ՎԵՐԱՀԱՍ ՊԱՅՔԱՐԸ
ԳԼՈՒԽ 13 ԵՐԱՐԻ ԱՄԱՅԱՏՈԻՄԸ
«Նրա մեղքերը հասան մինչև երկինք, և Աստված հիշեց նրա անիրավությունները ...Այն բաժակը, որ դա լցրեց, լցրեք դրա համար երկպատիկ: Եվ որչափ որ իրեն փառավորեց ու զեխացավ, այնքան տանջանք և սուգ տվեք դրան, որովհետև նա իր սրտում ասում է. Թագուհի եմ նստած, և այրի չեմ, և բնավ սուգ չեմ տեսնի: Նրա համար մեկ օրում պիտի գան դրա վրա իր հարվածները’ մահ, սուգ և սով, և կրակով կայրվի, որովհետև զորավոր է Տեր Աստվածը’ դրա դատաստանն անողը: Եվ լաց ու կոծ կանեն նրա վրա երկրի թագավորները, որ նրա հետ պոռնկացան ու զեխություն արին. և կասեն. Վա՜յ, վա՜յ քեզ, մեծ քաղաք Բաբելոն, զորավոր քաղաք, որ մեկ ժամում եկավ քո դատաստանը” (Հայտնություն 18.5-10): ՎՊ 154.1
«Եվ երկրի վաճառականները”, որ հարստացել էին «նրա զեխության զորությունից», «հեռվում կկանգնեն, և նրա տանջանքի վախից լաց և սուգ անելով’ կասեն. Վա՜յ, վա՜յ, մեծ քաղաք, որ բեհեզ, ծիրանի և որդան կարմիր էիր հագած, և ոսկով, ազնիվ քարերով ու մարգարիտներով զարդարված: Որովհետև մեկ ժամվա մեջ այդչափ մեծությունն ավերակ եղավ» (Հայտնություն 18.11,3,15-17): ՎՊ 154.2
Սրանք են պատիժները, որ թափվում են Բաբելոնի վրա Աստծո ցասման այցելության օրը: Նա լցրել է իր անօրենության չափը. նրա ժամը հասել է, և նա հասունացել է կործանման համար: [654] ՎՊ 154.3
Գերությունից կյանքի կոչելով Իր ժողովրդին’ Աստծո ձայնը սոսկալիորեն կսթափեցնի նրանց, ովքեր կորցրել են ամեն ինչ կյանքի մեծ պայքարում: Մինչ փորձնական ժամկետը դեռ շարունակվում էր, նրանք, սատանայի խաբեություններից կուրացած, արդարացնում էին իրենց մեղավոր կյանքը: Հարուստները հպարտանում էին իրենց գերազանցությամբ նրանց հանդեպ, ովքեր ավելի պակաս ունեվոր էին, բայց նրանք հարստացել էին’ խախտելով Աստծո օրենքը: Նրանք հրաժարվել են կերակրել քաղցածներին, հագցնել մերկերին, վարվել արդարացիորեն և ողորմություն սիրել: Նրանք ձգտել են մեծարել են իրենց և ձեռք բերել իրենց դրացի արարծների փառքն ու հարգանքը: Հիմա նրանք զրկված են այն ամենից, ինչը նրանց մեծ էր դարձրել, և մնացել են դատարկ ու անպաշտպան: Նրանք ահաբեկված նայում են այն կուռքերի կործանմանը, որ գերադասել են իրենց Ստեղծողից: Նրանք իրենց հոգիները վաճառել են երկրային հարստության ու հաճույքների համար, և չեն ձգտել հարստանալ Աստծով: Արդյունքում’ նրանց կյանքը ձախողված է, նրանց հաճույքները լեղի են դարձել, իսկ գանձերն’ ապականություն: Կյանքի ողջ ընթացքում ձեռքբերածը ոչնչանում է մի ակնթարթում: Հարուստները ողբում են’ տեսնելով իրենց շքեղ պալատների կործանումը և թե ինչպես են ցաքուցրիվ լինում իրենց ոսկին ու արծաթը: Բայց նրանք դադարեցնում են իրենց ողբը’ վախենալով, որ իրենց կուռքերի հետ միասին կորչելու են նաև իրենք: ՎՊ 154.4
