ՀՈՒՅՍԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

49/100

Հիսուսը Պիղատոսի առաջ

Սկզբից ևեթ Պիղատոսը համոզված էր, որ Հիսուսը սովորական մարդ չէ: Նա համոզված էր, որ Հիսուսը վսեմագույն անձնավորություն է և ոչ մի կապ չունի Իր դեմ հարուցած մեղադրանքների հետ: Այդ տեսարանին ականատես հրեշտակները կարդացին հռոմեացի կուսակալի մտքերը, և’ որպեսզի փրկեն նրան Քրիստոսի խաչելության դատապարտելու ծանր մեղքից, մի հրեշտակ ուղարկվեց նրա կնոջ մոտ, որ երազում հայտնվելով’ ասաց, որ իր ամուսինն Աստծո Որդուն է դատում, Ով անմեղ զոհ է: Կինն անմիջապես նամակ ուղարկեց ամուսնուն՝ հայտնելով, որ երազում ինքը շատ բաներ է քաշել և տանջվել Հիսուսի համար, և ասաց, որ մատով չդիպչի այդ սուրբ Մարդուն: Սուրհանդակն արագորեն ամբոխը ճեղքելով մոտեցավ Պիղատոսին և նրա ձեռքը տվեց նամակը: Նամակը կարդալով’ Պիղատոսը սարսռաց ու գույնը գցեց, և միանգամից որոշեց հեռու կենալ Քրիստոսին մահվան դատապարտելու փորձից: Նա որոշեց, որ եթե հրեաները պահանջեն Հի- սուսի արյունը, նա կփորձի ներգործել ամբոխի վրա ու փրկել Հի- սուսին: ՀՊ 70.1