ՅԻՍՈՒՍԻ ԼԵՌԱՆ ՔԱՐՈԶԸ

Երանությունները

[6] «Եվ նա իր բերանը բացելով’ նրանց սովորեցնում էր և ասում. Երանի հոգով աղքատներին, որ նրանցն է երկնքի թագավորությունը” (Մատթևոս 5.2,3): լք 10.1

Չարմացած ամբոխի ականջներին այս խոսքերը հնչում են ինչ- որ նոր ու տարօրինակ: Այսպիսի ուսումունքը հակադիր է այն ամենին, ինչ նրանք լսել էին քահանաներից ու վարդապետներից: Նրանք տեսնում են, որ այդտեղ իրենց հպարտությունը շոյող կամ փառամոլ հույսերը հովանավորող ոչ մի բան չկա: Բայց այս նոր Ուսուցիչն իրենց հմայելու ուժ ունի: Աստվածային սիրո քաղցրությունը բխում է Նրա ներկայությունից ճիշտ այնպես, ինչպես անուշահոտությունը’ ծաղկից: Նրա խոսքերն ընկնում են «ինչպես անձրև հնձած խոտի վրա. ինչպես շաղ, որ ոռոգում է երկիրը» (Սաղմոս 72.6): Բոլորն ինքնաբերաբար զգում են, որ այստեղ է Մեկը, ով կարդում է հոգու գաղտնիքները, բայց, այնուամենայնիվ, մոտենում է իրենց նրբանկատ կարեկցանքով: Նրանց սրտերը բացվում են Նրա առջև, և երբ նրանք լսում են, Սուրբ Հոգին բացում է այս դասերի նշանակությունը, որոնց ուսուցման մեծ կարիքն է զգում բոլոր դարաշրջանների մարդկությունը: լք 10.2

[7] Քրիստոսի օրերում ժողովրդի կրոնական ղեկավարները կարծում էին, թե իրենք հարուստ են հոգևոր գանձերով: Փարիսեցու աղոթքը’ «Ով Աստված, գոհանում եմ քեզնից, որ չեմ ինչպես ուրիշ մարդիկ» (Ղուկաս 18.11), արտահայտում է իր դասակարգի մարդկանց մտածելակերպը, և լայն առումով’ ողջ ազգի կարծիքը: Բայց Հիսուսին շրջպատող ամբոխի մեջ կային մարդիկ, ովքեր զգում էին իրենց հոգևոր աղքատությունը: Երբ Քրիստոսի աստվածային զորությունը բացահայտվեց ձկների զարմանալի որսի ժամանակ, Պետրոսն ընկավ Փրկչի ոտքերի մոտ’ բացականչելով. «Ինձնից դուրս գնա, որ ես մեղավոր մարդ եմ» (Ղուկաս 5.8), լեռնալանջին հավաքված ժողովրդի մեջ էլ կային հոգիներ, ովքեր Նրա մաքրության ներկայությամբ զգում էին, որ իրենք «թշվառ, և ողորմելի, և աղքատ, և կույր, և մերկ» են (Հայտնություն 3.17), և այդպիսիք փափագում էին «Աստծո շնորհքը, որ փրկարար երևաց” (Տիտ. 2.11): Քրիստոսի ողջույնի խոսքերն այս հոգիներում հույս արթնացրին, և նրանք տեսան, որ իրենց կյանքը գտնվում է Աստծո օրհնության տակ: լք 10.3

Հիսուսն առաջարկեց օրհնության բաժակը նրանց, ովքեր զգում էին, որ իրենք «հարուստ են և մեծացած” (Հայտնություն 3.17) և ոչնչի կարիք չունեն, և արհամարհանքով հետ են շրջվել շնորհաց պարգևից: Ով իրեն զգում է առողջ, ով մտածում է, թե բավականաչափ բարի է, և ով գոհ է իր վիճակից, նա չի ձգտում դառնալ Քրիստոսի արդարության ու շնորհի մասնակից: Հպարտությունը ոչնչի կարիք չի զգում և փակում է սիրտը Քրիստոսի անսահման օրհնությունների առջև, որ Նա եկել էր տալու: Այդպիսի մարդկանց սրտում չկա ոչ մի անկյուն Հիսուսի համար: Նրանք, ովքեր իրենց կարծում են հարուստ ու պատվարժան, հավատով չեն խնդրում ու չեն ստանում օրհնություն Աստծուց: Նրանք իրենց համարում են հարուստ, ուստի հեռանում են դատարկ: Իսկ ովքեր գիտակցում են, որ անկարող են փրկել իրենց, կամ էլ մի արդար գործ գործել, գնահատում են Քրիստոսի տված օգնությունը: Այդպիսի մարդիկ հոգով աղքատ են’ Քրիստոսի մատնանշած երանելիները: լք 11.1

[8] Ում Քրիստոսը ներում է, նրանց սկզբից տանում է ապաշխարության: Դա Սուրբ Հոգու ներգործությունն է, երբ մեղավորը գիտակցում է մեղքը: Նրանք, ում սրտերը հուզ- վել են Աստծո Հոգու համոզիչ ուժից, իրենցում մի բարի բան չեն տեսնում: Նրանք տեսնում են, որ ինչ էլ որ կատարել են, «ես”-ով է շաղախված և մեղք է: Խեղճ մաքսավորի նը- ման’ նրանք կանգնում են հեռու, և չհամարձակվելով աչքերն երկինք հառել’ աղաղակում են. «Ով Աստված, ողորմիր ինձ’ մեղավորիս” (Ղուկաս 18.13): Եվ նրանք օրհնված են: Ապաշխարող մարդու համար կա ներում: Քրիստոսն է «Աստծո Գառը, որ վեր է առնում աշխարհի մեղքը” (Հովհաննես 1.29): Աստծո խոստումն է. «Եթե ձեր մեղքերը կրկնակի կարմիրի պես լինեն, ձյունի պես պիտի սպիտականան. եթե նրանք որդան կարմիրի պես լինեն, ասրի պես սպիտակ պիտի դառնան”: «Եվ ես ձեզ նոր սիրտ պիտի տամ. Եվ իմ հոգին պիտի դնեմ ձեր մեջ” (Եսայիա 1.18, Եզեկիել 36.26,27): լք 11.2

Հոգով աղքատների համար Հիսուսն ասաց. «Նրանցն է երկնքի արքայությունը»: Այս թագավորությունը ժամանակավոր ու երկրավոր իշխանություն չէ, ինչպես հույս էին փափագում Քրիստոսիո լոսղները: Քրիստոսը մարդկանց առաջ բացում էր Իր սիրո, շնորհի ու արդարության հոգևոր թագավորությունը: Մեսիայի թագավորության խորհրդանշանը տարբերվում է մարդու Որդու նմանությամբ: Նրա հպատակները հոգով աղքատ մարդիկ են, խոնարհ և հալածված արդարության համար: Երկնքի արքայությունը նրանցն է: Նրանցում սկսված աշխատանքը թեև լիովին ավարտված չէ, բայց այն նրանց կարժանացնի «մասնակից լինելու սուրբերի վիճակին լույսում» (Կողոսացիս 1.12): լք 12.1

Բոլոր նրանք, ովքեր տեսնում են իրենց հոգու խորունկ աղքատությունը, ովքեր զգում են, որ իրենցում ոչ մի բարի բան չունեն, կարող են գտնել արդարություն ու զորություն’ նայ ելով Հիսուսին: Նա ասաց. «Ինձ մոտ եկեք, ամեն վաստակածներ և բեռնավորվածներ» (Մատթևոս 11.28): Նա պատվիրում է ձեզ փոխել ձեր աղքատությունը Իր շնորհի հարստությամբ: [9] Մենք արժանի չենք Աստծո սիրուն, բայց Քրիստոսը’ մեր երաշխավորը, արժանի է, և լիովին կարող է փրկել նրանց, ովքեր մոտենում են Իրեն: Ինչպիսին էլ որ լինի ձեր անցած փորձառությունը, ինչքան էլ որ հիասթափեցնող լինեն ներկա պարագաները, եթե դուք գաք յիսուսի մոտ, ինչպիսին որ կաք’ թույլ, անօգնական, հուսաբեկ, մեր կարեկից Փրկիչը, մեկնած Իր սիրո ձեռքերը, ընդառաջ կգա ձեզ և կհագցնի Իր արդարության պատմուճանը: Նա ներկայացնում է մեզ Իր Հոր առաջ Իր բնավորության ճերմակ հագուստով: Հանուն մեզ աղաչում է Աստծուն’ ասելով. Ես գրավել եմ մեղավորի տեղը, մի’ նայիր այս մոլորված զավակին, այլ նայիր Ինձ: Սատանան բարձր ձայնով առարկում է մեր հոգիների համար՝ մեղադրելով մեղքի մեջ, և հավակնում, որ մենք իր ավարն ենք, իսկ Քրիստոսի արյունը աղերսում է ավելի մեծ ուժով: լք 12.2

«Միմիայն Տերով կա ինձ համար արդարություն և զորություն. Տերով պիտի արդարանան և պարծենան Իսրայելի բոլոր սերունդը» (Եսայիա 45.24,25): լք 13.1

«երանի սգավորներին, որ նրանք կմխիթարվեն» (Մատթևոս 5.4):
Այստեղ ներկայացված սուգը անկեղծ սրտի վիշտն է մեղքի համար: Հիսուսն ասաց. «Ես երբ որ բարձրանամ երկրից, ամենքին կքաշեմ ինձ մոտ” (Հովհաննես. 12.32): Եթե որևէ մեկը նայի խաչի վրա բարձրացված Հիսուսին, կտեսնի մարդկային բնության մեղավորությունը: Նա կտեսնի, որ մեղքն էր, որ փառքի Տիրոջը խարազանեց ու խաչեց: Կտեսնի, որ ինքը սիրված է եղել աննկարագրելի քնքշությամբ, այն դեպքում, երբ իր կյանքը լի է շարունակական ապերախտությամբ ու ապստամբությամբ: Նա լքել է իր ամենալավ Ըն- կերոջը և չարաշահել երկնքի ամենաթանկարժեք պարգևը: Նորից խաչել է Աստծո Որդուն իր համար ու կրկին խոցել է Նրա արյունահոս ու վիրավոր սիրտը: Նա բաժանված է Աստծուց մեղքի խորն ու ընդարձակ, խավար անդունդով և ողբում է այս ամենի համար կոտրված սրտով: [10]
լք 13.2

Այսպիսի սգավորները «կմխիթարվեն»: Աստված բացում է մեզ մեր զանցանքը, որպեսզի կարողանանք վազել Քրիստոսի մոտ, Նրա միջոցով ազատվենք մեղքի կապանքից և ուրախանանք Աստծո որդիների ազատությամբ: ճշմարիտ ապաշխարումով մենք կարող ենք գալ խաչի պատվանդանի մոտ և այնտեղ թողնել մեր բեռները: լք 14.1

Փրկչի խոսքերում կա մխիթարության լուր նաև նրանց համար, ովքեր վշտացած են կամ ծանր կորուստ ունեն: Մեր թախիծը չի բուսնում գետնից: «Որովհետև նա ի սրտե չի նեղացնում և տրտմեցնում մարդկանց որդիներին” (Երեմիայի ողբեր 3.33): Նա թույլ է տալիս փորձություններ կամ դժբախտություններ մեր «օգտի համար, որ նրա սրբությունն ընդունենք” (Եբրայեցիս 12.10): Երբ հավատով ընդունում ենք փորձությունը, որը թվում է շատ ծանր ու անտանելի, այն կվերածվի օրհնության: Դաժան հարվածը, որը խորտակում է այս կյանքի ուրախությունները, միջոց կդառնա մեր աչքերն ուղղելու դեպի երկինք: Շատ շատերը չէին ճանաչի Դիսուսին, եթե վիշտը նրանց չբերեր Քրիստոսի մոտ մխիթարություն փնտրելու համար: լք 14.2

