ՎԵՐԱՀԱՍ ՊԱՅՔԱՐԸ
ԳԼՈՒԽ 5 ԱՌԱՋԻՆ ՄԵԾ ԽԱԲԵՈՒԹՏՈՒՆԸ
Մարդու ամենավաղ պատմությունից սատանան սկսեց մեր ցեղը կործանելու իր ջանքերը: Նա, ով խռովություն էր հրահրել երկնքում, կամեցավ երկրի բնակիչներին իր կողմը գրավել՝ Աստծո կառավարության դեմ իր պայաքարում: Ադամն ու Եվան կատարելապես երջանիկ էին’ հնազանդվելով Աստծո օրենքին, և այս փաստը մշտապես վկայում էր այն կարծիքի դեմ, որ սատանան պնդում էր երկնքում, թե իբր Աստծո օրենքը ճնշող է և հակառակ Նրա արարածների բարօրությանը: Բացի այդ’ նայելով անմեղ զույգի համար պատրաստված գեղեցիկ տանը’ սատանայի նախանձը բորբոքվեց: Նա վճռեց մեղքի մեջ գցել նրանց, որպեսզի բաժանելով Աստծուց ու ենթարկեցնելով իր իշխանությանը’ կարողանա տիրել երկրին և այստեղ հաստատել իր արքայությունն’ ընդդեմ Ամենաբարձրյալի: ՎՊ 41.1
Եթե սատանան ցույց տար իր իսկական էությունը, անմիջապես հետ կմղվեր, որովհետև Ադամն ու Եվան նախազգուշացվել էին այդ վտանգավոր թշնամու մասին: Բայց նա գործում էր գաղտնի’ թաքցնելով իր մտադրությունը, որպեսզի հասներ իր նպատակին: Որպես միջնորդ օգտագործելով օձին, որն այն ժամանակ հմայիչ կերպարանքով մի արարած էր, նա դիմեց Եվային. «Իրա՞վ Աստված ասաց, որ պարտեզի ոչ մի ծառից չուտեք» (Ծննդոց 3.1): Եթե Եվան հրաժարվեր փորձչի հետ խոսել, նրան ոչ մի վտանգ չէր սպառնա, բայց համարձակվելով զրույցի բռնվել նրա հետ’ դարձավ նրա խորամանկության զոհը: [532] Այսպես է հենց, որ շատերն առայսօր հաղթվում են: Նրանք կասկածի են ենթարկում Աստծո պահանջներն ու վիճաբանում դրանց շուրջ, և աստվածային պատվերներին հնազանդվելու փոխարեն’ նրանք ընդունում են մարդկային տեսություններ, որոնք սոսկ քողարկում են սատանայի հնարքները: ՎՊ 41.2
«Կինն ասաց օձին. «Պարտեզի ծառերի պտղից ուտում ենք, բայց այն ծառի պղտից, որ պարտեզի մեջտեղում է, Աստված ասաց, մի ուտեք դրանից և դրան մի դիպչեք, որ չմեռնեք”: Եվ օձը կնոջն ասաց. «Բնավ չեք մեռնի: Այլ Աստված գիտի, թե այն օրը, որ նրանից ուտեք, ձեր աչքերը կբացվեն և Աստծո պես կլինեք’ բարին և չարը գիտեցող»» (Ծննդոց 3.2-5): Սատանան ասաց, թե նրանք Աստծո պես կդառնան’ ձեռք բերելով ավելի մեծ իմաստություն և հասնելով ավելի բարձր գոյավիճակի: Եվան զիջեց փորձությանը և իր ազդեցությամբ մեղքի դրդեց նաև Ադամին: Նրանք հավատացին օձի այն խոսքերին, թե Աստված նկատի չի ունեցել այն, ինչ ասել է: Նրանք չվստահեցին իրենց Արարչին’ կարծելով, թե Նա սահամանափակում է իրենց ազատությունը և որ Նրա օրենքը խախտելով’ իրենք մեծ իմաստության ու վեհության կհասնեն: ՎՊ 41.3
Բայց Ադամի համար, իր մեղքից հետո, ի՞նչ էին նշանակում այս խոսքերը. «Նրանից կերածդ օրը մահով պիտի մեռնես»: Նշանակո՞ւմ էին դրանք արդյոք, ինչպես սատանան էր ներշնչել նրան հավատալ, որ նա պիտի հասներ ավելի բարձր գոյավիճակի: Այդ դեպքում կստացվեր, որ անօրենությունը բարիք է, իսկ սատանան’ մարդկային ցեղի բարերարը: Բայց Ադամը չգտավ, որ դա է աստվածային դատավճռի իմաստը: Աստված հայտարարեց, որ որպես պատիժ իր մեղքի’ մարդը պիտի դառնա դեպի հողը, որից վերցվել էր. «Հող էիր դու և դեպի հողը դառնաս» (Ծննդոց 3.19): Սատանայի խոսքերը’ «Ձեր աչքերը կբացվեն», ճիշտ դուրս եկան միայն այն առումով, որ Աստծուն չենթարկվելուց հետո Ադամի ու Եվայի աչքերը բացվեցին, որպեսզի նրանք տեսնեն իրենց հիմարությունը: Նրանք ճանաչեցին չարը և ճաշակեցին անօրենության դառը պտուղը: ՎՊ 42.1
Եդեմի կենտրոնում աճում էր կենաց ծառը, որի պտուղը զորություն ուներ հավերժացնելու կյանքը: Եթե Ադամը հնազանդ մնար Աստծուն, [533] կշարունակեր ազատ մոտենալ այս ծառին ու կապրեր հավիտյան: Բայց մեղանչելով’ նա կորցրեց կյանքի ծառից ուտելու իրավունքը և դարձավ մահկանացու: Աստվածային դատավճիռը’ «Հող էիր դու և դեպի հողը դառնաս», նշանակում է կյանքի լիակատար դադարեցում: ՎՊ 42.2
Անօրենությամբ մարդը կորցրեց հնազանդության պայմանով իրեն խոստացված անմահությունը: Ադամը չէր կարող իր սերունդներին փոխանցել այն, ինչ ինքը չուներ, և անկյալ մարդկության համար այլևս հույս չէր լինի, եթե Աստված Իր Որդու զոհաբերությամբ հասանելի չդարձներ անմահությունը նրանց: Մինչ «մահը բոլոր մարդկանց վրա տարածվեց, ըստ որում ամենքը մեղանչեցին», Քրիստոսը «լույսի մեջ բերեց կյանքն ու անմահությունը Ավետարանի միջոցով” (Հռոմեացիս 5.12, Բ Տիմոթեոս 1.10): Եվ միայն Քրիստոսի միջոցով կարելի է ձեռք բերել անմահություն: Հիսուսն ասել է. «Որդուն հավատացողը հավիտենական կյանք ունի, իսկ Որդուն չհնազանդվողը կյանք չի տեսնի” (Հովհաննես 3.36): Յուրաքանչյուր մարդ կարող է տիրանալ այս անգին օրհնությանը, եթե կատարի պայմանները: Բոլոր նրանք, ովքեր «բարի գործերի մեջ են հարատևում, և փառք, պատիվ ու անմահություն են որոնում”, կստանան «հավիտենական կյանք” (Հռոմեացիս 2.7): ՎՊ 42.3
Միակը, ով Ադամին կյանք խոստացավ անհնազանդության մեջ, մեծ խաբեբան էր: Եվ «Բնավ չեք մեռնի” հայտարարությունը, որ օձն արեց Եվային Եդեմում, առաջին քարոզն էր հոգու անմահության վերաբերյալ: Սակայն այս հայտարարությունը, հիմնված բացառապես սատանայի հեղինակության վրա, արձագանքում է քրիստոնեական եկեղեցիների ամբիոններից, և դա մարդկանց մեծամասնության կողմից ընդունվել է նույնքան պատրաստակամորեն, որքան մեր նախածնողների: Աստծո դատավճիռը’ «Այն հոգին, որ մեղանչում է, պիտի մեռնի” (Եզեկիել 18.20, բնագրի թարգմ.), հասկացվում է այսպես. այն հոգին, որ մեղանչում է, չի մեռնի, այլ կապրի հավիտյան: Մնում է միայն զարմանալ այն տարօրինակ կախարդանքի վրա, որը մարդկանց այդքան դյուրահավատ է դարձնում սատանայի խոսքերի նկատմամբ և այդքան անհավատ’ Աստծո խոսքերի հանդեպ: ՎՊ 43.1
