ԴԱՐԵՐԻ ՓԱՓԱԳԸ

24/87

Գլուխ 24. - «Չէ՞որ սա Հովսեփի որդին է”

(Ղուկաս 4.16-30)

ԳԱԼԻԼԵԱՅՈՒՄ Քրիստոսի ծառայության պայծառ օրերի վրա մի ստվեր իջավ: Նազարեթի բնակիչները մերժեցին Նրան: «Չէ՞ որ սա Հովսեփի որդին է»,- ասում էին նրանք: ԴՓ 266.1

Մանկության և պատանեկության տարիներին Հիսուսն Իր եղբայրների հետ Նազարեթի ժողովարանն էր գնում պաշտամունքի: Իր ծառայությունը սկսելուց հետո Նա հեռացավ համայնքից, սակայն բոլորին հայտնի էր այն ամենը, ինչ տեղի էր ունեցել Նրա հետ: Երբ Նա կրկին հայտնվեց ժողովարանում, մարդկանց հետաքրքրությունն ու սպասումները հասան իրենց գագաթնակետին: Այստեղ Նա տեսավ ծանոթ դեմքեր, որոնց ճանաչում էր դեռ մանկությունից: Այստեղ էին Նրա մայրը, եղբայրներն ու քույրերը, և բոլորի հայացքներն ուղղվեցին Նրա վրա, երբ շաբաթ օրը Նա մտավ ժողովարան և տեղ գրավեց երկրպագողների մեջ: ԴՓ 266.2

Սովորականի պես ավագն ընթերցում էր մարգարեներից’ հորդորելով ժողովրդին շարունակել հուսալ Մեսիայի համար, որ պետք է փառավոր թագավորություն հիմներ և ազատեր իրենց օտարերկրյա կեղեքիչներից: Նա քաջալերում էր իր ունկնդիրներին’ ձգտելով ապացուցել, որ Մեսիայի գալուստը մոտ է: Նա նկարագրում էր Նրա գալստյան փառքը’ ընդգծելով այն միտքը, որ Նա գալու է Իր զորքերի ուղեկցությամբ’ ազատագրելու Իսրայելը: ԴՓ 266.3

Եթե ժողովարանում ներկա էր լինում մի որևէ վարդապետ, նա սովորաբար քարոզ էր կարդում, և ցանկացած իսրայելցի կարող էր ընթերցել մարգարեների գրվածքներից: Այդ շաբաթ օրը Հիսուսին խնդրեցին մասնակցել ծառայությանը: Նա «կանգնեց, որ կարդա: Եվ Եսայիա մարգարեի գիրքը տվեցին նրան» (Ղուկաս 4.16,17): Բոլորին հայտնի էր, որ այն, ինչ Նա կարդաց, վերաբերում էր Մեսիային. [237] ԴՓ 266.4

«Տիրոջ Հոգին ինձ վրա է, որի համար էլ օծեց ինձ:
Նա ինձ ուղարկել է աղքատներին ավետարանելու,
Սրտով կոտրվածներին բժշկելու,
Գերիներին թողություն քարոզելու,
Եվ կույրերին տեսություն.
Խոցվածներին ազատ արձակելու,
Եվ քարոզելու Տիրոջ ընդունելի տարին»:
ԴՓ 267.1

«Եվ գիրքը փակեց, տվեց պաշտոնյային... և ժողովարանի մեջ ամենքի աչքերը նրան էին մտիկ տալիս... Եվ ամենքը վկայում էին նրան, և զարմանում էին այն շնորհաց խոսքերի վրա, որ դուրս էին գալիս նրա բերանից” (Ղուկաս 4.20-22): ԴՓ 267.2

