ԱՐԱՐՈՒՄԻՑ ՄԻՆՉԵՎ ՋՐՀԵՂԵՂ
Գլուխ 7 - Ջրհեղեղից հետո
Ծննդոց 7.20 - 9.17
Ջրերն ամենաբարձր սարերից տասնհինգ կանգուն ավելի վեր բարձրացան: Հաճախ տապանի բնակիչներին թվում էր, թե իրենք մեռնելու են, երբ հինգ երկար ամիսների ընթացքում նրանց նավն ասես թողնված էր քամու և ալիքների քմահաճույքին: Դա մի ծանր փորձություն էր, բայց Նոյի հավատը չսասանվեց, քանզի նա վստահ էր, որ աստվածային ձեռքն է ղեկի վրա: ԱՄՋ 69.1
Երբ ջրերն սկսեցին նվազել, Տերը տապանը քշեց մի ապահով տեղ’ պաշտպանված մի խումբ սարերով, որոնք պահպանվել էին Նրա զորությամբ: Այդ սարերն իրարից քիչ հեռու էին գտնվում, և տապանը լողալով մտավ այս հանգիստ ապաստարանը, որպեսզի այլևս դուրս չքշվի անեզր օվկիանոսը: Սա մեծ թեթևություն բերեց հոգնած ու փոթորկածեծ ուղևորներին: ԱՄՋ 69.2
Նոյը և նրա ընտանիքն անհամբեր սպասում էին, թե երբ են ջրերը պակասելու, որովհետև փափագում էին կրկին ոտք դնել ամուր հողի վրա: Քառասուն օր անց այն բանից, երբ սարերի գագաթներն սկսեցին երևալ, նրանք մի ագռավ’ սուր հոտառություն ունեցող մի թռչուն բաց թողեցին, որպեսզի իմանան, թե չորացե՞լ է արդյոք երկիրը: Այս թռչունը, ջրից բացի ոչինչ չգտնելով, որոշ հեռավորության վրա պտտվեց տապանի շուրջը և նորից վերադարձավ: Յոթ օր անց մի աղավնի բաց թողնվեց, որը, կանգնելու տեղ չգտնելով, նույնպես վերադարձավ տապան: Նոյը յոթ օր էլ սպասեց և կրկին բաց թողեց աղավնին: Երբ այն երեկոյան ետ դարձավ’ ձիթենու տերևը բերանում, մեծ ցնծություն սկսվեց: Հետո «Նոյը տապանի ծածկոցը վեր առավ ու նայեց, և ահա երկրի երեսը ցամաքել էր»: Բայց նա դեռ համբերությամբ սպասում էր տապանի ներսում: Ինչպես որ նա այնտեղ էր մտել Աստծո հրամանով, այնպես էլ հատուկ ցուցումների էր սպասում’ դուրս գալու համար: ԱՄՋ 69.3
Վերջապես մի հրեշտակ, վայր զալով երկնքից, բացեց ծանրակշիռ դուռը և հրամայեց նահապետին ու նրա տնեցիներին դուրս զալ’ իրենց հետ վերցնելով բոլոր կենդանիներին: Նոյը’ ուրախ իրենց փրկության համար, չմոռացավ Նրան, ում հոգատարության շնորհիվ իրենք ողջ էին մնացել: Տապանը թողնելուց հետո նրա առաջին գործն էր’ զոհասեղան շինել հ զոհ մատուցել ամեն մաքուր կենդանիներից ու թռչուններից’ ղրանով իսկ ցույց տալով իր երախտագիտությունն Աստծուն’ իրենց ա-զատագրման համար հ հավատը Քրիստոսի’ իսկական զոհի հանդեպ: Այս պատարագը հաճելի էր Տիրոջը, հ դրա շնորհիվ օրհնվեցին ոչ միայն նահապետն ու նրա ընտանիքը, այլ նահ բոլոր նրանք, ովքեր ապրելու էին երկրի վրա: «Եհովան անուշ հոտը հոտոտեց... հ ասաց իր սրտում. Այլհս չեմ անիծի երկիրը մարդու պատճառով ...