ՄԵԾ ՊԱՅՔԱՐ

7/43

ԳԼՈՒԽ 6—ՀՈՒՍ ԵՎ ՀԵՐՈՆԻՄՈՍ

Ավետարանը Բոհեմիայում սերմանվել էր դեռևս իններորդ դարում։ Աստվածաշունչը թարգմանվել էր, և հանրային երկրպագությունները կատարվում էին ժողովրդի մայրենի լեզվով։ Բայց որքան ավելի Էր աճում պապի իշխանությունը, այնքան Աստծո խոսքն ավելի անհասկանալի Էր դառնում։ Գրիգորի VII—ը, ով որոշել Էր կոտրել թագավորների հպարտությունը, նպատակ ուներ նաև ստրկացնել ժողովրդին, կոնդակ արձակեց, որն արգելում Էր հասարակական պաշտամունքներն անց-կացնել չեխերեն լեզվով։ Պապը հայտարարեց, որ «Ամենակարողը կամեցավ, որ Իր ծառայությունները կատարվեն անծանոթ լեզվով, և որ այս օրենքը խախտելու հետևանքով շատ չարիքներ և հերձվածողու-թյուններ են ծնվել» (Ուայլի, և. 3, գլ.1)։ Այսպիսով՝ Հռոմը որոշեց հանգցնել Աստծո խոսքի լույսը և ժողովրդին թողնել խավարի մեջ։ Սակայն Երկինքն այլ միջոցներ Էր նախատեսել եկեղեցու պահպանման համար։ Վալդենսներից և ալբիգոյցիներից շատերը, հալածվելով իրենց հայրենի Ֆրանսիայում և Իտալիայում, եկան Բոհեմիա։ Չհամարձակվելով բսւցեիբաց քարոզել՝ նրանք գաղտնաբար եռանդագին աշխատում Էին։ Այդպես դարեր շարունակ պահպանվեց ճշմարիտ հավատը։ GCA 84.1

Դեռ մինչև Հուսի օրերը Բոհեմիայում կային մարդիկ, ովքեր բացահայտորեն դատապարտում Էին եկեղեցու ապականվսւծությունն ու ժողովրդի արատավորությունը։ Նրանց գործունեությունն ամենուրեք մեծ հետաքրքրություն Էր առաջացրել։ Ահաբեկված հոգևորականությունը հալածանք սկսեց Ավետարանի հետևորդների դեմ։ [98] Զինվորները որսում էին նրանց անտառներում և սարերում, ուր նրանք քշվել էին իրենց հավատի համար, և շատերը սպանվում էին։ Որոշ ժամանակ անց հրաման դուրս եկավ, որ բոլոր նրանք, ովքեր չեն ընդունում Հռոմի պաշտամունքը, պետք Է այրվեն։ Բայց զոհաբերելով իրենց կյանքը՝ քրիստոնյաները նայում Էին առաջ՝ իրենց գործի հաղթությանը։ Նրանցից մեկը, ով «սովորեցնում Էր, որ փրկությունը ձեռք Է բերվում միայն հավատով խաչյալ Փրկչի հանդեպ», մեռնելուց աոաջ հայտարարեց. «Ճշմարտության թշնամիների կատաղությունն այժմ հաղթում է մեզ, բայց միշտ այդպես չի լինելու։ Հասարակ ժողովրդից դուրս է գալու մեկը՝ առանց սրի և իշխանության, ում նրանք անզոր կլինեն հաղթելու» (Նույն տեղում, և. 3, գլ. 1)։ Լյութերի ժամանակը դեռ հեռու էր, բայց արդեն գալիս էր մեկը, ում վկայությունն ընդդեմ Հռոմի ցնցելու էր ազգերը։ GCA 84.2

Ցան Հուսը համեստ ծագում ուներ և վաղաժամ որբացել էր՝ կորցնե-լով հորը։ Նրա բարեպաշտ մայրը, կրթությունն ու Աստծո երկյուղը հա-մարելով ամենաթանկարժեք գանձերը, ջանում էր ապահովել այդ ժա-ռանգությունն իր որդու համար։ Հուսը սովորեց գավառական դպրոցում, հետո գնաց սովորելու Պրահայի համալսարանում՝ ընդունվելով բարե-գործական հիմունքներով։ Պրահա գնալիս նրան ուղեկցում էր մայրը։ Չքավոր որբեայրին երկրային հարստություն չուներ՝ տալու իր որդուն, բայց երբ մոտեցան մեծ քաղաքին, նա ծնկի իջավ անհայր պատանու կողքին՝ նրա համար աղաչելով երկնային Հոր օրհնությունը։ Հազիվ թե գիտակցեր այդ մայրը, թե ինչպես էր լսվելու իր աղոթքը։ GCA 85.1

Համալսարանում Հուսը շուտով աչքի ընկավ իր անխոնջ ջանասիրությամբ ու փայլուն առաջադիմությամբ, իսկ նրա անբիծ կյանքն ու քաղաքավարի, գրավիչ վարքը համընդհանուր հարգանքի արժա-նացրին նրան։ Նա Հռոմի եկեղեցու անկեղծ հետևորդներից էր և ան-կեղծորեն ձգտում էր ստանալ հոգևոր օրհնությունները, որ այն խոս-տանում էր։ Եկեղեցական տոներին նա գնում էր խոստովանության, իր խղճուկ պահուստից վճարում վերջին մի քանի գրոշները և միանում թափորին՝ ստանալու մեղքերի խոստացված թողությունը։ Ավարտելով համալսարանը՝ նա դարձավ քահանա, և արագորեն հասնելով եկե-ղեցական բարձր աստիճանի՝ [99] շուտով հրավիրվեց արքայական պալատ։ Հետո հրավիրվեց դասախոսելու այն համալսարանում, ուր կրթություն էր ստացել, իսկ ավելի ուշ դարձավ տնօրեն։ Մի քանի տարվա ընթացքում բարեգործական հիմունքներով կրթություն ստացած ու-սանողը դարձավ իր երկրի հպարտությունը, և նրա անունը հռչակվեց ամբողջ Եվրոպայում։ GCA 85.2

Սակայն բարենորոգման իր գործը Հուսը սկսեց մեկ այլ ոլորտում։ Քահանայի աստիճան ստանալուց մի քանի տարի անց նա նշանակվեց Բեթղեհեմ կոչվող եկեղեցու քարոզիչ։ Այս եկեղեցու հիմնադիրը մեծապես կարևորել էր Սուրբ Գրքի քարոզչությունը ժողովրդի լեզվով։ Չնայած Հռոմի ընդդիմությանը՝ այդպիսի քարոզները Բոհեմիայում դեռ բոլորովին չէին վերացել։ Սակայն շատերը գաղափար չունեին Աստվածաշնչից, և հասարակության բոլոր խավերում ծաղկում էին ամենաստոր արատները։ Հուսը անխնա դատապարտում էր դրանք՝ վկայակոչելով Աստծո խոսքը և սերմանելով ճշմարտության ու սրբության սկզբունքները։ GCA 85.3

Պրահայի քաղաքացի Հերոնիմոսը, ով հետագայում դարձավ Հուսի մտերիմ գործակիցը, վերադառնալով Անգլիայից՝ իր հետ բերել էր Ուիկլիֆի աշխատությունները, որոնք լայնորեն տարածվեցին իր հա-րազատ երկրում նաև Անգլիայի թագուհու ազդեցությամբ, ով եղել էր Բոհեմիայի արքայադուստրը։ Հոտը մեծ հետաքրքրությամբ էր կարդում դրանք։ Նա հավատում էր, որ դրանց հեղինակն անկեղծ քրիստոնյա է եղել, և բարեհաճությամբ ընդունեց նրա առաջարկած բարեփոխումները։ Այդ մասին չկասկածելով անգամ՝ Հուսն արդեն ոտք էր դրել այն ճանապարհին, որը խիստ հեռացնելու էր նրան Հռոմից: GCA 86.1

Հենց այդ օրերին Անգլիայից Պրահա ժամանեցին երկու օտարա-կաններ՝ ուսյալ մարդիկ, ովքեր, ընդունելով լույսը, եկել էին այն տա-րածելու հեռավոր այս երկրում։ Նրանք սկսեցին բացեիբաց բողոքել պապի գերիշխանության դեմ, սակայն իշխանությունները շուտով լռեցրին նրանց, չկամենալով հրաժարվել իրենց նպատակից՝ նրանք դիմեցին այլ միջոցների։ Լինելով ինչպես քարոզիչներ, այնպես էլ նկարիչներ՝ նրանք որոշեցին գործի դնել իրենց վարպետությունը։ Մարդաշատ մի տեղում նրանք քաղաքացիներին երկու նկար ներկայացրին։ Մեկը պատկերում էր Քրիստոսի մուտքը Երուսաղեմ՝ [100] «հեզ և էշի վրա նստած» (Մատթեոս 21.5). Հիսուսի ետևից գնում էին աշակերտները՝ ճամփորդությունից մաշված հագուստներով և ոտաբոբիկ։ Մյուս նկարը պատկերում էր պապական թափորը. պապն՝ իր թանկարժեք զգեստով և եռահարկ թագը գլխին, նստած էր շքեղորեն զարդարված ձիու վրա, նրա առջևից գնում էին շեփորահարները, իսկ հետևից՝ շլացուցիչ հանդերձներով կարդինալներն ու պրելատները։ GCA 86.2