Եթե մարդուն իր անկումից հետո թույլ տրվեր ազատ մոտենալ կենաց [534] ծառին, նա կապրեր հավիտյան, և մեղքը կհավերժաց- վեր: Բայց քերովբեներն ու բոցեղեն սուրը պահում էին «կենաց ծառի ճանապարհը” (Ծննդոց 3.24), և Ադամի ընտանիքի ոչ մի անդամի թույլ չի տրվել անցնելու այդ արգելքը և ճաշակելու կենսատու պտուղը: Ուստի չկա ոչ մի անմահ մեղավոր: ՎՊ 43.2
Բայց Մեղանչումից հետո սատանան իր հրեշտակներին պատ- վիրեց հատուկ ջանքեր գործադրել’ մարդուն ներշնչելու այն հավատը, թե նա բնական անմահություն ունի: Եվ ստիպելով մարդկանց ընդունել այս մոլորությունը’ նրանք պետք է նրանց դրդեին եզրակացնելու, թե մեղավորը պիտի ապրի հավերժական չարչարանքի մեջ: Հիմա խավարի իշխանն իր գործակալների միջոցով Աստծուն ներկայացնում է որպես մի վրիժառու բռնակալի’ հայտարարելով, թե Նա դժոխք է նետում բոլորին, ովքեր Իրեն դուր չեն գալիս, որպեսզի նրանք ընդմիշտ զգան Իր բարկությունը, և մինչ այդ թշվառներն աննկարագրելի տանջանք են կրում ու ջղաձգվում հավիտենական բոցերի մեջ, նրանց Ստեղծողը հաճույք է ստանում’ նայելով նրանց: ՎՊ 43.3
Այսպես’ դևերի իշխանն իր որակները վերագրում է Արարչին և մարդկության Բարերարին: Դաժանությունը դիվական հատկություն է: Աստված սեր է, և այն ամենը, ինչ Նա ստեղծել է, անաղարտ, սուրբ ու գեղեցիկ էր, մինչև որ առաջին մեծ խռովարարի միջոցով մեղքը մտավ աշխարհ: Սատանան այն թշնամին է, ով նախ մեղքի է դրդում մարդկանց և ապա’ կործանում, եթե կարողանում է: Եվ կործանելով իր զոհին’ նա ցնծում է իր ավերածության վրա: Եթե թույլ տրվեր, նա իր որոգայթը կգցեր մարդկային ողջ ցեղը: Եթե աստվածային զորության միջամտությունը չլիներ, Ադամի և ոչ մի որդի կամ դուստր չէր փրկվի: ՎՊ 43.4
Սատանան այսօր էլ ջանում է հաղթել մարդկանց այնպես, ինչպես հաղթեց մեր նախածնողներին’ սասանելով նրանց վստահությունն իրենց Արարչի հանդեպ և դրդելով կասկածել Նրա կառավարման իմաստությանն ու Նրա օրենքների արդարությանը: Սատանան ու նրա գործակալները Աստծուն նույնիսկ ավելի վատն են ներկայացնում, քան իրենք են, որպեսզի արդարացնեն իրենց չարությունն ու ապստամբությունը: Մեծ խաբեբան փորձում է իր բնավորության սոսկալի դաժանությունը վերագրել մեր երկնային Հորը, որպեսզի ստեղծի տպավորություն, թե իր նկատմամբ շատ անարդարացի են վարվել’ վտարելով երկնքից այն պատճառով, որ ինքը չի կամեցել ենթարկվել այդպիսի անարդար տիրակալին: Նա մարդկանց [535] առջև պատկերում է այն ազատությունը, որ նրանք կարող էին վայելել իր մեղմ իշխանության ներքո’ ի հակադրումն այն ստրկության, որ Եհովայի խիստ պահանջների արդյունքն է: Այս կերպ նրան հաջողվում է հրապուրել մարդկանց’ դրդելով անհավատարմության Աստծո հանդեպ: ՎՊ 44.1
Որքա՜ն անհամատեղելի է սիրո և գթասրտության ամեն մի զգացմունքի և նույնիսկ արդարության մեր ընկալման հետ այն ուսմունքը, թե մեռած ամբարիշտները տանջվում են կրակի և ծծմբի մեջ հավերժ վառվող դժոխքում և թե երկրային կարճ կյանքի ընթացքում գործած մեղքերի համար նրանք պիտի այնքան տանջվեն, որքան Աստված կապրի: Եվ սակայն այս ուսմունքը քարոզվում է ամենուրեք և քրիստոնեական շատ եկեղեցիների հավատամքի մասն է կազմում: Աստվածաբանության մի ուսյալ դոկտոր ասել է. «Դժոխքի տանջանքների տեսարանը հավերժ ավելի է երջանկացնելու սուրբերին: Տեսնելով մյուսներին, ովքեր նույն բնությունն ունեն և ծնվել են միևնույն պարագաներում, այդպիսի տանջանքների մեջ, երբ իրենք այդպես մեծարված են, նրանք կզգան, թե որքան երջանիկ են»: Սեկ ուրիշն այսպես է ասել. «Մինչ հավիտենապես իրականացվում է բարկության անոթների դատավճիռը, նրանց տանջանքի ծուխը հավերժ պիտի վեր բարձրանա գթության անոթների աչքերի առաջ, ովքեր այդ թշվառներին կարեկցելու փոխարեն’ ասելու են. «Ամեն, ալելուիա՜, փառք քեզ, Տեր”: ՎՊ 44.2
Աստծո Խոսքի էջերից որո՞ւմ կարելի է նման ուսմունք գտնել: Մի՞թե փրկվածները երկնքում զուրկ են լինելու խղճահարության ու կարեկցանքի զգացումից և նույնիսկ’ սովորական մարդասիրությունից: Մի՞թե դրանք փոխարինվելու են ստոիկի անտարբերությամբ կամ վայրենու դաժանությամբ: Ոչ, ոչ, դա Աստծո Գրքի ուսմունքը չէ: Նրանք, ովքեր իրենց տեսանկյունն են արտահայտում վերը նշված մեջբերումներում, կարող են կիրթ և նույնիսկ ազնիվ մարդիկ լինել, բայց նրանք խաբված են սատանայի ստաբանությամբ: Նա դրդում է նրանց սխալ մեկնաբանելու Սուրբ Գրքի խիստ արտահայտությունները’ դրանց տալով դաժանության և չարության երանգներ, որոնք բնորոշ են իրեն, բայց ոչ մեր Արարչին: «Կենդանի եմ ես, ասում է Տեր Եհովան, որ ես ամբարիշտի մեռնելը չեմ ուզում, այլ որ ամբարիշտը դարձի գա իր ճանապարհից և ապրի: Դարձեք, դարձեք ձեր չար ճանապարհներից, և ինչո՞ւ համար դուք մեռնեք» (Եզեկիել 33. 11): [536] ՎՊ 45.1