Որքան ժամանակ որ երկիրը կմնա, սերմ ու հունձք, ցուրտ ու տաք, ամառ ու ձմեռ հ ցերեկ ու գիշեր չեն դադարի”: Սա մի դաս էր’ տրված գալիք բոլոր սերունդների համար: Նոյը ոտք էր դրել ավերված երկրի վրա, բայց նախքան տուն կպատրաստեր իր համար’ նա զոհասեղան շինեց Աստծուն: Նրա անասուններն այնքան էլ շատ չէին հ մեծ գնով էին պահպանվել, բայց նա դրանց մի մասն ուրախությամբ Տիրոջը զոհաբերեց’ խոստովանելով, որ ամեն բան Նրանն է: Նմանապես էլ’ մեր առաջնահերթ խնդիրը պետք է լինի Աստծուն կամավոր ընծաներ մատուցելը: Սեր հանդեպ Նրա գթասրտության հ սիրո ամեն մի դրսհորում պետք է երախտագիտությամբ ընդունվի’ ինչպես նվիրման գործերով, այնպես էլ’ Նրա գործի համար մատուցած ընծաներով: ԱՄՋ 69.4
Որպեսզի մարդիկ չսարսափեին’ տեսնելով ամպերի կուտակումն ու թափվող անձրհը, հ չմտածեին, թե նորից ջրհեղեղ կլինի, Տերը քաջալերեց Նոյի ընտանիքին այս խոստումով. «Իմ ուխտն եմ հաստատում ձեզ հետ ...այլհս ջրհեղեղ չի լինի երկիրը փչացնելու համար ...Իմ ծիածանը դրի ամպի մեջ, հ այն ուխտի նշան կլինի իմ ու երկրի միջհ: Եվ լինի, որ ես երկրի վրա ամպ բերելիս’ ծիածանը ամպի մեջ տեսնվի ...Եվ ես այն տեսնեմ, որ հիշեմ հավիտենական ուխտը Աստծո հ ամեն կենդանի արարածի միջհ»: ԱՄՋ 70.1
Որքա՜ն մեծ է Աստծո ներողամտությունը հ Նրա կարեկցանքն Իր մոլորված արարածների հանդեպ, որ Նա գեղեցիկ ծիածանը դրեց ամպերի մեջ’ ի նշան մարդկանց հետ Իր ուխտի: Տերն ասում է, որ երբ տեսնի ծիածանը, կհիշի Իր ուխտը: Դա չի նշանակում, որ Նա երբհիցե կարող է մոռանալ, այլ դիմում է մեզ մեր լեզվով, որպեսզի ավելի լավ հասկանանք Իրեն: Աստծո նպատակն էր, որ երբ գալիք սերունդների երեխաները հարցնեն երկնքի մեջ ձգվող փառավոր կամարի մասին, նրանց ծնողները կրկնեն ջրհեղեղի պատմությունը հ այն, թե ինչպես է Ամենաբարձրյալը ծիածանը դրել ամպերի մեջ որպես հավաստիք այն բանի, որ ջրերն այլևս երբեք չեն հեղեղելու երկիրը: Այդպես սերնդիր սերունդ այն պիտի վկայեր մարդու հանդեպ աստվածային սիրո մասին և պիտի ամրապնդեր նրա վստահությունն առ Աստված: ԱՄՋ 70.2
Երկնքում ծիածանը շրջապատում է գահը’ կամարի պես ձգվելով Քրիստոսի գլխավերևում: Մարգարեն ասում է. «Ծիածանի կերպարանքի նման, որ լինում է ամպի մեջ անձրև օրը, այնպես էր այն պայծառության կերպարանքը շուրջանակի: Սա Տիրոջ փառքի նմանության կերպարանքն էր» (Եզեկիել 1.28): Հայտնության հեղինակը հռչակում է. «Ահա մի աթոռ կար երկնքում, և աթոռի վրա մեկը նստած ...Եվ աթոռի շուրջ ծիածան կար’ զմրուխտի երևույթի նման» (Հայտնություն 4.2,4): Երբ մարդն իր մեծ չարությամբ Աստծո դատաստաններն է բերում իր գլխին, Փրկիչը, բարեխոսելով նրա համար Հոր առջև, ցույց է տալիս ծիածանն ամպերի մեջ, գահի շուրջը և Իր գլխավերևում’ ի նշան Աստծո ողորմության զղջացող մեղավորի հանդեպ: ԱՄՋ 71.1