Սա մի քարոզ էր, որը գրավեց բոլոր խավերի ուշադրությունը։ Բազմաթիվ մարդիկ գալիս էին նկարները դիտելու։ Չկար մեկը, որ չհասկանար դասը։ Շատերի վրա խոր տպավորություն էր գործել Տեր Քրիստոսի հեզության ու խոնարհության և պապի՝ Նրա կոչեցյալ ծառայի, հպարտության ու մեծամտության հակադրումը։ Պրահայում մեծ իրարանցում սկսվեց, և օտարականները որոշ ժամանակ անց իրենց իսկ անվտանգության համար հարկ համարեցին հեռանալ։ Սակայն նրանց տված դասը չմոռացվեց։ Նկարները մեծ ազդեցություն թողեցին Հուսի վրա՝ դրդելով նրան ավելի խորությամբ սերտել Աստվածաշունչն ու Ուիկլիֆի աշխատությունները։ Թեև նա դեռ պատրաստ չէր ընդունելու Ուիկլիֆի առաջարկած բոլոր բարեփոխտմները, բայց սկսեց ավելի պարզ տեսնել պապության իսկական էությունը և ավելի մեծ եռանդով դատապարտել հոգևորականության հպարտությունը, ամբարտավանությունն ու քայքայվածությունը։ GCA 86.3

Բոհեմիայից լույսը թափանցեց Գերմանիա, քանի որ Պրահայի համալսարանում տեղի ունեցած խռովությունների պատճառով հարյուրավոր գերմանացի ուսանողներ մեկնեցին տուն։ Նրանցից շատերը Հուսից Էին ընդունել Աստվածաշնչի աոաջին գիտելիքները և վերադառնալով՝ այժմ սկսեցին Ավետարանը տարածել իրենց հայրենիքում։ GCA 87.1

Պրահայում տեղի ունեցած դեպքերի լուրը հասավ Հռոմ, և Հուսը շուտով կարգադրություն ստացավ ներկայանալ պապին։ Հնազանդվել՝ կնշանակեր իր անձն անտարակույս մահվան ենթարկել։ Բոհեմիայի թագավորն ու թագուհին, համալսարանը, ազնվականության ներկայացուցիչներն ու կառավարական պաշտոնյաները միասին դիմեցին պապին՝ խնդրելով, որ նա թույլ տա Հուսին մնալ Պրահայում և նրա հարցերին պատասխանել պատգամավորի միջոցով։ Այս խնդրանքը բավարարելու փոխարեն պապը դատական գործ հարուցեց, դատապարտեց Հուսին և ապա բանադրանք հռչակեց Պրահայի վրա։ [101] GCA 87.2

Այդ ժամանակներում նման դատավճիռը որտեղ Էլ որ հռչակվեր, ամենուրեք տագնապ էր առաջացնում։ Արարողությունները, որոնցով այն ուղեկցվում էր, նպատակ ունեին ահաբեկել ժողովրդին, որն Աստծո ներկայացուցիչն էր համարում պապին, ով ուներ դրախտի ու դժոխքի բանալիները և իշխանություն՝ ինչպես աշխարհիկ, այնպես էլ հոգևոր դատաստաններ տեսնելու։ Մարդիկ հավատում էին, որ երկնքի դարպասները փակ են բանադրված շրջանների առաջ, ու մինչև պապը չբարեհաճի հանել արգելքը, մեռյալներին անմատչելի կլինի դրախտի երանությունը։ Ի նշան այս սոսկալի աղետի՝ կրոնական բոլոր ծառայությունները դադարեցվում էին, եկեղեցիները՝ փակվում։ Պսակադրությունները կատարվում էին եկեղեցական բակերում։ Մեռյալներին հողին էին հանձնում առուներում, դաշտերում և այլուր՝ առանց թաղման ծեսերի։ Նման ազդեցիկ միջոցներով Հռոմը փորձում էր հսկողության տակ պահել մարդկանց խիղճը։ GCA 87.3

Ողջ Պրահան խուճապի մեջ էր։ Շատերն իրենց դժբախտությունների մեջ մեղադրում էին Հուսին և պահանջում, որ նրան մատնեն Հռոմի դատաստանին։ Փոթորիկը հանդարտեցնելու նպատակով Բարենորոգիչը միառժամանակ հեռացավ իր հայրենի գյուղը։ Այստեղից նա Պրահայում թողած իր ընկերներին գրում էր. «Ես ձեր միջից հեռացա՝ պարզա- պես հետևելով Հիսուս Քրիստոսի խրատին ու օրինակին, որպեսզի առիթ չտամ հիվանդամիտներին՝ իրենց վրա հավիտենական դատապարտություն բերելու, և որպեսզի բարեպաշտների համար տառապանքի ու հալածանքի պատճառ չլինեմ։ Ես հեռացա նաև՝ գիտակցելով, որ ան-աստված քահանաները դեռ երկար ժամանակ կարող են արգելել Աստծո խոսքի քարոզը ձեր շրջանում, բայց ես չեմ լքել ձեզ՝ ուրանալու աստվա-ծային ճշմարտությունը, հանուն որի, Աստծո օգնությամբ, պատրաստ եմ մեռնել» (Բոննեխոս, Բարենորոգիչները մինչև Բարենորոգումը, հ. 1, էջ 87)։ Հուսը չդադարեցրեց իր գործունեությունը, այլ շրջեց մերձակայքում՝ քարոզելով ծարավ բազմությանը։ Այսպիսով, ավետարանի գործն արգելելու պապի ձեռնարկած միջոցները պատճառ դարձան դրա ավելի լայն տարածմանը։ «Ոչինչ չենք կարող անել ճշմարտության դեմ, բայց՝ ճշմարտության համար» (Բ Կորնթացիս 13.8)։ [102] GCA 87.4

«Թվում էր, թե Հուսն իր գործունեության այս շրջանում մտատանջությունների ու մաքառումների մեջ է։ Թեև եկեղեցին ձգտում էր շանթահարել նրան, բայց նա չէր արհամարհում նրա իշխանությունը։ Հռոմի եկեղեցին նրա համար տակավին Քրիստոսի հարսնացուն էր, իսկ պապը՝ Աստծո ներկայացուցիչն ու փոխանորդը։ Հուսն, ըստ էության, պայքարում էր ոչ թե իշխանության սկզբունքի, այլ դրա չարաշահումների դեմ։ Դա սոսկալի պայքար առաջացրեց նրա մտքի համոզումների և խղճի պահանջների միջև։ Եթե այդ իշխանությունն արդար ու անսխալական էր, ինչպես ինքը հավատում էր, ապա ինչո՞վ էր բացատրվում նրան չհնազանդվելու իր դրդումը։ Նա տեսնում էր, որ հնազանդվել՝ նշանակում է մեղանչել, բայց ինչո՞ւ պետք է անսխալական եկեղեցուն հնազանդվելը հանգեցներ նման եզրակացության։ Սա նրա համար անլուծելի մի խնդիր էր։ Այդ կասկածները շարունակ տանջում էին նրան։ Խնդրի մոտավոր լուծումը, որ նա կարողացավ գտնել, այն էր, որ այդպիսի բան արդեն եղել է, երբ Փրկչի օրերում եկեղեցու քահանաներն այնքան էին ապականվել, որ իրենց օրինական իշխանությունը գործածում էին անօրեն նպատակների համար։ Սա դրդեց նրան որդեգրելու մի սկզբունք, ինչը նա առաջարկեց ընդունել նաև մյուսներին, այն է՝ գիտակցաբար ընկալված Սուրբ Գրքի պատվիրանները պետք է վերահսկեն մարդու խիղճը, այսինքն՝ միակ անսխալական առաջնորդը Աստված է, որ խոսում է Սուրբ Գրքի միջոցով, ոչ թե եկեղեցին, որ խոսում է քահանայության միջոցով» (Ուայլի, և. 3, գլ. 2)։ GCA 88.1

Երբ որոշ ժամանակ անց խռովությունները Պրահայում հանդարտվեցին, Հուսը վերադարձավ իր Բեթղեհեմ եկեղեցին՝ ավելի եռանդով ու խիզախությամբ շարունակելու Աստծո խոսքի քարոզչությունը։ Նրա թշնամիները գործուն ու զորեղ էին, բայց թագուհին ու ազնվականներից շատերը նրա բարեկամներն էին, և ժողովրդի մեծ մասն էլ աջակցում էր նրան։ Համեմատելով նրա մաքուր ու վեհացնող ուսմունքն ու սուրբ կյան-քը Հռոմի այլասերող դոգմաների և հոգևորականության ագահության ու անբարոյականության հետ՝ շատերը պատիվ էին համարում լինել նրա կողմնակիցները։ GCA 88.2

Մինչ այժմ Հուսը միայնակ էր գործում, բայց շուտով Բարենորոգման գործին միացավ Հերոնիմոսը, ով դեռևս Անգլիայում ընդունել էր Ուիկլիֆի ուսմունքը։ Այդ ժամանակից ի վեր նրանց [103] ճակատագրերը միահյուսվեցին և մեռնելուց էլ անբաժան պիտի լինեին։ Հերոնիմոսը չափազանց տաղանդավոր ու հանճարեղ, պերճախոս և ուսյալ անձնավորություն էր, ինչի շնորհիվ վայելում էր ժողովրդի համակրանքը, բայց այն որակներով, որ կազմում են բնավորության իրական ուժը, Հուսն ավելի բարձր էր։ Նրա հանդարտ դատողությունը զսպիչ ուժ էր Հերոնիմոսի պոռթկուն հոգու համար, ով անկեղծ խոնարհությամբ հետևում էր Հուսի խորհուրդներին՝գիտակցելով նրա արժեքը։ Նրանց միացյալ ջանքերի շնորհիվ Բարենորոգման գործն ավելի մեծ թափ ստացավ։ GCA 89.1