Հիսուսը կանգնած էր ժողովրդի առջև որպես Իրեն վերաբերող մարգարեությունների կենդանի մեկնաբան: Բացատրելով Իր կարդացածը’ Նա խոսեց այն մասին, որ Մեսիան ճնշվածների մխիթարիչն է, գերիների ազատարարը, տառապյալների բժիշկը, որ Նա է վերականգնում կույրերի տեսողությունը և աշխարհին հայտնում ճշմարտության լույսը: Նրա ազդեցիկ ձայներանգն ու տպավորիչ խոսքերն այնպես էին ցնցել լսողներին, որ նրանք, ինչպես երբեք, զարմացած և ապշած էին: Աստվածային ներգործության ալիքը փշրեց բոլոր արգելքները, և նրանք Մովսեսի նման տեսան Անտեսանելիին: Եվ քանի որ Սուրբ Հոգին հուզել էր նրանց սրտերը, նրանք արձագանքեցին ջերմ «ամեն»-ներով և Տիրոջը փառա- բանելով: ԴՓ 267.3

Բայց երբ Հիսուսը հայտարարեց’ «Այսօր այս գիրքը կատարվեց ձեր ականջներում», նրանք անսպասելիորեն սկսեցին մտածել իրենց ուղղված Նրա պնդումների և հենց իրենց մասին: Նրանք’ իսրայելցիները, Աբրահամի զավակները, ներկայացվել էին որպես գերիներ: Նրանց անվանել էին բանտարկյալներ, որոնց պետք էր ազատել չարի իշխանությունից, կույրեր, ովքեր ճշմարտության լույսի կարիքն ունեին: Նրանց հպարտությունը խոցված էր, և նրանք անհանգստացած էին: Հիսուսն ուզում էր հասկացնել, որ Ինքը եկել է բոլորովին այլ առաքելությամբ, որ Իր ծառայությունը միանգամայն տարբերվում է նրանից, ինչ նրանք էին ցանկանում: Նրանց գործերը կարող էին ջրի երես դուրս գալ: Չնայած արտաքին ծե- սերի նկատմամբ իրենց բծախնդրությանը’ նրանք ընկրկեցին այդ պարզ, զննող աչքերի խորաթափանցության առջև: ԴՓ 267.4

«Ո՞վ է այս Հիսուսը»,- հարցնում էին նրանք: ԴՓ 268.1

Նա, ով Իրեն էր վերագրել Մեսիայի փառքը, ընդամենը հյուսնի որդի էր, որ աշխատել էր Իր հոր’ Հովսեփի հետ: Նրանք տեսել էին Նրան’ հոգնած շրջելիս բլուրների վրա, ծանոթ էին Նրա եղբայրներին ու քույրերին և գիտեին Նրա կյանքն ու գործերը: Նրանք տեսել էին Նրա զարգացումն ու աճը մանկությունից մինչև պատանեկություն և պատանեկությունից մինչև հասունություն: Ու թեև գիտեին, որ Նրա կյանքն անբիծ է եղել, միևնույնն է, չէին ուզում հավատալ, որ հենց Նա է Խոստացվածը: [238] ԴՓ 268.2

Որքա՜ն կտրուկ էր տարբերվում նոր թագավորության մասին Նրա ուսմունքը ծերերի ուսմունքից: Հիսուսը ոչինչ չէր ասում հռոմեացիներից ազատագրվելու մասին: Նրանք լսել էին, որ Նա հրաշքներ է գործել, հույս էին ունեցել, որ Նրա զորությունն ազատություն կբերի իրենց, բայց Նա կարծես միտք էլ չուներ այդ անելու: ԴՓ 268.3

Ու երբ նրանք բացեցին կասկածների դուռը, նրանց սրտերը, որ քիչ առաջ փափկել էին, ավելի դաժանացան: Սատանան որոշել էր, որ կույր աչքերն այդ օրը չբացվեն, և ոչ էլ ազատ արձակվեն գերության մեջ բռնված հոգինե- րը: Նա ջանք չէր խնայում, որպեսզի պահի նրանց անհավատության խավարի մեջ: Քիչ առաջ նրանք գրեթե համոզված էին, որ իրենց առջև խոսողը Փրկիչն է, սակայն այդ համոզմունքը շատ կարճ տևեց: ԴՓ 268.4

