ՀՈՒՅՍԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

77/100

Փոխվում են ժամա՛նակ՛ները և օրենք՛ները

Հեռացնելով մոլորության չափանիշը’ սատանան սկսեց գործել իր կամքի համաձայն: Մարգարեության մեջ ասված է, որ պապականությունը «խորհելու է, որ ժամանակն ու օրենքները փոխի» (Դանիել 7.25): Եվ դա չուշացավ: Որպեսզի քրիստոնեություն ընդունած հեթանոսները կուռքերի պակասություն չզգան, և հեշտանա նրանց ձևական նորադարձը, քրիստոնեական պաշտամունքն աստիճանաբար սկսեց ընդունել սրբապատկերների երկրպագությունը և մասունքները: Եվ ընդհանուր ժողովը վերջապես հրամանով հաստատեց պապական կռապաշտության համակարգը: Ի լրումն այդ ամենի, իրենց սրբապիղծ գործն ավարտին հասցնելու համար, Հռոմը հանդգնեց Աստծո օրենքից ջնջել երկրորդ պատվիրանը, որն արգելում է կուռք պաշտելը և, որպեսզի պատվիրանների թիվը պահպանվի, երկու մասի բաժանեց տասներորդ պատվիրանը: ՀՊ 102.1

Հեթանոսությանը զիջումներ անելու ոգին դուռ բաց արեց երկնքի իշխանությունն ավելի անտեսելու համար: Սատանան դիպավ նաև չորրորդ պատվիրանին և փորձեց չեղյալ հայտարարել հին շաբաթը, այն օրը, որն Աստված օրհնել ու սրբել էր, և դրա փոխարեն դնել հեթանոսական տոնը’ «արևի պաշտամունքի օրը»: Այս փոփոխությունը սկզբում բացահայտ չարվեց: Առաջին հարյուրամյակներում բոլոր քրիստոնյաները պահում էին ճշմարիտ շաբաթը: Նրանք խանդոտ եռանդով պահում էին Աստծո պատիվը’ համոզված, որ Նրա օրենքն անփոփոխ է, և նախանձավոր կերպով պահպանում էին Նրա պատվիրանների սրբությունը: Սակայն սատանան գործում էր նրբորեն, խորամանկությամբ, իր գործակալների միջոցով: Որպեսզի մարդկանց ուշադրությունը ուղղվի կիրակի օրվա վրա, այն դարձրեցին Քրիստոսի հարությանը նվիրված տոն: Կրոնական ծառայություններ սկսեցին կատարել կիրակի օրը: Այն հանգստի օր հռչակվեց: Սակայն շաբաթը դեռ սրբորեն պահվում էր: ՀՊ 102.2

Կոնստանտինոսը, երբ դեռ հեթանոս էր, հրաման արձակեց, ըստ որի կիրակին հռչակվում էր ժողովրդական տոնի օր ողջ Հռոմեական կայսրությունում: Քրիստոնեություն ընդունելուց հետո էլ նա շարունակեց մնալ կիրակի օրվա ուժեղ պաշտպանը, և նրա հեթանոսական հրովարտակը ուժի մեջ մնաց’ այժմ ի շահ նոր հա- վատի: Սակայն կիրակի օրվա նկատմամբ դեռևս այն աստիճանի պատկառանք չկար, որ խանգարեր քրիստոնյաներին ճշմարիտ շաբաթը որպես Աստծո սուրբ օր նշելուն: Հարկավոր էր անել հաջորդ քայլը: Հարկավոր էր բարձրացնել կեղծ շաբաթը և նույն մակարդակի վրա դնել, ինչ իրականը: Կոնստանտինոսի հրովարտակից մի քանի տարի անց Հռոմի եպիսկոպոսը կիրակի օրը հռչակեց Տիրոջ օր: Այսպիսով՝ մարդիկ սկսեցին համարել կիրակին որպես որոշ չափով սրբված օր: Սակայն դեռևս պահվում էր ճշմարիտ շաբաթը: ՀՊ 102.3

Գերխաբեբան դեռ չէր ավարտել իր գործը: Նա մտադիր էր իր դրոշի ներքո հավաքել քրիստոնյա աշխարհը և իր իշխանությունը դրսևորել իր փոխանորդի’ գոռոզ պապի միջոցով, ով պնդում էր, թե ինքը Քրիստոսի ներկայացուցիչն է: Կիսով չափ դարձի եկած հեթանոսների, փառասեր քահանաների ու աշխարհիկ հաճույքների գերի եկեղեցականների միջոցով նա իրագործեց իր նպատա- կը: Ժամանակ առ ժամանակ սկսեցին մեծ ժողովներ գումարվել, որոնց մասնակցում էին աշխարհի բոլոր ծայրերից հրավիրված եկեղեցու բարձրաստիճան պաշտոնյաներ: Համարյա յուրաքանչյուր ժողովին շաբաթը, որն Աստված հիմնել էր, մի փոքր ավելի էր կորցնում իմաստը, և դրա փոխարեն ավելի մեծ կշիռ էր ձեռք բերում կիրակին: Եվ այսպես, հեթանոսական տոնը վերջնականապես դարձավ աստվածային օր, իսկ Աստվածաշնչի շաբաթը սկսեց համարվել հուդաիզմի մնացուկ, և այն պահողները հռչակվեցին նզովյալներ: ՀՊ 103.1