Ամբարիշտները լցվում են զղջումով, բայց ոչ Աստծո և իրենց մերձավորների հանդեպ իրենց հանցավոր արհամարհանքի համար, այլ որովհետև Աստված հաղթել է: Նրանք ողբում են, որ իրենց վերջն այդպես ստացվեց, բայց չեն ապաշխարում իրենց անօրենության համար: Եթե կարողանային, նրանք կօգտագործեին բոլոր միջոցները հաղթելու համար: ՎՊ 155.1
Աշխարհը տեսնում է, որ նրանք, ում իրենք ծաղրել ու արհամարհել են, համաճարակներից, փոթորկից ու երկրաշարժից ոչ մի վնաս չեն կրել: Նա, ով Իր օրենքը խախտողների համար մաշող կրակ է, Իր ժողովրդի համար ապահով ապաստարան է: ՎՊ 155.2
Հոգևորականը, ով զոհաբերել էր ճշմարտությունը մարդկանց բարեհաճությունը շահելու համար, այժմ հասկանում է իր ուսուցման բնույթն ու ազդեցությունը: Ակնհայտ է դառնում, որ ամենատես աչքը հետևել է իրեն, երբ ինքը կանգնած է եղել ամբիոնի առաջ, քայլել է փողոցներով ու շփվել մարդկանց հետ կյանքի տարբեր պարագաներում: Հոգու [655] ամեն մի հույզը, գրած ամեն մի տողը, արտասանած ամեն մի խոսքը, և ամեն մի արարք, որը մարդկանց մղել է հանգիստ ապրելու կեղծիքի մեջ, ցանված սերմ է եղել, և հիմա իրեն շրջապատող թշվառ, կորած հոգիների մեջ նա տեսնում է հունձքը: ՎՊ 155.3
Տերն ասում է. «Ու թեթև կերպով բժշկում են իմ ժողովրդի աղջկա վերքերն’ ասելով. Խաղաղություն, խաղաղություն, երբ խաղաղություն չկա”: «Դուք տրտմեցնում եք արդարի սիրտը ստությունով, որին ես չեմ տրտմեց նում, և ուժովաց նում եք ամբարիշտի ձեռքերը, որ իր չար ճանապարհից ետ չդառնա և ապրի» (Երեմիա 8.11, Եզեկիել 13.22): ՎՊ 155.4
«Վա՜յ այն հովիվներին, որ կորցնում և ցրում են իմ արոտի ոչխարներին... Ահա ես ձեզ պիտի այցելություն անեմ ձեր գործերի չարության համար”: «Ողբացեք, ով հովիվներ, և աղաղակեցեք ու թավալվեցեք, ով հոտի ընտիրներ, որովհետև լրացել են ձեր մորթվելու և ցիրուցան լինելու օրերը... Եվ պիտի անհայտանա ապաստանը հովիվներից, և փրկությունը’ հոտի ընտիրներից» (Երեմիա 23.1,2, 25.34,35): ՎՊ 155.5
Ծառայողներն ու ժողովուրդը հասկանում են, որ Աստծո հետ ճիշտ հարաբերություններ չեն ունեցել: Նրանք գիտակցում են, որ ապստամբել են արդար ու ճշմարիտ օրենքի Հեղինակի դեմ: Աստվածային դրվածքների ոտնահարումը չարիքի, անհամաձայնության, ատելության ու անօրենության հազարավոր աղբյուրներ է բացել, մինչև որ երկիրը վերածվել է մի ահռելի ռազմադաշտի, ապականության մի որջի: Ահա թե ինչ տեսարան է հիմա երևում նրանց, ովքեր մերժելով ճշմարտությունը’ նախընտրել են փայփայել