Աստված մեծապես լուսավորել էր այս ընտրյալ մարդկանց միտքը՝ բացահայտելով նրանց Հռոմի մոլորություններից շատերը, սակայն նրանք չընդունեցին ողջ լույսը, որ պետք է արվեր աշխարհին։ Իր այս ծառաների միջոցով Աստված ժովրդին դուրս էր բերում պապության խավարից, բայց նրանք բազում արգելքներ պիտի հաղթահարեին, ուստի Նա առաջնորդում էր նրանց քայլ առ քայլ, որքան որ նրանք ի վիճակի էին ընդունելու լույսը։ Նրանք պատրաստ չէին միանգամից ընդունելու ամբողջ լույսը և կմերժեին այն, ինչպես խավարում երկար ժամանակ մնացածներն են շրջվում կեսօրվա արևից, ուստի Նա քիչ-քիչ հայտնում էր այն առաջնորդներին այնքան, որքան որ ժողովուրդը կարող էր ընդունել։ Դարերի ընթացքում նոր հավատարիմ աշխատողներ էին վեր կենալու՝ ժողովրդին էլ ավելի առաջ տանելու Բարենորոգման ուղիով։ GCA 89.2

Պառակտումը եկեղեցում շարունակվում էր։ Հիմա արդեն երեք պապեր էին պայքարում գերիշխանության համար, և նրանց կռիվը հանցանքներով ու խռովությամբ էր լցրել քրիստոնեական ողջ աշխարհը։ Չբավարարվելով միմյանց նզովելով՝ պապերը դիմեցին աշխարհիկ զենքի։ Յուրաքանչյուրը ջանում էր զինամթերք ու գինվորներ ձեռք բերել։ Բայց դրա համար դրամ էր պետք, և սկսեցին վաճառքի հանել եկեղեցու պարգևները, պաշտոններն ու օրհնությունները։ Ընդօրի- նակելով իրենց ղեկավարներին՝ քահանաները նույնպես դիմեցին պաշտոնավաճառության ու պատերազմի՝ մրցակիցներին ճնշելու և իրենց իշխանությունն ուժեղացնելու համար։ Օրեցօր աճող համարձակությամբ Հուսը կրակոտ կերպով բողոքում էր կրոնի անունով կատարվող պղծությունների դեմ, և ժողովուրդն էլ Հռոմի առաջնորդներին բացեիբաց մեղադրում էր այն աղետների մեջ, որոնք ցնցում էին քրիստոնեական աշխարհը։ [104] GCA 89.3

Թվում էր՝ Պրահան դարձյալ հայտնվեց արյունահեղ ընդհարման եզրին։ Ինչպես անցյալ դարերում՝ Աստծո ծառան մեղադրվեց որպես «Իսրայելի խանգարող» (Գ Թագավորաց 18.17)։ Քաղաքը նորից բա-նադրանքի տակ ընկավ, իսկ Հուսը հեռացավ իր հարազատ գյուղը։ Վկայությունը, որ նա այնքան հավատարմորեն տալիս էր իր սիրելի Բեթղեհեմ եկեղեցուց, ավարտվեց։ Նա պիտի խոսեր ավելի լայն բեմահարթակից՝ դիմելով ողջ քրիստոնեական աշխարհին՝ նախքան կզոհեր իր կյանքն իբրև ճշմարտության վկա։ GCA 90.1

Եվրոպան քայքայող չարիքներին վերջ դնելու համար Կոնստանցում ընդհանուր ժողով գումարվեց։ Դա արվեց կայսր Սիգիզմունդի և երեք ախոյան պապերից մեկի՝ Հովհաննես XXIII—ի ցանկությամբ։ Հովհաննես պապի համար, ում բնավորությունն ու քաղաքականությունը հազիվ թե դիմանային անգամ այն ժամանակների այլասերված հոգևորականների քննադատությանը, ժողով գումարելու պահանջն ամենևին ողջունելի չէր։ Բայց նա, այնուամենայնիվ, չհամարձակվեց հակառակվել Սիգիզմունդի կամքին։ GCA 90.2

Ժողովի հիմնական նպատակներն էին՝ վերացնել պառակտությունը եկեղեցում և արմատախիլ անել հերձվածողությունը։ Այսպիսով՝ երկու հակապապերի հետ միասին հրավիրվեց նաև նոր հայացքների գլխավոր քարոզիչ Ցան Հուսը։ Հիշյալ պապերն իրենց ապահովության համար անձամբ չէին եկել, այլ ուղարկել էին իրենց ներկայացուցիչներին։ Հովհաննես պապը՝ ժողովի թվացյալ նախաձեռնողը, ներկայացավ վատ կանխազգացումներով՝ ենթադրելով, թե միապետն իրեն գահընկեց անելու գաղտնի մտադրություն ունի, և վախենալով, որ իրենից հաշիվ կպահանջեն պապական թագը խայտառակող մեղքերի, ինչպես նաև այն ոճիրների համար, որոնցով այն ձեռք էր բերվել։ Բայցևայնպես, նա Կոնստանց ժամանեց մեծ շքեղությամբ, ամենաբարձրաստիճան եկե-ղեցականների ուղեկցությամբ, որոնց հետևում էր պալատականների թափորը։ Քաղաքի ողջ հոգևորականությունն ու իշխանավորները բնա-կիչների ահռելի բազմության հետ միասին դուրս եկան նրան ողջունե- լու Նրա գլխավերևում ոսկե ամպհովանի էր, որը կրում էին գլխավոր պաշտոնյաներից չորսը։ Նրա առջևից գնում էր զորքը, իսկ կարդինալների և ազնվականների ճոխ հանդերձները տեսարանն ավելի տպավորիչ էին դարձնում։ GCA 90.3

Այդ միջոցին մեկ այլ ճանապարհորդ էր մոտենում Կոնստանցին։ Հուսը քաջ գիտակցում էր իրեն սպառնացող վտանգը։ [105] Նա հրաժեշտ էր տվել իր ընկերներին, կարծես այլևս երբեք չէր հանդիպելու նրանց, և ճանապարհ էր ընկել՝ զգալով, որ այն իրեն դեպի խարույկ է տանում։ Թեև պահպանագիր էր ստացել Բոհեմիայի թագավորից, իսկ ճամփորդության ընթացքում՝ նաև Սիգիզմունդ կայսրից, նա, այնուամենայնիվ, պատրաստվել էր մահվան։ GCA 91.1

Պրահայի իր ընկերներին հասցեագրված նամակում նա ասել է. «Իմ եղբայրներ ...ես մեկնում եմ՝ թագավորից ստացած պահպանագիրը ձեռքիս, որպեսզի կանգնեմ իմ բազմաթիվ և կատաղի թշնամիների առջև ...բայց ես լիովին ապավինում եմ ամենազոր Աստծուն՝ իմ Փրկչին։ Ես հավատում եմ, որ Նա կլսի ձեր ջերմեռանդ աղոթքները և կշնորհի ինձ Իր ողջամտությունն ու իմաստությունը, որպեսզի կարողանամ դիմադրել նրանց, և որ կտա Իր Սուրբ Հոգին՝ հաստատելու ինձ Իր ճշմարտության մեջ, որ ես կարողանամ արիաբար դիմավորել փորձությունները, բանտը, և եթե հարկ լինի՝ նաև դաժան մահը։ Հիսուս Քրիստոսը չարչարվեց հանուն Իր սիրեցյալների, ուստի պե՞տք է արդյոք զարմանալ, որ Նա մեզ թողել է Իր օրինակը, որպեսզի մենք էլ համբերությամբ կրենք բոլորը՝ մեր իսկ փրկության համար։ Նա Աստված է, իսկ մենք՝ Նրա արարածները, Նա Տերն է, իսկ մենք՝ Նրա ծառաները, Նա աշխարհի Տիրակալն է, իսկ մենք՝ թշվառ մահկանացուներ, և սակայն՝ Նա չարչարվեց։ Ինչո՞ւ, ուրեմն, մենք էլ չչարչարվենք, հատկապես երբ տառապանքը մաքրագործում է մեզ։ Ուստի, սիրելիներ, եթե իմ մահը պետք է փառավորի Նրան, աղոթեք, որ այն շուտ գա, և որ Նա ուժ տա ինձ անսասան մնալու իմ բոլոր դժբախտություններում։ Բայց եթե ավելի լավ է, որ ես վերադառնամ ձեզ մոտ, աղոթեք Աստծուն, որ վերադառնամ անբիծ, այսինքն՝ չթաքցնեմ Ավետարանի ոչ մի ճշմարտություն, որպեսզի եղբայրներին գերազանց օրինակ թողնեմ՝ հետևելու արժանի։ Թերևս ինձ այլևս երբեք չտեսնեք Պրահայում, բայց եթե ամենազոր Աստված բարեհաճի վերադարձնել ինձ ձեզ մոտ, եկեք ավելի հաստատուն սրտով աճենք Նրա օրենքի և սիրո մեջ» (Բոննեխոս, և.1, էջ 147,148)։ GCA 91.2