Բայց հիմա Հիսուսն ապացուցեց Իր Աստվածությունը’ ի հայտ բերելով նրանց ծածուկ մտքերը: Եվ նա նրանց ասաց. «Իհարկե, այս առակը կասեք ինձ. «Բժի’շկ, քո ա’ն- ձը բժշկիր. որչափ բաներ լսեցինք’ Կափառնայումի մեջ եղած, այստեղ’ քո հայրենիքում էլ արա»“: Եվ ասաց. «Ճշմարիտ ասում եմ ձեզ, թե ոչ մի մարգարե ընդունելի չէ իր հայրենիքում: Եվ ճշմարտությամբ ասում եմ ձեզ, թե Եղիայի օրերին Իսրայելի մեջ շատ որբևայրիներ կային, երբ որ երկինքը երեք տարի և վեց ամիս փակվեց, այնպես, որ բոլոր երկրի վրա մեծ սով եղավ: Եվ Եղիան նրանցից ոչ ոքի մոտ չուղարկվեց, բայց միայն սիդոնացիների Սարեփթան’ մի որբևայրի կնոջ մոտ: Եվ շատ բորոտներ կային Իսրայելի մեջ Եղիսե մարգարեի ժամանակին, և նրանցից ոչ ոք չսրբվեց, բայց միայն Նեեման ասորին» (Ղուկաս 4.23-27): ԴՓ 269.1

Նշելով այս իրադարձությունները մարգարեների կյանքից’ Հիսուսը պատասխանեց Իր ունկնդիրների այն հարցերին, որ չէին հնչել: Իր ընտրյալ ծառաներին Աստված թույլ չէր տվել աշխատել կարծրասիրտ և անհավատ ժողովրդի համար: Բայց նրանց, ովքեր զգայուն սիրտ և ամուր հավատ ունեին, մարգարեների միջոցով շնորհել էր Իր զորության վկայությունները: Եղիայի օրերում Իսրայելը հեռացել էր Աստծուց: Իսրայելցիները կառչել էին իրենց մեղքերից և մերժել Տիրոջ լրաբերների միջոցով տրվող Հոգու նախազգուշացումները: Այդպիսով’ նրանք փակել էին այն ճանապարհը, որով Աստծո օրհնությունը կարող էր հասնել իրենց: Տերն անցավ իսրայելցինե- րի տների կողքով և Իր ծառայի համար ապաստան գտավ հեթանոսական երկրում’ մի կնոջ մոտ, ով ընտրյալ ժողովրդին չէր պատկանում: Բայց այս կնոջը շնորհ արվեց, որովհետև նա ապրել էր իրեն բացված լույսի համաձայն և պատրաստ էր ընդունելու ավելի մեծ լույսը, որն Աստված ուղարկել էր նրան Իր մարգարեի միջոցով: [239] ԴՓ 269.2

Այդ նույն պատճառով էլ Իսրայելի բորոտներն անու- շադրության մատնվեցին Եղիսեի ժամանակներում: Բայց Նեեմանը’ հեթանոս ազնվականը, հավատարիմ էր եղել արդարության իր համոզմունքներին և օգնության մեծ կարիք էր զգացել: Նա պատրաստ էր ընդունելու Աստծո շնորհի պարգևը: Նա ոչ միայն մաքրվեց իր բորոտությունից, այլև օրհնվեց’ ճանաչելով ճշմարիտ Աստծուն: ԴՓ 270.1

Աստծո առջև մեր գրաված դիրքը կախված է ոչ թե նրանից, թե որքան լույս ենք ստացել, այլ թե ինչպես ենք օգտագործել ստացածը: Այդպես նույնիսկ հեթանոսները, ովքեր իրենց իմացածի չափով ընտրում են արդարությունը, ավելի բարվոք վիճակում են գտնվում, քան նրանք, ովքեր մեծ լույս ունեն և իրենց Աստծո ծառաներ են համարում, բայց իրականում մերժում են լույսը և իրենց ամենօրյա կյանքով ուրանում իրենց հավատը: ԴՓ 270.2