Մեր կյանքի փորձությունները Աստծո ձեռքում գործիքներ են’ մաքրելու մեր բնավորությունը աղտեղությունից ու անհավասարակշռությունից: Դրանց հարթումը, համապատասխանեցումը, հղկումը, ողորկումն ու վերջնական մշակումը ցավոտ ընթացք է: Շատ ծանր է գտնվել աղացի անիվի ճնշման տակ: Բայց քարը պատրաստի է բերվում տեղադրվելու երկնային տաճարում: Պիտանի նյութի վրա է Տերը կատարում զգույշ ու լիակատար աշխատանք: Միայն Նրա թանկարժեք քարերն են ողորկվում ապարանքի տեսքին համապատասխան: լք 14.3

[11] Տերը կգործի բոլոր նրանց համար, ովքեր վստահում են Իրեն: Հավատացյալները ձեռք կբերեն հիանալի հաղթություններ: Կսովորեն հրաշալի դասեր: Կվերապրեն հիանալի փորձառություններ: լք 15.1

Մեր երկնավոր Հայրը երբեք չի մոռանում նրանց, ովքեր վշտով են լցված: Երբ Դավիթը գնում էր Ձիթենյաց սարի զառիվերով, «և վեր գնալով լաց էր լինում, և իր գլուխը ծածկած և ոտքերը բոբիկ էր գնում” (Բ Թագավորաց 15.30), Տերը մեծ կարեկցանքով էր նայում նրան: Դավիթը քուրձ էր հագել, և խիղճը խայթում էր իրեն: Նրա խոնարհեցման արտաքին նշանները վկայում էին նրա հոգու փշրվածության մասին: Վշտաբեկ, արտասվալից աղերսանքներով նա Աստծուն ներկայացրեց իր դրությունը, և Տերը չլքեց Իր ծառայ ին: Երբեք Դավիթն այդքան թանկ չէր եղել Անսահման Սիրո սրտին, քան այն ժամանակ, երբ խղճի խայթով փախուստի էր դիմել թշնամիներից, ում իր որդին էր հրահրել ապստամբության: Տերն ասում է. «Ես որոնց որ սիրում եմ, հանդիմանում եմ, և խրատում եմ. ուրեմն ջանք արա և ապաշխարիր” (Հայտնություն 3.19): Քրիստոսն ամոքում է փշրված սիրտը ու մաքրում ողբացող հոգին, որ կենա Իր մեջ: լք 15.2

Երբ դժբախտության մեջ ենք ընկնում, որքան շատերն են մեզանից նմանվում Հակոբին: Մենք կարծում ենք, թե դա թշնամու ձեռքն է, խավարի մեջ կուրորեն մաքառում ենք, մինչև որ մեր բոլոր ուժերը սպառվում են: Եվ մենք չենք գտնում ոչ մի մխիթարություն կամ փրկություն: Աստվածային հպման շնորհիվ արևածագին Հակոբը ճանաչեց Նրան, ում հետ նա պայքարում էր’ իբրև ուխտի Հրեշտակի: Անօգնական ու ողբացող’ նա փարվեց անսահման Սիրո կրծքին’ սպասելով այն օրհնանքին, որի համար նրա հոգին այդքան փափագում էր: Մենք նույնպես պետք է սովորենք, որ փորձությունները օգուտ են համարվում, և չարհամարհենք Տիրոջ մաքրագործող միջոցները և չսրտնեղենք Նրա հանդիմանությունից: լք 15.3

[12] «Ահա երանելի է այն մարդը, որին Աստված խրատում է. Որովհետև նա խոցում է և փաթաթում էլ է. նա զարկում է, և նրա ձեռքը բժշկում էլ է” (Հոբ 5.17-19): Յուրաքանչյուր զարկված հոգուն Հիսուսը մոտենում է բուժիչ ծառայությունով: Ամեն մի կյանք, որը տարել է ծանր կորուստ, ցավ ու տառապանք, կարող է լուսավորվել Նրա ներկայության հիանալի հայտնություններով: լք 16.1

Աստված չի կամենում, որ մենք ճնշված լինենք անխոս թախիծով, կոտրված ու վշտոտ սրտով: Նա փափագում է, որպեսզի մենք մեր գլուխները բարձրացնենք վեր ու նայենք Նրա սիրով լեցուն թանկագին դեմքին: Օրհնյալ Փրկիչը կանգնած է շատերի կողքին, ովքեր չեն նկատում Նրան, քանի որ նրանց աչքերը կուրացած են արցունքներից: Նա կամենում է բռնել մեր ձեռքը, ուզում է, որ մենք նայենք Նրան պարզ հավատով ու թույլ տանք ղեկավարել մեր կյանքը: Նրա սիրտը բաց է մեր վշտերի, տրտմության ու փորձությունների համար: Նա սիրեց մեզ հավիտենական սիրով ու պարուրեց սիրալիր բարեսրտությամբ: Մենք կարող ենք Նրան փայփայել մեր սրտում և ողջ օրը խորհել Նրա գթասրտության մասին: Եվ Նա մեզ կբարձրացնի օրվա վշտերից ու շփոթություններից վեր’ դեպի խաղաղության մթնոլորտ: լք 16.2

Մտածեք այդ մասին, ով տառապող և վշտացող որդիներ, և ցնծացեք հույսով: «Եվ սա է հաղթությունը, որ աշխարհին հաղթեց, այսինքն’ մեր հավատը» (Ա Հովհաննես 5.4): Երանելի են նույնպես նրանք, ովքեր լաց են լինում Յիսուսի հետ միասին’ կարեկցելով տառապյալ աշխարհին ու վշտանում նրանում կատարվող մեղսագործություններից: Այսպիսի սուգը անխառն է «ես»-ից: Հիսուսը վշտերի Մարդ էր, Նա տոկաց հոգու այնպիսի տառապանք, որը ոչ մի լեզու չի կարող նկարագրել: Մարդկանց մեղքերից Նրա հոգին ճմլվել էր ու ծվատվել: Նա աշխատեց ինքնամոռաց եռանդով’ սփոփելու մարդկանց վշտերն ու ցավերը: Նրա սիրտը ծանրանում էր վշտից, [13] երբ տեսնում էր բազմությունը, որը մերժում էր գալ Իր մոտ, որ կյանք ունենա: Նրանք, ովքեր Քրիստոսի հետևորդներն են, նույն փորձառությունը կվերապրեն: Քանի որ նրանք մասնակից են Նրա սիրուն, գործակից կլինեն նաև Նրա հետ միասին կորածը գտնելու ծանր աշխատանքում: Նրանք մասնակից են Քրիստոսի տառապանքներին և նաև մասնակից կլինեն այն փառքին, որը պիտի հայտնվի: Նրանք, ովքեր մեկ են Նրա հետ Նրա աշխատանքում’ Նրա հետ խմելով վշտի գավաթը, մասնակից կլինեն նաև Նրա ուրախությանը: լք 16.3

Տառապանքի միջոցով էր, որ Հիսուսը ձեռք բերեց մխիթարության ծառայությունը: Մարդկանց տառապանքներից Նա վշտանում էր: «Նրանց բոլոր նեղությունների մեջ նա նեղվում էր. և կարող է օգնություն տալ փորձվողներին» (Եսայիա 63.9, Եբրայեցիս 2.18): Քրիստոսի տառապանքներին մասնակից լինելը յուրաքանչյուրի համար մեծ առավելություն է: «Որովհետև ինչպես Քրիստոսի չարչարանքներն ավելանում են մեզանում, այնպես էլ Քրիստոսի ձեռով շատանում է մեր մխիթարությունը» (Բ Կորնթացիս 1.5): Տերն ունի հատուկ շնորհ սգավորների համար, և դրա զորությունը փափկացնում է սրտերը’ հոգիներ շահելու համար: Նրա սերը հուն է բացում վիրավորված ու ճմլված հոգիների համար և դառնում բուժիչ բալասան նրանց համար, ովքեր թախծում են: «Գթությունների Հայրը և ամեն մխիթարության Աստվածը մխիթարում է մեզ մեր ամեն նեղությունում, որ մենք կարող լինենք մխիթարել նրանց, որ ամեն տեսակ նեղությունում են’ այն մխիթարությունով, որով մենք Աստծուց մխիթարվում ենք” (Բ Կորնթացիս 1.3,4): լք 17.1

«երանի հեզերին” (Մատթևոս 5.5):
Ողջ երանությունների ընթացքում քրիստոնեական փորձառության առաջընթաց կա: Նրանք, ովքեր գիտակցել են կարիքը Քրիստոսում, նրանք, ովքեր սգացել են մեղքի համար և անցել են տառապանքի դպրոցը Քրիստոսի հետ միասին’ կսովորեն խոնարհություն աստվածային Ուսուցչից: [14]
լք 18.1

Սխալ պատկերացման պատճառով հրեաներն ու հեթանոսները բարձր չեն գնահատել համբերությունն ու խոնարհությունը: Երբ Մովսեսը Սուրբ Հոգու ներշնչվածությամբ հայտարարեց, որ ինքը ամենահեզն է երկրի վրա, այն ժա- մանակվա մարդիկ չէին կարող դա գովաբանել: Դեռ ավելին, այն կառաջացներ խղճահարություն կամ արհամարհանք: Բայց Հիսուսը հեզությունը դասակարգում է Իր թագավորության սկզբունքների առաջնահերթ շարքում: Այս հիանալի շնորհի աստվածային գեղեցկությունը դրսևորվեց Նրա անձնական կյանքում ու բնավորության մեջ: լք 18.2

Հիսուսը, Հոր փառքի լույսը, «հափշտակություն չհամարեց Աստծուն հավասար լինել, այլ ծառայի կերպարանք առավ» (Փիլիպեցիս 2.6,7): Նա համաձայնել էր անցնել կյանքի բոլոր փորձառությունների միջով’ քայլելով մարդկանց որդիների մեջ ոչ թե ինչպես թագավոր, որ պատիվ է պահանջում, այլ ինչպես մեկը, ում առաքելությունն է ծառայել մարդկանց: Նրա վարվելակերպում չկար մոլեռանդության նշույլ անգամ և ոչ էլ սառը խստություն: Աշխարհի Փրկիչն ուներ ավելի գերազանցող բնություն, քան հրեշտակներինը, սակայն Իր աստվածային վեհափառությամբ կապակցել է հեզությունն ու խոնարհությունը, որոնք էլ գրավել են բոլորին դեպի Իրեն: լք 18.3

Հիսուսը լիովին ուրացավ Իրեն, և նրա ոչ մի գործում «ես»-ը չէր երևում: Նա ենթարկեց ամեն բան Իր Հոր կամքին: Երբ Հիսուսի առաքելությունն երկրում մոտեցավ իր ավարտին, Նա կարողացավ ասել. «Ես քեզ փառավորեցի երկրի վրա. այն գործը կատարեցի, որ տվիր ինձ, որ անեմ» (Հովհաննես 17.4): Եվ Նա պատվիրում է մեզ. «Ինձնից սովորեք, որովհետև ես հեզ եմ ու սրտով խոնարհ”: «Եթե մեկը կամենում է իմ հետևից գալ, թող իր անձն ուրանա» (Մատթևոս 11.29, 16.24), [15], թող «ես”-ը գահընկեց արվի և այլևս հոգում գերիշխանություն չունենա: լք 19.1

Նա, ով նայում է Քրիստոսին ինքնուրացմամբ ու սրտի հեզությամբ, կդրդվի ասելու Դանիելի նման, երբ վերջինս տեսավ «մարդի որդկանց նման» Մեկին. «Իմ վայելչությունը փոխվեց ապականության» (Դանիել 10.8): Անկախությունն ու «ես”-ի գերիշխանությունը, որոնցում մենք փառավորվում ենք, իրենց ողջ չարության մեջ երևում են որպես սատանայի ստրկության խորհրդանիշներ: Մարդկային բնությունը միշտ պայքարում է արտահայտվելու համար’ պատրաստ լինելով մրցակցել: Բայց ով սովորում է Քրիստոսից’ ազատ է «ես”-ից, հպարտությունից ու գերիշխանության տենչից և կունենա հոգում խաղաղություն: «Ես”-ը ենթարկված է Սուրբ Հոգու տնօրինությանը: Եվ այդ դեպքում մենք չենք մտահոգվի բարձր դիրք գրավել: լք 19.2

