ՄԵԾ ՊԱՅՔԱՐ

38/43

ԳԼՈՒԽ 37—ՍՈՒՐԲ ԳԻՐՔԸ ՈՐՊԵՍ ՄԻԱԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

«Օրենքին ու վկայությանը դիմեցեք, եթե նրանք չխոսեն այս խոսքի համեմատ, նրանք արշալույս չունեն» (Եսայիա 8.20)։ Այս խոսքերն Աստծո ժողովրդին ուղղում են դեպի Սուրբ Գիրքը՝ որպես պաշտպանության կեղծ ուսուցիչներից և խավար ոգիների մոլորեցուցիչ գայթակղությունից։ Սատանան դիմում է ամեն տեսակ հնարքների, որպեսզի թույլ չտա մարդկանց ձեռք բերել աստվածաշնչյան գիտելիքներ, քանզի դրա հստակ դրույթները բացահայտում են իր խաբեությունները։ Աստծո գործի յուրաքանչյուր վերածննդի ժամանակ չարի իշխանն ավելի բուռն գործունեություն է ծավալում։ Նա հիմա ներդնում է իր գերագույն ջանքերը Քրիստոսի և Նրա հետևորդների դեմ իր վերջին պայքարին պատ-րաստվելու համար։ Շուտով մենք ականատես կլինենք վերջին մեծ խա-բեությանը։ Հակաքրիստոսը մեր աչքերի առաջ հրաշքներ է գործելու։ Կեղծիքն այնքան նման է լինելու ճշմարտությանը, որ միայն Սուրբ Գրքով հնարավոր կլինի դրանք իրարից զանազանել։ Յուրաքանչյուր պնդում կամ հրաշք պետք է ստուգվի հենց Աստվածաշնչի վկայությամբ։ GCA 540.1

Նրանց, ովքեր ջանու մ են հնազանդվել Աստծո բոլոր պատվիրաննե-րին, կվարկաբեկեն ու կարհամարհեն։ Նրանք կարող են հաստատ մնալ միայն Աստծով։ Սպասվող փորձությանը դիմակայելու համար նրանք պետք է հասկանան Աստծո կամքը՝ բացահայտված Նրա խոսքում։ Նրանք կարող են փառավորել Նրան, միայն եթե ճիշտ պատկերացում ունենան Նրա բնավորության, կառավարման ու նպատակների մասին, և գործեն դրանց համաձայն։ Բացի նրանցից, ովքեր իրենց միտքն ամրապնդել են Աստվածաշնչի ճշմարտություններով, ոչ ոք չի կարողա-նալու կանգնել վերջին մեծ [594] պայքարում։ Յուրաքանչյուրին սպաս-վում է այս քննությանը, ո՞ւմ եմ ես հնազանդվելու՝ Աստծո՞ւն, թե՞ մարդ-կանց։ Վճռորոշ ժամն արդեն իսկ շատ մոտ է։ Ամուր կանգնա՞ծ ենք արդյոք Աստծո անփոփոխ խոսքի ժայռի վրա։ Պատրա՞ստ ենք արդյոք պաշտպանելու Աստծո պատվիրաններն ու Հիսուսի հավատը, ինչ գնով էլ լինի։ GCA 540.2

Խաչելությունից առաջ Փրկիչն Իր աշակերտներին բացատրեց, որ պիտի մահվան մատնվի և հարություն առնի գերեզմանից, և հրեշ-տակները ներկա Էին, որպեսզի տպավորեն Նրա խոսքերը նրանց մտքե-րում և սրտերում։ Բայց աշակերտները սպասում Էին քաղաքական ազա-տագրման Հռոմի լծից և չկարողացան հանդուրժել այն միտքը, թե Նա, ում մեջ կենտրոնացած էին իրենց բոլոր հույսերը, պիտի մեռնի ամոթալի մահով։ Խոսքերը, որ նրանք պետք Է հիշեին, չքացել էին նրանց մտքից, ու երբ եկավ փորձության ժամը, նրանք անպատրաստ գտնվեցին։ Հիսուսի մահն այնպես հիմնովին խորտակեց նրանց հույսերը, կարծես Նա չէր էլ նախազգուշացրել այդ մասին։ Այդպես էլ մարգարեություններում ապագան մեզ բացահայտված է նույնքան հստակորեն, որքան Քրիստոսի խոսքերն էին բացահայտված աշակերտներին։ Մեր առջև պարզորոշ ներկայացված են փորձության ժամանակվա ավարտի և մեծ նեղությանը պատրաստվելու հետ կապված իրադարձությունները, սակայն շատերը գաղափար անգամ չունեն այս կարևոր ճշմարտությունների մասին, կար-ծես դրանք բնավ էլ հայտնված չեն եղել իրենց։ Սատանան արթուն հե-տևում է՝ չեզոքացնելու ամեն մի տպավորություն, որը նրանց իմաստուն կդարձնի փրկության համար, որպեսզի նեղության ժամանակը նրանց անպատրաստ գտնի։ GCA 541.1