Ժողովարանում Իր ունկնդիրներին ուղղված Հիսուսի խոսքերը խոցեցին նրանց ինքնասիրությունը’ նրանց գիտակցությանը հասցնելով դաժան ճշմարտությունն այն մասին, որ իրենք հեռացել են Աստծուց և զրկվել Նրա ժողովուրդը կոչվելու իրավունքից: Ամեն մի խոսք, որը բացահայտում էր նրանց իրական վիճակը, ասես կտրում էր դանակի պես: Հիմա նրանք արհամարհեցին այն հավատը, որով Հիսուսը ոգևորել էր իրենց սկզբում: Նրանք չէին ընդունի, որ Նա, ով դուրս է եկել աղքատ և թշվառ ընտանիքից, կարող է սովորական մարդ չլինել: [240] ԴՓ 270.3

Նրանց անհավատությունը չարակամություն առաջ բե- րեց: Նրանք ընկան սատանայի իշխանության տակ և կատաղությամբ լցվեցին Փրկչի հանդեպ: Նրանք երես թեքեցին Նրանից, ում առաքելությունն էր բուժել ու ամոքել, և այժմ արդեն սկսեցին դրսևորել չարագործի բնավորությունը: ԴՓ 270.4

Երբ Հիսուսը հիշատակեց հեթանոսներին տրված օրհնությունների մասին, Նրա ունկնդիրների ազգային մոլեգին հպարտությունն արթնացավ, և Նրա խոսքերը կորան ձայների ժխորի մեջ: Այս մարդիկ պարծենում էին, թե պահում են օրենքը, բայց հիմա, երբ վիրավորանք էր հասցվել նրանց նախապաշարմունքին, նրանք պատրաստ էին սպանություն գործել: Ժողովն ընդհատվեց, և կատաղած հրեաները Հիսուսին քաշքշելով դուրս տարան ժողովարանից և ապա’ քաղաքից: Բոլորն ասես ծարավի էին Նրա մահվանը: Նրանք հրեցին Նրան դեպի անդունդի եզրը’ կամենալով ցած նետել Նրան: Օդը լցվել էր բացականչություններով և նզովքներով: Մի քանիսը քարեր էին նետում Նրա վրա, երբ Նա հանկարծակի անհետացավ: Ժողովարանում Նրա կողքին գտնվող երկնային լրաբերները չէին լքել Նրան խելացնոր ամբոխի մեջ: Նրանք թաքցրին Նրան թշնամիներից և տարան մի ապահով տեղ: ԴՓ 271.1

Նույն ձևով էլ հրեշտակները պաշտպանեցին Ղովտին և անվնաս դուրս հանեցին Սոդոմից: Նրանք նույն կերպ պաշտպանեցին Եղիսեին լեռնային փոքրիկ քաղաքում: Երբ շրջակա բլուրները ծածկվել էին Սիրիայի թագավորի ձիերով, կառքերով և զինված մեծ բանակներով, Եղի- սեն տեսավ, թե ինչպես մո-տակա բլրի լանջերին Աստծո զորքերը’ հրեղեն ձիերն ու կառքերը, հավաքվեցին Տիրոջ ծառայի շուրջը: ԴՓ 271.2

Այսպես էլ բոլոր դարերում հրեշտակներն ուղեկցել են Քրիստոսի հավատարիմ հետևորդներին: Չարի հսկայական բանակները պայքարում են նրանց դեմ, ովքեր պիտի հաղթանակեն, բայց Քրիստոսն ուզում է, որ մենք տեսնենք անտեսանելի, երկնային զորքերը, որ շրջապատում են Աստծո բոլոր սիրելիներին, որպեսզի ազատեն նրանց: Մենք երբեք չենք իմանա, թե ինչպիսի տեսանելի և անտեսանելի վտանգներից ենք ազատվել հրեշտակների միջամտության շնորհիվ, մինչև որ հավերժության լույսի ներքո չտեսնենք Աստծո նախախնամությունը: Այն ժա- մանակ կիմանանք, որ երկնային ողջ ընտանիքը մտահոգված է եղել երկրում գտնվող ընտանիքի համար, և որ Աստծո գահից ուղարկված լրաբերներն ամեն օր քայլ առ քայլ ուղեկցել են մեզ: ԴՓ 271.3

