա է: Հիմա Հուդային ասված Նրա խոսքերը վկայում էին, որ նրա ուխտադրժությունը լիովին հայտնի է Տիրոջը, ինչը կամրապնդեր Քրիստոսի ճշմարիտ հետևորդների հավատը Նրա նվաստացման ժամանակ: Ու տեսնելով Հուդայի զարհուրելի վախճանը’ նրանք կհիշեին այն վայը, որ Հիսուսն ասել էր մատնիչի համար: ԴՓ 809.3
Փրկիչը նաև մի ուրիշ նպատակ ուներ: Իմանալով, որ Հուդան դավաճան է, Նա չէր դադարել ծառայել նրան: Աշակերտները չէին հասկացել ոտնալվայի ժամանակ ասված Նրա այս խոսքերը’ «Ոչ ամենքդ եք մաքուր”, և ոչ էլ նրանք, որ Նա ասաց սեղանի շուրջը. «Նա, ով ինձ հետ հաց էր ուտում, իր կրունկը բարձրացրեց իմ դեմ” (Հովհաննես 13.11,18): Բայց ավելի ուշ, երբ պարզվեց Նրա խոսքերի նշանակությունը, նրանք ինչ-որ չափով պատկերացրին, թե որքան երկայնամիտ ու ողորմած է Աստված նույնիսկ ամենածանր հանցագործի հանդեպ: ԴՓ 810.1
Հիսուսը, թեև ճանաչում էր Հուդային ամենասկզբից, լվաց նրա ոտքերը, և մատնիչը առավելություն ուներ միավորվելու Քրիստոսի հետ’ մասնակցելով սրբազան արարողությանը: Երկայնամիտ Փրկիչը ձեռք առավ բոլոր միջոցները, որպեսզի մեղավորն ընդունի Իրեն, ապաշխարի և մաքրվի մեղքի պղծությունից: Սա օրինակ է մեզ համար: Երբ մենք ենթադրում ենք, թե ինչ-որ մեկը մոլորվում կամ մեղք է գործում, չպետք է մեզ հեռու պահենք նրանից: Ոչ մի դեպքում չի կարելի անտարբեր թողնել նրան փորձության մեջ կամ էլ մղել դեպի սատանայի տա- րածքը: Սա Քրիստոսի մեթոդը չէ: Հենց այն պատճառով, որ աշակերտները մոլորված էին ու մեղավոր, Նա լվաց նրանց ոտները, և տասներկուսից միայն մեկն էր, որ այդպես էլ չապաշխարեց: [656] ԴՓ 810.2
Քրիստոսի օրինակը մեզ թույլ չի տալիս զրկելու որևէ մեկին Տիրոջ Ընթրիքին մասնակցելուց: Ճիշտ է, որ բացահայտ մեղքը բացառում է մեղավորի մասնակցությունը: Դա պարզ սովորեցնում է Սուրբ Հոգին (Ա Կորնթացիս 5.11): Բայց սրանից վեր ոչ ոք իրավունք չունի դատելու: Աստված մարդկանց չի թողել որոշելու, թե ով պետք է մասնակցի Ընթրիքին, իսկ ով’ ոչ: Որովհետև ո՞վ կարող է կարդալ սիրտը: Ո՞վ կարող է տարբերել որոմը ցորենից: «Ուրեմն թող մարդ փորձի իր անձը, և ապա այն հացից ուտի և այն բաժակից խմի”: Որովհետև «ով որ այս հացն ուտի կամ այս բաժակը խմի անարժանությամբ, նա պարտական կլինի Տիրոջ մարմնին»: «Անարժանությամբ ուտողը և խմողը իր անձի դատաստանի համար է ուտում և խմում, քանի որ չի տարբերում Տիրոջ մարմինը” (Ա Կորն- թացիս 11.28,27,29): ԴՓ 810.3
Երբ հավատացյալները հավաքվում են նշելու ինչ-որ արարողություն, այնտեղ ներկա են լինում մարդկային աչքի համար անտեսանելի լրաբերներ: Այնտեղ կարող է Հուդա լինել հավաքվածների մեջ, իսկ դա նշանակում է, որ ներկա են այնտեղ նաև խավարի իշխանի լրաբերները, որովհետև նրանք մշտապես ուղեկցում են բոլորին, ովքեր հրաժարվում են առաջնորդվել Սուրբ Հոգով: Երկնային հրեշտակները նույնպես ներկա են: Այս աներևույթ այցելուները միշտ ներկա են նման հավաքներին: Կարող են լինել անձնավորություններ, ովքեր սըրտանց չեն ծառայում ճշմարտութանն ու սրբությանը, սակայն ուզում են մասնակցել արարողությանը: Նրանց չպետք է արգելել: Այնտեղ վկաներ կան, ովքեր ներկա են եղել, երբ Հիսուսը լվացել է աշակերտների և Հուդայի ոտները: Դա տեսել են ոչ միայն մարդկային աչքերը: ԴՓ 811.1