Սեկ այլ նամակում՝ ուղղված Ավետարանի աշակերտ դարձած մի քահանայի, Հուսը մեծ խոնարհությամբ խոսում է սեփական սխալների մասին՝ դատապարտելով իրեն «ճոխ հանդերձ հագնելուց հաճույք զգալու [106] և թեթևամիտ գբաղմունքների վրա ժամեր վատնելու համար»։ Հետո նա ավելացնում է հետևյալ հուզիչ հորդորները. «Թող Աստծո փառքը և հոգիների փրկությունը զբաղեցնեն միտքդ, ոչ թե շահամոլությունն ու ունեցվածքը։ Զգուշացիր, որ տունդ ավելի չզարդարես, քան հոգիդ, և ամենից ավելի հոգ տար հոգևոր շինության մասին։ Աղքատների հետ եղիր բարեպաշտ ու խոնարհ, և կարողությունդ մի՛ վատնիր խնջույքների վրա։ Եթե դու չշտկես կյանքդ և չխուսափես ավելորդություններից, վախենում եմ, որ ինձ նման դաժանորեն կպատժվես ...Դու գիտես իմ ուսմունքը, քանի որ դեռ մանկությունից դասեր ես առել ինձանից, ուստի ավելորդ եմ համարում դարձյալ գրել քեզ այդ մասին։ Բայց աղաչում եմ քեզ Տիրոջ ողորմությամբ, ինձ չընդօրինակես այն բոլոր ունայն բաներում, որոնց ես երբևէ տրվել եմ»։ Ծրարի վրա նա ավելացնում է. «Աղերսում եմ քեզ, բարեկամս, նամակը չբացես, մինչև որ հաստատ չիմանաս, որ ես մահացել եմ» (Նույն տեղում, և. 1, էջ 148,149)։ GCA 91.3

Ճամփորդության ընթացքում Հուսն ամենուրեք տեսնում էր իր ուսմունքի տարածման նշանները և բարեհաճ վերաբերմունքն իր գործի հանդեպ։ Ամբոխները գալիս էին դիմավորելու նրան, իսկ որոշ քաղաք-ներում նրան փողոցներով ուղեկցում էին քաղաքային իշխանավորները։ Կոնստանց հասնելուն պես Հուսին լիակատար ազատություն շնորհվեց։ Կայսեր պահտպանագրին ավելացավ նաև Հուսի անվտանգության վե-րաբերյալ պապի անձնական հավաստիացումը։ Բայց դրժելով այս հանդիսավոր և բազմիցս արված հայտարարությունները՝ պապի և կարդինալների հրամանով Բարենորոգչին շուտով ձերբակալեցին և նետեցին մի նողկալի զնդան։ Ավելի ուշ նրան տեղափոխեցին Ռեյն գետից այն կողմ գտնվող մի ամրոց և այնտեղ բանտարկեցին։ Օգուտ չքաղելով իր դավաճանությունից՝ պապն ինքն էլ շուտով հայտնվեց նույն բանտում (Նույն տեղում, և. 1, էջ 247)։ Ժողովի առջև, սպանությունից, պաշտոնավաճառությունից ու շնությունից բացի, նա մեղավոր էր ճանաչվել ամենաստոր հանցանքների մեջ, այնպիսի մեղքերի, «որոնց մասին խոսելն էլ ամոթ է»։ Այսպես հայտարարեց հենց ժողովը և գրկեց նրան թագից ու գցեց բանտ։ Հակապապերը նույնպես հեռացվեցին, և ընտրվեց նոր պապ։ [107] GCA 92.1

Թեև պապի հանցանքները շատ ավելի ծանր էին, քան նրանք, որոնցում Հուսը երբևէ մեղադրել էր քահանաներին և որոնց պատճառով բարեփոխում էր պահանջել, այնուամենայնիվ, նույն ժողովը, որ պաշ-տոնանկ արեց պապին, վճռեց ջախջախել նաև Բարենորոգչին։ Հու- GCA 92.2

սի բանտարկությունը մեծ վրդովմունք առաջացրեց Բոհեմիայում։ Ազդեցիկ ազնվականները ժողովին լուրջ բողոքներ ներկայացրին այդ բռնության դեմ։ Կայսրը, ով հակված չէր թույլատրել պահպանագրի խախտումը, ընդդիմացավ Հուսի դեմ հարուցված գործին։ Բայց Բարենորոգչի թշնամիները ոխակալ ու վճռական էին։ Նրանք օգտվեցին միապետի նախապաշարումներից, վախերից ու եկեղեցու համար նրա նախանձախնդրությունից։ Նրանք բազմաթիվ փաստարկներ բերեցին՝ ապացուցելու, որ «հերետիկոսներին կամ հերձվածողության մեջ կասկածվող անձանց տրված խոստումը չպետք է պահվի, նույնիսկ եթե նրանք ստացած լինեն կայսեր և թագավորների պահպանագրերը» (Ժակ Լենֆանթ, Կոնստանցի ժողովի պատմությունը, և.1, էջ 516)։ Այդպես նրանք հաղթեցին։ GCA 93.1

Հիվանդությունից ու բանտարկությունից հյուծված (զնդանի խոնավ ու կեղտոտ օդից տենդ էր բռնկվել, որ քիչ էր մնացել վերջ տար նրա կյանքին) Հուսին բերեցին ժողով։ Նա շղթայակապ կանգնած էր կայսեր առջև, ով իր հեղինակությամբ ու խոսքով երաշխավորել էր նրա պաշտպանությունը։ Երկարատև դատավարության ընթացքում նա վճռականորեն պաշտպանեց ճշմարտությունը՝ եկեղեցական և պետական պաշտոնյաների ներկայությամբ հանդիսավոր և ճշմարիտ բողոք ուղղելով նվիրապետության ապականվածության դեմ։ Երբ նրանից պահանջեցին կամ հրաժարվել իր ուսմունքից, կամ էլ մեռնել, նա ընտրեց նահատակի ճակատագիրը։ GCA 93.2

Աստծո շնորհը զորացնում էր նրան։ Վերջնական դատավճռին նախորդած տառապալից շաբաթների ընթացքում նրա հոգին լցված էր երկնային խաղաղությամբ։ «Ես գրում եմ այս նամակը բանտից,- ասել էր նա իր ընկերոջը,— շղթայակապ ձեռքով՝ սպասելով վաղվա իմ մահապատժին ...Երբ Հիսուս Քրիստոսի շնորհիվ դարձյալ հանդիպենք ապագա կյանքի երանելի խաղաղության մեջ, դու կիմանաս, թե որքան ողորմած է եղել Աստված իմ հանդեպ, որքան է զորացրել ինձ իմ փորձությունների և նեղությունների մեջ» (Բոննեխոս, և. 2, էջ 67)։ [108] GCA 93.3

Իր զնդանի մռայլության մեջ նա տեսնում էր ճշմարիտ հավատի հաղթանակը։ Իր երազներում վերադառնալով Պրահայի այն եկեղեցին, ուր ինքը քարոզել էր ավետարանը, նա տեսավ, որ պապն ու նրա եպիսկոպոսները պատերի վրայից ջնջում են իր նկարած Քրիստոսի պատկերները։ «Սա շատ վշտացրեց նրան։ Բայց հաջորդ օրվա երազում նա տեսավ շատ նկարիչների, ովքեր վերականգնում էին այդ պատկերներն ավելի մեծ քանակությամբ և ավելի վառ գույներով։ Ավարտելով իրենց աշխատանքը՝ մեծ բազմությամբ շրջապատված նկարիչները բացականչեցին. «Հիմա թող պապերն ու եպիսկոպոսները գան։ Նրանց այլևս երբեք չի հաջողվի ջնջել դրանք»։ Պատմելով իր երազը՝ Բարենորոգիչն ասաց. «Ես համոզված եմ, որ Քրիստոսի պատկերը երբեք չի ջնջվի։ Նրանք ուզում էին ոչնչացնել այն, բայց այն նորից կվերածնվի բոլորի սրտերում ինձանից շատ ավելի հմուտ քարոզիչների կողմից » (Դ՛Օբինյե, և.1, գլ. 6)։ GCA 93.4

Հուսին վերջին անգամ բերեցին ժողովի առջև։ Դա մի հսկայական և շքեղ հավաք էր, որին ներկա էին կայսրը, կայսրության իշխանները, աբբայական պալատի ներկայացուցիչները, կարդինալները, եպիսկոպոսներն ու քահանաները, ինչպես նաև ներկաների մի հոծ բազմություն։ Քրիստոնեական աշխարհի բոլոր ծայրերից հավաքվել էին վկաներ՝ ականատես լինելու առաջին մեծ զոհաբերությանը այն երկարատև պայքարում, որով պիտի ձեռք բերվեր խղճի ազատությունը։ GCA 94.1

Երբ Հուսին առաջարկեցին ասել իր վերջին խոսքը, նա հայտարարեց, որ հրաժարվում է ուրանալ իր համոզումները և, իր խորաթափանց հայացքը սևեռելով միապետի վրա, ում խոստումն այդքան անամոթաբար դրժվել էր, ասաց. «Ես վճռեցի իմ հոժար կամքով ներկայանալ այս ժողովին՝ ապավինելով ժողովրդի պաշտպանությանը և այստեղ ներկա գտնվող կայսեր խոստմանը»։ Սիգիզմունդի դեմքը կարմրեց, երբ բոլորի աչքերն ուղղվեցին նրա վրա։ GCA 94.2