Մենք մեզ վրա ուշադրություն գրավելու ցանկություն չենք ունենա: Բայց կզգանք, որ մեր ամենաբարձր դիրքը Փրկչի ոտքերի մոտ է: Մենք կնայենք Հիսուսին’ սպասելով Նրա ղեկավարությանը և լսելով Նրա առաջնորդող ձայնը: Պողոս առաքյալը վերապրել է այս փորձառությունը և ասել. «Ես Քրիստոսի հետ խաչված եմ: Եվ կենդանի եմ ոչ թե այլևս ես, այլ Քրիստոսն է կենդանի ինձանում. և ինչ որ հիմա կենդանի եմ մարմնով’ Աստծո որդու հավատքովն եմ կենդանի, որ ինձ սիրեց և իր անձը իմ համար մատնեց» (Գագատացիս 3.20): լք 19.3

Երբ մենք յիսուսին ընդունենք որպես մեր հոգում կենող հյուր, Աստծո խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է, կպահպանի մեր սրտերն ու մտքերը յիսուս Քրիստոսի մեջ: Փրկչի երկրավոր կյանքը լի էր խաղաղությամբ, չնայած Նա ապրեց պայքարի մեջ: Երբ թշնամիների կատաղությունը հաճախակի հետապնդում էր Նրան, Նա ասում էր. «Եվ ինձ ուղարկողն ինձ հետ է. ինձ մենակ չի թողել Հայրը, որովհետև ես միշտ նրան հաճելի բաներ եմ անում” (Հովհաննես 8.29): [16] Աչ մարդկային և ոչ էլ սատանայական զայրույթի փոթորիկը չէր կարող խանգարել Հոր հետ ունեցած կատարյալ հաղորդակցության Նրա անդորը: Եվ Նա ասում է մեզ. «Խաղաղություն եմ թողնում ձեզ, իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ”: «Ձեր վրա առեք իմ լուծը և ինձնից սովորեք, որովհետև ես հեզ եմ և սրտով խոնարհ. և ձեր անձերի համար հանգստություն կգտնեք» (Հովհաննես 14.27, Մատ- թևոս 11.29): Քրիստոսը կոչ է անում Իր հետ միասին կրել ծառայության լուծը’ Աստծո փառքի ու մարդկության բարձրացման համար: Այն ժամանակ կզգանք, որ լուծը քաղցր է, և բեռը’ թեթև: լք 20.1

Անձնասիրության պատճառով է, որ կորցնում ենք խաղաղությունը: Երբ «ես”-ը կենդանի է, մենք միշտ պատրաստ ենք նրան պաշտպանելու վիրավորանքից ու նվաստացումից: Բայց երբ մեռած ենք, և մեր կյանքը ծածկված է Քրիստոսի հետ Աստծո մեջ, մենք սրտին մոտ չենք ընդունի ու չենք վիրավորվի: Խուլ կլինենք կշտամբանքների հանդեպ ու կույր’ ծաղրանքի ու վիրավորանքի դեմ: «Սերը երկայնամիտ է’ քաղցր է. սերը չի նախանձվում, չի գոռոզանում, չի հպարտանում, չարը չի մտածում. անիրավության վրա չի ուրախանում, բայց ուրախանում է ճշմարտության հետ. Ամեն բա- նի դիմանում է, ամեն բան հավատում է, ամեն բանի համար հույս ունի, ամեն բանի համբերում է: Սերը երբեք չի վերջանա. եթե մարգարեություններ կան’ կխափանվեն. եթե լեզուներ’ կլռեն. եթե գիտություն’ կխափանվի» (Ա Կորնթացիս 13.4-8): լք 20.2

Երկրային ծագում ունեցող երջանկությունը փոփոխական է, ինչպես փոփոխական են հանգամանքները: Բայց Քրիստոսի խաղաղությունը գոյատևող ու անփոփոխ է: Այն կախված չէ կյանքի որևէ պարագայից’ աշխարհիկ բարիքներից ու երկրային ընկերների թվից: Քրիստոսը կենդանի ջրի աղբյուրն է, և Նրանից բխող երջանկությունը երբեք չի նվազի: լք 21.1

Քրիստոսի հեզությունը, որ դրսևորվում է ընտանիքում, նրա բնակիչներին երջանիկ կդարձնի: Հեզությունը վեճ չի գրգռում, բարկացած չի պատասխանում, այլ հանգստացնում է բորբոքված հոգին ու սփռում մեղմությունը, որը զգում է հմայված շրջապատը: Այն երկրային ընտանիքները, որտեղ փայփայվում է հեզությունը, դառնում են երկնային մեծ ընտանիքի մի մասը: [17] լք 21.2

Ավելի լավ է, որ մենք տառապենք կեղծ մեղադրանքից, քան տանջվենք մեր թշնամիներին հակընդդեմ մեղադրանք ներկայացնելով: Ատելության ու վրեժխնդրության ոգին ծը- նունդ է առել սատանայի մեջ, և բոլոր նրանք, ովքեր փայփայում են այն’ միայն չարիք կբերեն: Սրտի խոնարհությունը, հեզությունը, որը Քրիստոսում կենալու պտուղն է, երանության ճշմարիտ գաղտնիքն է. «Տերը խեղճերին փառավորում է փրկությունով» (Սաղմոս 149.4): լք 21.3

Հեզերը «երկիրը կժառանգեն»: Ինքնամեծարման տենչն է, որի պատճառով մեղքը ծնվեց երկրի վրա, և մեր նախնիները կորցրեցին իշխանությունը այս հիասքանչ երկրի’ իրենց թագավորության վրա: Ինքնազոհության միջոցով էր, որ Քրիստոսը երկեց այն, ինչը կորցրած էր: Եվ Նա ասում է, որ մենք պետք է հաղթենք այնպես, ինչպես Ինքը հաղթեց: Հայտնություն 3.21: Խոնարհության ու ինքնահրաժարման միջոցով մենք կարող ենք ժառանգներ դառնալ Նրա հետ, երբ «խոնարհները երկիրը կժառանգեն” Սաղմոս 37.11: լք 21.4

Այն երիրը, որ խոստացված էր հեզերին’ նման չէ մահվան ու անեծքի ստվերով մթագնած այս երկրին: «Բայց նրա խոստմունքի պես նոր երկնքի և նոր երկրի ենք սպասում, որոնցում արդարություն է բնակվում» Բ Պետրոս 3.13: «Եվ այլևս նզովք բնավ չի լինի. և Աստծո և Գառի աթոռը նրանում կլինի. և նրա ծառաները կպաշտեն նրան» Հայտնություն 22.3: լք 22.1

Այնտեղ չկա հիասթափություն, վիշտ, մեղք և չկա մեկը, որ ասի «ես հիվանդ եմ»: Այնտեղ չկան հուղարկավորություն, սուգ, մահ, բաժանումներ, սրտաբեկություններ: Բայց այնտեղ է Հիսուսը, այնտեղ կա խաղաղություն: Այնտեղ «նրանք պիտի չսովածանան և չծարավեն, և նրանց պիտի չզարկի խորշակը և արևը, որովհետև նրանց ողորմողը պիտի առաջնորդի նրանց, և ջրի աղբյուրների վրա պիտի տանի նրանց” Եսայիա 49.10: [18] լք 22.2

«երանի նրանց, որ սոված և ծարավ են արդարության, որ նրանք կկշտանան» Մատթևոս 5.6:
Արդարությունը’ սրբություն է, Աստծո նմանություն, և «Աստված սեր է” Ա ՀովհաննեսՀովհաննես 4.16: Արդարությունը համապատասխանությունն է Աստծո օրենքին, քանի որ «քո բոլոր պատվիրանքներն արդարություն են» (Սաղմոս 119.172), և «օրենքի լրումը սերն է” (Հռոմեացիս 13.10): Արդարությունը սեր է, և սերը Աստծո լույսն է ու կյանքը: Աստծո Արդարությունը մարմնհավորված է Քրիստոսում: Մենք ստանում ենք արդարությունը’ ընդունելով Քրիստոսին:
լք 22.3

Արդարությունը ձեռք չի բերվում ոչ դաժան պայքարով կամ հոգնեցուցիչ ծանր աշխատանքով, ոչ էլ ընծայով կամ զոհաբերությամբ: Բայց այն ձրի է տրվում ամեն մի հոգու, ով ծարավ է ու սոված է այն ստանալու համար: «Ով բոլոր ծարավներ. եկեք ջրերի մոտ. և դուք, որ փող չունեք, եկեք, ծախու առեք և կերեք, եկեք առեք առանց փողի, առանց վճարի.»: «Նրանց արդարությունը ինձնից է, ասում է Տերը”, և «սա է նրա անունը, որով նա կկոչվի’ ՏԵՐԸ ՄԵՐ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ” Եսայիա 55.1,54.17, Երեմիա 23.6: լք 23.1

Մարդը չի կարող բավարարել հոգու ծարավն ու սովը: Բայց Յիսուսն ասում է. «Ահա ես դռան առաջին կանգնած եմ, եթե մեկը լսի իմ ձայնը և դուռը բացի, կմտնեմ նրա մոտ և ընթրիք կանեմ նրա հետ, և նա ինձ հետ»: «Ես եմ կյանքի հացը. ինձ մոտ եկողը չի սովի, և ինձ հավատացողը երբեք չի ծարավի» Հայտնություն 3.20, Հովհաննես 6.35: [19] լք 23.2

Ինչպես մենք կերակրի կարիք ունենք մեր մարմնական ուժը պահելու համար, նույնաբար պետք է կարիքն ունենանք Քրիստոսի’ երկնքից իջած Հացի’ պահպանելու մեր հոգևոր կյանքը և ուժ ստանալու Աստծո գործերը կատարելու համար: Ինչպես մարմինը շարունակաբար սնունդ է ստանում’ պահպանելու կյանքն ու ուժը, այնպես էլ հոգին պետք է մշտապես հաղորդակցվի Քրիստոսի հետ’ ենթարկվելով Նրան և լիովին կախում ունենալով Նրանից: լք 23.3

Ինչպես հոգնած ճամփորդը անապատում փնտրում է ջրի աղբյուր, գտնելով հագեցնում է իր անհագ ծարավը, այնպես էլ քրիստոնյան կծարավի ու ձեռք կբերի կյանքի մաքուր ջուրը, որի աղբյուրը Քրիստոսն է: լք 23.4

Երբ կտեսնենք մեր Փրկչի բնավորության կատարելությունը, կձգտենք ամբողջապես վերափոխվել և մեզանում վերականգնել Նրա կերպարը: Ինչքան շատ ճանաչեն Աստծուն, այնքան ավելի վսեմ կլինի բնավորության մեր գաղափարատիպը, և ավելի լրջորեն կձգտենք արտացոլել Նրա նմանությունը: Աստվածային տարրը միանում է մարդկայինին, երբ հոգին ձգտում է Աստծուն, և փափագող սիրտը կարող է ասել. «Ով իմ անձը, մենակ լուռ մտիկ տուր Աստծուն, որովհետև նրանից է իմ հույսը» (Սաղմոս 62.5): լք 23.5

Եթե դուք ձեր հոգում ունեք կարիքի զգացում, եթե սոված ու ծարավ եք արդարության, դա վկայում է այն աշխատանքի մասին, որը կատարել է Քրիստոսը ձեր սրտերում, որպեսզի փնտրեք Նրան, և Սուրբ Հոգու շնորհով Ինքը կարողանա կատարել ձեզ համար այն, ինչը դուք ինքներդ անկարող եք կատարել: Մենք չպիտի ձգտենք հագեցնել մեր ծարավը ծանծաղ ջրի աղբյուրների մոտ: Կա վերևում հորդահոս աղբյուր, որի առատ ջրերից մենք կարող ենք ձրի խմել, եթե մի փոքր ավելի վեր բարձրանանք հավատի ճանապարհում: լք 24.1

[20] Աստծո խոսքերը կյանքի ակնաղբյուրներ են: Երբ դուք փնտրեք այդ կենդանի աղբյուրները, Սուրբ Հոգին ձեզ կբերի Քրիստոսի հետ հաղորդակցության: Ծանոթ ճշմարտությունները ձեզ կբացվեն նորովի: Գրքի բնագրերը կբոցավառվեն իրենց նոր իմաստով, ինչպես լույսի առկայծում: Դուք կտեսնեք այլ ճշմարտությունների կապը փրկության գործի հետ և կիմանաք, որ Քրիստոսը առաջնորդում է ձեզ, որ աստվածային Ուսուցիչը ձեր կողքին է: լք 24.2