Քրիստոսն Իր Սուրբ Հոգով նույնպես ներկա է այնտեղ’ կնիք դնելու Իր իսկ սահմանած արարողության վրա: Նա այնտեղ է, որպեսզի համոզի և փափկացնի սիրտը: Զղջում արտահայտող ոչ մի հայացք, ոչ մի միտք չի վրիպում Նրա ուշադրությունից: Նա սպասում է ապաշխարողին ու սրտով փշրվածին: Ամեն ինչ պատրաստ է ընդունելու այդ հոգին: Նա, ով լվաց Հուդայի ոտքերը, փափագում է ամեն մի սիրտ լվանալ մեղքի բծերից: ԴՓ 811.2
Ոչ ոք չպետք է հրաժարվի մասնակցել Հաղորդությանը միայն այն պատճառով, որ դրան կարող են ներկա լինել մի քանի անարժաններ: Յուրաքանչյուր աշակերտ կոչված է բացահայտ մասնակցելու արարողությանը և այդ- պիսով վկայելու, որ Քրիստոսին ընդունում է որպես անձնական Փրկիչ: Հենց Իր սահ-մանած ծառայությունների ժամանակ է, որ Հիսուսը հանդիպում է Իր ժողովըրդին և զորացնում նրան Իր ներկայությամբ: Ու թեև ծիսակատարությունը կարող են վարել մարդիկ անարժան սրտերով ու ձեռքերով, Քրիստոսը ներկա է այնտեղ’ ծառայելու Իր զավակներին: Բոլոր նրանք, ովքեր գալիս են հավատով առ Քրիստոս, մեծապես կօրհնվեն: Իսկ նրանք, ովքեր արհամարհում են այս արարողությունները և մերժում աստվածատուր առավելությունը, մեծ կորուստ կունենան: Հենց նրանց մասին կարելի է ասել. «Ոչ ամենքդ եք մաքուր”: [657] ԴՓ 811.3
Իր աշակերտների հետ կիսելով հացն ու գինին’ Քրիստոսը խոստացավ նրանց դառնալու իրենց Փրկիչը: Նա նոր ուխտ կապեց նրանց հետ, որով բոլոր Նրան ընդունողները Աստծո զավակներ են դառնում և Քրիստոսի հետ ժառանգակիցներ: Այս ուխտը նրանց շնորհում էր ամեն մի օրհնություն, որ երկինքը կարող էր տալ ինչպես այս, այնպես էլ գալիք կյանքի համար: Այս ուխտը պիտի վավերացվեր և հաստատվեր Քրիստոսի արյունով: Եվ Հաղորդության ծառայությունն աշակերտների հիշողության մեջ պիտի միշտ թարմ պահեր այն անսահման զոհաբերությունը, որ մատուցվելու էր անհատապես նրանցից յուրաքանչյուրի համար’ որպես անկյալ մարդկային ցեղի մի մասնիկը: ԴՓ 812.1
Բայց Հաղորդության ծառայությունը չպետք է տխրության ժամանակ լինի: Այն դրա համար չի սահմանվել: Հավաքվելով Տիրոջ սեղանի շուրջը’ Նրա աշակերտները չպետք է հիշեն իրենց սխալներն ու ողբան, չպետք է մտածեն իրենց անցյալ հոգևոր փորձերի մասին, որքան էլ որ դրանք ոգեշնչող կամ հուսահատեցնող լինեն, չպետք է հիշեն իրենց և իրենց եղբայրների միջև եղած տարաձայ- նությունները: Դրա համար կա նախապատրաստական ծառայություն: Ինքնաքննումը, մեղքերի խոստովանությունը և տարաձայնությունների հարթումը’ այս ամենը պետք է արդեն արված լինի: Հիմա նրանք գալիս են հանդիպելու Քրիստոսին: Նրանք պետք է կանգնեն ոչ թե խա- չի ստվերի տակ, այլ դրա փրկարար լույսի ներքո: Նրանք պետք է բացեն իրենց սրտերը Արդարության Արեգակի պայծառ շողերի առջև: Սրբված Քրիստոսի թանկագին արյունով, լիովին գիտակցելով Նրա անտեսանելի ներ- կայությունը’ նրանք պիտի լսեն Նրա խոսքերը. «Խաղաղություն եմ թողնում ձեզ, իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ, ոչ թե ինչպես աշխարհն է տալիս, ես տալիս եմ ձեզ” (Հովհաննես 14.27): ԴՓ 812.2
