ՔՐԻՍՏՈՍԻ ԱՌԱԿՆԵՐԸ

22/62

Ուռկանը

Ըստ Մատթեոսի 13.47-50:

«Երկնքի արքայությունը նման է ծովը գցված ուռկանի, որ ամեն տեսակից ժողովում է. Որ երբ որ լցվեց’ ցամաքը հանեցին, ու նստեցին լավերը ժողովեցին ամանների մեջ, և անպետքները դուրս գցեցին: Այսպես կլինի աշխարհի վերջում. հրեշտակները դուրս կգան և կջոկեն չարերին արդարների միջից: Եվ կգցեն նրանց կրակի փռան մեջ. այնտեղ կլինի լացը և ատամների կրճտելը»: ՔԱ 88.1

Ուռկան գցելը Ավետարանի քարոզն է, որ եկեղեցի է բերում թե’ բարիներին, և թե’ չարերին: Երբ Ավետարանի առաքելությունն ավարտվի, դատաստանը կկատարի զատման գործը: Քրիստոսը տեսավ, թե ինչպես եկեղեցում կեղծ եղբայրների ներկայության պատճառով պիտի չարախոսվի ճշմարտության ճանապարհը: Աշխարհը պիտի նախատի Ավետարանի ճշմարտությունը, քանի որ կեղծ դավանողների կյանքը չի համապատասխանում Ավետարանի սկզբունքներին: Նույնիսկ քրիստոնյաները պիտի սայթաքեն՝ տեսնելով, թե ինչպես Քրիստոսի անունը կրողներից շատերը չեն առաջնորդվում Նրա Հոգով: Քանի դեռ այս մեղավորները եկեղեցում են, մարդիկ վտանգված են մտածելու, որ Աստված արդարացրել է նրանց մեղքերը: [123] Ուստի Քրիստոսը բացում է ապագայի վարագույրը և բոլորին հրավիրում տեսնել, որ ոչ թե զբաղեցրած դիրքը, այլ բնավորությունն է վճռում մարդու ճակատագիրը: ՔԱ 88.2

Որոմների և ուռկանի մասին առակները պարզորոշն սովորեցնում են, որ չի լինի մի ժամանակ, երբ բոլոր ամբարիշտները կդառնան Աստծուն: Ցորենը և որոմներն աճում են միասին մինչև հունձքը: Լավ ու վատ ձկները միասին ափ են հանվում մինչև վերջնական զատումը: ՔԱ 88.3

Բացի այդ’ այս առակները սովորեցնում են, որ դատաստանից հետո այլևս ոչ մի փորձնական ժամկետ չի լինելու: Երբ Ավետարանի գործն ավարտվի, դրան անմիջապես հետևելու է բարու և չարի զատումը, և յուրաքանչյուր խմբի ճակատագիրը կվճռվի վերջնականապես: ՔԱ 88.4

Աստված ոչ մեկի կորուստը չի ցանկանում: «Կենդանի եմ ես, ասում է Տեր Եհովան, որ ես ամբարիշտի մեռնելը չեմ ուզում, այլ որ ամբարիշտը դարձի գա իր ճանապարհից և ապրի: Դարձեք, դարձեք ձեր չար ճանապարհներից, և ինչո՞ւ համար դուք մեռնեք» (Եզեկիել 33.11): Փորձության ընթացքում Նրա Յոգին թախանձում է մարդկանց ընդունել կյանքի պարգևը: Նրանք, ովքեր մերժում են Նրա աղաչանքը, կկորչեն: Աստված հայտարարել է, որ մեղքը պիտի ոչնչանա, ինչպես մի ավե- րիչ չարիք տիեզերքի համար: Նրանք, ովքեր կառչել են մեղքին, կկորչեն նրա ոչնչացման ժամանակ: [124] ՔԱ 89.1