Հիսուսն ասաց. «Այլ այն ջուրը, որ ես կտամ նրան, ջրի աղբյուր կլինի նրանում, որ հավիտենական կյանքի համար կբխի» (Հովհաննես 4.14): Երբ Սուրբ Հոգին բացի ձեր առջև ճշմարտությունը, դուք գանձի պես կպահեք ամենամեծ, թանկարժեք փորձառությունները և կտենչաք ուրիշներին պատմել այն մխիթարիչ բաների մասին, որ բացվել են ձեզ: Առնչվելով մարդկանց հետ’ նրանց կհաղորդեք Քրիստոսի աշխատանքի կամ բնավորության վերաբերյալ նորանոր մտքեր: Դուք Նրա գորովալից սիրո մասին կունենաք նոր հայտնություններ և կտաք նրանց, ովքեր սիրում են Նրան, և նաև նրանց, ովքեր չեն սիրում: լք 24.3

«Տվեք և կտրվի ձեզ” (Ղուկաս 6.38), քանի որ Աստծո խոսքը «պարտեզների աղբյուր է, կենդանի ջրի ջրհոր, և Լիբանանից հոսած վտակներ” (Երգ Երգոց 4.15): Քրիստոսի սերը մեկ անգամ ճաշակած սիրտը մշտապես աղաղակում է ավելի մեծ օրհնություններ ստանալու համար: Եվ երբ դուք տալիս եք, կստանաք ավելի հարուստ ու առատ չափով: Աստծո ամեն մի հայտնություն հոգուն’ ավելացնում է ճանաչելու, սիրելու ունակությունը: Սրտի շարունակական աղաղակն է. «Ավելի շատ Քեզանից”, և Հոգու մշտական պատասխանն է’ «ավելի շատ” (Հռոմեացիս 5.9,10), քանի որ Աստված սքանչանում է «առատությամբ անել ամեն բաներից ավելի, քան որ խնդրում ենք և իմանում” (Եփես. 3.20): [21] Հիսուսին, ով խոնարհեցրեց Իրեն’ կորած մարդկությունը փրկելու համար, տրվեց Սուրբ Հոգին առանց չափի: Այդպես Սուրբ Հոգին կտրվի Քրիստոսի ամեն մի հետևորդի, երբ նա ամբողջությամբ իր սիրտը կտա, որ Քրիստոսն այնտեղ բնակվի: Մեր Տերը տվել է այսպիսի պատվեր. «Լցվեցեք Հոգով” (Եփես. 5.18), և այս պատվերը նույնպես խոստմունք է: Հոր բարի կամքն էր, որ Քրիստոսում «աստվածության բոլոր լիությունը բնակվի», և «դուք նրանով լցված եք» (Կողոսացիս 1.19, 2.10): լք 25.1

Աստված անսահմանորեն թափեց Իր սերն ինչպես տեղատարափ անձրև, որ ոռոգում է երկիրը: Նա ասաց. «Ցողացեք վերևից, ով երկինքներ, և նոսր ամպերը արդարություն շաղ տան, երկիրը բացվի, և ծաղկի փրկություն, և արդարություն ծլի միասին»: «Աղքատներն ու տնանկները ջուր են որոնում, և չկա, նրանց լեզուն ծարավից չորացել է. ես’ Եհովաս, նրանց պատասխան եմ տալու, Իսրայելի Աստվածս նրանց չեմ ձգի: Բլուրների գագաթների վրա գետեր պիտի բացեմ, և հովիտների մեջ’ աղբյուրներ. անապատը պիտի ջրի լիճ դարձնեմ, և չոր երկիրը’ ջուր բխելու տեղեր” (Եսայիա 45.8, 41.17,18): լք 25.2

«Եվ նրա լիությունից մենք ամենս առանք շնորհք շնորհքի տեղ” (Հովհաննես 1.16): լք 26.1

«երանի ողորմածներին, որ նրանք ողորմություն կգտնեն» (Մատթևոս 5.7):
Բնությամբ մարդու սիրտը անմաքուր, սառը և չսիրող: Երբ էլ որ դրսևորվում է ողորմության ու ներման ոգին, այն կատարվում է ոչ թե մարդու, այլ սրտի վրա աստվածային Հոգու ազդեցության շնորհիվ: «Մենք սիրենք, որովհետև առաջ նա սիրեց մեզ” (Ա Հովհաննես 4.19):[22]
լք 26.2

Աստված աղբյուրն է ամեն մի ողորմության: Նրա անունն է. «ողորմած և գթած» (Ելից 34.6): Նա մեզ հետ չի վարվում մեր արժանիքների համապատասխան: Նա չի հարցնում, թե մենք արժանի՞ ենք Իր սիրուն, այլ թափում է մեզ վրա Իր սիրո հեղեղները’ մեզ արժանի անելով: Նա վրեժխնդիր չէ: Նա չի ձգտում կործանել, այլ կամենում է փրկել: Նույնիսկ Իր նախախնամությամբ ի հայտ եկած խստությունը դրսևորված է մոլորվածների փրկության համար: Նա մեծ փափագով կամենում է սփոփել մարդկանց վշտերը և դնել Իր բալասանը նրանց վերքերի վրա: ճշմարիտ է, որ Աստված «հանցավորին բնավ անպարտ չի թողնում” (Ելից 34.7), բայց Նա կամենում է հեռացնել հանցանքը: լք 26.3

Ողորմածները «հաղորդակից են աստվածային բնությանը”, և նրանցում արտահայտվում է Աստծո կարեկից սերը: Բոլոր նրանք, ում սրտերը ներդաշնակ են Անսահման սիրո սրտի հետ, հետամուտ կլինեն ուղղելու և ոչ թե դատապարտելու: Հոգու մեջ բնակվող Քրիստոսը աղբյուր է, որը երբեք չի չորանա: Որտեղ որ Նա կենում է, այնտեղ կլինի բարերարության վարարում: Փորձվող, սխալվող ու թշվառ մեղքի ու դժբախտության զոհերի օգնության կանչին քրիստոնյան չի հարցնում, թե արժանի՞ են նրանք: Բայց’ ինչպե՞ս ես կարող եմ օգնել նրանց: Ամենաթշվառ, ընկած մարդկանց մեջ նա տեսնում է հոգիների, որոնց փրկելու համար մահացել է Քրիստոսը, և որոնց համար Աստված տվել է հաշտեցման ծառայությունը: լք 26.4

[23] Ողորմածները նրանք են, ովքեր դրսևորում են կարեկցանք աղքատների, տառապողների ու ճնշվածների հանդեպ: Հոբը հայտարարեց. «Որովհետև ես ազատում էի աղաղակող տնանկին, նաև որբին ու անօգնականին: Կորած օրհնությունը ինձ վրա էր գալիս, և որբևայրիի սիրտը ուրախացնում էի: Արդարություն էի հագած և հագնում էի, պատմուճան և խույր էր իմ դատաստանը: Ես աչքեր էի կույրին, և ես ոտքեր էի կաղին: Եվ հայր էի աղքատներին, և ինձ անծանոթ դատը քննում էի» (Հոբ 29.12-16): լք 27.1

Շատերի կյանքը լի է ծանր պայքարով: Նրանք զգում են իրենց պակասությունները: Նրանք դժբախտ են ու սնահավատ: Նրանք մտածում են, որ ոչ մի բան չունեն, որ գոհ լինեն: Բարի խոսքերը, կարեկից հայացքը, գնահատման արտահայտությունները պայքարող ու միայնակ շատ մարդկանց համար կլինեն ինչպես մի բաժակ սառը ջուր ծարավ հոգու համար: Կարեկցանքի խոսքը, բարի գործը կվերցնի այն բեռը, որը ծանրացել է նրանց հոգնած ուսերի վրա, անշահասեր այն բեռը, որը ծանրացել է նրանց հոգնած ուսերի վրա: Անշահասեր բարության ամեն մի խոսք կամ գործ’ Քրիստոսի սիրո արտահայտությունն է կորած մարդկության հանդեպ: լք 27.2

«Ողորմածները ողորմություն կգտնեն»: «Օրհնություն տվող անձը կգիրանա, և ոռոգողը ինքն էլ կոռոգվի” (Առակաց 11.25): Կարեկցող հոգին ունի լիաթոք խաղաղություն: Հոգում բնակվող և կյանքում դրսևորվող Սուրբ Հոգին կփափ- կացնի քարացած սրտերն ու կարթնացնի համակրանք ու զգայ ունություն: Դուք կհնձեք այն, ինչ ցանում եք: «Երանի նրան, որ հոգս է անում աղքատի համար. Տերը կպահի նրան և կապրեցնի նրան. նա երանելի կլինի երկրի վրա. իր թշնամիների ցանկությանը դու չես մատնի նրան: Տերը կը- մխիթարի նրան տկարության անկողնում. դու նրա բոլոր անկողինը կփոխես իր հիվանդության ժամանակում» (Սաղմոս 41.1-3): [24] լք 27.3

Նա, ով իր կյանքը տվել է Աստծուն’ Նրա զավակներին ծառայելու, կապված է Նրա հետ, ով Իր իշխանության տակ ունի տիեզերքի ողջ կարողությունները: Այդպիսի մարդու կյանքը կապված է անփոփոխ խոստմունքների ոսկի շղթայով Աստծո կյանքի հետ: Տերը նրան չի թողնի վշտի ու կարիքի ժամին: «Եվ իմ Աստվածը լրացնի ձեր ամեն կարողությունն իր հարստության չափով’ փառքով Քրիստոս Դիսուսում” (Փիլիպեցիս 4.19): Վերջին կարիքի ժամին ողորմածները ապաստարան կգտնեն կարեկից Փրկչի ողորմության մեջ և կընդունվեն հավիտենական բնակարանները: լք 28.1

«երանի նրանց, որ սրտով մաքուր են, որ նրանք Աստծուն կտեսնեն” (Մատթևոս 5.8):
Ծիսական մաքրության նկատմամբ հրեաները այնքան ճշգրիտ էին, որ նրանց սահմանած կարգերը եղել էին ծայրաստիճան դժվարակիր: Նրանց մտքերը զբաղված էին կանոններով ու սահմանափակումներով, արտաքուստ պղծության վախով, բայց նրանք չէին զգում արատը, որը եսասիրությունն ու չարությունն էր թողնում հոգում:
լք 28.2

Դիսուսը չի նշում այս ծիսական մաքրությունը իբրև Իր արքայության մեջ մտնելու մի պայման, այլ մատնանշում է սրտի մաքրության անհրաժեշտությունը: Վերին իմաստությունը «նախ և առաջ սուրբ է” (Դակոբոս 3.17): Աստծո քաղաքը չի մտնի ոչ մի պղծություն անող: Բոլոր նրանք, ովքեր կբնակվեն այնտեղ’ այստեղ արդեն սրտով մաքուր պիտի դառնան: Նա, ով սովորում է յիսուսից, աճող գարշանք կունենա անհոգ [25] վարվելաձևի, անվայել խոսակցությունների ու անպատշաճ մտքերի նկատմամբ: Երբ Քրիստոսը բնակվի սրտում, այնտեղ կլինի մաքրություն և մտքի ու վարքի հղկում: լք 28.3

Սակայն յիսուսի խոսքերը’ «Երանի սրտով մաքուրներին”, ունեն ավելի խորը նշանակություն ոչ միայն մաքրություն այն իմաստով, ինչպես դա հասկանում է աշխարհը’ ազատ լինել զգայականից ու մարմնականից, մաքուր լինել կրքերից: Դա հոգու նպատակների ու շարժառիթների մեջ անկեղծ լինելն է, հպարտությունից ու ինքնաբավարարումից ազատ, խոնարհ, անշահախնդիր ու մանկանման լինելը: լք 29.1