Տերն ասում է. երբ գիտակցում ես քո մեղավորությունը, հիշիր, որ Ես մեռել եմ քեզ համար: Երբ ճնշվում, հալածվում կամ չարչարվում ես հանուն Ինձ և ավետարանի, հիշիր Իմ սերը’ այնքան մեծ, որ հանուն քեզ Ես տվեցի Իմ կյանքը: Երբ քո պարտականությունները դժվարին ու բարդ են թվում, և քո բեռն’ անտանելի, հիշիր, որ հանուն քեզ Ես խաչն եմ կրել’ արհամարհելով ամոթը: Երբ քո հոգին ընկրկում է ծանր փորձությունից, հիշիր, որ քո Փրկիչը կենդանի է, որպեսզի բարեխոսի քեզ համար: ԴՓ 813.1
Հաղորդության ծառայությունը մատնանշում է Քրիստոսի երկրորդ գալուստը: Այն նախատեսված էր աշակերտների սրտերում այս հույսը վառ պահելու համար: Երբ էլ որ նրանք հավաքվեն հիշատակելու Նրա մահը, պետք է հիշեն, թե ինչպես Նա «բաժակն առավ, գոհացավ և նրանց տվեց’ ասելով. Խմեցեք դրանից ամենքդ, որովհետև այդ է իմ արյունը նոր ուխտի, որ թափվում է շատերի համար ի թողություն մեղքերի: Միայն ասում եմ ձեզ, թե այսուհետև խաղողի այս բերքից էլ չեմ խմի, մինչև այն օրը, երբ ձեզ հետ նոր կխմեմ իմ Հոր արքայության մեջ”: Նեղությունների մեջ նրանց մխիթարում էր իրենց Տիրոջ վերադարձի հույսը: Անասելի թանկ էր նրանց համար այս միտքը. «Քանի անգամ որ այս հացն ուտեք և այս բաժակը խմեք, Տիրոջ մահը պատմեցեք, մինչև որ նա կգա” (Ա Կորնթացիս 11.26): [660] ԴՓ 813.2
Այս ամենը մենք երբեք չպետք է մոռանանք: Հիսուսի սերն իր զսպող զորությամբ պետք է միշտ թարմ մնա մեր հիշողության մեջ: Քրիստոսը սահմանեց այս դրվածքը, որպեսզի այն, դիմելով մեր սրտին, խոսի մեր հանդեպ Աստծո մեծ սիրո մասին: Մենք կարող ենք մեկ լինել Աստծո հետ միմիայն Քրստոսի միջոցով: Սերն ու միությունը եղբայրների միջև պիտի ամրանան ու ընդմիշտ հաստավեն Հիսուսի սիրով: Եվ միայն Քրիստոսի մահն է, որ կարող է գործուն դարձնել մեզ համար Նրա սերը: Մենք կարող ենք ուրախությամբ սպասել Նրա գալստյանը միայն այն պատճառով, որ Նա մեռել է: Նրա զոհը մեր հույսերի ու հավատի կենտրոնն է: ԴՓ 814.1
Մեր Տիրոջ նվաստացումն ու չարչարանքը մատնանշող արարողությունները շատ հաճախ միայն ձևական բնույթ են կրում: Դրանք հատուկ նպատակի համար են սահմանվել: Մեր զգայարանները պիտի կենդանանան, որպեսզի ըմբռնեն աստվածապաշտության խորհուրդը: Ամեն ոք առավելություն ունի մեզանից շատ ավելի խորն ընկալելու Քրիստոսի փրկարար զոհը: «Ինչպես Մովսեսն օձը բարձրացրեց անապատում”, այնպես էլ մարդու Որդին բարձրացվեց, «որպեսզի ամեն Նրան հավատացողը չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա» (Հովհաննես 3.14,15): Մենք պիտի նայենք Գողգոթայի խաչին գամված մեռնող Փրկչին: Մեր հավիտենական շահերը պահանջում են, որ հավատանք Քրիստոսին: ԴՓ 814.2