Երբ Հիսուսը ժողովարանում մի հատված կարդաց մարգարեությունից, Նա բաց թողեց Մեսիայի ծառայությանը վերաբերող վերջին մանրամասնությունը: «Տիրոջ համար հրապարակելու ընդունելի տարին” խոսքերը կարդալուց հետո Նա բաց թողեց հետևյալ բառերը. «և վրեժխնդրութ- յան օրը մեր Աստծո համար” (Եսայիա 61.2): Սա, ինչպես մարգարեության առաջին մասը, նույնպես ճշմարտություն էր, և Իր լռությամբ Հիսուսը չհերքեց ճշմարտությունը: Բայց այս վերջին արտահայտությունը հատկապես Նրա ունկնդիրների սրտով էր, և նրանք անհամբեր սպասում էին դրա իրականացմանը: Նրանք դատապարտում էին հեթանոսներին’ չգիտակցելով նույնիսկ, որ իրենց սեփական հանցանքն ավելի մեծ է, քան մյուսներինը: Նրանք իրենք էլ ունեին այն մեծագույն ողորմության կարիքը, որից այնպես պատրաստ էին զրկել հեթանոսներին: Այդ օրը ժողովարանում, երբ Հիսուսը կանգնած էր նրանց մեջ, նրանք հնարավորություն ունեին ընդունելու Երկնքի կոչը: Նա, ով «ողորմություն սիրող է” (Միքիա 7.18), ուրախությամբ կփըրկեր նրանց այն կորստից, որին անխուսափելիորեն մղում էին նրանց մեղքերը: [241] ԴՓ 272.1

Նա չէր կարող լքել նրանց’ հնարավորություն չտալով մեկ անգամ ևս ապաշխարել: Երբ Նրա ծառայությունը Գալիլեայում մոտեցավ իր ավարտին, Նա կրկին այցելեց Իր մանկության օրրանը: Այն ժամանակից ի վեր, երբ Նրան մերժել էին այնտեղ, Նրա քարոզների և հրաշագործությունների հռչակը տարածվել էր երկրով մեկ: Հիմա արդեն ոչ ոք չէր կարող ժխտել, որ Նա օժտված է գերմարդկային զորությամբ: Նազարեթի բնակիչները գիտեին, որ Նա ման է գալիս’ բարիք անելով և սատանայից բոլոր գերվածներին բուժելով: Նրանց շրջակա- յքում կային ամբողջ գյուղեր, որտեղ հիվանդի տնքոց անգամ չէր լսվում ոչ մի տան մեջ, որովհետև Նա անցել էր այնտեղով և բուժել բոլոր հիվանդներին: Ողորմությունը, որ դրսևորվում էր Նրա կյանքի ամեն մի գործողության մեջ, վկայում էր Նրա աստվածային օծության մասին: ԴՓ 272.2

Լսելով Նրա խոսքերը’ նազարեթցիները կրկին հուզվեցին աստվածային Հոգու ներգործությունից: Բայց նույնիսկ հիմա էլ նրանք չուզեցին հավատալ, որ իրենց մեջ մեծացած այս Մարդն ավելի մեծ է, քան իրենք: Նրանց դեռևս տանջում էր այն դառը հիշողությունը, երբ Նա, հռչակելով Իրեն Խոստացված Մեսիա, ըստ էության ցույց էր տվել, որ իրենք իրավունք չունեն Աստծո Իսրայելը կոչվելու, և որ ավելի արժանի չեն Աստծո շնորհին, քան հեթանոսները: Ու թեև նրանք զարմանում էին, թե «որտեղի՞ց է սրան այս իմաստությունը և զորությունները”, միևնույնն է, չէին կամենում ընդունել Նրան որպես Աստծո Քրիստոսը: Նրանց անհավատության պատճառով Փրկիչը չկարողացավ շատ հրաշքներ գործել նրանց մեջ: Շատ քչերը միայն ընդունեցին Նրա օրհնությունը, և Նա դժկամությամբ հեռացավ, որպեսզի այլևս երբեք չվերադառնա: ԴՓ 273.1