Ինքն Աստված ջրհեղեղի վերաբերյալ Նոյին տված հավաստիացման հետ է կապել Իր շնորհի ամենաթանկ խոստումներից մեկը. «Ինչպես որ երդվեցի, թե այլևս պիտի չանցնեն Նոյի ջրերը երկրի վրա, նույնպես էլ երդվեցի, որ քեզ վրա չբարկանամ և քեզ չհանդիմանեմ: Որովհետև սարերը կքաշվեն և բլուրները կսասանվեն, բայց իմ ողոր- մությունը քեզանից չի քաշվի, և իմ խաղաղության ուխտը չի սասանվի, ասում է քեզ ողորմող Տերը» (Եսայիա 54.9,10): ԱՄՋ 71.2
Նայելով զորեղ, վայրի գազաններին, որոնք իր հետ դուրս եկան տապանից, Նոյը վախեցավ, որ դրանք կհոշոտեն իր ընտանիքը’ բաղկացած ընդամենը ութ հոգուց: Բայց Տերը մի հրեշտակ ուղարկեց’ Իր ծառային հուսադրող պատգամով. «Ձեր վախն ու ձեր երկյուղը երկրի բոլոր գազանների վրա և երկնքի բոլոր թռչունների վրա լինի, դրանք երկրի վրա բոլոր շարժվողների հետ և ծովի բոլոր ձկների հետ ձեր ձեռքն են տրված: Ամեն շարժվող կենդանի ձեզ համար կերակուր լինի, բանջարի խոտի պես տվի ձեզ բոլորը»: Մինչ այդ Աստված մարդուն թույլ չէր տալիս կենդանական սնունդ ուտել. Նրա նպատակն էր, որ մարդկային ցեղը սնվի ամբողջությամբ երկրի տված պտուղներով, բայց քանի որ հիմա բուսականությունը լիովին ոչնչացել էր, Նա թոյլատրեց նրանց ուտել այն մաքուր կենդանիների միսը, որոնք պահպանվել էին տապանում: ԱՄՋ 71.3
Ջրհեղեղից երկրի ամբողջ մակերեսը փոխվել էր: Մեղքի հետևանքով երրորդ զարհուրելի անեծքն էր հանգչում դրա վրա: Երբ ջուրն սկսեց նվազել, անծայրածիր և պղտոր ծովի մեջ սկսեցին երևալ լեռներն ու բլ ուրները: Ամենուրեք մարդկանց և կենդանիների դիակներ էին փռված: Բայց Տերը թույլ չտվեց, որ դրանք մնան, քայքայվեն և թունավորեն օդը: Նա թաղեց դրանք’ երկիրը վերածելով մի հսկայական գերեզմանոցի: Վայրագ մի քամի, որն սկսեց փչել ջրերը ցամաքեցնելու նպատակով, ահռելի ուժով քշեց դրանք’ պոկելով նույնիսկ լեռների գագաթները, և անշունչ մարմինները թաղվեցին քարերի, ծառերի և հողակոշտերի տակ: Նմանապես էլ’ մարդկանց աչքից ծածկվեցին ոսկին, արծաթը, ընտիր փայտն ու թանկարժեք քարերը, որոնցով հարուստ և զարդարված էր մինչջրհեղեղյան աշխարհը. դրանք կուռք էին դարձել նրա բնակիչների համար, և նրանք պաշտում էին այդ կուռքերը: Ջրի մի սոսկալի շարժում’ և այդ բոլոր գանձերը ժայռաբեկորների ու հողի տակն անցան’ ծածկվելով մարդկանց տեսողությունից ու նրանց որոնումներից: Որոշ տեղերում նույնիսկ ամբողջ սարեր գոյացան դրանց վրա: Աստված տեսավ, որ ինչքան ավելի հարստանան ու բարգավաճեն մեղավոր մարդիկ, այնքան ավելի կպղծեն իրենց ճանապարհներն Իր առաջին: Այն հարստությունները, որոնք նրանց պիտի դրդեին փառավորելու առատաձեռն Տվողին, պաշտամունքի առարկա դարձան, իսկ Աստված արհամարհվեց ու անարգվեց: ԱՄՋ 71.4