Դատավճռի հռչակումից անմիջապես հետո սկսվեց պաշտոնազրկման արարողությունը։ Երբ եպիսկոպոսները բանտարկյալին քահանայական հանդերձներ հագցրին, նա ասաց. «Մեր Տեր Հիսուս Քրիստոսին նույնպես խայտառակելով՝ սպիտակ պատմուճան հագցրին, [109] երբ Հերովդեսը հրամայեց Նրան Պիղատոսի մոտ տանել» (Նույն տեղում, և. 2, էջ 86)։ Նրան դարձյալ կոչ արեցին ուրանալ, իսկ նա, շրջվելով դեպի ժողովուրդը, պատասխանեց. «Ի՞նչ երեսով այդ դեպքում ես նայեմ երկնքին։ Ինչպե՞ս նայեմ հազարավոր մարդկանց, ում քարոզել եմ մաքուր ավետարանը։ Ո՛չ։ Ինձ համար նրանց փրկությունն ավելի թանկ է, քան մահվան դատապարտված այս խղճուկ մարմինը»։ Այնուհետև նրա հանդերձները մեկ առ մեկ հանեցին, և յուրաքանչյուր եպիսկոպոս արարողության իր մասը կատարելիս անեծք էր արտասանում։ Վերջում «Նրա գլխին դրին բրգաձև թղթյա խույր, որի վրա նկարված էին դևերի ահասարսուռ պատկերներ, իսկ ճակատային մասում գրված էր. «Արքհերետիկոս»։ «Մեծ ուրախությամբ ես կկրեմ անարգանքի այս թագը հանուն Քեզ,— ասաց Հուսը,— ո՜վ Հիսուս, որ ինձ համար փշե պսակ կրեցիր»։ GCA 94.3

Այնուհետև պրելատներն արտասանեցին. «Այժմ մենք քո հոգին հանձնում ենք սատանային»։ «Իսկ ես,— ասաց Յան Հուսը՝ իր հայացքն ուղղելով դեպի երկինք,— հոգիս հանձնում եմ Քո ձեռքը, ո՜վ Տեր Հիսուս, քանզի Դու փրկագնել ես ինձ» (Ուայլի, և. 3, գլ. 7)։ GCA 95.1

Այնուհետև Հուսին հանձնեցին աշխարհիկ իշխանություններին և տարան մահապատժի վայրը։ Նրան մի վիթխարի թափոր էր հետևում՝ հարյուրավոր զինվորներ, թանկարժեք հանդերձներ հագած քահանաներ ու եպիսկոպոսներ և Կոնստանցի բնակիչները։ Երբ նրան կապեցին գերանին, և ամեն ինչ պատրաստ էր կրակը վառելու համար, նահատակին կրկին առաջարկեցին փրկել իր կյանքը՝ հրաժարվելով իր մոլորություններից։ «Ո՞ր մոլորությունից ես պետք է հրաժարվեմ,- հարցրեց Հուսը,— ես ինձ հանցավոր չեմ ճանաչում։ Աստծուն վկա եմ կանչում, որ այն ամենն, ինչ ես գրել ու քարոզել եմ, մարդկանց մեղքից և կործանումից փրկելու համար եմ արել, ուստի մեծ ուրախությամբ իմ արյունով կկնքեմ այն ճշմարտությունը, որ գրել ու քարոզել եմ» (Նույն տեղում, և. 3, գլ.7)։ Երբ կրակը բորբոքվեց նրա շուրջ, նա սկսեց երգել. «Հիսուս, Դավթի Որդի, ողորմիր ինձ», և այդպես շարունակեց, մինչև որ րնդմիշտ լռեց նրա ձայնը։ GCA 95.2

Հուսի թշնամիներն անգամ ցնցված էին նրա հերոսական վարքից։ Մի ջերմեռանդ պապական, նկարագրելով Հուսի նահատակությունը, և [110] նաև Հերոնիմոսինը, ով մահացավ քիչ ավելի ուշ, ասել է. «Երկուսն էլ իրենց անվրդով էին պահում, երբ մոտեցավ նրանց վերջին ժամը։ Նրանք պատրաստվում էին խարույկին այնպես, ասես հարսանյաց խնջույքի էին գնում։ Նրանք ցավի ոչ մի ճիչ չարձակեցին։ Երբ կրակը բարձրացավ, սկսեցին օրհներգել, և բորբոքվող բոցն անգամ անզոր էր լռեցնել նրանց երգը» (Նույն տեղում, և. 3, գլ.7)։ GCA 95.3

Երբ Հուսի մարմինն ամբողջովին այրվեց, նրա մոխիրը հողի հետ միասին հավաքվեց ու լցվեց Ռեյնը, և գետն այն տարավ օվկիանոս։ Հուսի հալածիչները զուր էին կարծում, թե արմատախիլ են արել նրա քարոզած ճշմարտությունները։ Նրանք հազիվ թե պատկերացնեին, որ այդ օրը դեպի ծով քշված մոխիրը սերմի պես էր լինելու՝ ցանված աշխարհի բոլոր երկրներում, որ դեռևս անհայտ երկրներում ճշմարտության վկաների առատ պտուղ էր բերելու։ Ձայնը, որ հնչել էր Կոնստանցի ժողովի դահլիճում, իր արձագանքն էր գտնելու գալիք բոլոր դարերում։ Հուսն այլևս չկար, բայց ճշմարտությունը, հանուն որի նա մեռավ, երբեք չի կարող կորչել։ Նրա հավատի և հավատարմության օրինակը խրախու-սելու էր շատերին՝ հաստատ կանգնելու հանուն ճշմարտության՝ չնայած տանջանքներին ու մահվանը։ Նրա սպանությունը համայն աշխարհին ցուցադրեց Հռոմի ուխտադրուժ դաժանությունը։ Ճշմարտության թշնամիներն անգիտակցաբար առաջ էին տանում հենց այն գործը, որին ապարդյուն ջանում էին վերջ դնել։ GCA 95.4

Բայց դեռ մի խարույկ էլ պետք է վառվեր Կոնստանցում։ Մեկ այլ նահատակի արյունն էլ պետք է վկայեր հանուն ճշմարտության։ Հերոնիմոսը, հրաժեշտ տալով Հուսին, երբ նա մեկնում էր դատավարության, հորդորել էր նրան լինել քաջ և աներեր՝ ասելով, որ վտանգի դեպքում ինքն անմիջապես օգնության կհասնի։ Լսելով Բարենորոգչի բանտարկության լարը՝ հավատարիմ աշակերտն անհապաղ պատրաստվեց կատարել իր խոստումը։ Առանց պահպանագրի և միայն մեկ ընկերոջ ուղեկցությամբ նա մեկնեց Կոնստանց։ Հասնելով այնտեղ՝ նա համոզվեց, որ իրեն միայն վտանգի էր ենթարկել՝ Հուսի փրկության համար ինչ—որ բան անելու հնարավորություն չունենալով։ Նա փախավ քաղաքից, սակայն ճանապարհին բռնվեց և մի խումբ զինվորների ուղեկցությամբ շղթայակապ ետ բերվեց։ Երբ նա առաջին անգամ հայտնվեց [111] ատյանում, իր դեմ հարուցած մեղադրանքներին պատասխանելու նրա վարձերը դիմավորեցին «Կրակի՜ տալ նրան, այրե՜լ նրան» գոչյուններով (Բոննեխոս. և.1, էջ 234)։ Նրան զնդան նետեցին՝ շղթայակապ անելով այնպիսի դիրքով, որ մեծ տառապանք էր պատճառում նրան, և կերակ-րում էին միայն հացով ու ջրով։ Մի քանի ամիս անց բանտարկության դաժան պայմաններից Հերոնիմոսն այնպես հիվանդացավ, որ նրա կյանքը սպառնալիքի տակ էր, և վախենալով, որ նա դուրս կպրծնի իրենց ձեռքից, նրա թշնամիները սկսեցին նրա հետ պակաս խստությամբ վարվել, թեև նա բանտում մնաց մի ամբողջ տարի։ GCA 96.1

Հուսի մահը չտվեց պապականների սպասած արդյունքը։ Նրա պահպանագրի խախտումը վրդովմունքի փոթորիկ էր առաջացրել, Հերոնիմոսին այրելու փոխարեն՝ ժողովը որոշեց դիմել ավելի անվտանգ քայլի՝ ստիպել նրան ուրանալ, եթե հնարավոր է։ Նրան բերեցին ժողովի առջև և առաջարկեցին ընտրել կամ ուրացում, կամ մահ խարույկի վրա։ Բանտարկությունից առաջ մահը տրտմություն կլիներ այն սարսափելի տառապանքների համեմատությամբ, որ նա կրել էր, բայց հիմա հիվանդությունից, զնդանի դաժան պայմաններից և անհանգստության ու անորոշության տանջանքներից թուլացած, ընկերներից բաժանված և Հուսի մահից վհատված՝ Հերոնիմոսը սասանվեց և համաձայնեց հնա-զանդվել ատյանին։ Նա խոստացավ հավատարիմ լինել կաթոլիկական հավատին և արդարացի ճանաչեց Ուիկլիֆի և Հուսի ուսմունքի դատապարտությունը ատյանի կողմից՝ բացառությամբ նրանց սովորեցրած «սուրբ ճշմարտությունների» (Նույն, տեղում, հ. 2, էջ 141)։ GCA 96.2