Մեկ անգամ տրվելով անհավատությանը’ Նազարեթի բնակիչները համառորեն շարունակում էին մնալ դրա ազդեցության տակ: Նույն անհավատության իշխանության տակ էին գտնվում նաև ատյանն ու ամբողջ ազգը: Քահանաներն ու ժողովուրդը, առաջին անգամ մերժելով Սուրբ Հոգու զորության դրսևորումը, արդեն բռնել էին այն ճանապարհը, որ դեպի կորուստ էր տանում: Ջանալով արդարանալ, որ ճիշտ են վարվել առաջին անգամ’ նրանք անընդհատ կառչում էին Քրիստոսի խոսքերից: Հոգու մերժումը նրանց կողմից իր գագաթնակետին հասավ Գողգոթայի խաչի վրա, որին հետևեց իրենց քաղաքի ավերումը, և ազգը ցիրուցան եղավ ամբողջ աշխարհով մեկ: [242] ԴՓ 273.2

Օ՜, որքա՜ն էր Քրիստոսը տենչում հայտնել Իսրայելին ճշմարտության թանկարժեք գանձերը: Բայց նրանք հո- գեպես այնքան էին կուրացել, որ անհնար էր նրանց գիտակցությանը հասցնել երկնային արքայությանը վերաբերող ճշմարտությունները: Այն ժամանակ, երբ նրանք կառչել էին իրենց դոգմաներից ու անիմաստ ծեսերից, երկնային ճշմարտությունը սպասում էր նրանց ընդունմանը: Նրանք վատնեցին իրենց հարստությունը դարմանի և թեփի վրա, այն դեպքում, երբ կյանքի հացն իրենց առջև էր: Ինչո՞ւ նրանք չդիմեցին Աստծո խոսքին և չքն- նեցին այն ջանասիրաբար, որպեսզի իմանան, թե չե՞ն ընկել արդյոք մոլորության մեջ: Հին Կտակարանի գրքերը պարզորոշ հայտնում էին Քրիստոսի ծառայության ամեն մի մանրամասնություն, և Նա Ինքն էլ հաճախ մեջբերումներ էր անում մարգարեներից’ ասելով. «Այսօր այս գիրքը կատարվեց ձեր ականջներում»: Եթե նրանք անկեղծորեն ուսումնասիրեին Գրքերը’ իրենց իմացությունը համեմատելով Աստծո խոսքի հետ, Հիսուսը ստիպված չէր լինի արտասվել նրանց անզեղջության պատճառով: Նա ստիպված չէր լինի ասել. «Ահա ձեր տունն ավերակ է թողնվում ձեզ” (Ղուկաս 13.35): Նրանք կարող էին հասկանալ Նրա առաքելությունը, և այն աղետը, որ ավերակների վերածեց նրանց հպարտ քաղաքը, կարող էր կասեց- վել: Բայց իրենց անխոհեմ մոլեռանդության պառճառով հրեաների բանականությունը մթագնել էր: Քրիստոսի դասերը բացահայտեցին նրանց բնավորության արատները և դրդեցին ապաշխարության: Ընդունել Փրկչի ուսմունքը’ կնշանակեր հրաժարվել իրենց սովորություններից և փայփայած հույսերից: Երկնային փառքին արժանանալու համար նրանք պետք է զոհաբերեին մարդկային փառքը: Որպեսզի նրանք հնազանդվեին այս նոր Վարդապետի խոսքերին, ստիպված պետք է լինեին հրաժարվել իրենց ժամանակի հանրաճանաչ մտածողների և ուսուցիչների տեսություններից: ԴՓ 273.3

Այսօր էլ, ինչպես Քրիստոսի օրերում, ճշմարտությունը ժողովրդականություն չի վայելում: Այն ժողովրդա- կանություն չի վայելում սկսած այն պահից, երբ սատանան առաջին անգամ հակակրանք ներշնչեց մարդուն դրա նկատմամբ’ փոխարենն առաջարկելով առասպելներ, որոնք դրդում էին ինքնամեծարման: Մի՞թե այսօր չենք հանդիպում այնպիսի տեսությունների և վարդապետությունների, որոնք հիմնված չեն Աստծո խոսքի վրա: Մարդիկ կառչում են նրանցից նույնպիսի համառությամբ, ինչպես հրեաներն էին կառչում իրենց ավանդույթներից: ԴՓ 274.1

