ՀՈՒՅՍԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Դա տաս տա՛նի ա թո ռի մոտ
Համայն ամբարիշտ աշխարհը կանգնած էր Աստծո դատաստանի աթոռի մոտ’ երկնքի իշխանության դավաճանության մե- ղադրանքով: Ոչ ոք չկա, որ պաշտպանի նրանց դատը, նրանք արդարացում չունեն, և կարդացվում է նրանց հավիտենական մահվան դատավճիռը: ՀՊ 129.2
Այժմ բոլորի համար բացահայտ է, որ մեղքի վարձքը ոչ թե փառապանծ անկախությունն ու հավիտենական կյանքն է, այլ ստրկությունը, կործանումն ու մահը: Ամբարիշտները տեսնում են, որ հատուցում են ստանում իրենց ապրած ապստամբ կյանքի հա- մար: Երբ նրանց հավիտենական փառք էր առաջարկվել, նրանք արհամարհել ու մերժել էին այն: Բայց այժմ որքա՜ն փափագելի է այն: «Այս ամենը,- աղաղակում է կորուսյալ հոգին,- ես կարող էի ունենալ, սակայն գերադասեցի վանել այն ինձանից: Ինչ կույր եմ եղել: Ես խաղաղությունը, երջանկությունն ու փառքը փոխել եմ թշվառության, ստորության ու հուսահատության հետ”: Բոլորը տեսնում են, որ Տերն արդարացի է’ երկնքի դռներն իրենց առաջ փակելով: Իրենց կյանքի ընթացքում նրանք հայտարարել էին’ «Մենք չենք ուզում, որ այս Հիսուսը թագավորի մեզ վրա”: ՀՊ 129.3
Ամբարիշտները զարհուրած դիտում են Աստծո Որդու թագադրությունը: Նրա ձեռքում նրանք տեսնում են աստվածային օրենքը պարունակող սալիկներ, այն օրենքը, որն իրենք արհամարհել ու ոտնահարել են: Նրանք տեսնում են փրկվածների հիացմունքը, բերկրանքն ու երկրպագությունը, և երբ երգեցողության ալիքները տարածվում են քաղաքից դուրս գտնվող բազմության վրա, բոլորը միաձայն բացականչում են. «Զարմանալի են քո գործերը, Տեր Աստված Ամենակալ, արդար և ճշմարիտ են քո ճանապարհները, ով սուրբերի Թագավոր” (Հայտնություն 15.3), ու գետնատարած երկրպագում կյանքի Իշխանին: ՀՊ 130.1