Այդ քայլով Հերոնիմոսը փորձեց լռեցնել խղճի ձայնը և խուսափել մահից։ Սակայն իր զնդանի միայնության մեջ նա ավելի պարզորոշ տե-սավ, թե ինչ էր արել։ Նա մտածում էր Հուսի արիության և հավատար-մության մասին, հետո խորհում ճշմարտության իր ուրացման շուրջ։ Նա մտածում էր աստվածային Ուսուցչի մասին, ում խոստացել էր ծառայել, և ով իր համար խաչի մահ էր կրել։ Մինչև իր ուրացումը՝ նա իր բոլոր տառապանքներում մխիթարվում էր Աստծո բարեհաճության հավաստիացմամբ, բայց հիմա խղճի խայթոցներն ու կասկածները տան-ջում էին նրա հոգին։ Նա գիտեր, որ դեռ ստիպված էր լինելու շատ բան ուրանալ նախքան Հռոմը կհաշտվեր իր հետ։ ճանապարհը, որին [112] նա ոտք էր դրել, կարող էր ավարտվել միայն լիակատար ուխտադրժությամբ։ Եվ նա կայացրեց իր վճիռը, որ երբեք չի ուրանա իր Տիրոջը՝ կարճատև տառապանքներից խուսափելու համար։ GCA 97.1

Շուտով նրան նորից բերեցին ատյան։ Նրա հնազանդությունը չէր բավարարել դատավորներին։ Արյան նրանց ծարավը՝ Հուսի մահից գրգռված, նոր զոհեր էր պահանջում։ Միայն ճշմարտությունից բացարձակապես հրաժարվելով՝ Հերոնիմոսը կարող էր պահպանել իր կյանքը։ Բայց նա վճռել էր բացեիբաց հռչակել իր հավատը և իր նահատակ եղբոր նման գնալ դեպի խարույկ։ GCA 97.2

Նա հրաժարվեց իր նախկին ուրացումից և որպես մահվան դատապարտված անձ՝ հանդիսավոր կերպով ինքն իրեն պաշտպանելու հնարավորություն պահանջեց։ Վախենալով նրա խոսքերի ազդեցությու-նից՝ պրելատները պնդեցին, որ նա պարզապես հաստատի կամ ժխտի իր դեմ հարուցված մեղադրանքների ճշմարտացիությունը։ Հերոնիմոսը բողոքեց այդ դաժանության և անարդարության դեմ։ «Դուք ինձ երեք հարյուր քառասուն օր պահեցիք գարշելի զնդանում,— ասաց նա,- ապականության, կեղտի, գարշահոտության և ծայրագույն կարիքի մեջ, հետո բերեցիք այստեղ և, լսելով իմ ոխերիմ թշնամիներին, հրաժարվում եք լսել ինձ ...Եթե դուք իսկապես իմաստուն եք և ուզում եք լինել աշխար-հի լույսը, ապա զգուշացեք արդարության դեմ մեղանչելուց։ Ինչ վերաբե-րում է ինձ, ես միայն մի տկար մահկանացու եմ, իմ կյանքը քիչ կարևո-րություն ունի, ու երբ ես հորդորում եմ ձեզ խուսափելու անարդարացի վճիռ կայացնելուց, ավելի շատ ձեզ համար եմ անում, քան թե ինձ հա-մար» (Նույն տեղում, և. 2, էջ 146,147)։ GCA 97.3

Նրա պահանջն ի վերջո բավարարվեց։ Իր դատավորների ներկա- յությամբ Հերոնիմոսը ծնկի իջավ և աղոթք արեց, որպեսզի աստվածային Հոգին ղեկավարի իր մտքերն ու բառերը, որպեսզի ինքը ճշմարտության հակառակ կամ իր Տիրոջն անարժան ոչինչ չասի։ Նրա համար այդ օրն իրականացավ առաջին աշակերտներին տրված Աստծո հետևյալ խոստումը. «Ձեզ պիտի տանեն կուսակալների ու թագավորների առաջ իմ պատճառով... Բայց երբ ձեզ մատնեն, հոգ մի՛ արեք, թե ինչպես կամ ինչ պիտի խոսեք, քանի որ ոչ թե դուք եք, որ պիտի խոսեք, այլ ձեր Հոր Հոգին, որ պիտի խոսի ձեր մեջ» (Մատթեոս 10.18-20)։ GCA 97.4

Հերոնիմոսի խոսքերը զարմանք և հիացմունք առաջացրին նույնիսկ նրա թշնամիների մեջ։ Մի ամբողջ տարի նա [113] փակված էր եղել մի սոսկայի զնդանում՝ գրկված կարդալու և նույնիսկ տեսնելու հնարավորությունից, անտանելի ֆիզիկական տանջանքների և հոգեկան տառապանքների մեջ։ Բայց չնայած դրան՝ նրա փաստարկները ներկայացվում էին այնպիսի հստակությամբ և զորությամբ, կարծես նա այդ ամբողջ ժամանակն ուսումնասիրության մեջ էր անցկացրել։ Նա իր ունկնդիրների առջև հիշատակեց սուրբ մարդկանց այն երկար շարքը, ովքեր դատապարտվել էին անարդար դատավորների կողմից։ Գրեթե յուրաքանչյուր սերնդում եղել են մարդիկ, որ, ջանալով վեհացնել իրենց ժամանակակիցներին, նախատվել և վտարվել են, իսկ հետո պարզվել է, որ նրանք արժանի են պատվի։ Քրիստոսն Ինքը անարդար ատյանի կողմից դատապարտվեց որպես հանցագործ։ GCA 98.1

Իր ուրացման ժամանակ Հերոնիմոսը հաստատել էր Հուսի դատավճռի արդարությունը, իսկ հիմա հայտարարեց, որ զղջում է դրա համար, և վկայեց մարտիրոսի անմեղությունն ու սրբությունը։ «Ես նրան ճանաչել եմ մանկությունից,— ասաց Հերոնիմոսը,— նա գերազանց մարդ էր՝ արդար և սուրբ։ Նա դատապարտվեց, չնայած անմեղ էր... Ես նույնպես պատրաստ եմ մեռնել։ Ես չեմ նահանջի այն տանջանքների առաջ, որ ինձ համար պատրաստել են իմ թշնամիներն ու կեղծ վկաները, ովքեր մի օր իրենց խարդախության համար հաշիվ են տալու մեծ Աստծուն, ում ոչ մի կերպ հնարավոր չէ խաբել» (Բոննեխոս, և. 2, էջ 151)։ GCA 98.2

Ինքն իրեն նախատելով ճշմարտությունն ուրանալու համար՝ Հերոնիմոսը շարունակեց. «Բոլոր մեղրերից, որ գործել եմ պատանեկությունից ի վեր, ոչ մեկն այնքան չի ճնշում հոգիս և այնպիսի ցավ չի պատճառում, որքան այն, որ ես գործեցի այս բախտորոշ տեղում, Երբ հավանություն տվեցի այն անօրեն դատավճռին, որ կայացվել էր Ուիկլիֆի, ինչպես նաև սուրբ նահատակի՝ Յան Հուսի՝ իմ ուսուցչի և ընկերոջ դեմ։ Այո, ես սրտանց խոստովանում եմ և սոսկումով հայտարարում, որ ամոթալի կերպով վախեցա, երբ մահվան սարսափից դրդված՝ դատապարտեցի նրանց ուսմունքը։ Ուստի աղաչում եմ... ամենակարող Աստծուն՝ ներել իմ մեղքերը, հատկապես այս մեկը՝ ամենից նողկալին»։ Մատնացույց անելով իր դատավորներին՝ նա վճռականորեն ասաց. «Դուք դատապարտեցիք Ուիկլիֆին և Յան Հուսին ոչ թե եկեղեցու ուսմունքն աղավաղելու, այլ այն պատճառով, որ նրանք հանդիմանում էին կղերականների խայտառակ արարքները՝ նրանց ցուցամոլությունը, ագահությունը, հպարտությունը և պրելատների ու քահանաների բոլոր մյուս մեղքերը։ [114] Այն, ինչ նրանք ասել են, անհերքելի է, և ես համամիտ եմ դրան»։ GCA 98.3

Նրա խոսքն ընդհատեցին։ Կատաղությունից դողացող պրելատները բղավեցին, «Էլ ի՞նչ ապացույցներ են ձեզ պետք։ Մեր առջև կանգնած է ամենահամառ հերետիկոսը»։ GCA 99.1

Այդ փոթորկից ամենևին էլ չխռովված՝ Հերոնիմոսը բացականչեց. «Կարծում եք, թե ես վախենո՞ւմ եմ մեռնելուց։ Դուք ինձ մի տարի պա-հեցիք սոսկալի զնդանում, ինչն ավելի ահավոր էր, քան մահը։ Դուք ինձ հետ ավելի դաժանաբար վարվեցիք, քան թուրքի, հրեայի կամ հեթանոսի հետ, և իմ մարմինը բառացիորեն քայքայվեց, բայց ես չեմ գանգատվում, որովհետև լացուկոծն անվայել է հոգևոր մարդուն։ Սակայն ես չեմ կարող չարտահայտել իմ զարմանքը քրիստոնյայի հանդեպ նման բարբարոսության վերաբերյալ» (Նույն տեղում, և. 2, էջ 151-153)։ GCA 99.2