Ի՞նչ կշահեինք Աստծո համար’ ենթադրելով, թե Նրան հաճելի է ա նվերջա նալի տանջանք ների տեսարա նը, թե տա նջվող արարա ծ ների ցավագին ճիչերն ու նզովքները, ում Նա պահում է դժոխքի կրակի մեջ, ուրախացնում են Նրան: Կարո՞ղ են արդյոք նման զարհուրելի ձայները երաժշտության պես շոյել Անսահման Սիրո լսողությունը: Պնդում են, թե ամբարիշտներին չդադարող թշվառության մատնելը ցույց է տալիս Աստծո ատելությունը մեղքի հանդեպ’ որպես մի չարիքի, որը կործանարար է տիեզերքի խաղաղությանն ու կարգուկանոնին: Ի՜նչ սոսկալի աստվածահայհոյություն: Ստացվում է, որ մեղքի հանդեպ Աստծո ատելությունը հավերժացնում է այն: Հիշյալ աստ- վածաբանների ուսմունքի համաձայն’ հավիտենական տանջանքը’ առանց ողորմության հույսի, չարացնում է իր թշվառ զոհերին, և իրենց զայրույթը թափելով անեծքներով ու հայհոյությամբ’ նրանք առհավետ ծանրացնում են իրենց հանցանքը: Անվախճան դարերի ընթացքում մշտապես աճող մեղքի հավերժացումը չի կարող փառք բերել Աստծուն: ՎՊ 45.2
Մարդկային միտքը չի կարող պատկերացնել, թե ինչ չարիք է իր հետ բերել հավիտենական տանջանքների մասին հերձվածողությունը: Աստվածաշնչի կրոնը’ լի սիրով ու բարությամբ և առատ’ գթասրտությամբ, մթագնել է սնահավատությամբ ու պարուրվել սարսափով: Խորհելով այն մասին, թե ինչպիսի կեղծ գույներով է սատանան պատկերել Աստծո բնավորությունը, կարելի՞ է արդյոք զարմանալ, թե ինչու են մեր ողորմած Արարչից վախենում ու սոսկում, և նույնիսկ ատում Նրան: Աստծո մասին այդ զարհուրելի պատկերացումը, որ քարոզվում է ամբիոններից և տարածվում աշխարհով մեկ, ոչ թե հազարավոր, այլ միլիոնավոր մարդկանց կասկածամիտներ ու անաստվածներ է դարձրել: ՎՊ 45.3
Հավիտենական տանջանքի տեսությունն այն կեղծ ուսմունքներից մեկն է, որ կազմում է Բաբելոնի պղծության զինին, որով նա հարբեցնում է բոլոր ազգերին (Հայտնություն 14.8, 17.2): Այն, որ Քրիստոսի ծառայողներն ընդունել են այդ հերձվածողությունը և հռչակել այն սրբազան ամբիոնից, հիրավի առեղծված է: Դա նրանք, կեղծ շաբաթի հետ միասին, ընդունել են Հռոմից: ճիշտ է, որ այս ուսմունքը քարոզել են մեծ և բարի մարդիկ, բայց նրանք լույս չեն ունեցել այս հարցում, ինչպես մենք ունենք: Նրանք պատասխանատու էին միայն այն լույսի համար, որ շողում էր իրենց ժամանակներում, իսկ մենք հաշվետու ենք մեր օրերում շողացող լույսի համար: Եթե մենք, Աստծո Խոսքի վկայությունից շեղվելով, ընդունում ենք [537] կեղծ ուսմունքներ, քանի որ այդպես են սովորեցրել մեր հայրերը, ապա ընկնում ենք Բաբելոնի դեմ կայացված դատավճռի տակ, մենք խմում ենք նրա պղծության զինուց: ՎՊ 46.1
Շատերն էլ, ովքեր նողկում են հավիտենական տանջանքների ուսմունքից, ընկնում են հակառակ մոլորության մեջ: Տեսնելով, որ Սուրբ Գրքում Աստված պատկերված է որպես սիրող ու կարեկից էակ, նրանք չեն կարողանում հավատալ, որ Նա Իր արարծներին մատնելու է դժոխքի հավիտենական կրակին: Բայց կարծելով, թե հոգին բնականից անմահ է, նրանք այլընտրանք չեն տեսնում, բացի նրանից, որ ամբողջ մարդկությունն, ի վերջո, փրկվելու է: Շատերի կարծիքով’ Աստվածաշնչի սպառնալիքները նախատեսված են միայն մարդկանց վախեցնելու համար, որպեսզի հնազանդվեն, և դրանք բառացիորեն չեն կատարվելու: Ստացվում է, որ մեղավորը կարող է ապրել եսասիրական հաճույքների մեջ’ անտեսելով Աստծո պահանջները, և միաժամանակ ակնկալել, որ կարժանանա Նրա բարեհաճությանը: Այսպիսի ուսմունքը, թեև ընդունելով Աստծո ողորմու- թյունը, անտեսում է Նրա արդարադատությունը, շոյելով մեղավոր սիրտը և հանդուգն դարձնելով ամբարիշտներին իրենց անօրենության մեջ: ՎՊ 46.2
Ցույց տալու համար, թե ինչպես են համընդհանուր փրկության ջատագովները աղավաղում Սուրբ Գիրքը, բավական է մեջբերել միայն նրանց իսկ ասածները: Սի անհավատ երիտասարդի թաղման ժամանակ, որը վթարի էր ենթարկվել, Ունիվերսալիստ ծառայողն ընտրել էր աստվածաշնչյան այս տեքստը. «Դավիր թագավորը... մխիթարվել էր մեռնող Ամնոնի վրա” (Բ Թագավորաց 13.39): ՎՊ 46.3
«Ինձ հաճախ հարցնում են,- ասաց քարոզիչը,- թե ի՞նչ է լինելու նրանց ճակատագիրը, ովքեր հեռանում են աշխարհից մեղքի մեջ, մեռնելով, թերևս, հարբած վիճակում, ոճրագործության մուգ բծերն իրենց հանդերձներին, կամ էլ ինչպես այս երիտասարդը, ով երբեք չի հավատացել և ուրախություն չի գտել կրոնի մեջ: Մենք կբավարարվենք Սուրբ Գրքով, որի պատասխանը լուծում է այս ահավոր խնդիրը: Ամնոնը ծայրաստիճան մեղավոր էր և անզեղջ, նրան հարբեցրել էին և այդ վիճակում սպանել: Դավիթն Աստծո մարգարե էր, և պետք է որ իմանար’ գալիք աշխարհում Ամնոնի համար լա՞վ է լինելու, թե՞ վատ: Ի՞նչ խոսքեր դուրս եկան նրա սրտից: [538] «Եվ Դավիթ թագավորը փափագում էր դուրս գնալ Աբիսողոմի մոտ, որովհետև մխիթարվել էր մեռած Ամնոնի վրա” (տեքստ 39): ՎՊ 47.1
«Ի՞նչ հետևություն կարելի է անել: Մի՞թե պարզ չէ, որ Դավիթը չէր հավատում անվերջանալի տանջանքներին: Մենք ևս չենք հավատում, և այստեղ հայտնաբերում ենք մի սքանչելի ապացույց’ հօգուտ համընդհանուր մաքրության ու խաղաղության ավելի հաճելի, ավելի լուսավոր ու բարի գաղափարի: Նա մխիթարվեց’ տեսնելով, որ իր որդին մեռել է: Իսկ ինչո՞ւ: Որովհետև մարգարեական հայացքով նա կարողացավ թափանցել փառավոր ապագայի խորքը և տեսնել իր որդուն’ փորձությունից հեռու, ստրկությունից ազատված ու մեղքի ապականությունից մաքրված, և բավականաչափ սուրբ ու լուսավոր դառնալուց հետո’ ընդունված երկնքում ցնծացող հոգիների շարքը: Նրա միակ մխիթարությունն այն էր, որ իր սիրելի որդին, հեռու մեղքի ու տառապանքի այս աշխարհից, գնացել է այնտեղ, ուր Սուրբ Հոգու վսեմ շունչը կլուսավորի նրա խավար հոգին, ուր նրա միտքը կբացվի երկնային իմաստության և անմահական սիրո քաղցր հափշտակության համար’ պատրաստ լինելով սրբագործված բնությամբ վայելելու երկնային հայրենիքի հանգիստը: ՎՊ 47.2
