ՀՈՒՅՍԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Որդիական սիրո դաս
Հիսուսի հայացքը շրջում էր Իր մահը տեսնելու համար հավաքված ամբոխի վրա: Խաչի պատվանդանի մոտ Նա նկատեց իր մորը’ Մարիամին և նրան նեցուկ եղած Հովհաննեսին: Անկարող լինելով հեռու գտնվել իր Որդուց’ մայրը վերադարձել էր խաչի այդ ահավոր տեսարանի մոտ: Վերջին դասը, որ Քրիստոսը տվեց, որդիական սիրո դասն էր: Նա նայեց Իր մոր վշտաբեկ դեմքին, ապա Հովհաննեսին և ասաց’ դիմելով առաջինին. «Ով կին, ահա քո որդին»: Ապա դիմեց աշակերտին. «Ահա քո մայրը” (Հովհաննես 19.26, 27): Հովհաննեսը շատ լավ հասկացավ Հիսուսի խոսքերը, և թե ինչ սրբազան պատասխանատվություն է վստահվում իրեն: Նա անմիջապես հեռու տարավ Քրիստոսի մորը Գողգոթայի այդ զարհուրելի տեսարանից: Նա Հիսուսի մորն իր տուն տարավ և այդ պահից սկսեց խնամել նրան այնպես, ինչպես իր մորը կխնա- մեր պարտաճանաչ որդին: Քրիստոսի որդիական կատարյալ սիրո օրինակը չխամրող փայլով մեզ է հասել դարերի խորքից: Ամե- նասաստիկ տառապանքների մեջ անգամ Նա չմոռացավ Իր մորը և նրա ապագայի համար անհրաժեշտ ամեն ինչ արեց: ՀՊ 76.1
Այժմ Քրիստոսի երկրային առաքելությունը համարյա ավարտված էր: Նրա լեզուն չորացել էր, և Նա ասաց. «Ծարավ եմ»: Նրանք սպունգը թաթախեցին քացախի ու լեղիի մեջ ու տվեցին Նրան խմելու: Համը տեսնելով’ Քրիստոսը հրաժարվեց: Հասել էր ժամը: Մեռնում էր կյանքի ու փառքի Տերը’ Իր կյանքը որպես փրկագին տալով մարդկային ցեղի համար: Նա’ որպես մարդու փոխարինող, Իր վրա վերցրեց Հոր ցասումը: Եվ մեղքի զգացումն էր, որ Նրա խմած բաժակը դարձրեց այդքան դառն ու կոտրեց Նրա սիր- տը: ՀՊ 76.2
Որպես մարդու փոխարինող և երաշխավոր’ մարդկանց անօրենությունները դրվեցին Քրիստոսի ուսերին: Նա համարվեց մեղավոր, որպեսզի փրկի մարդկանց օրենքի անեծքից: Բոլոր դարերում ապրած Ադամի հետնորդների մեղքերը ճնշում էին Նրա հոգին: Աստծո ցասումն ու մարդկանց անօրենության պատճառով Աստծո դժգոհության ահավոր դրսևորումը սարսափով էր լցնում Տիրոջ Որդու սիրտը: Ծանր վշտի այս ժամին, երբ Աստված ծածկեց Իր դեմքը Փրկչից, Նրա սիրտն այնպես խոցվեց, այնպիսի մի վշտով լցվեց, որը մարդն անկարող է երբևէ ըմբռնել: Ամեն մի խայթոց, որին ենթարկվեց Աստծո Որդին խաչի վրա, արյան ամեն մի կաթիլ, որ հոսում էր Նրա գլխից, ձեռքերից ու ոտքերից, հոգեվարքի ցնցումները, որ ուժասպառ էին անում Նրա մարմինը, և այն աննկարագրելի վիշտը, որը լցրեց Նրա հոգին, երբ Հայրը թաքցրեց Իր դեմքը Նրանից’ այս բոլորը ասում է մարդկանց. Ձեր սիրուց էր, որ Աստծո Որդին համաձայնեց Իր ուսերին վերցնել այդ նողկալի ոճրագործությունները, ձեզ համար Նա խորտակում է մահվան տիրապետությունը ու բաց անում դրախտի և հավիտենական կյանքի դարպասները: Նա, Ով կատաղի ալիքները սանձեց Իր խոսքով ու քայլեց փրփրադեզ կոհակների վրայով, մի հպումով ստիպեց դևերին դողալ ու ապաքինեց մարդկանց, հարություն տվեց մեռելներին ու աչքի լույս պարգևեց կույրերին, այժմ զոհում է Իրեն խաչի վրա’ որպես վերջին զոհաբերությունը մարդու համար: Նա’ մեղք կրողը, դատական պատիժ է կրում անօրենության համար, և հենց Ինքը մեղք է դառնում հանուն մարդկանց: ՀՊ 76.3
Սատանան իր կատաղի փորձություններով խոցեց Հիսուսի սիրտը: Նրան այդքան ատելի մեղքը դիզվեց Իր վրա, ու Նա հառաչեց դրա ծանրության տակ: Զարմանալի չէ, որ այդ զարհուրելի ժամին Նրա մարդկային էությունը դողաց: Հրեշտակները զարմանքով տեսնում էին Աստծո Որդու հոգեկան տառապանքը, որն այնքան էր գերազանցում մարմնական ցավին, որ Նա համարյա չէր զգում վերջինը: Երկնային զորքերը ծածկեցին իրենց դեմքերը, որպեսզի չտեսնեն այդ ահավոր տեսարանը: ՀՊ 77.1
Անշունչ բնությունն անգամ կարեկցանք էր զգում Իր հալածված ու մեռնող Հեղինակի նկատմամբ: Արևը հրաժարվեց նայել այդ սոսկալի տեսարանին: Կեսօրին նրա առատ, պայծառ ճառագայթները լուսավորում էին երկիրը, երբ հանկարծ այն կարծես ջնջվեց երկնքից: Կատարյալ խավարը մահվան քողի նման իջավ խաչի ու նրա շրջակայքի վրա: Խավարը ամբողջ երեք ժամ մնաց: Իններորդ ժամին սարսափելի խավարը ցրվեց մարդկանց վրայից, սակայն շարունակեց թիկնոցի նման պարուրել Փրկչին: Երբ Նա գամված էր խաչի վրա, Նրան ասես կատաղի կայծակներ էին զարկում: Հետո «Հիսուսը մեծ ձայնով աղաղակեց և ասաց. «Էլի էլի լամա սա- բաքթանի», որ թարգմանվում է’ «Իմ Աստված, իմ Աստված, ինչո՞ւ թողեցիր ինձ” (Մարկոս 15.34): ՀՊ 77.2