Դարձյալ կատաղության փոթորիկ բարձրացավ, և Հերոնիմոսին շտապ բանտ տարան։ Սակայն ժողովին ներկա գտնվողներից ոմանք խորապես ազդվել էին նրա խոսքերից և փափագում էին փրկել նրա կյանքը։ Եկեղեցու բարձրաստիճան պաշտոնյաներն այցելեցին նրան՝ փորձելով համոզել, որ հնազանդվի ժողովին։ Նրան առաջարկեցին ամենափայլուն հեռանկարները, եթե դադարեր ընդդիմանալ Հռոմին։ Բայց իր Տիրոջ նման, ում առաջարկվեց աշխարհի փառքը, Հերոնիմոսը հաստատ մնաց։ GCA 99.3

-Ապացուցեք ինձ Սուրբ Գրքով, որ մոլորության մեջ եմ, և ես կհրաժարվեմ դրանից,— ասաց նա։ GCA 99.4

-Սուրբ Գի՜րքը,— բացականչեց նրա փորձիչներից մեկը,— մի՞թե այն ամեն ինչի չափանիշ է։ Ո՞վ կարող է հասկանալ այն՝ առանց եկեղեցու մեկնաբանության։ GCA 99.5

-Մի՞թե մարդկային ավանդություններն ավելի արժանահավատ են, քան մեր Փրկչի Ավետարանը,— պատասխանեց Հերոնիմոսը։— Պողոսը նրանց, ում գրել է իր նամակները, կոչ չի արել հետևել մարդկային ավանդույթներին, այլ ասել է. «Քննեցեք գրքերը»։ GCA 99.6

-Հերետիկո՜ս,— եղավ պատասխանը,— իզուր եմ այսքան ժամանակ կորցնում քեզ համոզելու համար։ Տեսնում եմ, որ դևի իշխանության տակ ես (Ուայլի, և. 3. գլ.10)։ GCA 100.1

Շատ չանցած՝ դատավճիռը կայացվեց, և նրան տարան այն նույն տեղը, որտեղ [115] նահատակվել էր Հուսը։ Ճանապարհին նա երգում էր, և նրա դեմքը շողում էր ուրախությունից ու խաղաղությունից։ Նա իր հայացքը հառել էր Քրիստոսին, և մահն այլևս սարսափելի չէր։ Երբ դահիճն ուզում էր վառել կրակը նրա հետևում, նահատակը րացականչեց. «Համարձակ առա՛ջ արի։ Կրակը վառիր աչքերիս առաջ։ Եթե ես վախենայի, այստեղ չէի լինի»։ GCA 100.2

Երբ կրակը բորբոքվեց նրա շուրջը, նա արտասանեց իր վերջին աղոթքը. «Տեր, Ամենակարող Հայր,— աղաղակեց նա,— ողորմիր ինձ և ներիր իմ մեղքերը, քանզի գիտես, որ ես միշտ սիրել եմ Քո ճշմարտու-թյունը» (Բոննեխոս, և. 2, էջ 168)։ Նրա ձայնը լռեց, սակայն շրթունքները շարունակում էին աղոթք շշնջալ։ Երբ կրակն ավարտեց իր գործը, նահատակի մոխիրը հոզի հետ միասին հավաքվեց և Հուսի մոխրի պես գցվեց Ռեյնը։ GCA 100.3

Այսպես վախճանվեցին Աստծո հավատարիմ ջահակիրները։ Բայց նրանց հռչակած ճշմարտության լույսը՝ իրենց հերոսական օրինակի լույսը, չէր կարող մարել։ Ինչպես որ մարդիկ անկարող են վախել արևի ընթացքը, այնպես էլ չէին կարող խափանել այդ օրվա արշալույսը, որն արդեն բացվում էր աշխարհի վրա։ GCA 100.4

Հուսի մահապատիժը վրդովմունքի և սարսափի կրակ էր բորբոքել Բոհեմիայում։ Ողջ ազգը գիտակցում էր, որ նա դարձել էր քահանաների չարամտության և կայսեր ուխտադրժության զոհը։ Հայտարարվեց, որ նա ճշմարտության նվիրյալ ուսուցիչ էր, իսկ ատյանը, որ նրան դատա-պարտել էր մահվան, մեղադրվեց սպանության մեջ։ Նրա ուսմունքն այժմ ավելի մեծ ուշադրության արժանացավ, քան երբևէ։ Պապի հրամանով Ուիկլիֆի գրվածքներն այրվել էին։ Իսկ որոնք որ պահպանվել էին, հիմա դուրս էին բերվում թաքստոցներից և ուսումնասիրվում Աստվածաշնչի կամ դրա այն մասերի հետ. որոնք մարդիկ կարողանում էին ձեռք բերել, և այսպես շատերն ընդունեցին բարեփոխված հավատը։ GCA 100.5

Հուսին սպանողները մի կողմ չքաշվեցին՝ հանգիստ նայելու, թե ինչ-պես է հաղթանակում նրա գործը։ Պապն ու կայսրը միացան՝ ճնշելու այղ շարժումը, և Սիգիզմունդի զորքերը նետվեցին Բոհեմիայի վրա։ [116] GCA 100.6

Բայց մի ազատարար վեր կացավ։ Բոհեմացիներին առաջնորդում էր Ժիշկան, ով պատերազմը սկսվելուց քիչ անց բոլորովին կուրացավ, նա իր ժամանակվա ամենահռչակավոր գեներալներից մեկն էր։ Ապավինելով Աստծո օգնությանն ու իր գործի արդարությանը՝ ժողովուրդը դիմադրում էր թշնամու ամենահզոր բանակներին։ Կայսրը, կրկին ու կրկին թարմ աժեր հավաքելով, ներխուժում էր Բոհեմիա՝ միայն խայտառակ կերպով ետ մղվելու համար։ Հուսյանները հաղթահարել էին մահվան սարսափը, և ոչինչ չէր կարող ընկճել նրանց: Պատերազմը սկսվելուց մի քանի տարի անց քաջարի Ժիժկան մահացավ, բայց նրա տեղը գրավեց Պրոկոպը, ով նույնքան խիզախ ու հմուտ գեներալ էր, իսկ որոշ առումներով՝ ավելի ունակ առաջնորդ։ GCA 100.7

Բոհեմացիների թշնամիները, լսելով կույր զորավարի մահվան մասին, մտածեցին, որ պատեհ առիթ է ներկայացել կորցրածը հետ վերադարձնելու համար։ Պապը խաչակրաց արշավանք հայտարարեց հուսյանների դեմ, և դարձյալ մի ահռելի բանակ ուղղվեց դեպի Բոհեմիա, բայց միայն ջախջախիչ պարտություն կրելու համար։ Մեկ այլ արշավանք ազդարարվեց։ Պապական գահին հավատարիմ եվրոպական բոլոր երկրներում սկսեցին զորք, դրամ և ռազմամթերք հավաքել։ Հազարավոր մարդիկ կանգնեցին պապի դրոշի ներքո՝ հավատալով, որ ի վերջո հուսյան հերետիկոսների վերջը գալու է։ Վստահ հաղթանակի մեջ՝ վիթխարի զորքը մտավ Բոհեմիա։ Ժողովուրդը միավորվեց՝ հետ մղելու նրանց։ Երկու բանակներն այնքան մոտեցան իրար, որ նրանց միայն գետն էր բաժանում։ «Խաչակիրների ուժերը շատ ավելի գերազանց էին, բայց գետն անցնելու և հուսյանների վրա գրոհելու փոխարեն, ինչի համար այդքան երկար ճանապարհ էին անցել, նրանք կանգնել և լուռ դիտում էին այդ ռազմիկներին» (Ուայլի, և. 3, գլ.17)։ Հետո հանկարծակի մի խորհրդավոր խուճապ տիրեց զորքին։ Առանց գեթ մեկ հարված հասցնելու՝ այդ հզոր բանակը բաժան-բաժան եղավ, և կարծես մի ինչ-որ անտեսանելի ուժով սկսեց ցրվել։ Հետապնդելով փախստականներին՝ հուսյանները թշնամու բանակից շատերին սպանեցին, և հսկայական ավար մնաց հաղթողներին, այնպես որ, սնանկացնելու փոխարեն՝ պատերազմը հարստացրեց Բոհեմիան։ GCA 101.1