մոլորությունը: Ոչ մի լեզու չի կարող նկարագրել, թե ինչպես են անհնազանդներն ու անօրենները փափագում այն, ինչ կորցրել են ընդմիշտ’ հավիտենական կյանքը: Մարդիկ, ում աշխարհը երկրպագել է իրենց տաղանդների ու պերճախոսության համար, հիմա ամեն ինչ տեսնում են իրական լույսի ներքո: Նրանք գիտակցում են, թե ինչից են զրկվել անօրենության պատճառով, և ընկնում են նրանց ոտքերը, ում հավատարմությունն արհամարհել ու ծարրել են, խոստովանելով, որ Աստված սիրել է նրանց: ՎՊ 156.1
ժողովուրդը հասկանում է, որ խաբված է եղել, և սկսում են մեկը մյուսին մեղադրել’ կորստյան տանելու մեջ, բայց բոլորը միասին իրենց ամենադառը մեղադրանքները տեղում են ծառայողների գլխին: Անհավատարիմ հովիվները փափուկ բաներ են մարգարեացել’ իրենց ունկնդիրներին դրդելով անտեսել Աստծո օրենքը և [656] հալածել նրանց, ովքեր սուրբ կպահեն այն: Հուսահատված’ այս ուսուցիչները հիմա աշխարհի առաջ խոստովանում են իրենց խաբեությունը: Ամբոխները կատաղում են: «Մենք կորած ենք, և դուք եք մեր կործանման պատճառը», ճչում են նրանք ու հարձակվում են այս կեղծ հովիվների վրա: Հենց նրանք, ովքեր մի ժամանակ ամենից ավելի էին հիացել իրենց հովիվներով, այժմ ամենասոսկալի անեծքներն են թափում նրանց գլխին: Այն նույն ձեռքերը, որ մի ժամանակ նրանց պսակել էին դափնիներով, հիմա բարձրանում են’ կործանելու նրանց, և այն սրերը, որոնցով պիտի սպանեին Աստծո ժողովրդին, այժմ մերկացվում են’ կործանելու նրա թշնամիներին: Ամենուրեք կռիվ ու արյունահեղություն է: ՎՊ 156.2
«Աղաղակը հասնելու է մինչև երկրի ծայրը, որովհետև Տերը վեճ ունի երկրի ազգերի հետ, նա դատ է տեսնում ամեն մարմնի հետ, նա սրի է մատնելու ամբարիշտներին, ասում է Տերը» (Երեմիա 25.31): Վեց հազար տարի շարունակ ընթացել է մեծ պայքարը: Աստծո Որդին ու Նրա երկնային լրաբերները պատերազմել են չարի ուժերի դեմ, որպեսզի նախազգուշացնեն, լուսավորեն ու փրկեն մարդկանց որդիներին: Հիմա բոլորը կայացրել են իրենց որոշումը. ամբարիշտները լիովին միավորվել են սատանայի հետ’ պատերազմելու Աստծո դեմ: Եկել է Աստծո ժամանակը’ արդարացնելու Իր ոտնահարված օրենքի հեղինակությունը: Այժմ պայքարը ոչ միայն սատանայի հետ է, այլև մարդկանց: «Տերը վեճ ունի ազգերի հետ”, «Նա ամբարիշտներին սրի է մատնելու”: ՎՊ 156.3