Այս մտքերը պարզ են դարձնում, որ երկնային փրկությունը կախված չէ ոչ մեր արարքներից այս կյանքում, ոչ սրտի ներկա վերափոխությունից, ոչ էլ ներկա հավատից կամ դավանությունից”: ՎՊ 47.3
Այսպես է Քրիստոսի ծառայող կոչեցյալը կրկնում այ ն կեղծիքը, որ օձն էր ասել Եդեմում. «Բնավ չեք մեռնի”: «Այն օրը, որ դրանից ուտեք, ձեր աչքերը կբացվեն, և Աստծո պես կլինեք”: Նա հայտարարում է, թե մեղավորներից ամենապիղծը’ մարդասպանը, գողն ու շնացողը, մահից հետո պատրաստ կլինի մտնելու անմահ երանության մեջ: ՎՊ 47.4
Եվ ինչի՞ հիման վրա է Սուրբ Գրքի այս խեղաթյուրողն անում իր եզրակացությունները: Միակ նախադասության, որն արտահայտում է Դավթի հնազանդությունը Նախախնամության կամքին: Նրա [539]հոգին «փափագում էր դուրս գնալ Աբիսողոմի մոտ, որովհետև մխիթարվել էր մեռած Ամնոնի վրա”: ժամանակը մեղմացրել էր նրա վիշտը, և նրա մտքերը մեռած որդուց դարձան դեպի կենդանին, ով փախել էր’ վախենալով իր հանցանքի արդար պատժից: Եվ սա օգտագործվում է որպես ապացույց այն բանի, որ արյունապիղծ, հարբած Ամնո- նը մահից անմիջապես հետո տեղափոխվել է երանության կացարաններ, որպեսզի այնտեղ մաքրվի ու պատրաստվի ընկերակցելու անմեղ հրեշտակներին: Հիրավի՜ հրապուրիչ հեքիաթ’ հարմար գոհացնելու մարմնավոր սիրտը: Սա սատանայի ուսմունքն է, որը հաջողությամբ կատարում է իր գործը: Եվ պե՞տք է արդյոք զարմանալ, որ նման ուսմունքի հետևանքով անօրենությունը ծաղկում է: ՎՊ 48.1
Վերոհիշյալ կեղծ ուսուցչի պես են վարվում և շատ ուրիշները: Աստվածաշնչյան մի քանի խոսք առանձնացվում է համատեքստից, որը հաճախ բոլորովին հակառակ նշանակություն է ունենում, քան մեկնաբանվում է, և այդ անկապ հատվածներն աղավաղվում են’ օգտագործվելով այնպիսի ուսմունքներ հաստատելու համար, որոնք որևէ հիմք չունեն Աստծո Խոսքում: Վկայությունը, որ մեջբերվել է որպես ապացույց, թե հարբած Ամնոնը երկնքում է, սոսկ ենթադրություն է, որն ուղղակիորեն հակասում է Սուրբ Գրքի այն պարզ խոսքին, որ հարբեցողն Աստծո արքայությունը չի ժառանգելու (Ա Կորնթացիս 6.10): Ահա այսպես են թերահավատները, անհավատներն ու կասկածամիտները ճշմարտությունը վերածում կեղծիքի: Եվ շատերը’ խաբված նրանց կեղծիքով, թմրած նիրհում են մարմնավոր ապահովության գրկում: ՎՊ 48.2
Եթե ճիշտ լիներ այն, որ մահվան ժամին բոլոր մարդկանց հոգիներն ուղղակիորեն երկինք են գնում, մենք ավելի շուտ մահը կփափագեինք, քան կյանքը: Շատերին այս համոզմունքը մղել է վերջ տալու իրենց կյանքին: Վշտից, հոգսերից ու հիասթափությունից ճնշված մարդուն ավելի հեշտ է թվում կտրել կյանքի թելն ու հավերժական երանության աշխարհ թռչելը: ՎՊ 48.3
Աստված Իր Խոսքում հստակորեն ասում է, որ կպատժի Իր օրենքը խախտողներին: Նրանք, ովքեր շողոքորթում են [540] իրենց այն մտքով, թե Նա չափազանց ողորմած է, որպեսզի դատապարտի մեղավորին, թող միայն նայեն Գողգոթայի խաչին: Աստծո անբիծ Որդու մահը վկայում է, որ «մեղքի վարձքը մահն է», որ Աստծո օրենքի յուրաքանչյուր խախտում պետք է ստանա իր արժանի պատիժը: Քրիստոսը, որ անմեղ էր, մեղք դարձավ մարդու համար: Նա կրեց անօրենության հանցանքը, ու երբ Հայրը ծածկեց Նրանից Իր դեմքը, Նրա սիրտը պայթեց և Նա մեռավ: Այս մեծ զոհաբերությունն արվեց, որպեսզի մեղավորները փրկվեն: Ուրիշ ոչ մի կերպ մարդը չէր կարող ազատվել մեղքի պատժից: Եվ ամեն մի հոգի, ով հրաժարվում է ընդունել այսպիսի գնով ձեռք բերված քավությունը, անձամբ պետք է կրի անօրենության հանցանքն ու դրա պատիժը: ՎՊ 48.4
Տեսնենք, թե Աստվածաշունչն էլ ինչ է ասում ամբարիշտների ու անզեղջների մասին, ովքեր, ըստ համընդհանուր փրկության ջատագովի, երկնքում են’ որպես սուրբ ու երջանիկ հրեշտակներ: ՎՊ 49.1
«Ես ձրի կտամ ծարավին կյանքի աղբյուրից” (Հայտնություն 21.6): Այս խոստումը վերաբերում է միայն նրանց, ովքեր ծարավ են: Միմիայն նրանց, ովքեր զգում են կյանքի ջրի կարիքը’ պատրաստ հանուն դրա զոհաբերելու ամեն ինչ, կտրվի այն: «Ով որ հաղթի, ամենը կժառանգի, և ես կլինեմ նրան Աստված, և նա կլինի ինձ որդի» (Հայտնություն 21.7): Այստեղ ևս պայմաններ են նշված: Ամենը ժառանգելու համար պետք է դիմակայել մեղքին ու հաղթել այն: ՎՊ 49.2
Եսայիա մարգարեի միջոցով Տերն ասում է. «Ասացեք արդարին, որ նրա բանը լավ է»: «Վա՜յ անզգամին, նրա բանը չար է, որովհետև իր ձեռքի գործերի հատուցումը պիտի լինի իրեն» (Եսայիա 3.10,11): «Թեև մեղավորը հարյուր անգամ մեղք գործի, և նրա կյանքը երկարատև լինի,- ասում է իմաստունը,- ես, այնուամենայնիվ, գիտեմ, որ բարիք կլինի Աստծուց վախեցողներին, որ վախենում են նրա երեսից: Բայց ամբարշտին բարություն չի լինի» (ժողովող 8.12,13): Եվ Պողոսն էլ վկայում է, որ մեղավորն իր համար բարկություն է դիզում’ «բարկության և Աստծո այն արդար դատաստանի հայտնության օրվա համար, որն ամեն մեկին հատուցում կտա’ ըստ նրա գործերի», «նեղություն և տառապանք յուրաքանչյուրին, ով չարություն է գործում” (Հռոմեացիս 2.5,6,9): [541] ՎՊ 49.3