Միայն նմանը կարող է գնահատել նմանին: Մինչև դուք ձեր կյանքում չընդունեք անձնազոհ սիրո սկզբունքը, որը Աստծո էության սկզբունքն է, չեք կարող ճանաչել Աստծուն: Այն մարդը, ում խաբել է սատանան, նայում է Աստծուն ինչպես բռնակալի, անգութ էակի: Մարդկային եսասեր հատկանիշները, որոնք պատկանում են սատանային, վերագրվում են սիրող Արարչին: Նա ասում է. «Կարծեցիր, թե ես էլ քեզ նման եմ» (Սաղմոս 50.21): Նրա նախախնամությունը մեկնաբանվում է ինչպես քմահաճ, ոխակալ էության արտահայտություն: Նույնը տեղի է ունենում Աստվածաշնչի’ Նրա շնորհի լիության գանձարանի հետ: Աստծո խոսքի ճշմարտությունները այնքան բարձր են, որքան երկինքը, և ընդգրկում են հավիտենականությունը: Մարդկության մեծամասնության համար Քրիստոսը «արմատի պես է ծարավ երկրից”, և նրանք չեն տեսնում Նրանում «վայելչություն, որ նրան ախորժեն” (Եսայիա 53.2): Երբ Դիսուսը’ Աստծո հայտնությունը, բնակվում էր մարդկանց մեջ, դպիրներն ու փարիսեցիները Նրա մասին հայտարարեցին. «Դու սա- մարացի ես և դև ունես” (Հովհաննես 8.48): Նույնիսկ եսասիրությամբ կուրացած աշակերտները դժվար էին հասկանում Նրան, ով եկել էր նրանց բացելու Հոր սերը: Այս էր պատճառը, որ Հիսուսը մարդկանց մեջ քայլեց միայնակ: Նրան ամբողջությամբ միայն երկինքը հասկացավ: [26] լք 29.2

Երբ Քրիստոսը կգա Իր փառքով, ամբարիշտները չեն կարողանա նայել Նրան: Նրա ներկայության լույսը, որը կյանք է Իրեն սիրողների համար, մահ է անհավատնե- րին: Նրա գալստյան սպասումը նրանց համար «ահավոր դատաստանի և կրակի զայրույթի սպասում է” (Եբրայեցիս 10.27): Երբ Նա կհայտնվի, նրանք կխնդրեն, որ ծածկվեն Նրա երեսից, ով մեռավ նրանց փրկության համար: լք 30.1

Բայց այն մարդկանց համար, ում սրտերը մաքրվեցին Սուրբ Հոգու կենարար ազդեցության շնորհիվ, ամեն բան այլ է: Այդպիսիք կարող են ճանաչել Աստծուն: Երբ Տիրոջ փառքը հայտնվեց Մովսեսին, նա ծածկվեց ժայռի խոռոչում: Եվ մենք տեսնում ենք Աստծո սերը, երբ ծածկված ենք Քրիս- տոսում: լք 30.2

«Սրտի մաքրություն սիրողին, որ շնորհք ունի իր շըր- թունքի վրա, թագավորը բարեկամ է” (Առակաց 22.11): Հավատով մենք նայում ենք Նրան այստեղ ու այսօր: Մեր ամենօրյա փորձառության մեջ մենք նշմարում ենք Նրա բարությունն ու կարեկցանքը, որն ի հայտ է գալիս Նրա նախախնամությունում: Մենք ճանաչում ենք Աստծուն Իր Որդու բնավորության միջոցով: Սուրբ Հոգին բացում է մարդու հասկացողությանն ու սրտին Աստծո ու Նրա ուղարկած Որդու մասին ճշմարտությունները: Մաքուր սիրտ ունեցողները տեսնում են Աստծուն նոր ու սիրաթոթով հարաբերության մեջ որպես իրենց Փրկիչ: Եվ երբ տեսնում են Նրա բնավորության մաքրությունն ու սիրալիրությունը, փափագով են լցվում’ արտացոլելու Նրա կերպարը: Նրանք ընդունում են Նրան որ- պես Հայր, որ տենչում է գրկել ապաշխարող որդուն, և նրանց սրտերը լցվում են անասելի ուրախությամբ ու փառքով: լք 30.3

[27] Սրտով մաքուրները տեսնում են Արարչին Նրա զորեղ բազկի հիասքանչ գործերում’ գեղեցիկ ստեղծագործություն, որով համակված է ողջ տիեզերքը: Նրա գրավոր խոսքը կարդալով’ նրանք ավելի հստակորեն են տեսնում Նրա ո- ղորմության, բարության ու շնորհի հայտնությունը: Այն ճըշ- մարտությունները, որոնք ծածկված են իմաստուններից ու խելամիտներից, բացվում են երեխաներին: ճշմարտության գեղեցկությունն ու արժեքավորությունը, որը չեն նկատում աշխարհի իմաստունները, մշտապես բացվում են նրանց, ովքեր հավատով ու անկեղծ ցանկությամբ կամենում են ճանաչել Աստծուն և կատարել Նրա կամքը: Աստվածային բնությանը մասնակից դառնալով է, որ նկատում ենք ճշմարտությունը: լք 31.1

Այս աշխարհում Աստծուց ստացած իրենց կյանքի ողջ ընթացքում սրտով մաքուրներն ապրում են Աստծո տեսանելի ներկայությամբ: Նրանք ապագայում նույնպես կտեսնեն Նրան երես առ երես, կլինեն անմահ, ինչպես Ադամը, երբ Եդեմի պարտեզում քայլում ու զրուցում էր Աստծո հետ: «Որովհետև հիմա հայելու մեջ օրինակով ենք տեսնում, բայց այն ժամանակ դեմառդեմ» (Ա Կորնթացիս 13.13): լք 31.2

«երանի խաղաղություն անողներին, որ նրանք Աստծո որդիք կկոչվեն” (Մատթևոս 5.9):
Քրիստոսը «Խաղաղության Իշխան է” (Եսայիա 9.6), և Նրա առաքելությունն է վերականգնել երկրի և երկնքի միջև մեղքի պատճառով կորուսյալ խաղաղությունը: «Արդ մենք, հավատքով արդարացված լինելով, Աստծո հետ խաղաղություն ունենք’ մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով” (Հռոմեացիս 5.1): Նա, ով մերժում է մեղքը և բացում իր սիր- տը Քրիստոսի սիրո առջև’ երկնային խաղաղության մասնակից կլինի:
լք 31.3

[28]Խաղաղության ոչ մի ուրիշ հիմք չկա: Սրտում ընդունված Քրիստոսի շնորհը հեռացնում է թշնամությունը, թուլացնում պայքարը և հոգին լցնում սիրով: Նա, ով Աստծո ու իր մերձավորների հետ հաշտ է, չի կարող դժբախտ լինել: Նրա սրտում նախանձ չի լինի, ու չար կասկածանքները տեղ չեն գտնի: Ատելությունը չի կարող գոյություն ունենալ այդպիսի մարդու սրտում: Աստծո հետ ներդաշնակ անձը մասնակից է երկնային խաղաղության, և դրա օրհնյալ ազդեցությունը կսփռվի շրջապատող մարդկանց վրա: Խաղաղության հոգին ցողի նման կիջնի այս աշխարհիկ պայքարից հոգնած ու հուզված սրտերի վրա: լք 32.1

Քրիստոսի հետևորդներն ուղարկված են աշխարհի խաղաղության լուրով: Նա, ով իր սուրբ կյանքի հանդարտ ու աննշմարելի ազդեցությամբ բացահայտում է Քրիստոսի սերը, նա, ով խոսքով կամ գործով դրդում է մարդկանց ուրանալու մեղքը և սիրտը ենթարկելու Աստծուն’ խաղաղություն անող է: լք 32.2

Եվ «երանի խաղաղություն անողներին, որ նրանք Աստծո որդիք կկոչվեն»: Խաղաղության ոգին վկայում է, որ նրանք կապված են երկնքի հետ: Քրիստոսի անուշ բուրմունքը շըր- ջապատում է նրանց: Կյանքի անուշահոտությունը, բնավորության սիրալիրությունը աշխարհին հայտնում են, որ նրանք Աստծո զավակներ են: Մարդիկ ճանաչում են, նրանց, ովքեր յիսուսի հետ են եղել: «Եվ ամենը, ով որ սիրում է, Աստծուց է ծնված”: «Իսկ եթե մեկը Քրիստոսի Հոգին չունի’ նա նրանը չէ», բայց «որոնք որ Աստծո Հոգովն են վարվում, նրանք Աստծո որդիք են» (Ա Հովհաննես 4.7, Հռոմեացիս 8.9,14): լք 32.3

«Եվ Հակոբի մնացորդը պիտի շատ ժողովուրդների մեջ Տիրոջ կողմից եկած ցողին պես լինի, և այն շաղին պես, որ գալիս է խոտի վրա, որ մարգի չի սպասում, և մարգի որդ- կանց չի հոսում» (Միքիա 5.7): [29] լք 32.4

«Երանի նրանց, որ արդարության համար հալածված են, որ նրանցն է երկնքի արքայությունը” (Մատթևոս 5.10):
յիսուսն Իր հետևորդներին չներկայացրեց այս աշխարհիկ փառքի ու հարստության ձեռքբերումների հույսը և փորձությունից զերծ կյանքը, բայց Նա նրանց առջև ներկայացրեց ինքնուրացության ու նախատինքով լի ճանապարհով իրենց Տիրոջ հետ քայլելու առավելությունը, ըստ որում, աշխարհը չի ճանաչում նրանց:
լք 33.1

Նրան, Ով եկել էր փրկելու կորած աշխարհը, հակառակվեցին Աստծո ու մարդու թշնամիների միացյալ ուժերը: Չար մարդիկ ու չար հրեշտակներո անխիղճ դավադրությամբ դուրս են եկել Խաղաղության Իշխանի դեմ: Չնայած Նրա ամեն մի խոսքն ու գործը շաղախված է եղել աստվածային կարեկցանքով, Նրա’ աշխարհին նման չլինելը առաջացրել է ամենադաժան ատելություն: Քանի որ Նա հագուրդ չէր տալիս մեր բնության չար զգացմունքների բուռն դրսևորմանը, ուստի առաջացնում էր ամենակատաղի ընդդիմություն ու թշնամություն: Այդ նույնը տեղի կունենա նրանց հետ, ովքեր կապրեն աստվածապաշտ կյանքով յիսուս Քրիստոսում: Արդարության ու մեղքի, սիրո և ատելության, ճշմարտության ու կեղծիքի միջև գոյություն ունի անսանձելի պայքար: Երբ մարդը ներկայացնում է Քրիստոսի սերն ու սրբության գեղեցկությունը, դուրս է հանում սատանայի թագավորության հպատակներին, այն ժամանակ չարի իշխանը ոտքի է կանգնում’ դիմադրելու: Հալածանք ու նախատինք է սպասվում բոլոր նրանց, ովքեր տոգորված են Քրիստոսի Հոգով: Հալածանքի բնույթը փոխվում է ժամանակի ընթացքում, բայց դրա հիմքում ընկած ոգին ու սկզբունքը նույնն են, որոնց շնորհիվ սպանվել են Տիրոջ ընտրյալները սկսած Կաբելի օրերից: լք 33.2

[30] Երբ մարդիկ կձգտեն ներդաշնակ լինել Աստծո հետ, կտեսնեն, որ խաչի գայթակղությունը խափանված չէ: Իշխանությունները, զորությունները, չար հոգիները երկնավորների մեջ զինված են բոլոր նրանց դեմ, ովքեր հնազանդվում են երկնքի օրենքին: Դրա համար էլ հալածանքը վշտացնելու փոխարեն ուրախություն է պատճառում Քրիստոսի հետևորդներին, քանզի վկայում է, որ նրանք քայլում են իրենց Տիրոջ հետքերով: լք 34.1

Տերն Իր ժողովրդին չի խոստացել փորձություններից զերծ կյանք, բայց խոստացել է շատ ավելին: Նա ասել է. «Քո ուժը քո օրերի չափ լինի»: «Բավական է քեզ իմ շնորհքը, որովհետև իմ զորությունը տկարության մեջ է կատարվում” (Երկրորդ Օրինաց 33.25, Բ Կորնթացիս 12.9): Եթե հարկ լինի, որ դուք հանուն Նրա գնաք կրակե հնոցի միջով, Դիսուսը ձեզ հետ կլինի հենց այնպես, ինչպես եղել էր երեք հավատարիմ երիտասարդների հետ Բաբելոնում: Նրանք, ովքեր սիրում են իրենց Փրկչին, ուրախ կլինեն ամեն մի հնարավորության համար’ կիսելու Նրա հետ ստորացումն ու կշտամբանքը: Սերն իրենց Տիրոջ նկատմամբ քաղցր կդարձնի հանուն Նրա կրած փորձությունները: լք 34.2

