ՄԵԾ ՊԱՅՔԱՐ

40/43

ԳԼՈՒԽ 39—ՆԵՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԸ

Եվ այն ժամանակ վեր կկենա Միքայելը՝ այն մեծ իշխանը, որ կանգնած է քո ժողովրդի որըկանց վրա, ն նեղության ժամանակ կլինի, ինչսփսին երբեք չի եղել այն ժամանակից, երբ որևէ ագգ կար, մինչև այս ժամանակը, և այդ ժամանակ կազատվի քո ժողովուրդը՝ ով որ գտնվի գրքի մեջ գրված» (Դանիել 12.1)։ GCA 558.1

Երբ ավարտվի երրորդ հրեշտակի լարի հռչակումը, Տիրոջ տրտ-մությունն այլևս չի աղերսի երկրի մեղավոր բնակիչների համար։ Աստծո ժալովուրդն արդեն կատարել է իր գործը։ Նա ստացել է «վերջին անձրևը»՝ «հանգստությունը Տիրոջ երեսից», և պատրաստ է վերահաս փորձության ժամին։ Երկնքում հրեշտակներն այս ու այն կողմ են շտապում։ Վերադառնալով երկրից՝ մի հրեշտակ ազդարարտմ է, որ իր գործն ավարտված է, աշխարհը ենթարկվել է վերջնական ստուգարքին, և բոլորն, ովքեր հավատարիմ են գտնվել աստվածային պատվիրաններին, ընղունեւ են «կենդանի Աստծո կնիքը»։ Այնուհետև Հիսուսը դադարեցնում է Իր բարեխոսությունը վերին սրբարանում։ Վեր պարզելով Իր ձեռքերը՝ Նա բարձր ձայնով ասում է. «Կատարվեց», և հրեշտակների ամբողջ զորքը հանում է իր պսակները, մինչ Նա հանդիսավոր կերպով ազդարարում է. «Անիրավություն գործողը թող էլ անիրավանա, և կեղտոտը թող էլ կեղտոտվի, իսկ արդարը թող էլ արդարանա, և սուրբը թող էլ սրբվի» (Հայտնություն 22.11)։ Յուրաքանչյարի ճակատագիրը վճռված է. կա՛մ կյանք, կա՛մ մահ։ Քրիստոսը քավություն է արել Իր ժողովրդի համար [614] և ջնջել նրանց մեղքերը։ Նրա հպատակների թիվը լրացել է, «թագավորությունն ու իշխանությունը և բոլոր երկնքի տակ եղող թագավորությունների մեծությունը» շուտով կտրվի փրկության ժա-ռանգորդներին, և Հիսուսը կթագավորի որպես թագավորների Թագավոր և տերերի Տեր։ GCA 558.2

Երբ Նա դուրս է գալիս սրբարանից, խավար է պատում երկրի բոլոր բնակիչներին։ Այդ ահավոր օրերին արդարները պետք է ապրեն սուրբ Աստծո առաջ առանց բարեխոսի։ Ամբարիշտներին զսպող աստվածային ուժը հեռացվում է, և սատանան լիակատար իշխանություն է ձեռքբերում անոպղեփ անզեղջների վրա։ Աստծո երկայնամտությունը հատել է։ Աշխարհը մերժելէ Նրա տրտմությունը, արհամարհել Նրա սերը և ոտնահարել Նրա օրենքը։ Ամբարիշտներին հատկացված փորձնական ժամկետը լրացել է, և համառորեն մերժված Աստծո Հոգին վերջապես լքում է նրանց։ Աստվածային շնորհից զրկված՝ նրանք այլևս պաշտպանություն չունեն չարագործի դեմ։ Սատանան այղ ժամանակ երկրի բնակիչներին կգցի մեծագույն վերջնական նեղության մեջ։ Հենց որ Աստծո հրեշտակները դադարեն սանձահարել մարդկային կրքի վայրագ քամիները, թշնամության ողջ տարերքին ազատ կարձակվի։ Ողջ աշխարհին ավելի ահավոր ավերածություն է սպասվում, քան այն, որին ենթարկվեց հին Երուսաղեմը։ GCA 558.3

Միայն մեկ հրեշտակ բնաջնջեց եգիպտացիների բոլոր առաջնեկ-ներին և սգով լցրեց ողջ երկիրը։ Երբ Դավիթը մեղանչեց Աստծո դեմ՝ հաշվելով ժողովրդին, մի հրեշտակ ահռելի ավերածություն գործեց, որով պատժվեց նրա մեղքը։ Նույն կործանիչ ուժը, երբ գործադրվում է սուրբ հրեշտակների կողմից Աստծո հրամանով, գործի կդնեն նաև չար հրեշտակները, երբ Նա թույլ տա։ Հիմա արդեն պատրաստ ուժեր կան, որ միայն սպասում են աստվածային թույլտվությանը, որպեսզի ամենուրեք ավերածություն սփռեն։ GCA 559.1

Աստծո օրենքը պահողները մեղադրվել են աշխարհի վրա դատաս-տաններ բերելու մեջ, և նրանց են համարում պատճառը բնության այն զարհուրելի ցնցումների և մարդկանց կռիվների ու արյունահեղության, որոնք երկիրը լցնում են թշվառությամբ։ Վերջին նախազգուշացմանն ու-ղեկցող զորությունը զայրացնում է ամբարիշտներին՝ նրանց բարկությունը բորբոքելով բոլոր նրանց դեմ, ովքեր [615] ընդունել են լուրը, իսկ սա-տանան ավելի սաստիկ կբորբոքի ատելության ու հալածանքի ոգին։ GCA 559.2

Երբ Աստծո ներկայությունը վերջնականապես լքեց հրեա ազգին, քահանաներն ու ժողովուրդը չիմացան այդ մասին։ Գտնվելով սատանայի իշխանության տակ և բռնված ամենազարհուրեփ ու չար կրքերով՝ նրանք իրենց դեռ Աստծո ընտրյալներն էին համարում։ Ծառայությունը տաճարում դեռ շարունակվում էր, դեռ զոհեր էին մատուցվում նրա պղծված զոհասեղանների վրա, և աստվածային օրհնություն էր հայցվում ամեն օր մի ժողովրդի համար, որը հանցավոր էր Աստծո Սիրելի Որդու արյան մեջ և ջանում էր սպանել Նրա լրաբերներին ու առաքյալներին։ Այդպես էի երբ ազդարարվի սրբարանի անդառնալի որոշումը, և աշխարհի ճակատագիրն առհավետ վճռվի, երկրի բնակիչները չեն իմանա այդ մասին։ Մարդիկ, որոնցից Աստծո Հոգին հեռացած կլինի վերջնականապես, կշարունակեն իրենց կրոնական ծի-սակատարությունները, և դիվական եռանդը, որով խավարի իշխանը պարուրելու է նրանց իր չարակամ ծրագրերն իրականացնելու համար, կհամարվի նախանձախնդրություն հանուն Աստծո։ GCA 559.3

Քանի որ շաբաթը պայքարի հատուկ հարց է դառնալու քրիստոնեա-կան ողջ աշխարհով մեկ, և կրոնական ու աշխարհիկ իշխանությունները միավորվելու են, որպեսզի պարտադրեն սուրբ պահել կիրակին, մի աննշան փոքրամասնության համաո մերժումը՝ ենթարկվելու հանրության պահանջին, համընդհանուր հակակրանքի առարկա է դարձնելու նրան։ Կհայտարարվի, որ եկեղեցու դրվածքին ու պետական օրենքին ընդ-դիմացող այս փոքրամասնությանը չպետք է հանդուրժել, որ ավելի լավ է՝ նրանք չարչարվեն, քան ամբողջ ազգեր ընկնեն խառնաշփոթության ու անօրենության մեջ։ Այդ նույն փաստարկը բերվեց Քրիստոսի դեմ տասնութ դար առաջ՝ «ժողովրդի իշխանների» կողմից։ «Լավ է մեզ հա-մար,— ասաց նենգ Կայիափան,— որ մեկ մարդ մեռնի ժողովրդի համար, քան թե ամբողջ ազգը կորչի» (Հովհաննես 11.50)։ Այս փաստարկը համոզիչ կթվա, և վերջապես հրամանագիր կարձակվի նրանց դեմ, ովքեր սուրբ են պահում չորըորդ պատվիրանի շաբաթը՝ նրանց արժանի հռչակելով խստագույն պատժի և ժողովրդին ազատություն [616] տալով որոշ ժամանակ անց մահապատժի ենթարկել նրանց։ Պապությունը Հին Աշխարհում, իսկ նահանջած բողոքականությունը՝ Նորում, նույն կերպ են վարվելու նրանց հետ, ովքեր պահում են աստվածային բոլոր պատ-վիրանները։ GCA 560.1