«Ոչ մի պոռնիկ, կամ պիղծ, կամ ագահ, որ կռապաշտ է, ժառանգություն չունի Քրիստոսի և Աստծո արքայությունում” (Եփեսացիս 5.5): «Հետևեցեք խաղաղության բոլորի հետ և սրբության, առանց որի’ ոչ ոք Տիրոջը չի տեսնի” (Եբրայեցիս 12.14): «Երանելի են նրա պատվիրանները պահողները, որովհետև նրանցը կլինի իշխանությունը կյանքի ծառի վրա, և քաղաքի դռնով ներս կմտնեն: Բայց դուրսն են շները, կախարդները, պոռնիկները, սպանողները, կռապաշտները և ամեն ստություն սիրողն ու գործողը” (Հայտնություն 22.14,15): ՎՊ 49.4
Աստված բացահայտել է մարդկանց Իր բնավորությունն ու մեղքի հանդեպ Իր վերաբերմունքը: «Եհովա’ Աստված ողորմած ու գթած, երկայնամիտ և առատ ողորմությունով ու ճշմարտությունով, որ հազարներին ողորմություն ես անում, որ անօրենություն, հանցանք և մեղք ես ներում, բայց հանցավորին բնավ անպարտ չես թողնում” (Ելից 34.6,7): «Տերը... բոլոր ամբարիշտներին կկորցնի”: «Անիրավներն իրար հետ մեկտեղ կսատկեն, ամբարիշտների վերջը կորուստ է” (Սաղմոս 145.20, 37.38): Աստված կզործադրի Իր ուժն ու հեղինակությունը, որպեսզի վերջ դնի ապստամբությանը, և սակայն’ պատժիչ արդարադատության բոլոր դրսևորումները միանգամայն հարիր կլինեն Նրա ողորմած, երկայնամիտ ու բարեսիրտ բնավորությանը: ՎՊ 50.1
Աստված ոչ ոքի կամքի կամ դատողության վրա չի բռնանում: Նրան հաճո չէ ստրկամիտ հնազանդությունը: Նա կամենում է, որ Իր ստեղծած էակները սիրեն Իրեն, քանի որ Նա արժանի է այդ սիրուն: Նա ուզում է, որ նրանք հնազանդվեն Իրեն, որովհետև գիտակցում և գնահատում են Նրա իմաստությունը, արդարությունն ու բարությունը: Եվ բոլոր նրանք, ովքեր ճիշտ պատկերացում ունեն այս որակների մասին, կսիրեն Նրան, քանզի Նրան են ձգտում’ հիացած Նրա բնավորությամբ: ՎՊ 50.2
Բարության, գթասրտության ու սիրո սկզբունքները’ ուսուցված և մարմնավորված մեր Փրկչի կողմից, Աստծո կամքի և բնավորության արտացոլումն են: Քրիստոսն ասում էր, որ Ինքը սովորեցնում է միայն այն, ինչ ստացել է Իր Հորից: Աստծո կառավարման սկզբունքները կատարելապես ներդաշնակ են Փրկչի այս պատվիրանին. «Սիրեցեք ձեր թշնամիներին»: Աստված [542] ամբարիշտներին դատում է հանուն տիեզերքի բարօրության և հենց հանուն նրանց, ում ուղղված են Նրա դատաստանները: Նա կերջանկացներ այդ մարդկանց, եթե կարողանար’ Իր կառավարության օրենքների և Իր բնավորության արդարության համեմատ: Տերը նրանց շրջապատում է Իր սիրո ապացույցներով, շնորհում է Իր օրենքի գիտությունը և նրանց հետևից գնալով’ առաջարկում Իր ներողամտությունը, բայց նրանք արհամարհում են Նրա սերը, ոտնահարում Նրա օրենքը և մերժում Նրա ողորմությունը: Մշտապես ստանալով Նրա պարգևները’ նրանք անպատվում են Տվողին, ատում են Աստծուն, քանզի գիտեն, որ Նա գարշում է իրենց մեղքերից: Աստված երկար է համբերում նրանց կամակորությանը, բայց վերջապես կգա այն վճռորոշ ժամը, երբ որոշվելու է նրանց ճակատագիրը: Այն ժամանակ կքաշի՞ Նա արդյոք Իր կողմը այս խռովարարներին: Կստիպի՞ արղյոք նրանց կատարելու Իր կամքը: ՎՊ 50.3
Նրանք, ովքեր սատանային են իրենց առաջնորդ ընտրել և գտնվում են նրա իշխանության տակ, պատրաստ չեն մտնելու Աստծո արքայությունը: Հպարտությունը, խաբեությունը, անառակությունն ու դաժանությունը կարծրացել են նրանց բնավորության մեջ: Կարո՞ղ են այդպիսիք երկինք մտնել ու հավերժ ապրել նրանց հետ, ում արհամարհել ու ատել են երկրի վրա: ճշմարտությունը երբեք հաճելի չի լինի ստախոսին և հեզությունն անհարիր կլինի մեծամտությանն ու հպարտությանը, սրբությունն անընդունելի կլինի անառակի համար, և անշահախնդիր սերը հրապուրիչ չի թվա եսասերին: Հաճույքի ի՞նչ աղբյուր կարող է երկինքը առաջարկել նրանց, ովքեր ամբողջովին կլանված են աշխարհիկ ու եսասիրական հետաքրքրություններով: ՎՊ 51.1
Կարո՞ղ են արդյոք նրանք, ովքեր իրենց ողջ կյանքում ապստամբել են Աստծո դեմ, հանկարծ փոխադրվել երկինք ու տեսնել այնտեղ տիրող վեհ ու սուրբ կատարելությունը, ուր յուրաքանչյուր սիրտ լցված է սիրով և ամեն մի դեմք շողում է ուրախությունից, ուր մեղեդային հիասքանչ երաժշտություն է հնչում ի փառս Աստծո և Գառան, իսկ աթոռի վրա նստողի դեմքից ճառազող լույսի շողերն անդադար ողողում են փրկվածներին: Կարո՞ղ են արդյոք նրանք, ում սրտերն ատելությամբ են լցված Աստծո, ճշմարտության ու սրբության հանդեպ, միանալ երկնային բազմությանը և ձայնակցել նրա գովերգին: Կդիմանայի՞ն արդյոք նրանք Աստծո և Գառան փառքին: Ոչ, երբեք: Փորձության տարիներ [543] էին նրանց շնորհվել, որպեսզի իրենց բնավորությունը կերտեն երկնքի համար, բայց նրանք երբեք իրենց միտքը չվարժեցրին սիրելու սրբությունը: Նրանք երբեք չսովորեցին երկնքի լեզուն, իսկ հիմա արդեն չափազանց ուշ է: Աստծո դեմ ապստամբության կյանքը նրանց անպիտան է դարձրել երկնքի համար: Այնտեղ տիրող մաքրությունը, սրբությունն ու խաղաղությունը տանջալի կլինեին նրանց համար, իսկ Աստծո փառքը’ լափող կրակ: Նրանք կփափագեին փախչել այդ սուրբ վայրից: Նրանք կողջունեին մահը, միայն թե թաքնվեին Նրա երեսից, ով մեռավ հանուն իրենց փրկության: Ամբարիշտներն իրենք են ընտրում իրենց ճակատագիրը: Նրանք կամավոր են հրաժարվում երկնքից, իսկ Աստված մնում է արդար ու գթա- սիրտ: ՎՊ 51.2