Երկիրն իրենից ավերածության ու ամայության մի այնպիսի տեսարան էր ներկայացնում, որ անհնար է նկարագրել: Երբեմնի գեղեցիկ և համաչափ սարերը քարուքանդ էին եղել: Քարերը, խութերն ու պատառոտված ժայռաբեկորները ցրիվ էին եկած երկրի երեսին: Շատ տեղերում անհետ չքացել էին սարերն ու բլուրները, իսկ հարթավայրերն իրենց տեղը զիջել էին լեռնաշղթաներին: Այս փոփոխությունները որոշ տեղերում ավելի խիստ էին նկատվում: Այնտեղ, ուր մի ժամանակ գտնվում էին ոսկու, արծաթի և թանկարժեք քարերի ամենահարուստ պաշարները, անեծքի մռայլ հետքեր էին մնացել: Նզովքն ավելի թույլ էր կպել անմարդաբնակ վայրերին և այն տեղերին, որտեղ անօրենությունը համեմատաբար քիչ էր եղել: ԱՄՋ 72.1
Հսկայական անտառներ էին թաղվել հողի տակ: Այդ ժամանակից ի վեր դրանք վերածվել են ընդարձակ ածխաշերտերի, որոնք հիմա գոյություն ունեն, և նավթի մեծ պաշարների: Ածուխն ու նավթը հաճախ բռնկվում և այրվում են հողի տակ: Այդպես ժայռերը տաքանում են, կրաքարը վառվում է, և երկաթի հանքանյութերը հալվում են: Ջրի և կրաքարի միացությունից սաստիկ ջերմություն է անջատվում, որի հետևանքով տեղի են ունենում երկրաշարժեր, հրաբուխներ և կրակի ժայթքումներ: Երբ կրակն ու ջուրը խառնվում են կրաքարի և հանքանյութի հետ, տեղի են ունենում ստորգետնյա ծանր պայթյուններ’ նման կայծակի խուլ որոտներին: Օդը տաքանում և դառնում է հեղձուցիչ: Դրանց հետևում են հրաբխային ժայթքումներ, և քանի որ շիկացած տարրերի համար բավականաչափ օդանցք չի մնում, երկիրն սկսում է ցնցվել, հողը փքվում և բարձրանում է ծովի ալիքների պես, առաջանում են մեծ ճեղքվածքներ, որոնց հաճախ կուլ են գնում ամբողջ քաղաքներ, գյուղեր ու այրվող լեռներ: Այս զարմանալի երևույթները գնալով ավելի հաճախակի և ահավոր են լինելու Քրիստոսի երկրորդ գալուստից և աշխարհի վախճանից անմիջապես առաջ’ որպես նրա շուտափույթ կործանման նախանշաններ: ԱՄՋ 72.2
Երկրի ընդերքը Տիրոջ զինանոցն է, և հենց այնտեղից վերցված զենքերն օգտագործվեցին հին աշխարհի կործանման համար: Գետնի տակից դուրս հորդող ջրերը միացան երկնքից թափվող ջրերի հետ, որպեսզի կատարեն ավերածության գործը: Ջրհեղեղից ի վեր կրակը, ինչպես և ջուրը, Աստծո գործիքներն են եղել ամենաանառակ քաղաքների ոչնչացման համար: Այս դատաստաններն ուղարկվում են, որպեսզի նրանք, ովքեր անպատվում են Աստծո օրենքն ու ոտնահարում Նրա հեղինակությունը, սարսափեն Նրա զորությունից և դրդվեն խոստովանելու Նրա արդար գերիշխանությունը: Տեսնելով, թե ինչպես են այրվող լեռներից կրակ, բոց և հրաբխային լավաներ ժայթքում’ չորացնելով գետերը, հեղեղելով բազմամարդ քաղաքները և ամենուրեք թողնելով ավերածություն ու ամայություն, ամենախիզախ մարդն էլ լցվում է սարսափով, և անհավատներն ու հայհոյիչները ստիպված են լինում ճանաչել Աստծո անսահման զորությունը: ԱՄՋ 73.1
