ՀՈՒՅՍԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

27/100

Դատաստանները և կանոնները

Մովսեսն Աստծո շուրթերից լսում ու գրում էր այդ դատաստաններն ու կանոնները, երբ նա Նրա հետ Սինա լեռան վրա էր: Եթե Աստծո ժողովուրդը հնազանդվեր Տասը պատվիրանների սկզբունքներին, ապա կարիք չէր լինի Մովսեսին տալ այն հատուկ ցուցումները Աստծո և մեկը մյուսի հանդեպ ունեցած պարտականությունների մասին, որոնք նա գրի առավ գրքում: Այդ հատուկ ցուցումները, որոնք Տերը տվեց Մովսեսին’ մեկը մյուսի և օտարականի նկատմամբ իր ժողովրդի ունեցած պարտականությունների մասին, ոչ այլ ինչ էին, քան նույն Տասը պատվիրանների սկզբունքները, բայց ավելի պարզեցված և այնպես մատուցված, որ սխալվելն անհնար լինի: ՀՊ 45.2

Տերը Մովսեսին պարզորոշ ցուցում տվեց զոհաբերության արարողությունների մասին, որոնք պետք է վերջ գտնեին Քրիստոսի մահով: Զոհաբերությունների համակարգը խորհրդանշում էր Քրիստոսի զոհաբերությունը’ որպես անմեղ Գառ: ՀՊ 46.1

Նախ Տերն Ադամի հետ հաստատեց զոհաբերությունների համակարգը վերջինիս անկումից հետո, որը նա սովորեցրեց իր հետնորդներին: Այդ համակարգը պղծվեց ինչպես ջրհեղեղից առաջ, այնպես էլ այն մարդկանց կողմից, ովքեր հեռացան Աստծո նվիրված հետևորդներից ու սկսեցին կառուցել Բաբելոնի աշտարակը: Նրանք ոչ թե այն բանի համար էին զոհ մատուցում, որ հավատում էին Փրկչի գալստյանը, այլ որովհետև կարծում էին, թե պետք է գոհացնեն իրենց աստվածներին’ պղծված կռապաշտական զոհասեղանների վրա նրանց բազմաթիվ կենդանիներ զոհաբերելով: Սնահավատությունը նրանց մղում էր մեծ խենթությունների: Նրանք հավատացնում էին ժողովրդին, թե որքան ավելի թանկարժեք լինի զոհը, այնքան ավելի մեծ հաճույք կպատճառի այն իրենց կուռքերին, և այնքան ավելի կբարգավաճի ու կհարստանա իրենց ազգը: Դա հասցրեց նրան, որ այդ անզգա կուռքերին սկսեցին մարդկային զոհեր մատուցել: Այդ ժողովուրդները որոշակի օրենքներ ու կանոններ ունեին’ մարդկանց վարքը վերահսկելու համար: Դրանք անասելի դաժան օրենքներ էին: Այդ օրենքները գրված էին այնպիսի առաջնորդների կողմից, ում սրտերը երբեք չէին փափկել աստվածային շնորհով և քարի նման կարծր էին: Նրանք կարող էին անտարբեր անցնել ամենաստոր ոճիրների կողքով, սակայն ամենափոքր հանցանքի համար մարդկանց դաժան պատժի ենթարկել: ՀՊ 46.2

Սա նկատի ուներ Մովսեսը, երբ ասաց Իսրայելին. «Ահա սովորեցրի ձեզ կանոններ և դատաստաններ, ինչպես որ իմ Եհովա Աստ- ՀՊ 46.3

վածը պատվիրեց ինձ, որ այնպես անեք այն երկրում, ուր որ պիտի մտնեք նրան ժառանգելու համար: Հիմա պահեցեք և արեք, որովհետև նա է ձեր իմաստությունը և հանճարը ազգերի առջև, որոնք այս բոլոր կանոնները լսելով պիտի ասեն. Իրավ այս մեծ ազգը մի իմաստուն և հանճարեղ ժողովուրդ է: Որովհետև ո՞րն է այն մեծ ազգը, որ իր աստվածները իր մոտ լինեն ինչպես մեր Եհովա Աստվածը ամեն բանում, որ Նրանից խնդրում ենք: Եվ ո՞րն է այն մեծ ազգը, որ արդար կանոններ ու դատաստաններ ունենա իմ այսօր ձեր առջև դրած այս բոլոր օրենքի նման» (Երկրորդ Օրինաց 4.5-8): ՀՊ 47.1