Աստծո ժողովրդն այդ ժամանակ կգցվի այն տառապանքի ու հո-գեվարքի մեջ, որն ըստ մարգարեի նկարագրության՝ կոչվում է Հակոբի նեղության ժամանակ։ «Այսպես է ասում Տերը. Սոսկալի ձայն լսեցինք, վախ կա, և խաղաղություն չկա... Բոլոր երեսները փոխված դեղնացած են։ Ավա՜ղ, որովհետև մեծ է այն օրը, որի նմանը չկա, և դա նեղության Ժամանակ պիտի լինի Հակոբի համար, բայց նա ազատվելու է դրանից» (Երեմիա 30.5-7)։ GCA 560.2

Հակոբի հոգեվարքի գիշերը, երբ նա աղոթքում պայքարում էր Եսավի ձեռքից ազատվելու համար (Ծննդոց 32.24-30), խորհրդանշում է Աստծո ժողովրդի փորձառությունը մեծ նեղության ժամանակ։ Խաբեությամբ ձեռք բերելով իր հոր օրհնությունը՝ նախատեսված Եսավի համար, Հսյկոբը. տագնապած իր եղբոր մահացու սպառնալիքներից, փախել էր՝ փրկելու իր կյանքը։ Երկար տարիներ աքսորյալ մնալուց հետո նա իր կանանց ու երեխաների և իր հոտերի ու նախիրների հետ Աստծո հրամանով ճանապարհ ընկավ դեպի իր հայրենիքը։ Հասնելով երկրի սահմաններին՝ նա սարսափահար եղավ՝ լսելով, որ զինյալների մի խումբ՝ Եսավի գլխավորությամբ, մոտենում է իրեն՝ անկասկած վրեժ առնելու մտադրությամբ։ Թվում էր, թե Հակոբի անզեն ու անպաշտպան ուղեկիցները շուտով բռնության ու սպանության զոհ կդառնան։ Տագնապի ու վախի բեռան վրա ավելանում էր նաև ինքնակշտամբանքի ճնշող ծանրությունը, քանզի իր իսկ մեղքն էր հենց այդ վտանգի պատճառը։ Նրա միակ հույսը Աստծո տրտմությունն էր, միակ պաշտպանությունն՝ աղոթքը։ Սակայն նա իր կողմից արեց ամեն ինչ՝ քավելու եղբոր դեմ գործած հանցանքը և կանխելու սպառնացող վտանգը։ Այդպես էլ, երբ մոտենա նեղության ժամանակը, Քրիստոսի հետևորդները պետք է ամեն ջանք ներդնեն, որպեսգի պատշաճ լույսի ներքո երևան մարդկանց առաջ՝ ցրելով նրանց նախապաշարումները և կանխելով վտանգը, որ սպառնում է խղճի ազատությանը։ GCA 560.3

Իր ընտանիքի անդամներին ուղարկելով առաջ, որպեսզի ականատես չլինեն իր վշտին, Հակոբը միայնակ է մնում՝ թախանձելու Աստծո գթությունը։ [617] Խոստովանելով իր մեղքը և շնորհակալությամբ ըն-դունելով Աստծո տրտմությունն իր հանդեպ՝ նա մեծ խոնարհությամբ վկայակոչում է Նրա ուխտն իր հայրերի հետ, ինչպես նաև Բեթելում և իր պանդխտության երկրում իրեն տրված խոստումները։ Եկել էր նբա կյանքի ճգնաժամը, ամեն ինչ կախված էր այս բախտորոշ պահից։ Մթության ու միայնության մեջ նա շարունակում է աղոթել և խոնարհեցնել իրեն Աստծո առաջ։ Հանկարծ մի ձեռք դիպչում է նրա ուսին։ Կարծելով, թե մի թշնամի ուզում է խլել իր կյանքը, նա ծայրահեղ հուսահատությամբ և ամբոջ ուժով գոտեմարտում է հակառակորդի հետ։ Լուսադեմին անծանոթը դրսևորում է իր գերմարդկային ուժը, նրա հպումից այդ զորեղ մարդն ասես կաթվածահար է լինում՝ անօգնական ու աղերսագին հեծկլտալով ընկնելով իր խորհրդավոր հակառակորդի վզով։ Հակոբն այժմ հասկանում է, որ դա ուխտի Հրեշտակն է, ում հետ ինքը գոտեմարտել էր։ Թեպետ ուժասպառ էր, վիրավոր և տանջվում էր սուր ցավից, նա չի հրաժարվում իր նպատակից։ Նա իր մեղքի պատճառով շատ երկար էր տանջվել խղճի խայթոցներից, և հիմա պետք է հավաստիանա, որ այն ներված է։ Աստվածային այցելուն կարծես պատրաստվում է հեռանալ, բայց Հակոբն, ամուր կառչելով Նրանից, օրհնություն է աղերսում։ Երբ Հրեշտակը պնդում է՝ «Թող ինձ, որովհետև արշալույսը ծագեց», նահապետը բացականչամ է. «Չեմ թողնի, մինչև որ ինձ չօրհնես»։ Ինչպիսի՜ վստահություն, ինչպիսի՜ հաստատակամություն ու հա-մառություն։ Եթե սա մի հանդուգն, ինքնավստահ պահանջ փներ, Հակոբն անմիջապես կոչնչացվեր, բայց դա հավակնությունն էր մի մարդու, ով խոստովանում է իր թուլությունն ու անարժանությունը՝ ապավինելով Իր ուխտին հավատարիմ Աստծո տրտմությանը։ GCA 561.1

«Նա գոտեմարտեց հրեշտակի հետ և հաղթեց» (Ովսե 12.4)։ Խոնարհությամբ, ապաշխարությամբ ու ինքնուրացությամբ այս մեղավոր, մոլորյալ մահկանացուն հաղթեց երկնքի Վեհափառությանը։ Նա իր դողդոջուն հավատով կառչեց Աստծո խոստումներից, և Անսահման Սիրո սիրտը չկարողացավ մերժել մեղավորի աղերսը։ Որպես վկայություն նրա հաղթանակի և որպես խրախուսանք՝ նրա օրինակին հետևելու համար, Հակոբի անունը, որ հիշեցնում էր նրա մեղքը, փոխարինվեց մի ուրիշով, որը նշանավորում էր նրա հաղթանակը։ Եվ այն փաստը, [618] որ Հակոբը հաղթեց Աստծուն, երաշխիք էր, որ նա կհաղթի նաև մարդկանց։ Նա այլևս չէր վախենում իր եղբոր բարկությունից, քանզի Տերն էր նրա պաշտպանը։ GCA 562.1

Սատանան մեղադրել էր Հակոբին Աստծո հրեշտակների առաջ՝ պնդելով, որ իրեն իրավունք տրվի կործանել նրան իր մեղքի համար։ Նա Եսավին մղել էր դուրս գալու նրա դեմ, և նահապետի գոտեմարտի երկար գիշերվա ընթացքում ջանացել էր կոտրել նրան՝ հիշեցնելով իր մեղքի ծանրությունը, որպեսզի նա վհատվեր ու դադարեր ապավինել Աստծուն։ Հակոբը գրեթե հուսահատվել էր, սակայն գիտեր, որ առանց երկնքի օգնության ինքը կորած է։ Նա անկեղծորեն ապաշխարել էր իր մեծ մեղքի համար և աղերսեց Աստծո տրտմությունը։ Նա չհրաժարվեց իր նպատակից, և ամուր կառչելով Հրեշտակին՝ ջերմեռանդ, տանջալից աղաղակներով պնդեց իր խնդրանքը, մինչև որ հաղթեց։ GCA 562.2

Ինչպես սատանան Եսավին դրդեց դուրս գալ Հակոբի դեմ, այնպես էլ նեղության ժամանակ կգրգռի ամբարիշտներին՝ կործանելու Աստծո ժողովրդին։ Եվ ինչպես նա մեղադրում էր Հակոբին, այնպես էլ մեղադրելու է Աստծո ժողովրդին։ Նա աշխարհի բնակիչներին իր հպատակներն է համարում, բայց մի փոքր խումբ, որ պահում է Աստծո պատվիրանները, դիմադրում է նրա իշխանությանը։ Եթե նրան հաջողվի բնաջնջել նրանց երկրի երեսից, ապա իր հաղթանակը կատարյալ կլինի։ Նա տեսնում է, որ սուրբ հրեշտակները պահպանում են նրանց, և ենթադրում է, որ նրանց մեղքերը ներվել են, բայց նա տեղյակ չէ, որ նրանց ճակատագիրն արդեն վճռվել է երկնային սրբարանում։ Նա ճշտիվ գիտի այն մեղքերը, որ նրանք գործել են իր իսկ գայթակղությամբ, և դրանք Աստծուն ներկայացնում է խիստ չափազանցված լույսի ներքո։ Նրա համոզմամբ այդ ժողովուրդը հավասարապես արժանի է զրկվելու Աստծո բարեհաճությունից։ Նա հայտարարում է, որ Տերն արդար չի լինի, եթե նրանց մեղքերը ների, իսկ իրեն ու իր հրեշտակներին ոչնչացնի։ Նա իր ավարն է համարում նրանց և պահանջում է, որ իրեն թույլ արվի՝ կործանել նրանց։ GCA 562.3

