ՀՈՒՅՍԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

16/100

Աստծո անփոփոխելի օրենքը

Համայն երկինքը սգի մեջ էր Ադամի և Եվայի անհնազանդության ու անկման պատճառով, ինչը Աստծո ցասումը հարուցեց ամբողջ մարդկային ցեղի վրա: Նրանք զրկվեցին Աստծո հետ հաղորդակցվելու հնարավորությունից և ընկղմվեցին անհույս թշվառության մեջ: ՀՊ 26.2

Եհովայի օրենքը’ Նրա կառավարման հիմքը երկնքում և երկրի վրա, նույնքան սրբազան էր, որքան Ինքն Աստված, և այդ պատճառով որևէ հրեշտակի կյանքը չէր կարող ընդունվել Աստծո կողմից որպես զոհաբերություն այդ օրենքի խախտման համար: Նրա համար ավելի կարևոր նշանակություն ունի Իր օրենքը, քան Իր գահը շրջապատող սուրբ հրեշտակները: Հայրն անկարող է չեղյալ համարել կամ փոխել Իր օրենքի որևէ պատվիրան, որպեսզի հարմարեցնի այն ընկած մարդու վիճակին: Սակայն Աստծո Որդին, Ով Հոր հետ միասին ստեղծել է մարդուն, կարող էր Աստծուն ընդունելի քավություն կատարել հանուն մարդու’ Իր կյանքը զոհաբերելով և Իր վրա վերցնելով Աստծո բարկությունը: Հրեշտակներն ասացին Ադամին, որ նրա օրինազանցությունը մահ ու թշվառություն է բերել: Կյանքն ու անմահությունը երևան կբերվեն Հիսուս Քրիստոսի զոհաբերությամբ: ՀՊ 26.3