Նրանց վրա, «ովքեր հառաչում և ողբում են ...բոլոր պղծությունների համար», փրկության նշան է դրվել: Ահա դուրս է գալիս մահվան հրեշտակը’ Եզեկիելի տեսիլքի մեջ պատկերված մարդկանցով, ովքեր «փշրող գործիք» ունեին և ում կարգադրվում է. «Ծերին, երիտասարդին, կույսին, երեխային ու կանանց սպանեք փչացրեք, բայց նրանց, ում վրա նշան լինի, մի° մոտենաք, և սկսեք իմ սրբարանից»: Մարգարեն ասում է. «Եվ նրանք սկսեցին այն ծեր մարդկանցից, որ տան առաջ էին” (Եզեկիել 9.1-6): Կործանման գործը կսկսվի նրանցից, ովքեր իրենց ժողովրդի հոգևոր պահապաններն են համարել: Անհավատարիմ ժամապահներն առաջինը կընկնեն: Ոչ մեկին չեն խղճա կամ խնայի: Տղամարդիկ, կանայք, կույսերն ու մանուկները միասին կկործանվեն: ՎՊ 157.1
«Ահա Տերը դուրս է գալիս իր տեղից, որ երկրի բնակիչներին [657] այցելի իրենց անօրենության համար, և երկիրը պիտի հայտնի իր ընդունած արյունները և այլևս չպիտի ծածկի իր սպանվածներին» (Եսայիա 26.21): «Եվ սա է լինելու այն հարվածը, որով Տերը պիտի հարվածի բոլոր ժողովուրդներին, որոնք պատերազմեցին Երուսաղե- մի դեմ. նրանց մարմինը պիտի հալվի’ իրենց ոտների վրա կանգնած, և նրանց աչքերը պիտի հալվեն իրենց խորշերում, և նրանց լեզուն պիտի հալվի իրենց բերանում: Եվ պիտի լինի այն օրը, որ Տիրոջ խռովությունը մեծ պիտի լինի նրանցում, և ամեն մարդ պիտի բռնի իր ընկերոջ ձեռքը, և նրա ձեռքը պիտի բարձրանա իր ընկերոջ ձեռքի դեմ” (Զաքարիա 14.12,13): Իրենց իսկ մեջ փոթորկվող կատաղի կրքե- րից և Աստծո սոսկալի ու անողորմ բարկության հեղումից կկործանվեն երկրի մեղավոր բնակիչները’ քահանաները, իշխաններն ու ժողովուրդը’ հարուստ ու աղքատ, մեծ ու փոքր: «Եվ Տիրոջ սպանվածներն այն օրը երկրի մի ծայրից մինչև երկրի մյուս ծայրը կլինեն. նրանց համար սուգ չի լինելու, և նրանք չեն ժողովվելու և թաղվելու» (Երեմիա 25.33): ՎՊ 157.2
Քրիստոսի Երկրորդ գալստյան ժամանակ մեղավորները կսըրբ- վեն երկրի երեսից’ կայրվեն Նրա բերանի հոգուց և կկործանվեն Նրա փառավոր պայծառությունից: Քրիստոսն Իր ժողովրդին տանում է Աստծո քաղաքը, իսկ երկիրը մնում է առանց բնակիչների: «Ահա Տերը դատարկելու է երկիրը, այն քարուքանդ է անելու, փոխելու է նրա կերպարանքը և ցրելու է նրա բնակիչներին”: «Երկիրը դատարկվելու’ դատարկ է լինելու, և կողոպտվելով կողոպուտ է դառնալու, որովհետև Տերն է խոսել այս խոսքը”: «Եվ երկիրը պղծված է լինելու իր բնակիչների տակին, որովհետև օրենքները զանց են արել, պատվիրանը’ փոխել, հավիտենական ուխտը’ խափանել: Դրա համար անեծքը թափել է երկիրը, և բնակիչները նրանով պատիժ կրեցին. այս պատճառով երկրի բնակիչներն այրվեցին» (Եսայիա 24.1,3,5,6): ՎՊ 158.1
Ամբողջ երկիրը մի ամայի անապատի է նման: Երկրաշարժից կործանված քաղաքների և գյուղերի ավերակները, արմատախիլ եղած ծառերը, ծովից դուրս նետված կամ երկրից պոկված խորդուբորդ ժայռաբեկորները ցրված են երկրի մակերեսին, մինչ վիթխարի խոռոչները ցույց են տալիս, թե որտեղ են լեռներն իրենց հիմքից պոկվել: [658] ՎՊ 158.2