Քանի որ սատանան մեղադրում է Աստծո ժողովրդին իրենց մեղքերի համար, Տերը թույլ է տալիս նրան մինչև վերջ փորձելու նրանց։ Նրանց վստահությունն առ Աստված, նրանց հավաան ու տոկունությունը խստորեն փորձվելու են։ Մտաբերելով անցյալը՝ նրանք կորցնում են հույսը, [619] քանզի իրենց ողջ կյանքում շատ քիչ բարի բան են տեսնում։ Նրանք լիովին գիտակցում են իրենց տկարությունն ու անարժանությունը։ Աաաանան ահաբեկում է նրանց այն մտքով, թե իրենց վիճակն անհուսալի է, և թե իրենց պղծության բիծը երբեք չի մաքրվի։ Նա հույս ունի այդպես կործանել նրանց հավատը, որպեսզի նրանք տեղի տան իր փորձություններին և իրենց հույսը կտրեն Աստծուց։ GCA 563.1

Թեև Աստծո ժողովուրդը շրջապատված է լինելու թշնամիներով, ովքեր կշտապեն նրանց կործանելու, նրանց հոգեվարքի պատճառը ոչ թե ճշմարտության համար հալածվելու սարսափն է, այլ վախը, որ գուցե մնացել է որևէ չապաշխարած մեղք կամ որևէ թերություն իրենց մեջ, որի պատճառով կարող է չիրականանալ Փրկչի այս խոստումը. «Ես ...քեզ կպահեմ այն փորձության ժամից, որ գալու է այս աշխարհի վրա» (Հայտնություն 3.10)։ Եթե միայն նրանք համոզվեն, որ ներված են, ոչ տանջանքը, ոչ էլ մահը չեն սարսափեցնի նրանց։ Բայց եթե նրանք անարժան գտնվեն և կյանքից զրկվեն իրենց իսկ բնավորության արատների պատճառով, Աստծո սուրբ անունը կանարգվի։ GCA 563.2

Ամենուրեք նրանք լսում են դավադրությունների մասին և տեսնում են, թե ինչ թափով է զարգանում ապստամբությունը, և նրանց մեջ մի բուռն ցանկություն, հոգու մի անհագ տենչ է բռնկվում, որ այդ մեծ հավատուրացությունը կասեցվի և վերջ դրվի ամբարիշտների չարությանը։ Բայց Աստծուն աղերսելով կասեցնել ապստամբությունը՝ նրանք ինքնակշտամբանքի սուր զգացումներ կունենան, քանի որ այլևս ուժ չունեն դիմակայելու չարի զորեղ հոսանքին և ետ մղելու այն։ Նրանք զգում են, որ եթե միշտ իրենց ողջ կարողությամբ ծառայեին Քրիստոսին՝ առաջ գնալով զորությունից դեպի զորություն, սատանայի զորքն իրենց հաղթելու ավելի քիչ ուժ կունենար։ GCA 563.3

Նրանք իրենց հոգու կսկիծն են հայանում Աստծուն՝ վկայակոչելով իրենց ապաշխարությունն անցյալում գործած իրենց բազմաթիվ մեծերի համար և աղերսելով Փրկչի խոստումը. «Թող իմ զորությունից բռնեն, ինձ հետ խաղաղություն անեն, թող խաղաղություն անեն ինձ հետ» (Եսայիա 27.5): Նրանց հավատը չի թուլանում նրանից, որ իրենց աղոթքների [626] պատասխանն անմիջապես չեն ստանում։ Թեև գտնվելով դառնագին հոգեվարքի, սարսափի ու վհատության մեջ՝ նրանք չեն դադարեցնում իրենց աղոթքները։ Նրանք բռնում են Աստծո զորությունից, ինչպես Հակոբը՝ Հրեշտակից, և նրանց հոգին ասես աղերսում է. «Չեմ թողնի քեզ, մինչև որ ինձ չօրհնես»։ GCA 563.4

Եթե Հակոբը նախապես ապաշխարած չփներ առաջնեկությունը խաբեությամբ ձեռք բերելու իր մեղքի համար, Աստված չէր լսի նրա աղոթքը և ողորմածաբար չէր պահպանի նրա կյանքը։ Նմանապես էլ, եթե նեղության ժամանակ Աստծո ժողովուրդն ունենա մեղքեր, որոնք չեն խոստովանվել, ապա վախի ու հոգեվարքի մեջ նրանք կընկճվեն, հուսահատությունը կխորտակի նրանց հավատը, և նրանք չեն կարող վստահությամբ խնդրել Աստծուն իրենց ազատել։ Բայց խորապես գի-տակցելով իրենց անարժանությունը՝ նրանք ծածուկ մեղքեր չեն ունենա հայտնելու։ Նրանց մեղքերն արդեն նախօրոք ներկայացվել են դատաստանի և ջնջվել, և նրանք այլևս չեն կարող հիշել դրանք։ GCA 564.1

Սատանան շատերին դրդում է հավատալու, թե Աստված անուշադիր է իրենց անհավատարմությանը կյանքի աննշան հարցերում, բայց Հակոբի հանդեպ Նրա վերաբերմունքը ցույց է տալիս, որ Նա երբեք չի արդարացնի կամ հանդուրժի չարը։ Բոլոր նրանք, ովքեր ջանում են արդարացնել կամ թաքցնել իրենց մեղքերը՝ թույլ տալով, որ դրանք չխոստովանված ու չներված մնան երկնային գրքերում, կհաղթվեն սատանայի կողմից։ Որքան ավելի բարձր է նրանց կոչումը և պատվավոր՝ դիրքը, այնքան ավելի ծանր է նրանց հանցանքն Աստծո աչքերում, և ավելի հաստատ է նրանց մեծ թշնամու հաղթանակը։ Նրանք, ովքեր հետաձգում են իրենց պատրաստությունն Աստծո օրվան, չեն կարող դա անել նեղության ժամանակ կամ էլ ավելի ուշ։ Բոլոր այդպիսիների վիճակն անհուսալի է։ GCA 564.2

Այն ինքնակոչ քրիստոնյաները, ովքեր անպատրաստ կլինեն, երբ գա վերջին սոսկալի պայքարը, դառն հուսահատությամբ կսկսեն խոստովանել իրենց մեղքերը, մինչ ամբարիշտները միայն կցնծան նրանց տա-ռապանքից։ Նրանց խոստովանությունը նույնը կլինի, ինչ որ Եսավինը կամ Հուդայինը։ Նրանք ողբում են ոչ թե օրինազանցության, այլ դրա հետևանքի համար։ Նրանք [621] անկեղծորեն չեն զղջում, ոչ էլ գարշում են չարից։ Նրանք պատժվելու վախից են խոստովանում իրենց մեղքը, բայց ինչպես փարավոնն անցյալում, նրանք նորից կապստամբեին Երկնքի դեմ, եթե պատիժները դադարեին։ GCA 564.3

Հակոբի պատմությունը հավաստիացնում է մեզ, որ Աստված չի թողնի նրանց, ովքեր խաբվել, գայթակղվել ու մեղանչել են, սակայն ճշմարիտ ապաշխարությամբ կրկին Նրա մոտ են եկել։ Մինչ սատանան կձգտի կործանել այդպիսիներին, Աստված Իր հրեշտակներին կուղարկի, որպեսզի վտանգի ժամանակ մխիթարեն ու պաշտպանեն նրանց: Սատանայի հարձակումները կատաղի են ու վճռական, նրա մոլորությունները՝ սարսափելի, բայց Տիրոջ աչքն Իր ժողովրդի վրա է, և Նա լսում է նրանց աղաղակը։ Նրանք մեծ նեղության մեջ են, հնոցի կրակը ասես պատրաստ է ոչնչացնելու նրանց, բայց Հալեցնողը նրանց դուրս է բերելու, ինչպես կրակով փորձված ոսկի։ Աստծո սերն Իր որդիների հանդեպ նույնքան ուժգին ու ջերմ է այս ամենախիստ փորձության ժամանակ, որքան նրանց ամենաբարեկեցիկ օրերին, բայց անհրաժեշտ է, որ նրանք անցնեն հնոցի միջով. երկրային ամեն բան պետք է վերանա, որպեսզի Քրիստոսի պատկերը կատարելապես արտացոլվի։ GCA 565.1