Երբ Աստված մարդկանց ուղարկում է այնքան կարևոր նախազգուշացումներ, որ դրանք հռչակում են երկնքի մեջտեղում թռչող հրեշտակները, Նա պահանջում է ամեն մի անհատից, ով օժտված է մտածելու կարողությամբ, ականջ դնել լուրին։ Ահեղ դատաստանները, որ սպասվում են նրանց, ովքեր կերկրպագեն գազանին ու նրա պատկերին (Հայտնություն 14.9-11), պետք է բոլորին դրդեն մարգարեությունների ուշադիր ուսումնասիրությանը՝ իմանալու համար, թե որն է գազանի դրոշմը, և ինչպես խուսափել այն ընդունելուց։ Բայց ժալովրղի զանգվածներն իրենց ականջները փակում են, որպեսզի չլսեն ճշմարտությունը, և դիմում են առասպելների։ Վերջին օրերի մասին Պողոս առաքյալը հռչակել է. «Ժամանակ կգա, որ ողջամիտ [595] վարդապետությանը չեն համբերի» (Բ Տիմոթեոս 4.3)։ Այդ ժամանակն արդեն եկել է։ Հազարավորները չեն ուզում ընդունել Աստվածաշնչի ճշմարտությունը, որովհետև այն անհարիր է նրանց մեղավոր, աշխարհասեր սրտի ցանկություններին, և սատանան մատուցում է կեղծիքներ, որոնք նրանք սիրում են։ GCA 541.2

Բայց Աստված երկրի վրա ունի մի ժողովուրդ որի համար Աստվածաշունչն է բոլոր ուսմունքների չափանիշը և բոլոր բարեփոխումների հիմքը։ Ո՛չ ուսյալ մարդկանց կարծիքը, ո՛չ գիտության եզրահանգումները, ո՛չ եկեղեցական ժողովների դոգմաները կամ որոշումները, որոնք նույնքան բազմաթիվ ու իրարամերժ են, որքան դրանք ներկայացնող եկեղեցիները, սրանցից ոչ մեկը և ոչ էլ բոլորը միասին չպետք է ապացույց համարվեն կրոնական հավատի որևէ կետի դեմ կամ դրա օգտին։ Մինչև որևէ ուսմունք կամ պատվիրան ընդունելը՝ մենք պետք է պահանջենք հստակ վկայություն՝ որպես դրա ապացույց՝ «այսպես է ասում Տերը»։ GCA 542.1

Սատանան անդադար ջանում է մեր ուշադրությունը Աստծուց շեղել մարդկանց վրա։ Նա մարդկանց դրդում է իրենց պարտականությունն իմանալու համար Սուրբ Գիրքը ինքնուրույն ուսումնասիրելու փոխարեն դիմել եպիսկոպոսներին, հովիվներին կամ աստվածաբանության դոկտորներին։ Այնուհետև, վերահսկելով այս առաջնորդների միտքը՝ նա կարող է ներգործել հազարավորների վրա՝ իր կամքի համաձայն։ GCA 542.2