Բոլոր դարերի ընթացքում սատանան հետապնդել է Աստծո ժողովրդին: Նա չարչարել է նրանց ու մատնել մահվան, բայց մեռնելով հանդերձ’ նրանք հաղթողներ էին դառնում: Նրանք իրենց ամուր հավատով ցույց են տվել, որ կա ավելի զորեղ Մեկը, քան սատանան է: Սատանան կարող է տանջել ու սպանել մարմինը, բայց չի կարող դիպչել կյանքին, որը ծածկված է Աստծո մեջ Քրիստոսի հետ: Նա կարող է բանտ նետել, բայց չի կարող հոգին կապել: Խավարի միջից նրանք նայում էին փառքին’ ասելով. «Որովհետև այնպես եմ դատում, որ այս ժամանակի չարչարանքները արժանի չեն բաղդատվելու այն գալու փառքի հետ, որ մեզանում պիտի հայտնվի”: «Որովհետև մեր այժմյան թեթև նեղությունը ամե- նագերազանց հավիտենական փառքի մեծություն է գործում մեզ համար” (Հռոմեացիս 8.18, Բ Կորնթացիս 4.17): լք 34.3

[31] Աստծո փառքը’ բնավորությունը, բացահայտվում է Նրա ընտրյալ զավակների մեջ փորձության ու հալածանքի ժամանակ: Աստծո եկեղեցին, որին ատում ու հետապնդում է աշխարհը, դաստիարակվում ու կարգավարժվում է Քրիստոսի դպրոցում: Նրանք երկրի վրա նեղ ճանապարհով են գնում, մաքրվում են վշտի հնոցում, հետևում են Քրիստոսին’ դաժան արգելքները հաղթահարելով: Նրանք տոկում են ինքնուրացությամբ և կրում դառը հիասթափություններ: Բայց իրենց ցավոտ փորձառությունները նրանց սովորեցնում են հասկանալ հանցանքն ու մեղքի վայը և գարշանք զգալ դրանց նկատմամբ: Քրիստոսի չարչարանքներին կցորդ լինելով’ փառքին էլ մասնակից պիտի լինեն: Մարգարեն իր սուրբ տեսիլքում տեսել է Աստծո ժողովրդի հաղթանակը: «Եվ տեսա իբրև ապակեղեն ծով կրակով խառնված, և նրանց, որ հաղթել են. կանգնած էին ապակեղեն ծովի վրա, և Աստծո քնարներն ունեին: Եվ երգում էին Աստծո ծառա Մովսեսի երգը և Գառի երգը’ ասելով. «Մեծ և զարմանալի են քո գործերը, Տեր Աստված Ամենակալ, արդար և ճշմարիտ են քո ճանապարհները, ով սուրբերի Թագավոր”: «Սրանք են, որ գալիս են այն մեծ նեղությունից, և իրենց հանդերձները լվացին և սպիտակեցրին Գառի արյունով: Նրա համար Աստծո աթոռի առաջին են, և պաշտում են նրան ցերեկ և գիշեր նրա տաճարի մեջ, և աթոռի վրա նստողը իր վրանը կտարածի նրանց վրա” Հայտնություն 15.2,3, 7.14,15: լք 35.1

«Երանի ձեզ, երր որ կնախատեն ձեզ” (Մատթևոս 5.11):
Իր անկումից սկսած’ սատանան միշտ գործում է խաբեության միջոցով: Ինչպես որ սխալ ներկայացրեց Աստծուն, այնպես էլ իր գործակալների միջոցով սխալ է ներկայացնում Աստծո զավակներին: Փրկիչն ասում է. «Քեզ նախատինք տվողների նախատինքներն ինձ վրա ընկան” Սաղմոս 69.9: Նման ձևով մեղադրանքներն ընկնում են Նրա աշակերտների վրա: [32]
լք 36.1

Երբևէ մարդկանց մեջ ապրողներից որևէ մեկին այդքան դաժանորեն չեն զրպարտել, որքան մարդու Որդուն: Աստծո սուրբ օրենքի սկզբունքներին անշեղորեն հնազանդվելու համար Նա ծաղրուծանակի ենթարկվեց: Նրան ատել են առանց որևէ պատճառի: Նա Իր թշնամիների առջև կանգնած է եղել խաղաղությամբ’ հայտարարելով, որ նախատինքը քրիստոնյաների ժառանգության մի մասն է: Եվ խորհուրդ է տվել Իր հետևորդներին, թե ինչպես հանգցնեն չարի ամեն նետերը’ հրամայելով նրանց չտկարանալ հալածանքի մեջ: լք 36.2

Զրպարտիչը կարող է արատավորել բարի անունը, բայց չի կարող արատավորել բնավորությունը, քանզի Աստված այն պահպանում է: Քանի դեռ մեղքի հետ մենք չենք հաշտվում, ոչ մի մարդկային կամ սատանայական ուժ չի կարող արատավորել հոգին: Այն մարդը, ով ապավինում է Աստծուն, ամենածանր փորձության ժամին ու ամենա- հուսալքող միջավայրում ևս կլինի նույնը, ինչ եղել է բարեհաջող հանգամանքներում, և Աստծո լույսն ու շնորհը նրա վրա կլինեն: Նրա խոսքերը, մղումներն ու գործերը կարող են սխալ մեկնաբանվել ու կեղծվել, բայց նա այդ ամենի վրա ուշադրություն չի դարձնում, քանի որ ունի ավելի առաջնային հետաքրքրություններ: Մովսեսի նման նա տոկում է, որով- հետև «տեսնում է Անտեսանելուն տեսնողի պես” (Եբրայեցիս 11.27)’ նայելով «ոչ թե այս երևող բաներին, այլ աներևույթներին» (Բ Կորնթացիս 4.18): լք 36.3

Քրիստոսը ճանաչում է բոլոր նրանց, ում մարդիկ չեն հասկանում և սխալ են ներկայացնում: Նրա որդիները կարող են լռակյաց համբերությամբ ու վստահությամբ սպասել, անկախ նրանից, թե ինչքան են չարախոսվել ու արհամարհվել: Որովհետև ոչինչ չկա ծածուկ, որ չհայտնվի, և նրանց, ովքեր պատվում են Աստծուն, Նա կպատվի մարդկանց ու հրեշտակների առջև: լք 37.1

[33] «Երբ որ կնախատեն ձեզ ու կհալածեն”, յիսուսն ասաց. «ուրախացեք և ցնծացեք»: Նա Իր ունկնդիրների համար մատնանշեց մարգարեներին’ որպես «չարչարանքի ու երկայնամտության օրինակ» (Յակոբոս 5.10): Ադամի որդիներից ամենաառաջին քրիստոնյան’ Կաբելը, մահացավ որպես նահատակ: Ենոքը քայլեց Աստծո հետ, և աշխարհը չճանաչեց նրան: Նոյը ծաղրվեց իբրև մոլեռանդ ու խուճապարար: «Մյուսները նախատինքների և ծեծերի, կապանքների և բանտի փորձը առան»: «Ուրիշներին էլ խիստ չարչարվեցին ազատությունը չընդունելով, որ լավագույն հարության հասնեն» (Եբրայեցիս 11.36,35): լք 37.2

Յուրաքանչյուր դարում Աստծո ընտրյալ լրաբերները նախատվել են ու հալածվել, սակայն նրանց չարչարանքի միջոցով Աստծո ճանաչումը տարածվել է ամենուրեք: Քրիստոսի յուրաքանչյուր աշակերտ պետք է մտնի հավատի հերոսների շարքերը ու կատարի նույն աշխատանքը’ գիտենալով, որ թշնամին չի կարող ոչինչ անել ճշմարտության դեմ: Աստված մտադիր է, որ ճշմարտությունը առաջ քաշվի ու դառնա հարցաքննման ու քննարկման առարկան, եթե դա: Մարդկանց միտքը պետք է արթնանա: Ամեն մի պայքար, ամեն մի մեղադրանք, ամեն մի ջանք’ սահմանափակելու խղճի ազատությունը, Աստծո միջոցներն են’ արթնացնելու մարդկանց, ովքեր հակառակ դեպքում կքնեին: լք 37.3

Որքան հաճախ է այդ հետևանքն երևում Աստծո լրաբերների պատմության մեջ: Երբ ազնվաբարո ու պերճախոս Ստեփանոսը քարկոծվեց ատյանի խորհրդականի սադրանքով, ավետարանի գործին ոչ մի վնաս չհասցվեց: Երկնքի լույսը, որը լուսավորեց նրա դեմքը, աստվածային կարեկցանքը հոգին ավանդողի աղոթքի մեջ’ համոզմունքի սուր նետեր էին ատյանի մոլեռանդ անդամների համար: Եվ հալածող փարիսեցի Սողոսը դարձավ Քրիստոսի անունը կրող մի ընտիր անոթ հեթանոսների, թագավորների ու Իսրայելի որդիների համար: [34] Երկար տարիներ հետո հասակնառած Պողոսը գրում է Հռոմի բանտում. «Ոմանք նախանձով և հակառակության պատճառով են քարոզում Քրիստոսին. և ոչ թե անկեղծ’ կարծելով, թե իմ կապանքների վրա նեղություն բերեն:. Բայց ի՞նչ. ինչ կերպով էլ որ լինի, թե պատճառանքով’ և թե ճշմարտությունով’ Քրիստոսն է քարոզվում” (Փիլիպեցիս 1.15-18): Պողոսի’ բանտում լինելն օժանդակեց ավետարանի տարածմանը ամենուրեք: Եվ կայսեր արքունիքում շատ հոգիներ շահվեցին Քրիստոսի համար: Նույն կերպ և սատանայի ջանքերով էր, որ Աստծո խոսքի «անապական” սերմը, որը «կենդանի է և հավիտենական” (Ա Պետրոս 1.23), ցանվեց մարդկանց սրտերում: Նրա որդիների նախատելու ու հալածելու միջոցով Քրիստոսի անունը մեծարվում է, և հոգիները փրկվում են: լք 38.1

Նրանք, ովքեր վկայել են Քրիստոսի մասին հալածանքի ու նախատինքի միջոցով’ նրանց վարձքը մեծ կլինի երկնքում: Այն ժամանակ, երբ մարդիկ սպասում են երկրային բարիքների, Հիսուսը նրանց ցույց է տալիս երկնային պարգևը: Բայց այդ բոլորը նա չի տալիս միայն ապագա կյանքում, այն սկսվում է այստեղ: Հնում Տերը հայտնվել է Աբրահամին ու ասել. «Ես քեզ համար վահան եմ, քո վարձքը խիստ շատ է” (Ծննդոց 15.1): Այս է վարձքը բոլոր նրանց, ովքեր հետևում են Քրիստոսին: [35] Եհովա էմ- մանուել, Նա’ «Որի մեջ ծածկված կան իմաստության ու գիտության ամեն գանձերը”, ում մեջ «բնակված է աստվածության ամեն լիությունը մարմնապես” (Կողոսացիս 2.3,9)’ Նրա հետ ներդաշնակ լինել, Նրան ճանաչել, Նրան տիրա- պետել, երբ սիրտը բացվում է ավելի ու ավելի ընդունելու Նրա հատկանիշները, ճանաչել Նրա սերն ու զորությունը, տիրապետել Քրիստոսի անասելի հարստությանը, ըմբռնել ավելի ու ավելի, «թե ի՞նչ է լայնությունը և երկայնությունը և բարձրությունը և խորությունը. որ ճանաչեք Քրիստոսի սերը, որ ամեն գիտությունից գերազանց է, որ Աստծո ամեն լիությունով լցվենք» (Եփես. 3.18,19)’ «սա է Տիրոջ ծառա- ների ժառանգությունը, և նրանց արդարությունը ինձնից է, ասում է Տերը» (Եսայիա 54.17): լք 38.2