Մեզ սպասող վշտի և հոգեվարքի ժամանակն այնպիսի հավատ է պահանջելու, որը կհաղթահարի հոգնածությունը, հապաղումը և սովը, հավատ, որն ամենադաժան փորձությունից անգամ չի թուլանա։ Յուրաքանչյուրին փորձնական ժամկետ է տրված այդ ժամանակին պատրաստվելու համար։ Հակոբը հաղթեց, որովհետե համաո էր ու վճռական։ Նրա հաղթանակը վկայում է համառ աղոթքի զորության մասին։ Բոլոր նրանք, ովքեր Հակոբի նման կկառչեն Աստծո խոստումներին և կլինեն նույնքան անկեղծ ու համառ, հաջողության կհասնեն։ Իսկ ովքեր չեն կամենում ուրանալ իրենց ես-ը, երկար ու ջերմեռանդ աղոթքով պայքարել Աստծո հետ, չեն ստանա Նրա օրհնությունը։ Գոտեմարտ Աստծո հետ, որքա՜ն քչերը գիտեն, թե ինչ է դա։ Ինչքա՜ն քչերն են երբևէ Աստծուն ձգտել հոգու անհագ տենչանքով, մինչև որ Նրա զորությունն աոնեն։ Երբ վհատության ափքները, որ ոչ մի լեզու չի կարող արտահայտել, հեղեղում են աղոթողին, որքա՜ն քչերն են աննահանջ հավատով կառչում Աստծո խոստումներին։ [622] GCA 565.2

Նրանք, ովքեր այսօր թույլ են հավատով, սատանայական մոլորությունների և խղճին բռնացող հրամանագրի իշխանության տակ հայտնվելու մեծագույն վտանգի մեջ։ Եվ եթե նույնիսկ նրանք դիմանան այս փորձությանը, նեղության ժամանակ ընկնելու են խոր վհատության ու հոգեվարքի մեջ, քանզի երբեք սովորություն չեն ունեցել վստա- հելու Աստծուն։ Հավատի անտեսված դասերը նրանք ստիպված կլինեն յուրացնել հուսահատության ահոելի ճնշման տակ։ GCA 565.3

Մենք պետք է այժմ ճանաչենք Աստծուն՝ փորձելով Նրա խոստում-ները։ Հրեշտակները գրի են առնում յուրաքանչյուր ջերմեռանդ ու անկեղծ աղոթք։ Ավելի լավ է թողնել եսասիրական հաճույքները, քան անտեսել հաղորդակցությունն Աստծո հետ։ Ծայրահեղ աղքատությունն ու մեծագույն ինքնուրացությունը Նրա բարեհաճությամբ ավելի լավ է, քան հարստությունը, պատիվները, հանգիստն ու ընկերությունը՝ առանց Նրա։ Մենք պետք է ժամանակ գտնենք աղոթելու։ Եթե թույլ ենք տալիս, ռր աշխարհիկ շահերը զբաղեցնեն մեր միտքը, Տերը կարող է ժամանակ տալ մեզ՝ զրկելով մեզ մեր ոսկյա կուռքերից, տներից կամ բերքառատ հողերից։ GCA 566.1

Երիտասարդները չէին ընկնի մեղքի ծուղակը, եթե հրաժարվեին գնալ այլ ճանապարհներով, բացի նրանից, որտեղ կարող են խնդրել Աստծո օրհնությունը։ Եթե լրաբերները, ովքեր աշխարհին հռչակում են վերջին հանդիսավոր նախազգուշացումը, աղոթեին Աստծո օրհնության համար ոչ թե սառը, անտարբեր, ծույլ կերպով, այլ Հակոբի նման ջերմեռանդորեն ու հավատով, ապա շատ առիթներ կունենային ասելու. «Դեմ առ դեմ տեսա Աստծուն, և իմ անձը ողջ մնաց» (Ծննդոց 32.30)։ Այդժամ Երկինքը նրանց կհամարի իշխաններ, ովքեր ուժ ունեն հադթելու Աստծուն և մարդկանց։ GCA 566.2

Շուտով վրա կհասնի «նեղության ժամանակը, ինչպիսին երբեք չի եղել», և մենք կարիք կունենանք այնպիսի փորձառության, որն այժմ չունենք, և որը ձեռք բերելու համար շատերը չափազանց ծույլ են։ Հաճախ սպասվող նեղությունն ավելի մեծ է թվում, քան լինում է իրականում, բայց սա չի վերաբերում վերահաս ճգնաժամին։ Ամենավառ նկարագրությունն անգամ անկարող է ներկայացնել այդ օրհասական փորձության մեծությունը։ Փորձության այդ ժամին յուրաքանչյուր անձ ինքնուրույն պիտի կանգնի Աստծո առաջ։ «Թեև Նոյը, Դանիելն ու Հոբը» երկրում լինեին, «կենդանի եմ ես, ասում է Տեր Եհովան, որ ոչ տղա [623] և ոչ աղջիկ կազատեն, նրանք իրենց արդարությամբ իրենց անձը կազատեն» (Եզեկիել 14.20)։ GCA 566.3

Այժմ, մինչ մեր մեծ Քահանայապետը քավություն է անում մեզ հա-մար, մենք պիտի ջանանք կատարյալ դառնալ Քրիստոսում։ Մեր Փրկիչր մտքով անգամ չի զիջել փորձությանը։ Սատանան մարդու սրտում որևէ հենակետ է գտնում՝ ինչ-որ փայփայվող մեղավոր ցանկություն, որի միջոցով նրա փորձությունները ուժ են առնում։ Իսկ Քրիստոսն Իր մա- սին ասել է. «Այս աշխարհի իշխանը գալիս է, և ինձանում ոչինչ չունի» (Հովհաննես 14.30)։ Սատանան ոչինչ չկարողացավ գտնել Աստծո Որդու մեջ, ինչը հնարավորություն կտար իրեն հաղթանակ տոնելու։ Հիսուսը պահեց Իր Հոր պատվիրանները, և Նրանում մեղք չկար, որն առավելություն տար սատանային։ Նույն վիճակում պիտի գտնվեն նրանք, ովքեր կկանգնեն նեղության ժամանակ։ GCA 566.4

Այս կյանքում է հենց, որ մենք պետք է մեղքը հեռացնենք մեզնից՝ հավատալով Քրիստոսի քավչարար արյանը։ Մեր թանկագին Փրկիչը մեզ հրավիրում է միանալ Իրեն, մեր տկարությունը միացնել Իր զորությանը, մեր անգիտությունն՝ Իր իմաստությանը, մեր անւսրժանությունը՝ Իր արժանիքներին։ Աստծո նախախնամությունն այն դպրոցն է, որտեղ մենք պետք է սովորենք Հիսուսի հեզությունն ու խոնարհությունը։ Տերը միշտ մեր առջև է դնում ոչ թե այն ճանապարհը, որը մենք կընտրեինք, քանզի այն ավելի հեշտ ու հաճելի է թվում, այլ կյանքի իսկական նպատակները, իսկ մեզ մնում է միայն համագործակցել այն ուժերի հետ, որ Երկինքը նախատեսել է մեր բնավորություններն աստվածային օրինակին համապատասխանեցնելու համար։ Ոչ ոք չի կարող արհամարհել կամ հետաձգել այդ գործը՝ առանց ահավոր վտանգի ենթարկելու իր հոգին։ GCA 567.1

Հովհաննես առաքյալը տեսիւքի մեջ բարձր ձայն լսեց երկնքից, որ ասում էր. «Վա՜յ երկրին և ծովին և նրանցում բնակվողներին, որովհետև Բանսարկուն վայր իջավ ձեզ մոտ, որ մեծ բարկություն ունի՝ գիտենալով, որ քիչ ժամանակ ունի» (Հայտնություն 12.12)։ Ահավոր է այն իրականությունը, որը երկնային այս բացականչության պատճառն է։ Սատանայի բարկությունն աճում է իր ժամանակի սպառվելուն զուգըն-թաց, և նրա մոլորեցուցիչ ու կործանարար գործն իր գագաթնակետին է հասնելու նեղության ժամանակ։ [624] GCA 567.2

