ԱՐԱՐՈՒՄԻՑ ՄԻՆՉԵՎ ՋՐՀԵՂԵՂ

ԱՐԱՐՈՒՄԻՑ ՄԻՆՉԵՎ ՋՐՀԵՂԵՂ

ՆԱԽԱԲԱՆ

Հայաստանի բնակչության կեսից ավելին գրեթե ամեն օր տեսնում է մեր երկրի խորհրդանիշը դարձած բիբլիական վեհասքանչ Արարատ լեռը: Եվ, անկասկած, յուրաքանչյուր հայ կարոտով է նայում ալեհեր սարին’ հույս փայփայելով ապագայում մի գեղեցիկ օր տեսնել այն նորից Հայաստանի աշխարհագրական տարածքում: ԱՄՋ 5.1

Սակայն, շատ քչերն են, հավանաբար, մտածում, թե ինչն է այդքան վեհություն հաղորդել հայրենի լեռանը և դարձրել այն այդքան գրավիչ ու աշխարհահռչակ: Արդյոք շատե՞րը գիտեն, որ մարդկային նոր քաղաքակրթության սկիզբը Համաշխարհային Ջրհեղեղից հետո դրվել է հենց Արարատի լեռնաշխարհում: Ի՞նչն է դրդում հազարավոր սփյուռքահայերի և օտարերկրացիների գեթ մեկ անգամ կյանքում այցելել Հայաստան’ տեսնելու վիթխարի լեռան պատկառանք ներշնչող համայնապատկերը: ԱՄՋ 5.2

Այս փոքրիկ հրաշալի գրքույկի օգնությամբ դուք կհայտնաբերեք, որ Արարատ լեռն արդեն մի քանի հազարամյակների ընթացքում ողջ աշխարհին լուռ քարոզում է մի զարմանահրաշ լուր մարդու հանդեպ աստվածային անպատմելի սիրո և գթասրտության, ինչպես նաև մարդկային չարագործության անխուսափելի հատուցման մասին: Արարատը դարեր ի վեր կանգնած է որպես անձեռագործ մի հուշարձան, որպես անխոս վկա չարի վախճանի և արդարության ու սիրո վերջնական հաղթության: ԱՄՋ 5.3

Վ. Խաչատրյան