Հիմա տեղի է ունենում այն իրադարձությունը, որը նախապատ- կերված է Քավության օրվա վերջին հանդիսավոր ծառայությամբ: Երբ ծառայությունը Սուրբ Սրբոցում ավարտվում էր, և Իսրայելի մեղքերը հեռացվում էին սրբարանից մեղքի պատարագի արյան շնորհիվ, Տիրոջ առաջ կենդանի ներկայացվում էր արձակման նոխազը, և համայնքի ներկայությամբ քահանայապետը խոստովանում էր «նրա վրա Իսրայելի որդիների բոլոր անօրենությունները և նրանց բոլոր հանցանքներն’ իրենց բոլոր մեղքերով, և դրանք դնում էր նոխազի գլխին” (Ղևտացոց 16.21): Նմանապես էլ, երբ երկնային սրբարանում ավարտվի քավության գործը, այն ժամանակ Աստծո, սուրբ հրեշտակների և փրկվածների բազմության ներկայությամբ Աստծո ժողովրդի մեղքերը կդրվեն սատանայի վրա. նա մեղավոր կհայտարարվի այն ողջ չարության համար, որ նրանց դրդել է անելու: Եվ ինչպես արձակման նոխազն էր ուղարկվում մի անբնակ անապատ, այնպես էլ սատանան կաքսորվի անբնակ ու ամայի անապատ դարձած երկիրը: ՎՊ 158.3
Հայտնության հեղինակը կանխասում է սատանայի աքսորումը և այն քաոսային ու ամայի վիճակը, որ պետք է տիրի երկրի վրա, հայտարարելով, որ այդ իրավիճակը տևելու է հազար տարի: Տիրոջ Երկրորդ գալստյան ու ամբարիշտների կործանման տեսարանները պատկերելուց հետո’ մարգարեն շարունակում է. «Եվ տեսա մի հրեշտակ’ վայր գալիս երկնքից, որ դժոխքի բանալին ուներ և մի մեծ շղթա իր ձեռքում: Եվ նա բռնեց այն վիշապին, այն առաջին օձին, որ բանսարկուն է և սատանան, կապեց նրան հազար տարի, գցեց նրան անդունդի մեջ, փակեց նրան և կնիք դրեց նրա վրա, որ էլ չմորոլեցնի ազգերին, մինչև որ հազար տարին լրանա, և դրանից հետո նա պետք է մի քիչ ժամանակով արձակվի” (Հայտնություն 20.1-3): ՎՊ 158.4
Այն, որ «անդունդ» բառը ներկայացնում է երկիրն’ իր քարուքանդ ու խավար վիճակում, ակնհայտ է մյուս տեքստերից: Երկրի վիճակի մասին «սկզբում» Աստվածաշունչն ասում է, որ «երկիրն անձև ու դատարկ էր, և խավար կար անդունդի վրա” [659] (Ծննդոց 1.2): Մարգարեությունը սովորեցնում է, որ երկիրը, առնվազն մասամբ, նույն վիճակին պիտի վերադառնա: Նայելով առաջ’ Աստծո մեծ օրվան, Երեմիա մարգարեն ազդարարում է. «Նայեցի երկրի վրա, և ահա պարապ ու անձև էր, և երկնքին’ և նրա լույսը չկար: Նայեցի սարերին, և ահա դողում էին, և բոլոր բլուրները սասանվում էին: Նայեցի, և ահա բերքատու այգին անապատ էր. և նրա բոլոր քաղաքները քարուքանդված էին” (Երեմիա 4.23-27, աԱգլ. թարգմ.): ՎՊ 159.1