Շուտով երկնքում ահավոր գերբնական տեսիլքներ կերևան՝ ի նշան դևերի հրաշագործ ուժի։ Դևերի ոգիները կհայտնվեն երկրի թագավորների և ողջ աշխարհի մոտ՝ մոլորեցնելու նրանց և ստիպելու, որ միանան սատանային՝ երկնքի կառավարւոթյան դեմ նրա վերջին պայքարում։ Նրանց խաբեությունից հավասարապես կմոլորվեն ղեկավարներն ու հպատակները։ Մարդիկ վեր կկենան՝ ձևացնելով, թե իրենք Քրիստոսն են, և հավակնելով այն տիտղոսին ու երկրպագությանը, որ պատկանում են միայն աշխարհի Փրկչին։ Նրանք զարմանահրաշ բժշկություններ կանեն՝ ասելով, թե հայտնություններ ունեն երկնքից, որոնք, սակայն, հակասելու են Սուրբ Գրքի վկայությանը։ GCA 567.3

Որպես խաբեության մեծ դրամայի եզրափակիչ գործողություն՝ սատանան ինքը կհայտնվի Քրիստոսի կերպարանքով։ Եկեղեցին վաղուց հայտարարել է, որ սպասում է Փրկչի գալստյանը՝ որպես իր հույսերի իրականացում։ Մեծ խաբեբան այժմ այնպես կանի, որ թվա, թե Քրիստոսը եկել է։ Երկրի տարբեր մասերում սատանան կհայտնվի մարդկանց որպես շլացուցիչ պայծառության փառավոր մի էակ՝ հիշեցնելով Աստծո Որդուն՝ նկարագրված Հովհաննեսի Հայտնություն գրքում։ (Հայտնություն 1.13-15)։ Նրան շրջապատող փսաքը գերազանցում է այն ամենն, ինչ երբևէ տեսել են մահկանացու աչքերը։ Օդը լցվում է հաղթական բացականչություններով. «Քրիստոսը եկե՜լ է, Քրիստոսը եկե՜լ է»։ Փռվելով գետնին՝ մարդիկ երկրպագում են նրան, իսկ նա բարձրացնում է իր ձեռքերը և օրհնության խոսքեր ասում նրանց, ինչպես Քրիստոսն էր օրհնում Իր աշակերտներին, երբ երկրում էր։ Նրա ձայնը մեղմ է, զուսպ, բայց և քաղցրահնչյուն։ Քնքուշ ու կարեկից տոնով նա արտասանում է երկնային այն շնորհառատ ճշմարտություններից մի քանիսը, որ ասել էր Փրկիչը։ Նա բժշկում է մարդկանց հիվանդությունները և ապա, կեղծելով Քրիստոսի հեղինակությունը, պնդում է, թե շաբաթը վախել է կիրակիի, և հրամայում է բոլորին սուրբ պահել այն օրը, որ ինքն օրհնել է։ Նա հայտարարում է, որ նրանք, ովքեր համառորեն շարունակում են սուրբ պահել յոթերորդ օրը, հայհոյում են իր անունը՝ հրաժարվելով լսել իր հրեշտակներին՝ ուղարկված լույս և ճշմարտություն բերելու նրանց։ Սա հզոր, գրեթե անհաղթահարելի խաբեություն է։ Սամարիացիների նման, որ [625] խաբվեցին Սիմոն մոգից, շատերը՝ ամենափոքրից մինչև ամե-նամեծը, կախարդված լսում են այդ խոսքերն՝ ասելով. «Սա է Աստծո այն մեծ զորությունը» (Գործք 8.10)։ GCA 568.1

Սակայն Աստծո ժողովուրդը չի խաբվի։ Այս կեղծ քրիստոսի ուսմուն-քը ներդաշնակ չէ Սուրբ Գրքին։ Նրա օրհնությունն ուղղված է նրանց, ովքեր երկրպագում են գազանին ու նրա պատկերին։ Այդ նրանք են հենց, ում վրա, ըստ Աստվածաշնչի, թափվելու է Աստծո անողորմ զայրույթը։ GCA 568.2

Ավելին, սատանային թույլ չի տրվի կրկնօրինակել Քրիստոսի գա-լուստը։ Փրկիչը զգուշացրել է Իր ժողովրդին այս խաբեության վերաբերյալ և հստակորեն նկարագրել Իր Երկրորդ գալստյան ձևը։ «Սուտ քրիստոսներ և սուտ մարգարեներ վեր կկենան և մեծ նշաններ ու հրաշքներ կտան, մինչև որ, եթե կարելի լիներ, ընտրվածներին էլ կմոլորեցնեին։ ...Արդ եթե ձեզ ասեն՝ Ահա անապատում է, դուրս չգաք, կամ թե՝ Ահա ներսի սենյակում է, չհավատաք։ Որովհետև ինչպես կայծակն է դուրս գալիս արևելքից ու երևում մինչև արեմուաք, այնպես էլ կլինի մար- դի Որդու գալուստը» (Մատթեոս 24.24-27,31, 25.31, Հայտնություն 1.7, Ա Թեսաղոնիկեցիս 4.16,17)։ Այսպիսի գալուստն անհնար է կեղծել։ Այդ մասին կիմանան բոլորը, ողջ աշխարհը կտեսնի այն։ GCA 568.3

Միայն նրանք, ովքեր ջանասիրաբար ուսումնասիրել են Սուրբ Գիրքը և ընդունել ճշմարտության սերը, կպաշտպանվեն այդ ահռելի մոլո-րությունից, որը կգերի աշխարհը։ Աստվածաշնչի վկայությամբ նրանք կբացահայտեն քողարկված խաբեբային։ Փորձության ժամը վրա է հասնելու բոլորին՝ մաղելով մարդկանց և ի հայտ բերելով իսկական քրիստոնյաներին։ Արդյոք բավականաչափ ամո՞ւր է կանգնած Աստծո ժողովուրդը Նրա խոսքի վրա, որպեսզի տեղի չտա իր զգացմունքներին։ Այսպիսի ճգնաժամի պահին կապավինի՞ արդյոք միայն և միայն Աստվածաշնչին։ Հնարավորության դեպքում սատանան կփորձի արգելել, որպեսզի նրանք անպատրաստ գտնվեն այն օրը։ Նա գործերին այնպիսի ընթացք կտա, որ արգելափակի նրանց ճանապարհը, թակարդը գցի երկրային գանձերով ու դրդի կրել իրենց ծանր, հոգնեցուցիչ բեռը, որպեսզի [626] նրանք կլանված լինեն այս կյանքի հոգսերով, և փորձության օրը նրանց վրա հասնի գողի նման։ GCA 569.1

Երբ քրիստոնեական աշխարհի տարբեր ղեկավարների կողմից պատվիրանները պահողների դեմ հռչակած օրենքը նրանց զրկի կառավարության պաշտպանությունից և հանձնի այն մարդկանց ձեռքը, ովքեր ցանկանում են նրանց կործանումը, Աստծո ժողովուրդը կփախչի քաղաքներից ու գյուղերից և խմբերով կբնակվի ամենսղքված ու ամայի վայրերում։ Շատերն իրենց ապաստարանը կգտնեն լեռների ամրոցնե-րում։ Պիեմոնտի հովիտների քրիստոնյաների նման՝ նրանք երկրի լեռնաբերձր վայրերն իրենց համար սրբարաններ կդարձնեն և շնորհակա-լություն կհայտնեն Աստծուն «վեմերի ամրությունների» համար (Եսայիա 33.16)։ Բայց շատերը՝ բոլոր ազգերից ու խավերից, բարձր թե ցածր, հարուստ թե աղքատ, սևամորթ թե սպիտակամորթ, կմատնվեն ամենաանարդարացի ու դաժան գերության։ Աստծո սիրեցյալները ծանր օրեր են ապրելու՝ շղթայակապ, բանտերում փակված ու մահվան դատապարտված, իսկ ոմանք էլ՝ խավար ու նողկափ զնդաններում սո-վամահության մատնված։ Ոչ ոք չի լսի նրանց հառաչանքը, մարդկային ոչ մի ձեռք օգնության չի հասնի նրանց։ GCA 569.2

Կմոռանա՞ արդյոք Տերն Իր ժողովրդին փորձության այս ժամին։ Մոռացա՞վ արդյոք հավատարիմ Նոյին, երբ դատաստաններ ուղղարկեց մինչ ջրհեղեղյան աշխարհի վրա։ Մոռացա՞վ արդյոք Ղովտին, երբ երկնքից կրակ իջավ՝ լափելու հարթավայրի քաղաքները։ Մոռացա՞վ Նա արդյոք Հովսեփին Եգիպտոսի կռապաշտության մեջ։ Մոռացա՞վ Նա Եղիային, երբ Հեզաբելը երդումով սպառնաց նրան արժանացնելԲահաղի մարգարեների ճակատագրին։ Մոռացա՞վ արդյոք Երեմիային բանտի խավար ու մռայլ գուբի մեջ։ Մոռացա՞վ Նա արդյոք երեք ազնվական երիտասարդներին կրակի հնոցում կամ Դանիելին՝ առյուծների գուբի մեջ։ GCA 569.3