Երբ Քրիստոսը եկավ կյանքի խոսքեր ասելու, հասարակ ժողովուրդը Նրան ուրախությամբ լսեց, և նույնիսկ քահանաներից ու իշխաններից շատերը հավատացին Նրան։ Բայց գլխավոր քահանաներն ու ազգի առաջնորդները վճռել էին դատապարտել և մերժել Նրա ուսմունքը։ Թեև Նրանք խճճվել էին Նրա դեմ մեղադրանքներ գտնելու իրենց բոլոր ջանքերում, թեև չէին կարող չզգալ Նրա խոսքերին ուղեկցող աստվա-ծային զորության և իմաստության ազդեցությունը, սակայն փակվելով նախապաշարումների մեջ՝ նրանք մերժեցին այն ամենապարզ ապա-ցույցը, որ Նա Մեսիան է, որպեսգի ստիպված չլինեին Նրա աշակերտները դառնալ։ ժողովուրդին սովորեցրել էին դեռ մանկությունից հարգել Հիսուսի այս հակառակորդներին, ում հեղինակության առջև նրանք անխոս խոնարհվում էին։ «Ինչո՞ւ մեր իշխանները և ուսյալ դպիրները չեն հավատում Հիսուսին,— հարցնում էին նրանք,— եթե նա իրոք Քրիստոսը լիներ, մի՞թե այս բարեպաշտ մարդիկ [596] չէին ընդունի Նրան»։ Նման ուսուցիչների ազդեցությունն էր, որ դրդեց հրեա ազգին մերժելու իր Փրկչին։ GCA 542.3

Այն նույն ոգին, որով ներշնչված էին այդ քահանաներն ու իշխաննե-րը, այսօր էլ դրսևորվում է շատերի մոտ, ովքեր իրենց խիստ բարեպաշտ են ձևացնում։ Նրանք հրաժարվում են քննել Սուրբ Գրքի վկայությունը ներկա ժւսմանակվա հատուկ ճշմարտությունների վերաբերյալ։ Մատ-նանշելով իրենց մեծաթիվ փնելը, հարստությունն ու ժողովրդականությու-նը՝ նրանք արհամարհանքով են նայում ճշմարտության սակավաթիվ, աղքատ ու աննշան ջատագովներին, ովքեր մի հավատ ունեն, որը նրանց բաժանում է աշխարհից։ GCA 542.4

Քրիստոսը գիտեր, որ իրենց հեղինակության մեծարումը դպիրների ու փարիսեցիների կողմից չի ավարտվելու հրեաների ցրվելով։ Մարգա-րեական հայացքով Նա տեսավ մարդկային իշխանության բարձրացումը, որ պիտի վերահսկեր խիղճը, ինչը բոլոր դարերում սարսափելի անեծք է եղել եկեղեցու համար։ Եվ Նրա ահավոր հանդիմանություններ դպիրների ու փարիսեցիների հասցեին, ինչպես նաև ժողովրդին տված Նրա նախազգուշացումները այդ կույր առաջնորդներին չհետեելու վե-րաբերյալ, արձանագրվել են որպես խրատ ապագա սերունդներին։ GCA 543.1

Հռոմեական եկեղեցին Սուրբ Գրքի մեկնաբանության իրավունքը վերապահում է կղերականներին։ Պատճառաբանելով, թե միայն հոգևորականներն են իրազեկ՝ բացատրելու Աստծո խոսքը, նրանք այն թաքցնում են հասարակ ժողովրդից։ Թեև Բարենորոգումը բոլորին մատ-չելի դարձրեց Սուրբ Գիրքը, սակայն Հռոմի որդեգրած նույն սկզբունքը շատերին թույլ չի տալիս բողոքական եկեղեցիներում ինքնուրույն ու-սումնասիրել Աստվածաշունչը։ Նրանց սովորեցնում են ընդունել Աստվածաշնչի ուսմունքն այնպես, ինչպես մեկաբանվում է եկեղեցու կողմից, և հազարավոր մարդիկ չեն համարձակվում որևէ բան ընդունել, որ հակասում է իրենց հավատին կամ իրենց եկեղեցու ուսմունքին, որքան էլ պարզորոշ բացահայտված լինի Սուրբ Գրքում։ GCA 543.2