Այստեղ է լինելու սատանայի և նրա չար հրեշտակների տունը հազար տարի: Արգելափակված երկրում’ նա մուտք չի ունենա այլ աշխարհներ’ փորձելու և անհանգստացնելու նրանց, ովքեր երբեք չեն մեղանչել: Այս իմաստով է հենց, որ սատանան կապված է. ոչ ոք չի մնացել, ում վրա նա կարողանա գործադրել իր ուժը: Նա ամբողջովին կտրված է խաբեության ու կործանման գործից, որը նրա միակ հաճույքն է եղել շատ դարերի ընթացքում: ՎՊ 159.2
Եսայիա մարգարեն, տեսնելով ապագայում սատանայի տապալման ժամանակը, բացականչում է. «Ինչպե՜ս վայր ընկար երկնքից, ով առավոտը ծագող Արուսյակ. կտրվեցիր, գետինն ընկար, ով ազգեր նկուն անողդ ...Բայց ինքդ ասել էիր քո սրտում. վեր կելնեմ երկինքը, Աստծո աստղերից բարձր կդնեմ իմ աթոռը .Բարձրյալին կնմանվեմ: Բայց դու դժոխքն ես իջել, գուբի խորխորատները: Քեզ տեսնողները հիանալու են քեզ վրա’ հարցնելով. սա՞ է այն մարդը, որ սարսեցնում էր երկիրը, դողացնում էր թագավորությունները, աշխարհս անապատ էր դարձնում, նրա քաղաքներն ավերակ անում և նրա գերիներին չէր արձակում տուն գնալու» (Եսայիա 14.12-17): ՎՊ 159.3
Վեց հազար տարի շարունակ սատանայի ապստամբ գործունեությունը «սարսեցնում էր երկիրը”: Նա «աշխարհս անապատ էր դարձնում», «նրա քաղաքներն ավերակ անում», և «նրա գերիներին չէր արձակում տուն գնալու»: Վեց հազար տարի նրա բանտն ընդունել է Աստծո ժողովրդին, և նա նրան զերի կպահեր հավիտյան, բայց Քրիստոսը փշրեց նրա շղթաները և ազատագրեց բանտարկյալներին: [660] ՎՊ 159.4
Հիմա սատանան նույնիսկ ամբարիշտների վրա իշխանություն չի ունենա, և իր չար հրեշտակների հետ մենակ կմնա’ տեսնելու մեղքի բերած անեծքի հետևանքը: «Բոլոր ազգերի թագավորները, ամենքը պառկած են փառքով իրենց տներում [գերեզմանում]: Բայց դու դուրս գցվեցիր քո գերեզմանից գարշելի ընձյուղի պես... Դու թաղումով չմիացար նրանց հետ, որովհետև դու քանդեցիր քո երկիրը, սպանեցիր քո ժողովրդին” (Եսայիա 14.18-20): ՎՊ 160.1
Հազար տարվա ընթացքում սատանան պիտի թափառի ամայացած երկրի վրա’ տեսնելու Աստծո օրենքի դեմ իր ապստամբության հետևանքը: Այդ ժամանակ նա անասելի տառապանքներ է կրում: Իր մեղանչումից հետո անդադար գործելով’ նա ժամանակ չէր ունեցել խորհելու, բայց հիմա, զրկված իր իշխանությունից, թողնված մտածելու, թե ինչ դեր է խաղացել այն օրվանից, երբ առաջին անգամ ապստամբեց երկնքի կառավարության դեմ, և ահով ու դողով սպասելու զարհուրելի ապագային, երբ պիտի տանջվի իր բերած ողջ չարիքի համար և պատժվի մեղքերի համար, որ դրդել է մարդուն գործել: ՎՊ 160.2