«Սիոնն ասաց. Եհովան ինձ ձգել է, և Տերը մոռացել է ինձ։ Մի՞թե կինը կմոռանա իր կաթնակեր մանուկին, որ չգթա իր որովայնի ծննդյան վրա. նրանք եթե մոռանան էլ, ես քեզ չեմ մոռանա։ Ահա ես իմ ձեռքի մեջ եմ նկարագրել քեզ» (Եսայիա 49.14-16)։ Զորաց Տերն ասել է. «Ձեզ դիպչողը նրա աչքերի բիբին է դիպչում» (Զաքարիա 2.8)։ [627] GCA 570.1

Թշնամիները կարող են նրանց բանտ նետել, սակայն զնդանի պա-տերը չեն կարող խզել նրանց հոգու հաղորդակցությունը Քրիստոսի հետ։ Նա, ով տեսնում է նրանց ամեն մի թուլությունը և տեղյակ է նրանց յուրաքանչյուր փորձությանը, երկրային բոլոր իշխանություններից վեր է։ Նրա հրեշտակները երկնքից լույս և խաղաղություն կբերեն նրանց մե-նավոր խցերը, և բանտը պալատ կդառնա, որովհետև այնտեղ կբնակվեն հավատով հարուստները, և մռայլ պատերը կլուսավորվեն երկնային լույսով, ինչպես այն ժամանակ, երբ Պարան ու Շիղան աղոթում ու գո-վերգում էին Աստծուն Փիլիպպեի բանտում։ GCA 570.2

Աստծո պատուհասները վրա կհասնեն նրանց, ովքեր ուզում են ճնշելու կործանել Նրա ժողովրդին։ Նրա երկայնամտությունն ամբարիշտ-ների հանդեպ մարդկանց հանդուգն է դարձնում անօրենության մեջ, բայց նրանց պատիժը թեև երկար հետաձգված, այնուամենայնիվ, անխուսափելի ու սարսափելի է լինելու։ «Ինչպես Փարասին սարի վրա՝ վեր է կենալու Տերը և բարկանալու է, ինչպես Գաբավոնի ձորում, որ գործի իր գործը՝ իր օտարոտի գործը, և կատարի իր պաշտոնը՝ իր տարօրինակ պաշտոնը» (Եսայիա 28.21)։ Մեր գթասիրտ Աստծո համար պատժեըւ «օտարոտի» գործ է։ «Կենդանի եմ ես, ասում է Տեր Եհովան, որ ամբարշտի մեռնելը չեմ ուզում» (Եզեկիել 33.11)։ Տերը «ողորմած և գթած՝ երկայնամիտ և ստատ է տրտմությամբ ու ճշմարտությամբ ...անօրենություն, հանցանք և մեղք ներող»։ Սակայն Նա «երբեք չի արդարացնի հանցավորին»։ «Տերը երկայնամիտ է և մեծագոր, և երբեք չի արդարացնի հանցավորին» (Ելից 34.6,7, Նաում 1.3)։ Արդարության սարսափելի գործերով Նա կվերականգնի Իր ոտնահարված օրենքի հեղինակությունը։ Այն մասին, թե ինչ խստությամբ են պատժվելու անօրենները, կարելի է դատել արդարադատությունն իրագործելու՝ Տիրոջ դժկամությամբ։ Այն ժողովուրդը, որին Նա երկար համբերում է և չի հատուցելու, մինչև նա չլրացնի իր անօրենության չափը, ի վերջո խմելու է Աստծո բարկության բաժակը անխառն ողորմության հետ։ GCA 570.3

Երբ Քրիստոսն ավարտի Իր բարեխոսությունը սրբարանում, սպառնացող անխստն բարկությունը կթափվի նրանց վրա, ովքեր երկրպագում են գազանին ու նրա պատկերին և ընդունում նրա դրոշմը (Հայտնություն 14.9,10)։ Այդ սոսկալի ու համատարած դատաստանները, որ տեղալու են աշխարհի վրա Աստծո ժողովրդի [628] վերջնական ազատագրումից անմիջապես առաջ, իրենց բնույթով նման կլինեն Եգիպտոսի վրա թափված պատուհասներին, երբ Աստված պատրաստվում էր ազատագրել Իսրայելին։ Հայտնության հեղինակն այսպես է նկարագրում այդ սարսափեփ հարվածները. «Չարաչար պալարներ եղան այն մարդկանց վրա, որ ունեին գազանի դրոշմն ու երկրպագում էին նրա պատկերին»։ Ծովը «դառավ մեռածի արյունի նման, և ամեն կենդանի շունչ սատկեց, որ ծովում էր»։ Եվ «գետերն ու ջրերի աղբյուրները... արյուն եղան»։ Որքան էլ զարհուրելի են այս պատուհասները, Աստծո դատաստանը լիովին արդարացված է։ Աստծո հրեշտակը հայտարարում է. «Արդար ես, Տեր, որ այս դատաստանն արիր։ Քանի որ սուրբերի և մարգարեների արյունը թափեցին, դրա համար էլ արյուն տվիր նրանց խմելու, որ արժանի են» (Հայտնություն 16.2-6)։ Աստծո ժողովրդին դատապարտելով մահվան՝ նրանք նույնքան մեղավոր են նրանց արյունը թափելու մեջ, ինչպես եթե իրենց իսկ ձեռքերով անեին դա։ Նմանապես Քրիստոսն Իր ժամանակի հրեաներին հանցավոր հռչակեց բոլոր սուրբերի արյան մեջ, որ թափվել էր Հաբեփ օրերից ի վեր, քանզի նրանք համակված էին նույն ոգով և ձգտում էին անել նույն գործը, որ արել էին մարգարեներին սպանողները։ GCA 571.1

Հաջորդ պատուհասի ժամանակ արեգակին «տրվեց... որ մարդկանց խորշակահար անի կրակով։ Եվ խորշակահար եղան մարդիկ սաստիկ տաքով» (Հայտնություն 16.8,9)։ Մարգարեներն այսպես են նկարագրում երկրի վիճակն այդ ահավոր օրերին. «Երկիրը սուգ է անում... որովհետև փչացել է դաշտի բերքը։ ...Արտի բոլոր ծառերը չորացել են, որովհետև ցամաքել է ուրախությունը մարդկանց որդիներից»։ «Սերմերը փտել են հողակոշտերի տակ, ամայացել են շտեմարանները... Ինչպե՜ս են հեծում անասունները, շշկլվել են արջառների հոտերը, որովհետև արոտ չկա նրանց համար... Չորացել են ջրերի վտակները, և կրակն այրել է անապատի արոտները»։ «Եվ պիտի ողբան տաճարի երգերն այն օրը, ասում է Տեր Եհովան. շա՜տ դիակներ, ամեն տեղ ձգված՝ լուռ» (Հովել 1.10-12,17-20, Ամովս 8.3)։ GCA 571.2

Այս պատուհասները չեն թափւ|ի բոլորի վրա, այլապես երկրի բնա-կիչներն ամբողջովին բնաջինջ կլինեին։ Այնուհանդերձ դրանք [629] ամենասարսափելի հարվածները կլինեն, որ երբևէ տեսել են մահկանա-ցու մարդիկ։ Փորձնական ժամկետի ավարտից առաջ մարդկանց վրա հասած բոլոր դատաստանները զուգորդված են եղել ողորմությամբ։ Քրիստոսի արյան շնորհիվ մեղավորն ազատվել էր իր հանցանքի արժանի պատիժը կրելուց, բայց վերջին դատաստանի ժամանակ բարկությունը գթասրտությամբ չի մեղմացվի։ GCA 572.1

Այդ օրն ամբոխները կկամենան պաշտպանվել Աստծո գթասրտու-թյամբ, որն այդքան երկար արհամարհել էին։ «Ահա օրեր են գալիս, ասում է Տեր Եհովան, որ սով պիտի ուղարկեմ երկրի վրա, ոչ թե հացի սով և ոչ ջրի ծարավ, այլ Տիրոջ խոսքը լսելու։ Եվ պիտի թափառեն ծովից մինչև ծով և հյուսիսից մինչև արևելք, նրանք պիտի ման գան՝ Տիրոջ խոսքը որոնելու, բայց պիտի չգտնեն» (Ամովս 8.11,12)։ GCA 572.2