Ջրհեղեղի ջրերի պես’ մեծ օրվա կրակը կհռչակի Աստծո դատավճիռը, որ ամբարիշտներն անբուժելի են: Նրանք որևէ միտք չունեն ենթարկվելու աստվածային իշխանությանը: Նրանց կամքը վարժվել է ապստամբելու, և երբ ավարտվի կյանքը, չափազանց ուշ կլինի փոխելու մտքերի ուղղությունը, անօրենությունից դառնալու հնազանդության և ատելությունից’ դեպի սեր: ՎՊ 51.3
Խնայելով մարդասպան Կայենի կյանքը’ Աստված օրինակ տվեց աշխարհին, թե ինչ կլիներ, եթե մեղավորին թույլ տրվեր ապրել ու շարունակել իր անսանձ անօրենության ուղին: Կայենի ուսմունքի ու օրինակի ազդեցությամբ նրա սերունդներն ընկան մեղքի մեջ, մինչև որ «շատացել էր մարդկանց չարությունը երկրի վրա, և նրանց սրտի խորհուրդների բոլոր գաղափարները չար էին ամեն օր”: «Եվ երկիրն Աստծո առաջ ապականվեց ու անօրենությամբ լցվեց” (Ծննդոց 6.5,11): ՎՊ 52.1
Գթասրտությամբ էր, որ Աստված Նոյի օրերում բնաջնջեց աշխարհի ամբարիշտ բնակիչներին: Եվ գթասրտությամբ էլ Նա կործանեց անառակ սոդոմացիներին: Սատանայի մոլորեցուցիչ ուժի ազդեցությամբ անօրեններն արժանանում են մարդկանց համակրանքին ու հիացմունքին, և այդպիսով մշտապես մղում են նրանց ապստամբության: Այդպես էր Կայենի և Նոյի, Աբրահամի և Ղովտի օրերում, այդպես է նաև մեր ժամանակներում: Տիեզերքի հանդեպ Իր գթասրտությունից է, որ Աստված պետք է վերջապես ոչնչացնի Իր շնորհը մերժողներին: [544] ՎՊ 52.2
«Մեղքի վարձքը մահն է, բայց Աստծո շնորհը’ հավիտենական կյանք’ մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով” (Հռոմեացիս 6.23): Մինչ արդարները ժառանգում են կյանքը, ամբարիշտների բաժինը մահն է: Մովսեսը կոչ արեց Իսրայելին. «Այսօր ես քո առաջ եմ դնում կյանքը և բարին, մահը և չարը» (Երկրորդ Օրինաց 30.15): Բայց սա այն մահը չէ, որ հռչակվեց Ադամին, քանզի ողջ մարդկությունը կրում է նրա անօրենության պատիժը: Խոսքը «երկրորդ մահվան» մասին է, որը հակադրվում է հավիտենական կյանքին: ՎՊ 52.3
Ադամի մեղքի հետևանքով մահը տարածվեց մարդկային ողջ ցեղի վրա: Բոլորն էլ անխտիր գերեզման են իջնում: Բայց փրկության ծրագրում նախատեսված է, որ բոլորը պետք է դուրս բերվեն իրենց գերեզմաններից: «Արդարների և մեղավորների հարություն պիտի լինի”, «քանզի ինչպես Ադամով բոլորը մեռնում են, այնպես էլ Քրիստոսով բոլորը կենդանանում են» (Գործք 24.15, Ա Կորնթացիս 15.22): Սակայն հարություն առնող երկու խմբերի միջև տարբերություն է դրված: «Ամենքը, որ գերեզմաններում են, նրա ձայնը կլսեն: Եվ դուրս կգան նրանք, որ բարիք են գործել’ դեպի կյանքի հարությունը, իսկ նրանք, որ չարիք են արել’ դեպի դատաստանի հարությունը” (Հով- հաննես 5.28,29): Նրանք, որ «արժանի կհամարվեն” կյանքի հարությանը, «երանելի և սուրբ” են: «Սրանց վրա իշխանություն չունի երկրորդ մահը» (Հայտնություն 20.6): Իսկ նրանք, ովքեր ապաշխարության ու հավատի միջոցով ներման չեն արժանացել, պետք է ընդունեն անօրենության պատիժը’ «մեղքի վարձքը»: Այդ պատժի տևողությունն ու չափը տարբեր է լինելու’ «իրենց գործերի համեմատ”, և ի վերջո ավարտվելու է երկրորդ մահով: ՎՊ 52.4
Քանի որ Աստված, Իր արդարության ու ողորմության համաձայն, չի կարող մեղավորին փրկել իր մեղքերի մեջ, Նա վերջինիս զրկում է կյանքից, որովհետև իր անօրեն կյանքով նա վկայել է, որ արժանի չէ դրան: Ներշնչված հեղինակն ասում է. «Դեռ մի քիչ ժամանակ էլ’ և ամբարիշտը չկա, ու երբ որ նրա տեղին մտիկ տաս’ նա չկա”: Մյուսն էլ հռչակում է. «Նրանք պիտի [545]. ..չեղածի պես դառնան» (Սաղմոս 37.10, Աբդիա 16): Խայտառակված’ նրանք մատնվում են հավերժական անգոյության: ՎՊ 53.1
Այսպես վերջ կդրվի մեղքին’ իր բերած ողջ թշվառությամբ ու ավերածությամբ: Սաղմոսերգուն ասում է. «Դու կորցրիր ամբարշտին. նրանց անունը ջնջեցիր հավիտյանս հավիտենից: Թշնամիները վերջացան բոլորովին” (Սաղմոս 9.5,6): Հայտնության գրքում Հովհաննեսը, տեսնելով փրկվածների վիճակը, փառքի տիեզերական օրհներգ է լսում, որին ոչ մի աններդաշնակ հնչյուն չի խանգարում: Ամեն արարած երկնքում ու երկրում փառք է տալիս Աստծուն (Հայտնություն 5.13): Այն ժամանակ այնտեղ չեն լինի կորած հոգիներ, ովքեր հայհոյում են Աստծուն անվերջանալի տանջանքի մեջ, ոչ էլ թշվառ էակներ, որոնք դժոխքում իրենց աղաղակները կխառնեն փրկվածների երգերին: ՎՊ 53.2
Բնական անմահության հիմնովին սխալ գաղափարի վրա է հենվում մահվան մեջ գիտակից վիճակի, ինչպես նաև հավերժական տանջանքների մասին ուսմունքը, որը հակասում է թե Սուրբ Գրքին, թե առողջ դատողությանն ու մարդասիրության մեր զգացումներին: Ըստ այդ հանրաճանաչ ուսմունքի’ փրկվածները երկնքում տեղյակ են այն ամենին, ինչ տեղի է ունենում երկրի վրա, և հատկապես’ իրենց այն ընկերների կյանքին, ովքեր մնացել են այստեղ: Բայց ինչպե՞ս կարող են մեռյալներն իրենց երջանիկ զգալ’ տեսնելով ողջերի նեղությունները, իրենց սիրելիների գործած մեղքերը, նրանց վշտերով, հիասթափությամբ ու տառապանքով լի կյանքը: Ինչպե՞ս կարող են նրանք վայելել երկնքի բերկրանքը’ թևածելով երկրում գտնվող իրենց ընկերների վերևում: Իսկ որքա՜ն նողկալի է այն համոզմունքը, թե հենց որ շունչը լքում է մարմինը, անզեղջ մարդու հոգին գցվում է դժոխքի կրակների մեջ: Ինչպիսի՜ խոր կսկիծ պիտի ունենան նրանք, ովքեր տեսնում են իրենց ընկերներին’ գերեզման իջնելիս անպատրաստ’ ընկնելով հավերժական թշվառության ու մեղքի մեջ: Շատերը խելագարվել են այդ զարհուրելի մտքից: ՎՊ 53.3