Թեև Աստվածաշունչը լի է կեղծ ուսուցիչների դեմ նախազգուշացումներով, շատերը պատրաստ են հոգևորականներին հանձնել իրենց հոգիների պահպանությունը։ Այսօր հազարավորներն իրենց կրոնի դավանաբանական կետերի համար այլ բացատրություն չեն կարող տալ, բացի նրանից, որ իրենց այդպես սովորեցրել են իրենց կրոնական առաջնորդները։ Նրանք գրեթե ուշադրություն չեն դարձնում Փրկչի ուսմունքի [597] վրա և անվերապահորեն վստահում են ծառայողների խոսքերին։ Բայց մի՞թե ծառայողներն անսխալական են։ Ինչպե՞ս կարող ենք մեր հոգիները նրանց վստահել, եթե Աստծո խոսքից չիմանանք, որ նրանք լույս ունեն։ Աշխարհի արորված ճանապարհից դուրս գալու բարոյական քաջության պակասը շատերին դրդում է գնալ ուսյալ մարդկանց հետքերով, և Խոսքն ինքնուրույն ուսումնասիրելու իրենց դժկամությամբ՝ նրանք անհուսալիորեն խճճվում են մոլորության շղթաներում։ Նրանք տեսնում են, որ ներկա ժամանակի համար ճշմարտությունը հստակորեն բացահայտված է Աստվածաշնչում, և զգում են դրա հռչակմանն ուղեկցող Սուրբ Հոգու զորությունը, սակայն կղերականության ընդդիմությանը թույլ են տալիս իրենց հեռու պահել լույսից։ Թեև բանականությունն ու խիղճը համոզվում են, այս մոլորյալ անձինք չեն համարձակվում իրենց քարոզչին հակառակ մտածել, և իրենց անհատական դատողությունն ու հավիտենական շահերը զոհաբերում են մեկ ուրիշի անհավատությանը, հպարտությանն ու նախապաշարումներին։ GCA 543.3

Բազմաթիվ են ձևերը, որոնցով սատանան գործում է մարդկային ազդեցության միջոցով՝ իր գերիներին շղթայելու համար։ Շատերին նա գերում է՝ համակրանքի թավշյա թելերով նրանց կապելով մարդկանց հետ, ովքեր Քրիստոսի խաչի թշնամիներն են։ Թե ինչպիսին է այս կապվածությունը՝ ծնողական, որդիական, ամուսնական կամ հասարակական, արդյունքը նույնն է. ճշմարտության հակառակորդները ջանքեր չեն խնայում՝ վերահսկելու խիղճը, իսկ նրանց իշխանության տակ պահվող հոգիները բավական քաջություն կամ անկախություն չունեն՝ ենթարկվելու պարտքի անձնական զգացումին։ GCA 544.1

Ճշմարտությունն ու Աստծո փառքն անբաժանելի են։ Հնարավոր չէ պատվել Աստծուն սխալ գաղափարներով, երբ Աստվածաշունչը մատչելի է մեզ։ Շատերը պնդում են, թե էական չէ՝ մարդը ինչի է հավատում, կարևորը ճիշտ ապրելն է։ Բայց հենց հավատն է ձևավորում կյանքը։ Եթե լույսն ու ճշմարտությունը հասանելի են մեզ, իսկ մենք անտեսում ենք այն լսելու և տեսնելու առավելությունը, մենք, ըստ էության, մերժում ենք այն՝ նսւխրնտրելով խավարը լույսից։ GCA 544.2

«Կա ճանապարհ, որ մարդուն ուղիղ է թվում, բայց նրա վախճանը մահվան ճանապարհներ են» (Առակաց 16.25)։ Տգիտությունը չի արդարացնում մոլորությունը կամ մեղքը, երբ ամեն հնարավորություն կա՝ [598] իմանալու Աստծո կամքը։ Ճամփորդելիս մի մարդ հասնում է խաչմերուկ, որտեղից մի քանի ճանապարհներ են բաժանվում, և դրված է ցուցանակ, թե յուրաքանչյուրն ուր է տանում։ Եթե անտեսելով նշատախտակը՝ նա ընտրի այն ուղին, որն իրեն ճիշտ է թվում, ապա նա, որքան էլ անկեղծ լինի, ամենայն հավանականությամբ, կհայտնվի սխալ ճանապարհի վրա։ GCA 544.3