Աստծո ժողովուրդը նույնպես չի խուսափի տառապանքից, սակայն հալածանքի ու վհատության, զրկանքների ու սովի մեջ նա չի մատնվի կորստյան։ Աստված, ով հոգ տարավ Եղիայի մասին, չի անցնի Իր ինքնազոհ զավակներից և ոչ մեկի կողքով։ Նա, ով գիտի նրանց գլխի մազերի հաշիվը, կհոգա նրանց համար, և սովի ժամանակ նրանք կկե-րակրվեն։ Մինչ ամբարիշտները մեռնում են սովից ու աղետներից, հրեշ-տակները կպաշտպանեն արդարներին և կհոգան նրանց կարիքները։ «Արդարությամբ վարվողին» տրված է այս խոստումը. «Նրա հացը տրվում է, նրա ջրերն ապահով են»։ «Աղքատներն ու տնանկները ջուր են որոնում, և չկա, նրանց լեզուն ծարավից չորացել է. ես՝ Եհովաս, նրանց պատասխան եմ տալու, Իսրայելի Աստվածս նրանց չեմ ձգի» (Եսայիա 33.15,16,41.17)։ GCA 572.3

«Թեև թզենին չծաղկի, և որթերի վրա բերք չլինի, ձիթենու արդյունքը ստի և արտերը կերակուր չտան, կտրվի ոչխարը փարախից, և արջառ չլինի գոմերում», այնուամենայնիվ, Աստծուց վախեցողները «Տերով պիտի ցնծան և իրենց վտկության Աստծով պիտի ուրախանան» (Ամբակում 3.17,18)։ GCA 572.4

«Տերը քո պահապանն է, Տերը քեզ հովանի է քո աջ ձեռքի վրա։ Ցերեկն արեգակը չի զարկի քեզ, ոչ էլ լուսինը՝ գիշերը։ Տերը կպահպանի քեզ ամեն չարից, [630] նա կպահպանի քո անձը»։ «Նա կփրկի քեզ որսողի որոգայթից, չար ժանտամահից։ Նա կծածկի քեզ իր փետուրներով, նրա թևերի տակ ապահով կլինես. նրա ճշմարտությունն ասպար է և զրահ։ Դու չես վախենա գիշերվա զարհուրանքից, այն նետից, որ թռչում է ցերեկը։ Այդ ժանտամահից, որ խավարում շուռ է գալիս, այն հարվածից, որ սատկացնում է կեսօրին։ Հազար հոգի քո կողմից կընկնեն, և տասը հազար՝ քո աջ կողմից, բայց քեզ չի մոտենա։ Միայն քո աչքերով կնայես և ամբարիշտների հատուցումը կտեսնես։ Որովհետև դու Բարձրյալին՝ Տիրոջը, որ իմ հույսն է, քեզ ապավեն արիր, քեզ չար բան չի հասնի, և նեղություն չի մոտենա քո բնակարանին» (Սաղմոս 121.5-7,91.3-10)։ GCA 572.5

Սակայն մարդկային տեսակետից կթվա, թե շատ չանցած՝ Աստծո ժողովուրդն իր վկայությանն արյունով է կնքելու, ինչպես նախկինում արել են նահատակները։ Նրանք իրենք էլ սկսում են վախենալ՝ մտածելով, թե Տերն իրենց մատնել է թշնամիների ձեոքը։ Դա սոսկումալի հոգեվարքի ժամանակ է լինելու։ Գիշերուզօր նրանք աղերսում են, որ Աստված փրկի իրենց։ Ամբարիշտները ցնծում են, և լսվում է նրանց ծաղրական բացականչությունը. «Ո՞ւր է հիմա ձեր հավատը։ Ինչո՞ւ Աստված ձեզ չի ազատում մեր ձեռքից, եթե դուք իսկապես Նրա ժողովուրդն եք»։ Բայց սպասողները հիշում են Գողգոթայի խաչի վրա մեռնող Հիսուսին և քահանաների ու իշխանների ծաղրական խոսքերը. «Ուրիշներին ազատեց, ինքն իրեն չի կարողանում ազատել, թե որ Իսրայելի թագավորն է, թող հիմա իջնի խաչից, և կհավատանք դրան» (Մատթեոս 27.42)։ Հակոբի նման բոլորը գոտեմարտում են Աստծո հետ։ Նրանց դեմքերին երևում է ներքին պայքարի դրոշմը։ Բոլորի դեմքերը գունատ են։ Սակայն նրանք չեն դադարեցնում իրենց ջերմեռանդ աղոթքները։ GCA 573.1

Եթե մարդիկ երկնային տեսողություն ունենային, ապա կտեսնեին զորությամբ գերազանցող հրեշտակների խմբեր՝ հավաքված նրանց շուրջը, ովքեր պահում են Քրիստոսի համբերության խոսքը։ Կարեկից գորովանքով այդ հրեշտակներն ականատես են եղել նրանց վշտին ու լսել նրանց աղոթքները։ Նրանք սպասում են իրենց Հրամանատարի խոսքին, որպեսգի վտանգից ազատեն նրանց։ Բայց նրանք դեռ մի փոքր էլ պետք է սպասեն։ Աստծո ժողովուրդը պետք է խմի [631] բաժակից և մկրտվի մկրտությամբ։ Նրանց համար այդքան ցավափ այդ հապաղումն էլ հենց իրենց աղոթքների լավագույն պատասխանն է։ Վստահությամբ սպասելով Տիրոջ միջամտությանը՝ նրանք սովորում են հավատ, հույս և համբերություն դրսևորել, ինչը չափազանց քիչ են ունեցել իրենց հոգևոր կյանքում։ Բայց հանուն ընտրյալների՝ նեղության ժամանակը կկարճացվի։ «Մի՞թե Աստված իր ընտրյալների համար իրավունք չի անի, որ ցերեկ և գիշեր աղաղակում են դեպի նա... Ասում եմ ձեզ, թե շուտով իրավունք կանի նրանց համար» (Ղուկաս 18.7,8)։ Վերջը կգա ավելի շուտ, քան մարդիկ սպասում են։ Ցորենը կհավաքվի և խուրձերով կկապվի Աստծո շտեմարանի համար, իսկ որոմները կկապվեն՝ լափող կրակի մեջ գցվելու համար։ GCA 573.2

Հավատարիմ իրենց պարտականությանը՝ երկնային պահապանները շարունակում են հսկել։ Թեև ըստ համընդհանուր հրամանագրի որոշվել է ժամանակը, երբ պետք է պատվիրանները պահողներին մահապատժի ենթարկեն, նրանց թշնամիները որոշ դեպքերում ջանալու են դա անել նշված ժամանակից շուտ։ Բայց ոչ ոք չի կարողանա շրջանցել զորավոր պահապաններին, որոնք շրջապատում են յուրաքանչյուր հավատարիմ հոգու։ Ոմանց վրա են հասնում քաղաքներից և գյուղերից փախչելու ժամանակ, բայց նրանց դեմ բարձրացված սրերը ծղոտի պես ջարդվում են ու ընկնում։ Մյուսները պաշտպանվում են զինվորականի տեսքով հրեշտակների կողմից։ GCA 574.1

Բոլոր դարերում Իր ժողովրդին պաշտպանելու և ազատելու համար Աստված գործել է սուրբ հրեշտակների միջոցով։ Երկնային էակները գործուն մասնակցություն են ունեցել մարդկանց կյանքում։ Նրանք հայտնվել են կայծակի պես փայլուն հանդերձներով կամ սովորական ճամփորդների տեսքով։ Հրեշտակները հայտնվել են Աստծո զավակներին մարդկային կերպարանքով։ Կեսօրին նրանք հանգստացել են կաղնիների տակ՝ ասես ճամփից հոգնած, հյուրընկալվել են մարդկանց հյուրասեր տներում, մութն ընկնելիս ուղեկցել են ճամփորդներին։ Նրանք իրենց իսկ ձեռքով վառել են կրակը զոհառեղանի վրա, բացել են բանտերի դռները և աղատ արձակել Տիրոջ ծստաներին։ Երկնային սպառազինություն հագած՝ նրանք եկան՝ դեն գլորելու քարը Փրկչի գերեզմանից։ GCA 574.2

Հրեշտակները հաճախ մարդկային կերպանքով ներկա են լինում արդարների [632] ժողովներին։ Նրանք այցելում են նաև ամբարիշտների հավաքները, ինչպես գնացին Սոդոմ՝ գրի առնելու նրանց գործերը և պարզելու, թե չե՞ն անցել նրանք արդյոք Աստծո երկայնամտության սահմանը։ Տերը սիրում է ողորմել, և հանուն մի քանիսի, ովքեր իսկապես ծառայում են Իրեն, Նա զսպում է աղետները, որպեսզի բազմությունների հանգիստը շարունակվի։ Աստծո դեմ մեղանչողները հազիվ թե գիտակ-ցեն, որ իրենց կյանքի համար պարտական են այն փոքրաթիվ հավա-տարիմ մարդկանց, ում հաճույքով ծաղրում են ու ճնշում։ GCA 574.3