Այսպիսով’ մեծ ուրացողին հաջողվեց վեր դասել իրեն «այն ամենի վրա, որ Աստված կամ Աստծո պաշտոնյա է անվանված» (Բ Թեսաղոնիկեցիս 2.4): Նա հանդգնել էր փոխել Աստծո օրենքի այն միակ պատվիրանը, որն ամբողջ մարդկությանը անսխալ կերպով ցույց է տալիս ճշմարիտ և կենդանի Աստծուն: Չորրորդ պատվիրանում Աստված ներկայացված է որպես երկնքի և երկրի Արարիչ և դրանով իսկ հատուկ կերպով առանձնացված է բոլոր տեսակի կեղծ աստվածներից: Ի հիշատակ արարչագործության էր, որ յոթերորդ օրը սրբվել էր’ որպես հանգստյան օր մարդկանց համար: Այն նպատակ ուներ մարդկանց մտքերում հավերժ վառ պահել կենդանի Աստծուն’ որպես կյանքի աղբյուր և պաշտամունքի ու երկրպագության առարկա: Սատանան ջանք չի խնա- յում, որպեսզի մարդկանց շեղի Աստծուն նվիրվածության և Նրա օրենքին հնազանդվելու ուղուց: Այդ իսկ պատճառով նա իր ջանքներն ուղղում է հատկապես այդ պատվիրանի դեմ, որը ներկայացնում է Աստծուն որպես Արարիչ: ՀՊ 103.2

Այսօր բողոքականները պնդում են, թե Քրիստոսի հարությունը լինելով կիրակի օրը, դարձրեց այդ օրը քրիստոնեական շաբաթ: Սակայն Սուրբ Գրքում դրա մասին ոչինչ չի ասված: Ոչ Քրիստոսը, ոչ էլ Նրա առաքյալները նման պատվի չեն արժանացրել այդ օրը: Կիրակի օրը պահելը՝ որպես քրիստոնեական ավանդույթ, հանդիսանում է հենց «անօրենության խորհուրդի” ծնունդը, որն անգամ Պողոսի օրոք արդեն սկսել էր իր գործը: Որտե՞ղ և ե՞րբ է Տերը որ- դեգրել պապականության այս ծնունդը: Ինչո՞վ կարելի է պատճառաբանել այս փոփոխությունը, որի մասին Սուրբ Գրքում ոչինչ չի ասվում: ՀՊ 104.1

Վեցերորդ դարում պապականությունն ամուր հաստատվեց: Նրա նստավայրը դարձավ կայսերական քաղաքը, և Հռոմի եպիսկոպոսը հռչակվեց ամբողջ եկեղեցու գլուխ: Հեթանոսությունն իր տեղը զիջել էր պապականությանը: Վիշապը տվել էր գազանին «իր զորությունը և իր աթոռը և մեծ իշխանություն» (Հայտնություն 13.2): Եվ սկսվեց պապական բռնատիրության 1260 տարին, որի մասին ասված է Դանիելի և Հովհաննեսի մարգարեություններում: (Դանիել 7.25, Հայտնություն 13.5-7): Քրիստոնյաները ստիպված էին ընտրություն կատարել: Նրանք պետք է կա’մ զիջեին իրենց հավատի մաքրությունը և ընդունեին պապական ծեսերն ու երկրպագությունը, կա’մ իրենց կյանքը մաշեին զնդաններում, հանձնվեին մահվան, այրվեին խարույկի վրա, գլխատվեին: Կատարվեցին Հի- սուսի խոսքերը. «Կմատնվեք ծնողներից և եղբայրներից և ազգականներից և բարեկամներից էլ, և ձեզանից կսպանեն: Եվ բոլորին ատելի կլինեք իմ անունի համար” (Ղուկաս 21.16,17): Հավատացյալներն սկսեցին ավելի կատաղի հալածանքների ենթարկվել, քան երբևէ, և աշխարհը վերածվեց մի ընդարձակ մարտադաշտի: Հարյուրավոր տարիներ շարունակ Քրիստոսի եկեղեցին ապաստանեց առանձնության և անհայտության մեջ: Այսպես է ասում մարգարեն. «Կինը փախավ անապատ, ուր Աստծուց պատրաստված տեղ ուներ, որ այնտեղ կերակրեն նրան հազար երկու հարյուր և վաթսուն օր» (Հայտնություն 12.6): ՀՊ 104.2