Մեր Տերն ասել է. «Եթե մարդի Որդու մարմինը չուտեք և նրա արյունը չխմեք, կյանք չունեք ձեզանում: ... Որովհետև իմ մարմինը ճշմարիտ կերակուր է, և իմ արյունը ճշմարիտ խմելիք է” (Հովհաննես 6.54-55): Սա վերաբերում է նաև մեր ֆիզիկական բնությանը: Մեր երկրային կյանքով մենք պարտական ենք Քրիստոսի մահվանը: Հա- ցը, որ մենք ուտում ենք, Նրա խոցված մարմնի փրկագինն է: Ջուրը, որ մենք խմում ենք, գնված է Նրա թափված արյունով: Յուրաքանչյուր մարդ’ արդար թե մեղավոր, ուտելով իր հանապազօրյա հացը, սնվում է Քրիստոսի մարմնով և արյունով: Գողգոթայի խաչը դրոշմված է ամեն մի բոքոնի վրա: Այն արտացոլվում է ամեն մի աղբյուրի ջրերի մեջ: Ահա թե ինչ սովորեցրեց Քրիստոսը’ ցույց տալով Իր մեծ զոհաբերության խորհրդանիշները: Այն լույսը, որ շողում է վերնատանն արված Հաղորդության ծառայությունից, սրբացնում է մեր ամենօրյա կերակուրը: Ընտանեկան հացկերույթը վերածվում է Տիրոջ ընթրիքի, իսկ կերակուրը’ սրբության: [661] ԴՓ 814.3
Եվ որքա՜ն ավելի շատ են Քրիստոսի խոսքերը վերաբերում մեր հոգևոր բնությանը: Նա ասում է. «Իմ մարմինն ուտողը և իմ արյունը խմողը հավիտենական կյանք ունի”: Մենք կարող ենք ապրել սուրբ կյանքով միայն այն դեպքում, եթե ընդունում ենք հանուն մեզ Գողգոթայի խաչին զոհած Նրա կյանքը: Եվ այս կյանքը մենք ստանում ենք’ ընդունելով Նրա խոսքը և կատարելով այն ամենն, ինչ Նա պատվիրել է: Այդպես մենք դառնում ենք մեկ Նրա հետ: «Իմ մարմինն ուտողը և իմ արյունը խմողը,- ասաց Նա,- մնում է ինձանում և ես’ նրանում: Ինչպես ինձ ուղարկեց կենդանի Հայրը, և ես կենդանի եմ Հոր համար, այնպես էլ նա, որ ինձ ուտում է, կենդանի կլինի ինձ համար” (Հովհաննես 6.55,57,58): Այս գրվածքը հատուկ իմաստով վերաբերում է սուրբ Հաղորդությանը, որը կենդանի կապ է ստեղծում հավատացյալի ու Քրիստոսի միջև, և ապա նրանց միացնում է Հոր հետ: Բառիս բուն իմաստով այդ ծառայությունը կախյալ մարդկային էակներին հաղորդակցում է Աստծո հետ: ԴՓ 815.1
Ընդունելով Քրիստոսի մարմինն ու արյունը խորհրդանշող հացն ու գինին’ մենք մտովի տեղափոխվում ենք վերնատուն և մասնակցում Տիրոջ Ընթրիքին: Մենք ասես անցնում ենք այն պարտեզով, որտեղ հոգեվարքի սոսկա- լի պահեր է ապրել Նա, ով Իր ուսերին կրեց աշխարհի մեղքերը: Մենք ականատես ենք լինում այն պայքարին, որի միջոցով ձեռք բերվեց մեր հաշտությունն Աստծո հետ: Մեր առջև պատկերվում է խաչված Քրիստոսը: ԴՓ 815.2
Նայելով խաչյալ Փրկչին’ մենք ավելի խորն ենք գիտակցում Երկնքի Վեհափառության մատուցած զոհաբերության մեծությունն ու նշանակությունը: Փրկության ծրագիրը փառավորվում է մեր առջև, և Գողգոթայի տեսարանը ակնածանք ու սուրբ զգացմունքներ է արթնացնում մեր սրտերում: Մեր շուրթերն ու սրտերը կփառաբանեն Աստծուն և Գառանը, որովհետև հպարտությունն ու եսապաշտությունը տեղ չունեն այն հոգում, որն իր հիշողության մեջ թարմ է պահում Գողգոթայի իրադարձությունները: ԴՓ 816.1
Նա, ով տեսնում է Փրկչի անհուն սերը, կազնվանա հոգով, կմաքրվի սրտով և կվերափոխվի բնավորությամբ: Նա լույս կդառնա աշխարհին, որպեսզի ինչ-որ չափով արտացոլի այդ խորհրդավոր սերը: Որքան ավելի շատ խորհենք Քրիստոսի խաչելության մասին, այնքան ավելի խորը կըմբռնենք առաքյալի այս խոսքերը. «Սակայն ինձ քավ լիցի պարծենալ, բայց միայն մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչով, որ նրանով աշխարհն ինձ համար խաչված է, ես էլ’ աշխարհի” (Գաղատացիս 6.14): [662] ԴՓ 816.2