Սատանայի գերությունն ուրախություն և ցնծություն կբերի Աստծո ժողովրդին: Մարգարեն ասում է. «Եվ կլինի այն օրը, երբ Տերը քեզ կհանգստացնի քո աշխատությունից, քո տանջանքից և այն ծանր ծառայությունից, որով դու ծառա էիր եղած, այն ժամանակ այս առակը խոսես Բաբելոնի թագավորի մասին և ասես. Ինչպե՜ս է դադարել բռնավորը. Տերը կոտրել է ամբարիշտների գավազանը, իշխանավորների մահակը, որ սրտմտությամբ զարկում էր ազգերին անդադար հարվածներով, որ բռնանում էր բարկությամբ ժողովուրդ- ների վրա անզուսպ հալածանքով» (Եսայիա 14.3-6): ՎՊ 160.3
Առաջին և երկրորդ հարության միջև ընկած հազար տարիների ընթացքում տեղի կունենա ամբարիշտների դատը: Պողոս առաքյալը մատնանշում է այս դատը որպես իրադարձություն, որը պետք է հաջորդի Երկրորդ գալուստին: «Ուրեմն ժամանակից առաջ մի° դատեք, մինչև Տերը գա, որ խավարի ծածուկ բաները կբերի լույսի մեջ և սրտերի խորհուրդները [661] կհայտնի” (Ա Կորնթացիս 4.5): Դանիելն ասում է, որ երբ Հինավուրցը եկավ, «իրավունք տրվեց Բարձրյալի սրբերին” (Դանիել 7.22): Այդ ժամանակ արդարներն իշխում են որպես թագավորներ ու քահանաներ Աստծուն: Հովհաննեսը Հայտնության մեջ ասում է. «Ես տեսա աթոռներ, և նրանց վրա նըս- տեցին, և դատավորություն տրվեց նրանց”: Նրանք «Աստծո և Քրիստոսի քահանաներ կլինեն և նրա հետ կթագավորեն հազար տարի» (Հայտնություն 20.4,6): Հենց այս ժամանակ է, որ ըստ Պողոսի մարգարեության’ «սուրբերն աշխարհս պիտի դատեն” (Ա Կորնթացիս 6.2): Քրիստոսի հետ միասին նրանք դատում են ամբարիշտներին’ համեմատելով նրանց գործերն օրենսդրության գրքի’ Աստվածաշնչի հետ, և վճռելով յուրաքանչյուրի դատը համաձայն այն արարքների, որ գործվել են մարմնում: Հետո որոշվում է ամբարիշտների պատժի չափը’ ըստ նրանց գործերի, և դա գրվում է նրանց անունների դիմաց’ մահվան գրքի մեջ: ՎՊ 160.4
Քրիստոսն ու Նրա ժողովուրդը դատելու են նաև սատանային ու նրա հրեշտակներին: Պողոսն ասում է. «Չգիտե՞ք, որ մենք դատելու ենք հրեշտակներին» (Ա Կորնթացիս 6.3): Եվ Հուդան էլ հռչակում է, որ «Տերն ...այն հրեշտակներին, ովքեր իրենց իշխանությունը չպահեցին, այլ թողեցին իրենց բնակությունը, հավիտենական կապանքներով խավարի մեջ պահեց’ մեծ օրվա դատաստանի համար” (Հուդա 6): ՎՊ 161.1
Հազար տարին լրանալուց հետո տեղի կունենա երկրորդ հարությունը: Այդ ժամանակ հարություն կառնեն մեռած ամբարիշտները և կհայտնվեն Աստծո առաջ, որպեսզի նրանց վրա կատարվի «գըր- ված դատաստանը” (Սաղմոս 149.9): Եվ այսպես, նկարագրելով արդարների հարությունը, Հայտնության հեղինակն ասում է. «Իսկ մեռելների մնացյալները չկենդանացան, մինչև որ հազար տարին լրանա” (Հայտնություն 20.5): Եսայիան էլ ամբարիշտների վերաբերյալ հռչակում է. «Եվ պիտի հավաքվեն միասին, ինչպես բանտարկյալներն են հավաքվում գուբի մեջ, ու փակվեն բանտի մեջ. և շատ օրերից հետո պիտի այցելություն ունենան” (Եսայիա 24.22): [662] ՎՊ 161.2