Դա այն ուրախությունն էր, որ լցրել էր Պողոսի ու Շի- ղայի սրտերը, երբ նրանք կեսգիշերով աղոթում ու երգով փառաբանում էին Աստծուն Փիլիպպեի բանտում: Քրիստոսն այնտեղ նրանց կողքին էր: Նրա ներկայության լույսը, երկնային պալատների փառքով հանդերձ, ճառագել է խավարի մեջ: Գտնվելով Հռոմում, տեսնելով ավետարանի տարածումը’ Պողոսը, անուշադրության մատնելով իր կապանքները, գրել է. «Սրա համար ուրախ եմ և ուրախ էլ կլինեմ» (Փիլիպեցիս 1.18): Քրիստոսի լեռան քարոզում ասված այս մեծարժեք խոսքերն իրենց արձագանքը գտան Պողոսի’ փիլիպպեցիների եկեղեցուն ուղղված լուրում, երբ նրանք գտնվում էին հալածանքների մեջ. «Ուրախ եղեք Տերումն ամեն ժամանակ. դարձյալ ասում եմ’ ուրախ եղեք» (Փիլի- պեցիս 4.4): լք 39.1

«Դուք երկրի աղն եք» (Մատթևոս 5.13):
Աղը գնահատվում է իր պահպանիչ հատկությունների համար: Երբ Աստված Իր որդիներին ասում է’ դուք աղ եք, կամենում է սովորեցնել, որ Իր նպատակն է նրանց դարձնել Իր շնորհով լցված անձիոք’ մարդկանց փրկելու գործիչներ: Աշխարհի առջև ժողովուրդ ընտրելու Աստծո նպատակը ոչ միայն նրանց իբրև Իր որդիներ ու դուստրեր որդեգրելու մեջ է, այլ նաև այն, որ նրանց միջոցով աշխարհը կարողանա ընդունել շնորհը, որ փրկարար է բոլոր մարդկանց համար: (Տիտոս 2.11): [36] Աստված ընտրեց Աբրահամին ոչ միայն նրա համար, որ Աբրահամը լինի Աստծո հատուկ ընկերը, այլ որ նրա միջոցով Տերը կարողանա սփռել Իր յուրահատուկ առավելությունները ազգերի վրա: յիսուսն Իր խաչելությունից առաջ մատուցած աղոթքում ասաց. «Եվ ես նրանց համար իմ անձը սուրբ եմ անում, որ նրանք էլ ճշմարտությունով սրբված լինեն” (Հովհաննես 17.19): Քրիստոնյաները, ովքեր սրբված են ճշմարտության միջոցով, նույն կերպ կտիրապե- տեն պահպանող հատկանիշներին, որոնք հեռու կպահեն աշխարհը ծայրահեղ անկումից:
լք 40.1

Աղը պետք է խառնվի այն նյութի հետ, որտեղ գցված է: Աղը պետք է ներթափանցվի ու ներծծվի, որպեսզի կարողանա պահպանել: Նույն կերպ և անձնական հաղորդակցության ու մոտիկության միջոցով է, որ ավետարանի փըր- կարար ուժը հասնում է մարդկանց: Նրանք չեն փրկվում հոծ բազմությամբ, այլ անհատաբար: Անձնական ազդեցությունը զորություն է: Մենք պետք է մերձենանք նրանց, ում կամենում ենք փրկել: լք 40.2

Աղի համը ներկայացնում է քրիստոնյայի կենսական ուժը, այն է’ Քրիստոսի արդարությամբ ու Հիսուսի սիրով տոգորված կյանքը: Քրիստոսի սերը տարածվող ու հաստատակամ է: Եթե այն բնակվում է մեր մեջ, ապա կողողի ուրիշներին էլ: Մենք կմտերմանանք մարդկանց հետ այնքան, մինչև նրանց սրտերը կջերմանան մեր անշահախնդիր հոգատարությամբ ու սիրով: Անկեղծ հավատացյալներն իրենց շուրջը տարածում են կենսական ուժ, որը թափանցում ու նոր բարոյական ուժ է հաղորդում այն հոգիներին, ում հետ նրանք աշխատում են: Այդ վերափոխող աշխատանքը կատարվում է ոչ թե մարդկային ուժով, այլ Սուրբ Հոգու զորությամբ: լք 40.3

Հիսուսը ավելացրեց հետևյալ հանդիսավոր նախազգուշացումը. «Եթե աղն անհամանա, ինչո՞վ կաղանվի, այլևս ոչնչի պետք չէ, միայն թե դուրս գցվի ու մարդկանցից ոտնակոխ լինի»: լք 41.1

[37] Երբ ժողովուրդը լսում էր Քրիստոսի խոսքերը, տեսավ շողշողացող սպիտակ աղը ճանապարհների վրա: Քանի որ այդ աղը կորցրել էր իր համն ու դարձել անպետք, մարդիկ այն թափել էին ճանապարհների վրա: Դա տեսանելիորեն ներկայացնում էր փարիսեցիների վիճակն ու նրանց կրոնի ներգործությունը հասարակության վրա: Դա ներկայացնում է ամեն մի մարդու կյանքը, ումից հեռացել է Աստծո շնորհի ուժը, և ով դարձել է սառն ու Քրիստոսից հեռացած: Ինչպիսին էլ որ լինի նրա դավանանքը, այդպիսի մարդուն հրեշտակներն ու մարդիկ նայում են որպես անկենդան ու տհաճ մեկին: Այդպիսիների համար Քրիստոսն ասում է. «Ո՜հ, թե ցուրտ լինեիր կամ տաք. ուրեմն որովհետև գաղջ ես, և ոչ տաք և ոչ ցուրտ, քեզ պիտի փսխեմ իմ բերանից” (Հայտնություն 3.15,16): լք 41.2

Առանց կենդանի հավատի առ Քրիստոս’ որպես անձնական Փրկչի, անհնարին է զգալի դարձնել մեր ազդեցությունը անհավատ աշխարհում: Մենք չենք կարող ուրիշներին տալ այն, ինչ մենք ինքներս չունենք: Մարդկության օրհնության ու բարձրացման համար գործի դրված մեր ազդեցությունը համաչափ է Քրիստոսի հանդեպ մեր անձնվիրությանն ու նվիրաբերմանը: Եթե չկա գործնական ծառայություն, ան- կեղծ սեր ու փորձառության իսկություն, չկա նաև օգնելու ուժ, երկնքի հետ կապ ու Քրիստոսի հոտը կյանքում: Եթե Սուրբ Հոգին մեզ չօգտագործի որպես գործակալներ, ում միջոցով ճշմարտությունը’ ինչպես որ կա այն Քրիստոսում, հաղորդի աշխարհին, ուրեմն մենք նման ենք այն աղին, որը կորցրել է իր համն ու դարձել է լիովին անպետք: Քրիստոսի շնորհի պակասությամբ մենք վկայում ենք աշխարհին, որ այն ճշմարտությունը, որին պնդում ենք, որ հավատում ենք, չունի սրբագործող ուժ: «Եթե մարդկանց ու հրեշտակների լեզուներով խոսեմ, բայց սեր չունեմ, ես եղա ձայն հանող պղինձ, կամ հնչեցող ծնծղա: [38] Եվ եթե մարգարեություն ունենամ, և գիտենամ ամեն խորհուրդները և ամեն գիտությունը, և ամեն հավատքն ունենամ, մինչև սարերն էլ տեղափոխելու, բայց սեր չունեմ, ոչինչ եմ: Եվ եթե իմ ամեն ապրանքներն աղքատներին ուտեցնեմ և իմ մարմինը մատնեմ, որ այրվի, բայց սեր չունեմ, ես ոչինչ օգուտ չեմ ունենա» (Ա Կորնթացիս 13.1-3): լք 41.3

Երբ սիրտը լցված է սիրով, այն կարտահոսի դեպի ուրիշները ոչ թե նրանցից ստացված սիրալիրության պատճառով, այլ որովհետև սերը գործողության սկզբունք է: Սերը ձևափոխում է բնավորությունը, ղեկավարում դրդումները, խեղդում թշնամությունը և ազնվացնում հակումները: Այսպիսի սերը այնքան ընդարձակ է, որքան տիեզերքը, և ներդաշնակ է սպասարկու հրեշտակների սիրուն: Սրտում փայփայված’ այն քաղցրացնում է ողջ կյանքը և սփռում իր օրհնությունը ողջ շրջապատի վրա: Միմիայն դա է, որ կարող է մեզ դարձնել երկրի աղ: լք 42.1

«Դուք աշխարհի լույսն եք» (Մատթևոս 5.14):
Երբ Քրիստոսը սովորեցնում էր ժողովրդին, հաճախակի լուսաբանում էր իր խոսքը բնության տեսարաններից օրի նակներ բերելով: Դրանով իսկ գրավում էր Իր ունկնդիրների ուշադրությունը և Իր դասերը հետաքրքիր դարձնում: ժողովուրդը հավաքվել էր դեռ արևածագին: Ավելի ու ավելի բարձրանալով’ չքնաղ արեգակը մի կողմ է ցրում հոծ ստվերները, որոնք դարան են մտել հովիտներում ու սարերի նեղ կիրճերում: Սակայն արևելյան երկնքի փառքը չի խունացել: Արևի լույսը ողողել է երկիրն իր պայծառությամբ: Լճի անվրդով մակերեսի վրա արտացոլվել է ոսկեզօծ լույսն ու անդրադարձել առավոտյան վարդագույն ամպերում: Ամեն մի բողբոջ, ծաղիկ ու տերևազարդ շիվ շողշողում է ցողի կաթիլներով: [39] Բնությունը ժպտում է նոր օրվա օրհնությունով և ծառերի վրա թռչունների քաղցր դայլայլով: Փրկիչը նայեց Իր առջև հավաքված ժողովրդին, հետո’ ծագող արեգակին և ասաց աշակերտներին. «Դուք աշխարհի լույսն եք»: Ինչպես արևը կատարում է իր սիրո հանձնարարությունը’ ցրելով գիշերվա ստվերներն ու արթնացնելով աշխարհը կյանքի համար, այդպես էլ Քրիստոսի հետևորդները պետք է կատարեն իրենց առաքելությունը’ սփռելով երկնային լույսը մեղքի ու հանցանքի խավարում գտնվող մարդկանց վրա:
լք 42.2

Արեգակի շողշողուն լույսի ներքո պարզորոշ երևում էին քաղաքներ ու գյուղեր, որ բլուրների վրա էին: Մատնանշելով դրանք’ Հիսուսն ասաց. «Մի քաղաք, որ գտնվում է սարի վրա, չի կարող թաքնվել”: Եվ ավելացրեց. «ճրագը չեն վառի ու դնի գրվանի տակ, այլ ճրագակալի վրա, և նա լույս կտա ամենին, որ տան մեջ են»: Ունկնդիրներից շատերը գյուղացիներ ու ձկնորսներ էին, ովքեր ապրում էին համեստ տնակներում’ ունենալով մեկ սենյակ: Եվ այնտեղ տեղադրված միակ ճրագը լուսավորում էր ողջ տունը: յիսուսն ասաց. «Այսպես լուսավորի ձեր լույսը մարդկանց առաջին, որ ձեր բարի գործերը տեսնեն, և փառավորեն ձեր Հորը, որ երկնքումն է”: լք 43.1

Բացի Քրիստոսից ճառագող լույսից, ուրիշ ոչ մի լույս երբեք չի լուսավորել ու չի էլ լուսավորի ընկած մարդուն: Հիսուսը’ Փրկիչը, միակ լույսն է, որ կարող է ցրել մեղքի տակ կքված աշխարհի խավարը: Քրիստոսի մասին գրված է. «Նրանով էր կյանքը, և կյանքը մարդկանց լույսն էր» (Հովհաննես 1.4): Քրիստոսի կյանքը ընդունելով’ Նրա աշակերտները կարող են դառնալ լուսատուներ: Հոգում արմատավորված Քրիստոսի կյանքը, բնավորության մեջ արտահայտված Նրա սերը նրանց կդարձներ աշխարհի լույս: [40] լք 44.1