Իսկ ի՞նչ է ասում Սուրբ Գիրքը այս ամենի վերաբերյալ: Գավիթը հայտարարում է, որ մեռյալը ոչինչ չի գիտակցում: «Նրա հոգին [«շունչը”, բնագրի թարգմ.] դուրս կգա, նա դեպի իր հողը կդառնա, նույն օրը [546] կկորչեն նրա խորհուրդները» (Սաղմոս 146.4): Սո- ղոմոնը նույնն է վկայում. «Կենդանի մարդիկ գիտեն, որ մեռնելու են, բայց մեռյալները ոչ մի բան չգիտեն... Նրանց սերն էլ, ատելությունն էլ, նրանց նախանձն էլ վաղուց է փչացել, և նրանց համար այլևս հավիտյան բաժին չկա արեգակի տակ եղած բոլոր բաների մեջ”: «Գործ, խորհուրդ, գիտություն և իմաստություն չկա մյուս աշխարհում, ուր որ դու պիտի գնաս» (ժողովող 9.5,6,10): ՎՊ 54.1
Երբ ի պատասխան Եզեկիայի աղոթքի’ նրա կյանքը տասնհինգ տարով երկարացվեց, արքան փառաբանեց Աստծուն Նրա մեծ ողորմության համար: Իր երգում նա հայտնում է իր ուրախության պատճառը. «Գերեզմանը քեզ չի գովի, մահը քեզ չի օրհնաբանի, գուբն իջնողները չեն հուսա քո ճշմարտությանը: Ապրողը’ ապրողն է քեզ օրհնելու, ինչպես ես’ այսօր” (Եսայիա 38.18,19): Հանրաճանաչ աստվածաբանությունն արդար մեռյալներին պատկերում է երկնքում’ երանության մեջ Աստծուն գովերգելիս անմահ լեզվով, բայց Եզեկիան նման փառավոր հեռանկար չտեսավ մահվան մեջ: Նրա խոսքերին ներդաշնակ է սաղմոսերգուի վկայությունը. «Մահվան մեջ քեզ հիշել չկա. գերեզմանում ո՞վ կփառավորի քեզ”: «Ոչ թե մեռյալները կօրհնեն Տիրոջը և ոչ էլ լռության մեջ իջնողները” (Սաղմոս 6.5, 115.17): ՎՊ 54.2
Պենտեկոստեի օրը Պետրոսը հայտարարեց, որ Գավիթ նահապետը «մեռավ էլ, թաղվեց էլ, և նրա գերեզմանը մինչև այսօր մեր մեջ է», «որովհետև Գավիթը վեր չելավ երկինք» (Գործք Առաքելոց 2.29,34): Այն փաստը, որ Գավիթը գերեզմանում է մնում մինչև հարությունը, ապացուցում է, որ արդարները մեռնելիս չեն գնում երկինք: Միայն հարության միջոցով և Քրիստոսի հարության արժանիքով Գավիթն ի վերջո կարող է նստել Աստծո աջ կողմը: ՎՊ 54.3
Եվ Պողոսն էլ ասում է. «Եթե մեռյալները հարություն չեն առնում, ապա Քրիստոսն էլ հարություն չի առել, իսկ եթե Քրիստոսը հարություն չի առել, ունայն է ձեր հավատը, և դեռ ձեր մեղքերի մեջ եք: Ուրեմն նրանք էլ, որ Քրիստոսում ննջեցին, կորան” (Ա Կորնթացիս 15.16-18): Եթե չորս հազար տարվա ընթացքում արդարները մեռնելիս անմիջապես երկինք գնացած լինեին, ինչպե՞ս Պողոսը կասեր, որ եթե հարություն չկա, [547] «նրանք էր որ Քրիստոսում ննջեցին, կորան”: Այդ դեպքում հարության կարիք չէր լինի: ՎՊ 54.4
Նահատակ Թինդալը, խոսելով մեռածների վիճակի մասին, ասել է. «Ես բացեիբաց դավանում եմ, որ բոլորովին էլ համոզված չեմ, թե նրանք արդեն այն փառքի լիության մեջ են, որում գտնվում է Քրիստոսը կամ Աստծո ընտրյալ հրեշտակները: Ես դրան չեմ հավատում, քանզի եթե այդպես լիներ, ապա անիմաստ է քարոզել մարմնի հարության մասին” (Ուիլյամ Թինդալ, ՆախաբաԱ Նոր Կտակարանի համար [1534 թ. հրատ.], կամԲրիտամացի Բարենորոգիչները, էջ 349): ՎՊ 55.1
Անհերքելի փաստ է, որ մահվան մեջ անվախճան երանության հույսը հանգեցրել է հարության ուսմունքի համատարած անտեսմանը: Այս առումով դոկտոր Ադամ Կլարկն ասել է. «Թերևս առաջին քրիստոնյաները շատ ավելի են կարևորել հարության ուսմունքը, քան դա արվում է հիմա: Ինչո՞ւ: Առաքյալները շարունակ հիշեցրել են դրա մասին’ քաջալերելով Աստծո հետևորդներին լինել ժրաջան, հնազանդ և բարեսիրտ: Իսկ այսօրվա աշակերտները հազվադեպ են հիշում այդ մասին: Առաքյալներն այդ էին քարոզում և առաջին քրիստոնյաները հավատում էին դրան: Մենք էլ ենք դա քարոզում, և մեր ունկնդիրները ևս հավատում են: Ավետարանում ոչ մի այլ ուսմունք ավելի չի շեշտվում և ներկա քարոզչության համակարգում ավելի չի արհամարհվում, քան հարության ուսմունքը” (Մեկնաբանություն, Ա Կորմթացիս 15, պարբ. 3): ՎՊ 55.2
Այսպես շարունակվեց այնքան, մինչև որ քրիստոնեական աշխարհը գրեթե մոռացավ հարության փառահեղ ճշմարտությունը: Սի հայտնի հեղինակ, մեկնաբանելով Պողոսի խոսքերը’ գրված Ա Թե- սաղոնիկեցիս 4.13-18-ում, ասում է. «Մխիթարության բոլոր գործնական նպատակներով արդարների երանելի անմահության ուսմունքը մեզ համար փոխարինում է Տիրոջ Երկրորդ գալստյան մասին ցանկացած կասկածելի ուսմունքի: Սեզ համար Տերն արդեն գալիս է մահվան ժամանակ: Ահա թե ինչին պետք է մշտարթուն սպասենք: Մեռյալներն արդեն անցել են փառքի մեջ: Նրանք չեն սպասում իրենց դատաստանն ու երանությունը ազդարարող փողի ձայնին»: [548] ՎՊ 55.3