Հրեա առաջնորդները համակված էին հոգևոր հպարտությամբ: Ինքնափառաբանման նրանց ցանկությունը դրսևորվում էր նույնիսկ սրբարանի ծառայության մեջ: Նրանք սիրում էին ժողովարանում զբաղեցնել ամենա- պատվավոր տեղերը: Սիրում էին լսել մարդկանց ողջույնները հրապարակներում և հաճույք էին ստանում, երբ իրենց տիտղոսները հոլովվում էին ամենուրեք: Ուրանալով ճշմարիտ աստվածապաշտությունը’ նրանք ավելի մոլեռանդորեն կառչեցին իրենց ծեսերից ու ավանդույթ- ներից: ԴՓ 275.1

Նրանք ներդաշնակություն չնկատեցին Քրիստոսի համոզիչ խոսքերի զորության և Նրա համեստ կյանքի միջև, որովհետև եսասիրական նախապաշարումները մթնեցրել էին նրանց հասկացողությունը: Նրանք չգնահատեցին այն փաստը, որ իսկական մեծությունը կարող է դրսևորվել առանց արտաքին փայլի: Այս Մարդու աղքատությունը միանգամայն անհամատեղելի էր թվում Նրա այն հայտարարության հետ, որ Ինքն է Մեսիան: Նրանց զարմացնում էր, թե ինչու է Նա այսքան համեստ պահում Իրեն, եթե իրոք Ինքը հենց Նա է, ինչ Իրեն ներկայացնում է: Եթե Նա զինված ուժերի կարիք չէր զգում, ապա ի՞նչ էր սպասվում իրենց ազգին: Ինչպե՞ս պիտի այդքան երկար սպասված զորությունն ու փառքը ստիպեր բոլոր ազգերին հնազանդվել հրեաներին: Չէ՞ որ քահանաները սովորեցրել էին, որ Իսրայելը պետք է իշխի ամբողջ աշխարհին, և մի՞թե հնարավոր էր, որ այդ հայտնի կրոնական ուսուցիչները սխալվեին: [243] ԴՓ 275.2

Բայց միայն արտաքին փառքի բացակայությունը չէր Նրա կյանքում, որ դրդեց հրեաներին մերժել Հիսուսին: Նա մաքրության մարմնացում էր, իսկ նրանք անմաքուր էին: Նա ապրեց մարդկանց մեջ որպես անբիծ անաղարտության մի օրինակ: Նրա անարատ կյանքը երևան էր բերում նրանց կեղծավորությունը, բացահայտում նրանց կեղծ բարեպաշտությունն ու ցույց տալիս նրանց անօրենությունն իր ողջ հրեշավորությամբ: Այդպիսի լույսն ան- ցանկալի էր: ԴՓ 276.1

Եթե Քրիստոսն ուշադրություն դարձներ փարիսեցիներին և գովաբաներ նրանց գիտելիքներն ու բարեպաշտությունը, նրանք ուրախությամբ կողջունեին Նրան: Բայց հայտնելով, որ երկնքի արքայությունը ողորմության դարաշրջան է ամբողջ մարդկության համար’ Նա կրոնը ներկայացրեց այնպիսին, որ նրանք չէին հանդուրժի: Նրանց սեփական օրինակն ու ուսմունքը երբեք չէին կարող ցանկալի դարձնել Աստծո ծառայությունը: Երբ նրանք տեսան, որ Հիսուսն ուշադրություն է դարձնում հենց նրանց, ում իրենք ատում և արհամարհում են, նրանց հպարտ սրտերում մոլեգնեցին ամենավայրագ կրքերը: Չնայած նրանց մեծամտությանը, որ «Առյուծը Հուդայի ցեղից” (Հայտնություն 5.5) Իսրայելին կհնազանդեցնի աշխարհի բոլոր ազգերը, նրանք ավելի շուտ պատրաստ էին դառը հիասթափություն ապրել իրենց փառասիրական երազանքների մեջ, քան լսել, թե ինչպես է Քրիստոսը հանդիմանում իրենց մեղքերը, և զգալ իրենց խղճի խայթոցները Նրա սրբության ներկայությամբ: [244] ԴՓ 276.2