Մարդկային բնությունն իր մեջ լույս չունի: Առանց Քրիստոսի մենք նման ենք չվառված մոմի, նման ենք արևից շրջված լուսնի: Մենք չունենք պայծառության ոչ մի ճառագայթ, որ լույս սփռենք խավար աշխարհի վրա: Բայց երբ շրջվում ենք Արդարության Արեգակի կողմը, երբ շփվում ենք Քրիստոսի հետ, մեր հոգին բոցավառվում է աստվածային ներկայության պայծառությամբ: լք 44.2

Քրիստոսի հետևորդները պետք է ավելին լինեն, քան լոկ լույս մարդկանց մեջ: Նրանք աշխարհի լույսն են: Հիսուսն ասում է բոլոր Իր անունը կրողներին’ դուք ձեզ հանձնել եք Ինձ, և Ես ձեզ ուղարկում եմ աշխարհ’ որպես Իմ ներկայա- ցուցիչներ: Ինչպես Հայրը Նրան ուղարկեց աշխարհ, այնպես էլ Նա հայտարարում է. «ես էլ նրանց ուղարկեցի աշխարհ» (Հովհաննես 17.18): Ինչպես Քրիստոսը հանդիսացավ ուղի’ Հորը հայտնելու համար, այնպես էլ մենք պետք է ուղի լինենք Քրիստոսին հայտնելու համար: Այն ժամանակ, երբ մեր Փըր- կիչը լույսի մեծ աղբյուր էր, մի մոռացեք, ո՜հ քրիստոնյաներ, որ Նա հայտնվել է մարդկային բնությամբ: Աստծո օրհնությունները շնորհվել են մարդկանց միջոցով: Ինքը’ Քրիստոսը, եկել է աշխարհ որպես մարդու Որդի: Մարդակային բնությունը, աստվածայինի հետ միացած, կարող է դիպչել մարդկանց սրտերին: Քրիստոսի եկեղեցին, Տիրոջ ամեն մի աշակերտ երկնքի նշանակված ուղին է Աստծուն մարդկանց հայտնելու համար: Փառքի հրեշտակները կամենում են ձեր միջոցով հաղորդել երկնային լույսն ու ուժը կործանվող հոգիներին: Արդյո՞ք մարդիկ կծուլանան կատարել իրեննց հատկացված աշխատանքը: Հենց այդ է պատճառը, որ աշխարհը զրկված է Սուրբ Հոգու խոստացված ազդեցությունից: լք 44.3

[41] Հիսուսը Իր աշակերտներին չպատվիրեց. «Ձգտեք, որ ձեր լույսը լուսավորի», այլ ասաց. «Բող լուսավորի»: Եթե Քրիստոսը բնակվում է սրտում, հնարավոր չէ ծածկել Նրա ներկայության լույսը: Նրանք, ովքեր իրենց Քրիստոսի հետևորդներ են համարում, և աշխարհի լույս չեն, նրանից է, որ կյանքի ուժը թողել է նրանց: Եթե նրանք լույս չունեն տալու, ուրեմն միացած չեն լույսի Աղբյուրին: լք 45.1

Բոլոր դարերում «Քրիստոսի Հոգին, որ նրանցում էր» (Ա Պետրոս 1.11), Աստծո շճշմարիտ զավակներին լույս էր դարձնում իրենց ժամանակում ապրող մարդկանց մեջ: Հովսեփը եղել է ջահակիր Եգիպտոսում: Հեթանոսական ժողովուրդներին նա ներկայացնում էր Քրիստոսին իր մաքրության, բարյացակամության ու որդիական սիրո շնորհիվ: Երբ իսրայելցիները ճանապարհ էին ընկել, դուրս գալով Եգիպտոսից և գնալով դեպի ավետյաց երկիր, նրանց մեջ գտնվող անկեղծ մարդիկ լույս էին շրջապատող ազգությունների համար: Նրանց միջոցով Աստված հայտնի է եղել աշխարհին: Երբ Դանիելն ու նրա ընկերները Բաբելոնում էին, Մուրթքեն’ Պարսից թագավորությունում, նրանց լույսի վառ ճառագայթները շողշողացել են խավար թագավորական պալատներում: Նույն կերպ Քրիստոսի աշակերտները լույս են սփռում երկինք տանող ճանապարհին: Նրանց միջոցով ակներև դարձավ Հոր ողորմությունն ու բարությունը այս աշխարհում, որ պատված էին Աստծո խեղաթյուրված ընկալման ստվար խավարով: Տեսնելով նրանց բարի գործերը’ շատերը փառավորեցին Հորը, որ երկնքում է: Այդպիսով, հայտնի դարձավ, որ կա Աստված տիեզերքում, ում էությունն արժանի է փառքի ու ընդօրինակման: Սրտում վառվող աստվածային սերը, կյանքում դրսևորվող քրիստոսանման բնավորության ներդաշնակությունը աշխարհի մարդկանց ընծայված երկնային նշույլն է, որպեսզի նրանք կարողանան գնահատել դրա գերազանցությունը: լք 45.2

[42] Այս կերպ է, որ մարդիկ հավատում են «այն սիրուն, որ Աստված ունի մեզ վրա” (Ա Հովհաննես 4.16): Եվ մի ժամանակ մեղքով ու անբարոյությամբ լի սրտերը մաքրվում են ու վերափոխվում, որպեսզի «կանգնեն իր փառքի առաջին անբիծ ցնծությունով» (Հուդա 24): լք 46.1

Փրկչի խոսքը’ «Դուք աշխարհի լույսն եք», մատնանշում է այն փաստը, որ Նա Իր հետևորդներին հանձնարարել է ողջ աշխարհն ընդգրկող առաքելություն: Քրիստոսի օրերում եսասիրությունը, հպարտությունն ու նախապաշարմունքը կանգնեցրել էին բարձր ու պինդ միջնապատ’ սուրբ ճըշ֊ մարտությունների վերակացուների ու աշխարհիս երեսին գտնվող ազգերի միջև: Բայց Փրկիչը եկել էր փոխելու այդ ամենը : Նրա շուրթերից դուրս եկող խոսքերը նման չէին քահանաների ու վարդապետների խոսքերին: Քրիստոսը քանդում է եսասիրության, ազգերը բաժանող նախապաշարմունքի միջնապատը և ուսուցանում ողջ մարդկային ընտանիքի հանդեպ տածած սերը: Նա հանում է մարդկանց իրենց եսասիրության նեղ շրջանակներից ու վերացնում տարածական սահմաններն ու հասարակության արհեստական խտրությունները: Նա ոչ մի տարբերություն չի դնում հարևանների ու օտարականների, ընկերների ու թշնամիների միջև: Սովորեցնում է մեզ, որ ամեն մի կարիքավոր մարդու ընդունենք իբրև մեր մերձավոր և աշխարհը’ իբրև մեր գործունեության դաշտ: լք 46.2

Ինչպես արևի ճառագայթներն են թափանցում են երկրի ամենահեռավոր անկյունները, այնպես էլ Աստծո մտադրությունն է, որ ավետարանի լույսը տարածվի երկրով մեկ ու հասնի ամեն մի հոգու: Եթե Քրիստոսի եկեղեցին կատարեր Տիրոջ պատգամը, ապա լույսը կսփռվեր բոլոր նրանց վրա, ովքեր նստած են խավարում, մահի երկրում և ստվերում: Միատեղ հավաքվելու և պատասխանատվությունից ու խաչը կրելուց խուսափելու փոխարեն’ եկեղեցու անդամները եթե ցրվեին երկրով մեկ, ու Քրիստոսի լույսը փայլեր նրանց միջոցով’ աշխատելով, ինչպես որ Ինքն աշխատեց հոգիների փրկության համար, ապա այս «արքայության ավետարանը” արագորեն կտարածվեր աշխարհով մեկ: [43] լք 47.1

Այսպիսով, Իր ժողովրդին կանչելու Աստծո նպատակը կարող է հասնել իր կատարմանը’ Միջատետքում բնակվող Աբրահամից մինչև մեր օրերում ապրողներս: Նա ասաց. «Եվ ես քեզ կօրհնեմ, .և դու օրհնյալ կլինես» (Ծննդոց 12.2): Մարգարեների միջոցով ասված Քրիստոսի խոսքերը, որոնք արձագանքեցին լեռան քարոզում. վերջին ժամանակներում ապրողներիս համար է: «Վեր կաց, լուսավորվիր, որովհետև լույսդ եկել է, և Տիրոջ փառքը ծագել է քո վրա” (Եսայիա 60.1): Եթե Տիրոջ փառքը ծագել է քեզ վրա, եթե տեսել ես Նրա գեղեցկությունը, ով «բյուրերից գերազանցում է», և ով «բոլորովին ցանկալի է», եթե քո հոգին պայծառացել է Նրա փառքի ներկայությամբ, ուրեմն Տիրոջ այս խոսքերը քեզ են ուղղված: Եղե՞լ ես դու Քրիստոսի հետ այլակերպության սարում: Սարի լանջում կան սատանայից բռնված հոգիներ, ովքեր սպասում են հավատի խոսքի ու աղոթքի’ ազատվելու սատանայից: լք 47.2

Մենք ոչ միայն պետք է դիտենք Քրիստոսի փառքը, բայց պետք է խոսենք նաև Նրա գերազանցության մասին: Եսայիան ոչ միայն նայեց Քրիստոսի փառքին, այլև խոսեց Նրա մասին: Երբ Դավիթը մտքերի մեջ խորասուզվեց, սիրո կրակը բոցավառվեց, և հետո նա իր լեզվով խոսեց: Երբ Նա խորհրդածում էր Աստծո հրաշալի սիրո մասին, անկարող եղավ խոսել այն մասին, ինչ տեսավ ու զգաց: Ո՞վ կարող է հավատի աչքերով նայել փրկության հիասքանչ ծրագրին, Աստծո միածին Որդու փառքին ու չխոսել այդ մասին: Ո՞վ կարող է խորհել Քրիստոսի անհուն սիրո մասին, ինչը դրսևորվեց Գողգոթայի խաչի վրա տառապալից մահով, որ մենք չկորչենք, այլ հավիտենական կյանք ունենանք: Ո՞վ կարող է տեսնել այս ու ոչ մի խոսք չունենա մեծարելու Փրկչի փառքը: [44] լք 47.3

«Եվ իր տաճարումն ամեն մեկը փառք է տալիս նրան» (Սաղմոս 29.9): Իսրայելի քաղցր երգիչը տավիղի վրա նվա- գելով փառաբանեց Նրան’ ասելով. «Քո փառավոր մեծության գեղեցկության վրա, և քո հրաշալի գործերի վրա կմտածեմ: Քո ահավոր զորության մասին կխոսեն և ես քո մեծությունը կպատմեմ” (Սաղմոս 145.5,6): լք 48.1

Գողգոթայի խաչը պետք է վեր բարձրացվի ժողովրդի առաջ’ կլանելու նրանց մտքերը և սևեռելու նրանց ուշադրությունը: Որից հետո բոլոր հոգևոր ընդունակությունները կլիցքավորվեն աստվածային զորությամբ’ անմիջականորեն Աստծուց: Ողջ եռանդը կկենտրոնացվի Տիրոջ համար ճշմարիտ աշխատանքում: Այդպիսով Քրիստոսին ծառայողները որպես կենդանի միջոցներ կսփռեն ողջ աշխարհի վրա լույսի շողշողուն ճառագայթները երկիրը լուսավորելու համար: լք 48.2

Ո՜հ, որքան ուրախությամբ է Քրիստոսն ընդունում ամեն մի մարդկային էակի, որը հնազանդ է Իրեն: Նա մարդկայինը միացնում է աստվածայինի հետ’ հաղորդելու համար աշխարհին մարմնավորված սիրո խորհուրդները: Խոսեք այդ մասին, աղոթեք երգեք: Գռչակեք Նրա փառքի լուրն ամե- նուրեք և շարունակեք տարածել այն ավելի հեռավոր երկրամասերում: լք 48.3

Համբերությամբ կրած փորձությունները, երախտագիտ- տությամբ ընդունված օրհնությունները, քաջասրտորեն դիմակայված փորձությունները, խոնարհությունը, բարությունը, ողորմությունն ու սերը լույս են, որ շողարձակվում են բնավորության մեջ’ հակառակ եսամոլ սրտի խավարի, որտեղ երբեք էլ կյանքի լույսը չի շողացել: լք 49.1