Բայց պատրաստվելով թողնել Իր աշակերտներին’ Հիսուսը չասաց, որ նրանք շուտով Իր մոտ են գալու: «Գնում եմ ձեզ համար տեղ պատրաստելու,- ասաց Նա,- և եթե գնամ ու ձեզ համար տեղ պատրաստեմ, դարձյալ կգամ և ձեզ ինձ մոտ կառնեմ» (Հովհաննես 14.2,3): Եվ Պողոսն էլ ասում է, որ «Ինքը’ Տերը, հրամանով, հրեշտակապետի ձայնով և Աստծո փողով վայր կգա երկնքից, և Քրիստոսով մեռելները սկզբում հարություն կառնեն, իսկ հետո մենք, որ կենդանի ենք մնացել, նրանց հետ ամպերով օդի մեջ կհափշտակվենք Տիրոջը դիմավորելու, և այդպես ամեն ժամանակ Տիրոջ հետ կլինենք»: Եվ ավելացնում է. «Իրար մխիթարեցեք այս խոսքերով» (Ա Թեսաղոնիկեցիս 4.16-18): Որքա՜ն մեծ է հակասությունն այս մխիթարական խոսքերի և վերը մեջբերված ունիվերսալիստ քարոզչի պնդումների միջև: Վերջինս հավաստիացնում է իր վշտաբեկ ընկերներին, թե որքան էլ մեղավոր եղած լինի մեռյալը, երբ նա իր վերջին շունչն է փչում այստեղ, նրան ընդունում են հրեշտակները: Պողոսը մատնացույց է անում իր եղբայրներին Տիրոջ ապագա գալուստը, երբ կփշրվեն գերեզմանի շղթաները, և «Քրիստոսով մեռյալները» հարություն կառնեն հավիտենական կյանքի համար: ՎՊ 55.4
Նախքան որևէ մեկը կկարողանա մտնել օրհնյալ պալատները, նրա գործը պետք է քննության ենթարկվի և նրա բնավորությունն ու կյանքը պիտի ստուգվի Աստծո առաջ: Բոլորը պետք է դատվեն գրքերում գրվածի համաձայն և հատուցում ստանան իրենց գործերի համեմատ: Այս դատավարությունը չի կատարվում մահվան պահին: Ուշադրություն դարձրեք Պողոսի խոսքերին. «Սեկ օր հաստատեց, որում աշխարհս արդարությամբ պիտի դատի այն մարդու միջոցով, որով սահմանեց ամենքին հավատ տալ’ հարություն տալով նրան մեռելներից» (Գործք Առաքելոց 17.31): Այստեղ առաքյալը պարզ ասում է, որ հատուկ ժամանակ է որոշված ապագայում աշխարհը դատելու համար: ՎՊ 56.1
Հուդան վկայակոչում է նույն ժամանակը’ ասելով. «Այն հրեշտակներին, որ իրենց իշխանությունը չպահեցին, այլ թողեցին իրենց բնակությունը, հավիտենական կապանքներով խավարի մեջ պահեց մեծ օրվա դատաստանի համար»: Եվ ապա մեջբերում է Ենոքի խոսքերը. «Ահա Տերը եկավ իր բյուրավոր [549] սուրբերով, որ դատաստան անի ամենքին” (Հուդա 6,14,15): Հովհաննեսն ասում է. «Ես տեսա մեռյալներին’ մեծ ու փոքր’ կանգնած աթոռի առաջ, և գրքերը բացվեցին.... և մեռյալները դատվեցին այն գրքերում դրբված իրենց գործերի համեմատ” (Հայտնություն 20.12): Բայց եթե մեռյալներն արդեն վայելում են երկնային երանությունը կամ տանջվում դժոխքի կրակների մեջ, այդ դեպքում ի՞նչ կարիք կա ապագա դատաստանի: Աստծո Խոսքի ուսմունքն այս կարևոր հարցերի վերաբերյալ դժվարիմաց կամ հակասական չէ, այն հասկանալի է նույնիսկ ամենահասարակ մարդուն: Բայց ի՞նչ իմաստություն կամ արդարություն կարող է գտնել անկեղծ մարդը հիշյալ տեսության մեջ: Արդարներն ինչպե՞ս կարող են իրենց գործերի քննությունից հետո ստանալ այս գովասանքը. «Լա՜վ, բարի և հավատարիմ ծառա... մտիր քո Տիրոջ ուրախությունը”, եթե նրանք արդեն, թերևս, երկար դարեր ապրում են Նրա հետ: Կամ մի՞թե ամբարիշտները պիտի հետ կանչվեն տանջանքի վայրից’ լսելու ողջ երկրի Դատավորի վճիռը. «Ինձնից դեն գնացեք, ով անիծյալներ, հավիտենական կրակի մեջ” (Մատթեոս 25.21,41): Հանդիսավո՜ր ծաղրանք: Աստծո իմաստության ու արդարության ի՜նչ անամոթ վարկաբեկում: ՎՊ 56.2
Հոգու անմահության տեսությունն այն կեղծ ուսմունքներից մեկն է, որ Հռոմը, փոխ առնելով հեթանոսությունից, ներմուծեց քրիստոնեական կրոնի մեջ: Մարտին Լյութերը այ ն դասում էր «Հռոմի կոնդակների աղբակույտը կազմող հրեշավոր առասպելների” շարքին (Ե. Պե- տավել, Անմահության խմդիրը, էջ 255): Մեկնաբանելով Սողոմոնի խոսքերը ժողովող գրքում այն մասին, որ մեռյալները ոչինչ չգիտեն, Բարենորոգիչն ասում է. «Ահա ևս մի ապացույց, որ մեռյալները. ոչինչ չեն զգում: Այնտեղ չկա ոչ պարտականություն, ոչ գիտություն, ոչ ճանաչում, ոչ իմաստություն: Ըստ Սողոմոնի’ մեռյալները քնած են և բնավ ոչինչ չեն զգում: Նրանք ննջում են այնտեղ և ոչ օրեր են հաշվում, ոչ տարիներ, իսկ երբ արթնանան, նրանց կթվա, թե մի րոպե հազիվ են քնել» (Մարտին Լյութեր, Սողոմոմի ժողովող կոչված գրքի մեկմաբամությում, էջ 152): ՎՊ 57.1
Սուրբ Գրքում ոչ մի տեղ չկա գրված, [550] թե արդարներն իրենց վարձքը կամ ամբարիշտներն իրենց պատիժը ստանում են մահվան պահին: Նահապետներն ու մարգարեները նման հավաստիացում չեն թողել: Քրիստոսն ու Նրա առաքյալները ակնարկ անգամ չեն արել այդ մասին: Աստվածաշունչը պարզ սովորեցնում է, որ մեռյալներն անմիջապես երկինք չեն գնում: Նրանք քնած են մինչև հարության պահը: (Ա Թեսաղոնիկեցիս 4.14, Հոբ 14.10-12): Այն օրը, երբ կտրվում է արծաթյա թելը, և կոտրվում’ ոսկե բաժակը (ժողովող 12.6), մարդու մտքերը կորչում են: Գերեզման իջնողները լռության մեջ են: Նը- րանք այլևս ոչինչ չգիտեն, թե ինչ է կատարվում արեգակի տակ (Հոբ 14.21): Երանելի՜ հանգիստ հոգնած արդարների համար: ժամա- նակը’ կարճ լինի, թե երկար, նրանց համար մի ակնթարթ է: Նրանք քնած են, և կարթնանան Աստծո փողից’ ստանալու փառավոր անմահություն: «Որովհետև փողը կփչի, և մեռյալները հարություն կառնեն անապականելի. Եվ երբ այս ապականացուն անապականություն կհագնի, և այս մահկանացուն’ անմահություն, այն ժամանակ կլինի այն խոսքը, որ գրված է, թե’ մահն ընկղմվեց հաղթության մեջ” (Ա Կորնթացիս 15.52-54): Արթնանալով իրենց խոր քնից’ նրանք կսկսեն մտածել այն տեղից, որտեղ ընդհատվել էր: Վերջին զգացումը մահվան ցավն է եղել, իսկ վերջին միտքը’ այն, որ հանձնվում են գերեզմանի իշխանությանը: Գերեզմանից դուրս գալիս’ նրանց առաջին ուրախ միտքը արձագանք կգտնի հաղթական այս աղաղակի մեջ. «Մահ, ո՞ւր է քո խայթոցը, գերեզման, ո՞ւր է քո հաղթությունը» (Ա Կորընթացիս 15.55): [551] ՎՊ 57.2