Մի քանի տարի անց նոր պապի ղեկավարությամբ մեկ այլ արշավանք կազմակերպվեց։ Առաջվա պես՝ Եվրոպայի պապական [117] բոլոր երկրներից զորք և միջոցներ հավաքվեցին։ Այս վտանգավոր նախաձեռնության մասնակիցներին մեծ ու գայթակղիչ խոստումներ էին տրվում։ Յուրաքանչյուր խաչակրի, նույնիսկ ամենանողկալի ոճիրների համար, լիակատար ներում էր երաշխավորվում։ Պատերազմի ընթացքում զոհվածներին խոստանում էին հարուստ պարգևներ երկնքում, իսկ կենդանի մնացածներին՝ պատիվ ու հարստություն մարտի դաշտում։ Դարձյալ մի ահռելի բանակ հավաքվեց և, անցնելով սահմանը, մտավ Բոհեմիա։ Հուսյանների զորքը սկսեց նահանջել՝ այդպիսով զավթիչներին ավելի ու ավելի ներքաշելով երկրի խորքը՝ դրդելով նրանց մտածել, թե հաղթանակն արդեն ապահովված է։ Ի վերջո Պրոկոպի բանակը կանգ առավ և շրջվելով դեպի թշնամին՝ անցավ գրոհի։ Գիտակցելով իրենց սխալը՝ խաչակիրները մնացին ճամբարում՝ սպասելով հարձակմանը։ Երբ լսվեց մոտեցող զորքի ձայնը, դեռ նախքան հուսյանների երևալը՝ խաչակիրների բանակում դարձյալ խուճապ սկսվեց։ Իշխանները, զորավարներն ու շարքային զինվորները, դեն նետելով իրենց զենքերը, փախան բոլոր ուղղություններով։ Պապական դեսպանը, ով ներխուժման առաջնորդն էր, զուր էր ջանում հավաքել իր ահաբեկված ու կազմալուծված ուժերը։ Չնայած իր գերագույն ճիգերին՝ նա ինքն էլ քշվեց փախչող ամբոխի հորձանքով։ Պարտությունը լիակատար էր, և նորից հաղթողները հարուստ ավարի տեր դարձան։ GCA 101.2

Այսպիսով՝ երկրորդ անգամ Եվրոպայի ամենահզոր ազգերի կողմից ուղարկված հսկայական բանակը, որ կազմված էր խիզախ, ռազմատենչ, զինավարժ ու սպառազեն մարդկանցից, առանց պատերազմելու՝ փախավ փոքր և մինչ այդ թույլ ազգի պաշտպաններից։ Դա աստվածային զորության դրսևորում էր։ Զավթիչներն ահաբեկվեցին գերբնական սարսափով։ Նա, ով կործանեց փարավոնի զորքերը Կարմիր ծովում, ով փախցրեց մադիանացիների բանակը Գեդեոնից և նրա երեք հարյուր զինվորներից, ով մի գիշերվա մեջ տապալեց հպարտ ասորիների զորքը, դարձյալ մեկնեց Իր ձեռքը՝ պատժելու զավթիչներին։ «Այնտեղ վախենում են վախով, ուր որ վախ չկա, որովհետև Աստված քեզ պատողների ոսկորները ցրում է։ Դու ամաչեցնում ես նրանց, որովհետև Աստված նրանց դեն է գցում» (Սաղմոս 53.5)։ [118] GCA 102.1

Կորցնելով ուժով հաղթելու հույսերը՝ պապական առաջնորդներն, ի վերջո, որոշեցին դիմել դիվանագիտության։ Համաձայնության եկան, ըստ որի բոհեմացիներին ձևականորեն խղճի ազատություն էր շնորհվում, բայց իրականում հանձնում էր նրանց Հռոմի իշխանության ձեռքը։ Որպես պայման Հռոմի հետ հաշտության՝ բոհեմացիներն առաջ էին քաշել չորս կետ. Աստվածաշնչի ազատ քարոզչություն, ամբողջ եկեղեցու մասնակցությունը Տիրոջ Ընթրիքին և երկրպագության անցկացումը մայրենի լեզվով, աշխարհիկ բոլոր պաշտոններից և իշխանությունից հոգևորականների ազատում, իսկ հանցանքի դեպքում՝ քաղաքացիական դատարանի իրավազորություն՝ ինչպես եկեղեցու հասարակ անդամների, այնպես էլ հոգևորականության հանդեպ։ Պապությունն ի վերջո «համաձայնեց ընդունել հուսյանների առաջ քաշած չորս կետերն այն վերապահությամբ, որ դրանց ստույգ մեկնաբանության իրավունքը պատկանի ժողովին, այլ խոսքերով՝ պապին և կայսրին» (Ուայլի, և. 3, գլ.18)։ Սրա հիման վրա կնքվեց պայմանագիր, և Հռոմը կեղծիքով ու խարդախությամբ շահեց այն, ինչ չէր կարողացել պատերազմով, որովհետև, իր մեկնաբանությունը տալով հուսյանների առաջ քաշած դրույթներին, ինչպես վարվում էր Աստվածաշնչի հետ, նա կկարողանար աղավաղել դրանց իմաստն՝ իր նպատակներին հարմարեցնելու համար։ GCA 102.2

Բոհեմիայում բազմաթիվ մարդիկ չհամաձայնեցին պայմանագրի հետ՝ տեսնելով, որ այն սպառնում է իրենց ազատությանը։ Նրանց միջև ծագած տարաձայնություններն ու պառակտումները հանգեցրին պայքարի և արյունահեղության։ Այս պայքարում ընկավ վեհանձն Պրոկոպը, և Բոհեմիան կորցրեց իր ազատությունը։ GCA 103.1

Սիգիզմունդը՝ Հուսի և Հերոնիմոսի մատնիչը, դարձավ Բոհեմիայի թագավոր, և չնայած բոհեմացիների իրավունքները պաշտպանելու իր երդմանը՝ նա շարունակեց ամրապնդել պապությունը։ Բայց Հռոմի հանդեպ իր քծնանքով նա քիչ բան շահեց։ Քսան տարի շարունակ նրա կյանքը լի էր չարչարանքներով ու վտանգներով։ Նրա զորքերը ցրվել էին, ու նրա գանձարանները դատարկվել երկարատև ու անպտուղ պատերազմներից, և հիմա՝ մեկ տարի թագավորելուց հետո, նա մեռավ՝ իր թագավորությունը թողնելով քաղաքացիական պատերագմի եգրին և իր հետնորդներին ժառանգություն թողնելով անփառունակ մի անուն։ GCA 103.2

Հուզումները, պայքարն ու արյունահեղությունը շարունակվեցին։ Նորից օտարերկրյա բանակներ ներխուժեցին Բոհեմիա, և ներքին գժտությունները [119] շարունակում էին բզկտել ազգը։ Նրանք, ովքեր հավատարիմ էին Ավետարանին, ենթարկվում էին արյունահեղ հալածանքների։ GCA 103.3

Երբ նրանց նախկին եղբայրները, համաձայնության մեջ մտնելով Հռոմի հետ, ընդունեցին նրա մոլորությունները, հին հավատին հարողները կազմեցին առանձին եկեղեցի, որը կոչվեց «Միացյալ Եղբայրություն»։ Այս քայլը նրանց վրա ուղղեց բոլոր խավերի անեծքը։ Սակայն նրանք մնացին անսասան։ Ստիպված ապաստան գտնելով անտառներում ու քարայրներում՝ նրանք դեռ հավաքվում էին Աստծո խոսքը կարդալու և միասին երկրպագելու համար։ GCA 103.4

Լրաբերների միջոցով, որ գաղտնաբար ուղարկվել էին տարբեր երկրներ, նրանք իմացան, որ տեղ-տեղ կային «Ճշմարտության առանձին դավանողներ՝ մի քանիսն այս քաղաքում, մյուսներն՝ այն, ովքեր իրենց պես հալածվում էին, և որ Ալպյան լեռներում կար մի հին եկեղեցի, որը հիմնվում էր Աստվածաշնչի վրա և բողոքում Հռոմի կռապաշտության ու քայքայվածության դեմ» (Ուայլի, և. 3, գլ. 19)։ Այս լուրն ընդունվեց մեծ ուրախությամբ, և կապ հաստատվեց վալդենս քրիստոնյաների հետ։ GCA 103.5

Հավատարիմ մնալով Ավետարանին՝ բոհեմացիներն իրենց հալածանքի ողջ գիշերվա ընթացքում, ամենախավար ժամերին անգամ, իրենց հայացքն ուղղելով դեպի հորիզոնը, համբերությամբ սպասում էին արշալույսին։ «Նրանց չար օրեր էին բաժին հասել, բայց... նրանք հիշում էին Հուսի և Հերոնիմոսի այն խոսքերը, որ մեկ դար անց ծագելու էր արևը։ Դրանք հուսյանների համար նույնն էին, ինչ որ Հովսեփի խոսքերր ստրկության մեջ գտնվող Իսրայելի ցեղերի համար. «ես մեռնում եմ, բայց Աստված անպատճառ այցելություն է անելու ձեզ և այս երկրից հանելու է» (Նույն տեղում, և. 3, գլ.19)։ «Տասնհինգերորդ դարի վերջում եղբայրության եկեղեցիների թիվը դանդաղ, բայց հաստատուն կերպով սկսեց աճել։ Ու թեև նրանց վիճակը հեռու էր անվտանգ լինելուց, նրանք համեմատաբար հանգիստ էին։ Տասնվեցերորդ դարի սկզբին նրանք երկու հարյուր եկեղեցիներ ունեին Բոհեմիայում և Մորավիայում» (Եզրա Հոլլ Ջիլլեթ, Յան Հուսի կյանքն ու ժամանակները, և. 2, էջ 570)։ «Մնացորդը, խուսափելով հրի ու սրի կործանիչ կատաղությունից, այնքան սքանչելի էր, որ նրան թույլ տրվեց տեսնել Հուսի կանխատեսած արշալույսը» (Ուայլի, և. 3, գլ. 19)։ GCA 104.1