ՀՈՒՅՍԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Զոհաբերությունը
Երբ Ադամը Աստծո հատուկ ցուցումով զոհ մատուցեց մեղքի համար, նրա համար չափազանց ծանր ու ճնշող էր այդ արարողությունը: Նա պետք է խլեր կյանք, որ միայն Աստված կարող է պարգևել, և այն զոհաբերեր մեղքի համար: Նա առաջին անգամ էր տեսնում մահը: Հոգեվարքի մեջ գալարվող, արյունաշաղախ զոհին նայելով՝ նա պետք է հավատով նայեր Աստծո Որդուն, Ում խորհրդանշում էր այդ զոհը, և Ով պետք է զոհաբերվեր հանուն մարդու: ՀՊ 27.1
Աստծո կողմից հաստատված այդ ծիսական զոհաբերությունը իր գործած հանցանքի հավերժ հիշեցում պետք է լիներ Ադամի համար, և ամեն անգամ’ զոհ մատուցելով, նա պետք է ապաշխարու- մով նորից ու նորից գիտակցեր իր մեղքը: Կյանք խլելու այս արարողությունը Ադամին ավելի խորն ու լիարժեք պատկերացում էր տալիս իր մեղքի մասին, մի մեղքի, որն անհնար էր քավել այլ բանով, քան Աստծո Որդու թանկագին արյամբ: Նա սքանչանում էր այն անսահման բարությամբ ու անհուն սիրով, որը կարող էր նման փրկագին վճարել մեղավորներին փրկելու համար: Երբ Ադամը մորթում էր անմեղ զոհը, նրան թվում էր, թե իր սեփական ձեռքով Աստծո Որդու արյունն է թափում: Նա գիտեր, որ եթե Աստծուն հավատարիմ մնացած լիներ ու խախտած չլիներ Նրա օրենքը, մահ չէր լինի ոչ մարդու, ոչ էլ կենդանիների համար: Սակայն այս զոհաբերությունները, որ մատնանշում էին Աստծո թանկագին Որդու մեծ ու կատարյալ զոհաբերությունը, հույսի մի կայծ էին վառում, որը լուսավորում էր խավար ու զարհուրելի ապագան և փրկու- թյան դուռ բաց անում նրա բերած բացարձակ վհատությունից ու կործանումից: ՀՊ 27.2
Սկզբում յուրաքանչյուր տան գլուխը համարվում էր այդ ընտանիքի ղեկավարն ու քահանան: Հետագայում, երբ մարդկային ցեղը շատացավ ու տարածվեց երկրի վրա, զոհաբերության հանդիսավոր արարողությունը իրենց ժողովրդի համար սկսեցին կատարել Աստծո կողմից նշանակված հատուկ պաշտոնյաներ: Մորթվող կենդանու արյունը մեղավորներին պետք է հիշեցներ Աստծո Որդու արյունը: Զոհաբերվող կենդանու մահը պետք է ապացույց լիներ բոլորին, որ մեղքը մահով է հատուցվում: Զոհ մատուցելով’ մեղավորն ընդունում էր իր մեղավորությունը և արտահայտում իր հավատը’ հուսալով Աստծո Որդու մեծ և կատարյալ զոհաբերությանը, որը նախակերպար էր հանդիսացել կենդանիների զոհաբերու- թյանը: Առանց Աստծո Որդու քավության անհնար կլիներ Աստծո օրհնանքն ստանալ կամ Նրա փրկությանն արժանանալ: Աստված բարձր է պահում Իր օրենքի պատիվը: Օրինազանցությունը սարսափելի անջրպետ ստեղծեց Աստծո և մարդու միջև: Իր անմեղության օրերին Ադամին հնարավորություն էր տրված ուղղակի հաղորդակցվելու իր Ստեղծողի հետ, ազատ ու անկաշկանդ վայելելու Նրա ընկերությունը: Բայց մեղանչելուց հետո Աստված Քրիստոսի և հրեշտակների միջոցով էր կապ պահպանում մարդու հետ: ՀՊ 28.1