Ահա թե ինչպես են մարգարեներն անցյալում նկարագրել նման տեսարանները. «Օ՜հ, թե ճեղքեիր երկինքը և վայր իջնեիր, քո առաջ սարերը պիտի հալվեին, ինչպես կրակով վառվում է խռիվը, և ջուրը եփում է կրակով, որ իմացնեիր անունդ քո թշնամիներին, և քո երեսից դողային ազգերը: Երբ դու արիր այն սոսկալի բաները, որ մենք չէինք սպասում, և իջար, քո երեսից սարերը հալվեցին» (Եսայիա 64.1-3): «Տիրոջ ճանապարհը մրրկի և փոթորկի մեջ է, և ամպերը նրա ոտների փոշին են: Նա սաստում է ծովին, ցամաքեցնում է այն և բոլոր գետերը չորացնում” (Նաում 1.3,4): ԱՄՋ 73.2
Քրիստոսի երկրորդ գալստյան ժամանակ աշխարհն ականատես կլինի ավելի սոսկալի երևույթների, քան երբևէ տեսել է մինչ այդ: «Սարերը դողում են նրանից և բլուրները հալվում են, երկիրը բարձրանում է նրա առաջին, նաև աշխարհը և նրա բոլոր բնակիչները: Նրա ցասման առաջին ո՞վ կկանգնի, և ո՞վ կդիմանա նրա բարկությունը բորբոքվելիս” (Նաում 1.5,6): «Տեր, խոնարհեցրու երկինքդ և իջիր. մոտեցիր սարերին, և դրանք կծխեն: Փայլատակիր կայծակով և ցրիր դրանք, ուղարկիր նետերդ և շփոթեցրու դրանց” (Սաղմոս 144.5,6): ԱՄՋ 73.3
«Եվ նշաններ կտամ վերը’ երկնքում և նշաններ ներքևը’ երկրում, արյուն, կրակ և ծխի մառախուղ» (Գործք Առաքելոց 2.19): «Եվ եղան ձայներ, փայլատակումներ ու որոտմունք, և մեծ երկրաշարժ եղավ, որպիսին չէր եղել այն պահից, ինչ մարդիկ երկրի վրա են, այնպիսի՜ մեծ շարժ էր»: «Եվ ամեն կղզի փախավ, և սարերը չգտնվեցին: Եվ երկնքից տաղանդաչափ մեծ-մեծ կարկուտ էր թափվում մարդկանց վրա” (Հայտնություն 16.18,20,21): ԱՄՋ 74.1
Երկնային կայծակները փայլատակելով’ կմիանան երկրի վրայի կրակին, սարերը կվառվեն հնոցի պես, և լավայի սոսկալի ժայթքումները կհեղեղեն այգիներն ու դաշտերը, գյուղերն ու քաղաքները: Հալված եռացող զանգվածները գետերը կլցվեն, և ջրերը կեռան’ աննկարագրելի ուժով ցնցելով ժայռերն ու ցիրուցան անելով դրանց բեկորները: Գետերը կցամաքեն: Երկիրը կդողա, ամենուրեք զարհուրելի երկրաշարժեր ու հրաբուխներ կլինեն: ԱՄՋ 74.2
Այդպես Աստված երկրից կբնաջնջի ամբարիշտներին: Բայց արդարները կպահպանվեն այդ տարերքի մեջ, ինչպես Նոյը’ տապանում: Աստված կլինի նրանց ապաստարանը, և Նրա թևերի տակ նրանք ապահով կլինեն: Սաղմոսերգուն ասում է. «Որովհետև դու ես, Տեր, իմ հույսը. դու Բարձրյալին քեզ ապավեն արիր, քեզ չար բան չի հասնի” (Սաղմոս 91.9,10): «Չար օրում նա ծածկում է ինձ իր խորանի մեջ, նա թաքցնում է ինձ իր խորանի ծածուկ տեղում» (Սաղմոս 27.5): Ահա Աստծո խոստումը. «Որովհետև նա ինձ ցանկացավ, ես կփրկեմ նրան և բարձր կանեմ նրան, որ նա ճանաչում է իմ անունը» (Սաղմոս 91.14): ԱՄՋ 74.3