Այո աշխարհի ղեկավարները չգիտեն, որ իրենց խորհուրդներում հաճախ հրեշտակներ են ելույթ ունեցել։ Մարդիկ իրենց աչքերով նայել են նրանց և իրենց ականջներով լսել նրանց կոչերը։ Նրանք իրենց շուրթերով ընդդիմացել են նրանց առաջարկներին և ծաղրի են ենթարկել նրանց խորհուրդները, իրենց ձեռքերով վարկաբեկել ու վիրավորել են նրանց։ Խորհրդարաններում և արդարադատության ատյաններում այս երկնային լրաբերները ցույց են տվել, որ քաջատեղյակ են մարդկային պատմությանը, նրանք շատ ավելի մեծ հաջողությամբ են պաշտպանել ճնշվածների դատը, քան վերջիններիս ամենաունակ ու պերճախոս պաշտպանները։ Նրանք խափանել են ծրագրեր և կանխել չարիքներ, որոնք կարող էին մեծ վնաս հասցնել Աստծո գործին և խոր տառապանք պատճաոելՆրա ժողովրդին։ Վտանգի և վշտի պահին «Տիրոջ հրեշտակը բանակ է շինում նրանից վախեցողների չորս կողմով և փրկում է նրանց» (Սաղմոս 34.7)։ GCA 574.4

Աստծո ժողովուրդը խորին փափագով է սպասում Իր Արքայի գալստյան նշաններին։ Երբ դիմում են պահապաններին. «Ի՞նչ կա գի-շերից», նրանք, առանց վարանելու, պատասխանում են. «Առավոտը գալիս է ու նաև գիշերը» (Եսայիա 21.11,12)։ Լույսն արդեն շողում է լեռ-նագագաթների վերևում կուտակված ամպերի վրա։ Շուտով կհայտնվի Նրա փառքը, և կծագի Արդարության Արեգակը։ Առավոտն ու գիշերր՝ երկուսն էլ մոտ են. անվերջանափ օրվա արշալույսը՝ արդարների, իսկ հավերժական գիշերվա մայրամուտը՝ ամբարիշտների համար։ GCA 575.1

Երբ աղոթքում պայքարողները շարունակում են թախանձագին ա— ղերսել Աստծուն, վարագույրը, որ նրանցից ծածկում է անտեսանելին, կարծես ամբողջովին բացվում է։ Երկինքը փայլամ է հավերժական օրվա արշալույսով, և հրեշտակային երգերի մեղեդու պես լսվում են այս [633] խոսքերը. «Ամուր բոնեք ձեր հավատը։ Օգնությունը գալիս է»։ Քրիստոսը՝ ամենազոր Հաղթողը, անմահ փառքի մի պսակ է մեկնում իր հոգնած զինվորներին, և բաց դարպասների եաեվից լսվում է Նրա ձայնը. «Ահա ես ձեզ հետ եմ։ Սխ վախեցեք։ Ես ծանոթ եմ ձեր բոլոր վշտերին, Ես կրել եմ ձեր ցավերը։ Դուք անծանոթ թշնամու դեմ չէ, որ պատերազմում եք։ Ես պայքարել եմ հանուն ձեզ, և Իմ անունով դուք ավելի քան հաղթողներ եք»։ GCA 575.2

Թանկագին Փրկիչը օգնություն կուղարկի մեզ ճիշտ ժամանակին։ Երկինք տանող ճանապարհը սրբված է Նրա ոտնահետքերով։ Մեզ ծակող յուրաքանչյուր փուշ վիրավորել է և Նրան։ Յուրաքանչյուր խաչ, որ մենք կանչված ենք կրելու, Նա կրել է մեզանից առաջ։ Տերը թույլ է տալիս բախումներ, որպեսզի հոգին պատրաստի խաղաղության համար։ Նեղության ժամանակը սարսափելի վտրձություն է Աստծո ժողովրդի համար, բայց դա այն ժամանակն է, երբ յուրաքանչյուր ճշմարիտ հա-վատացյալ պետք է վեր նայի և հավատով տեսնի իրեն շրջապատող խոստման ծիածանը։ GCA 575.3

«Տիրոջ փրկվածները եա պիտի դառնան և գան Սիոն ցնծագին եր-գերով, և հավիտենական ուրախա թյուն պիտի լինի նրանց գլխին, ցնծու-թյան և ուրախության պիտի հասնեն, իսկ տրտմությունն ու հեծությունը պիտի փախչեն։ Ես, ես եմ ձեզ մխիթարողը, դու ո՞վ ես, որ վախենում ես մահկանացու մարդուց և մարդու որդուց, որ խոտի նման է շինված։ Եվ մոռանում ես Տիրոջը՝ քո Ստեղծողին... և վախենում ես միշտ՝ ամեն օր, բռնավորի բարկությունից, որ կարծես թե պատրաստ է քեզ կորցնելու։ Բայց ո՞ւր է բռնավորի բարկությունը։ Կալանավորը շուտով պիտի ար-ձակվի, նա չի մեռնի գուբի մեջ, և նրա հացը չի պակասի։ Ես եմ քո Տեր Աստվածը, որ սաստում եմ ծովին, երբ նրա ալիքներն աղմուկ են հանում։ Զորաց Եհովա է իմ անունը։ Ես իմ խոսքերը դրի քո բերանում, և իմ ձեռքի հովանիով ծածկեցի քեզ» (Եսայիա 51.11-16)։ GCA 576.1

«Ուրեմն լսիր այս, ով խեղճ, և ով հարբած, բայց ոչ գինով. Այսպես է ասում քո Տերը՝ Եհովան, և քո Աստվածը, որ պաշտպանում է իր ժողովրրդին. ահա սանում եմ ձեռքիցդ թմրության բաժակը, և դու այլևս պիտի չխմես այն։ Եվ դնում եմ այն քեզ հարստահարողների ձեռքին, որոնք ասում էին [634] քո անձին. Ծռիր, որ մենք անցնենք, և դու քո մեջքը երկրին հավասար արիր և փողոցի պես՝ անցուդարձողների համար» (Եսայիա 51.21-23)։ GCA 576.2

Դարերի խորքը թափանցող Աստծո հայացքն ուղղված է Իր ժողովրդին սպասվող ճգնաժամին, երբ երկրային ուժերը պիտի ելնեն նրա դեմ։ Գերված աքսորյալի պես նա կվախենա մեռնել սովից կամ բռնու-թյունից։ Բայց Սուրբը, ով Կարմիր ծովը բաժանեց Իսրայելի ժողովրդի առաջ, կդրսևորի Իր հզոր ուժը և կազատի նրան գերությունից։ «Նրանք իմը կլինեն, ասում է Զորաց Տերը, այն օրը, երբ ես կհագնեմ իմ մարգարիաները. և ես կխնայեմ նրանց, ինչպես մի մարդ իր որդուն կխնայի, որ ծառայում է իրեն» (Մաղաքիա 3.17, անգլ. թարգմ.): Եթե այդ ժամանակ թափվեր Քրիստոսի հավատարիմ վկաների արյունը, դա չէր կարող սերմի պես լինել, ինչպես նահատակների արյունը, որը պտուղ կտար Աստծո համար։ Նրանց հավատարմությունը վկայություն չէր լինի՝ այլոց ճշմարտության մեջ համոզելու համար, քանզի կարծրացած սրտերն անդառնալիորեն ետ են մղել ողորմության ալիքները։ Եթե թույլ տրվեր, ռր արդարները դառնան իրենց թշնամիների զոհը, խավարի իշխանը կարող էր հաղթանակ տոնել։ Բայց սաղմոսերգուն ասում է. «Չար օրերում նա ծածկում է ինձ իր վրանի մեջ, նա թաքցնում է ինձ իր խորանի ծածուկ տեղում» (Սաղմոս 27.5, անգլ. թարգմ.)։ Քրիստոսն ասել է. «Գնա, ով իմ ժողովուրդ, մտիր քո սենյակները և գոցիր քո դռները ետևիցդ, ծածկվիր մի փոքրիկ վայրկյան, մինչև որ բարկությունն անցնի։ Որովհետև ահա Տերը դուրս է գալիս իր տեղից, որ երկրի բնակիչներին այցելի իրենց անօրենության համար» (Եսայիա 26.20,21)։ Փառահեղ է լինելու նրանց ազատագրումը, ովքեր համբերությամբ սպասել են Նրա գալստյանը, և ում անունները գրված են կյանքի գրքում։ [635] GCA 576.3