ՀՈՒՅՍԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

33/100

ԳԼՈՒԽ 7 - ՓՐԿԻՉԸ

Եկավ Ժամանակաշրջանը, երբ Քրիստոսը պետք է մարդկային բնություն առներ, նվաստացներ Իր անձը’ որպես մարդ և ենթարկվեր սատանայի փորձություններին: ՀՊ 53.1

Նա երկրային շքեղության մեջ չծնվեց, այլ ախոռում, ու մսուրը եղավ Նրա օրորոցը, սակայն Նրա ծնունդը շատ ավելի մեծարվեց, քան մարդկանց որդիներից որևէ մեկինը: Երկնային հրեշտակները հովիվներին տեղեկացրին Հիսուսի գալստյան մասին, իսկ Տերը, լույս ու փառք ուղարկելով, հաստատեց նրանց վկայությունը: Երկնային բազմությունը դիպավ քնարի լարերին ու փառաբանեց Աստծուն: Նրանք ցնծությամբ ազդարարեցին Աստծո Որդու գալուստը կորուսյալ աշխարհ’ փրկության գործն իր ավարտին հասցնելու և Իր մահվամբ մարդուն խաղաղություն, երջանկություն և հավիտենական կյանք պարգևելու համար: Տերը պատվեց Իր Որդու գալուստը: Հրեշտակները երկրպագեցին Նրան: ՀՊ 53.2