Աստված տվել է մեզ Իր Խոսքը, որպեսզի ծանոթանանք նրա ուս-մունքին և ինքնուրույն իմանանք, թե Նա ինչ է պահանջում մեզնից։ Երբ օրենսգետը Հիսուսի մոտ եկավ՝ հարցնելու, թե «Ի՞նչ անեմ, որ հա-վիտենական կյանքը ժառանգեմ», Փրկիչը նրա ուշադրությունը հրավիրեց Սուրբ Գրքի վրա՝ ասելով. «Ի՞նչ է գրված օրենքում, ինչպե՞ս ես կարդում»։ Անգիտությունը չի արդարացնի երիտասարդին կամ ծերին, ոչ էլ կազատի նրանց Աստծո օրենքը խախտելու պատժից, որովհետև նրանց ձեռքում է այդ օրենքը և նրա սկզբունքներն ու պահանջները ներկայացնող ճշմարիտ վկայությունը։ Բավական չէ բարի մտադրություններ ունենալ, բավական չէ անել այն, ինչը մարդուն ճիշտ է թվում, կամ քարոզիչն է ճիշտ համարում։ Նրա հոգու փրկությունը վտանգի տակ է, և նա պետք է անձամբ քննի Սուրբ Գիրքը։ Որքան էլ ուժեղ լինեն նրա համոզմունքները, որքան էլ նա վստահ լինի, որ ծառայողը ճշմարտությունը գիտի, դա չպետք է լինի նրա հավատի հիմքը։ Նա ունի մի քարտեզ, որի վրա նշված են երկինք տանող ճանապարհի բոլոր ուղենիշները, և նա կարիք չունի ինչ-որ բան կռահելու։ GCA 544.4

Յուրաքանչյուր բանական էակի առաջին և ամենաբարձր պարտականությունն է՝ սովորել Սուրբ Գրքից, թե որն է ճշմարտությունը, և ապա քայլել լույսի մեջ՝ ուրիշներին քաջալերելով հետևելու իր օրինակին։ Մենք պետք է օրեցօր ջանասիրաբար ուսումնասիրենք Աստվածաշունչը՝ կրշռադատելով յուրաքանչյուր միտք և համեմատելով տեքստերը։ Աստվածային օգնությամբ մենք պետք է մեր անձնական կարծիքը կազմենք, քանզի յուրաքանչյուրն անձամբ պետք է պատասխան տա Աստծո առաջ։ GCA 545.1

Աստվածաշնչում բացահայտված ամենապարզ ճշմարտությունները կասկածներով ու խավարով են պատվել ուսյալ մարդկանց կողմից, ովքեր, հավակնելով մեծ իմաստության, սովորեցնում են, թե Սուրբ Գիրքն ունի խորհրդավոր, գաղտնի և հոգևոր նշանակություն, որը գրքի լեզվով չի երևում։ Այս մարդիկ կեղծ ուսուցիչներ են։ Հենց նրանց [599] նմաններին Հիսուսը հայտարարեց. «Ո՛չ Գիրքը գիտեք, ո՛չ էլ Աստծո զորությունը» (Մարկոս 12.24)։ Աստվածաշնչի լեզուն պետք է մեկնաբանվի իր ուղղակի նշանակությամբ, եթե չկա խորհրդանշան կամ փոխաբերություն։ Քրիստոսը խոստացել է. «Եթե մեկն ուզում է նրա կամքը կատարել, նա կիմանա այս վարդապետության մասին» (Հովհաննես 7.17)։ Եթե Աստվածաշունչն ընդունվեր ինչպես գրված է, եթե չլինեին կեղծ ուսուցիչներ, ովքեր մոլորեցնում և շվարեցնում են մարդկանց միտքը, մի այնպիսի գործ կկատարվեր, որը կուրախացներ հրեշտակներին և Քրիստոսի փարախը կբերեր հազարավոր հոգիներ, ովքեր այսօր խարխափում են խավարի մեջ։ GCA 545.2

Սուրբ Գիրքն ուսումնասիրելիս պետք է լարել մտքի բոլոր ուժերը, որպեսզի մեր հասկացողությունն ըմբռնի Աստծո մտադրությունների խորությունը, որքանով որ դա հասանելի է մահկանացուներին։ Սակայն չպետք է մոռանալ, որ ուսումնասիրողի իրական ոգին մանկական պարզամտությունն ու հնազանդությունն է։ Աստվածաշնչի դժվարիմաց մասերը երբեք չեն հասկացվի այն մեթոդներով, որոնք օգտագործվում են փիլիսոփայական խնդիրները լուծելիս։ Մենք պետք է Սուրբ Գրքի ուսումնասիրությանն անցնենք ոչ թե ինքնավստահությամբ, որով շատերը մրանում են գիտության ասպարեզ, այլ աղոթքով ապավինելով Աստծուն և Նրա կամքն իմանալու անկեղծ ցանկությամբ։ Մենք պետք է խոնարհու-թյամբ և սովորելու պատրաստ ոգով գանք գիտելիքներ ստանալու մեծ « Ես եմ»—ից: Այլապես չար հրեշտակներն այնպես կկուրացնեն մեր միտքն ու կխստացնեն մեր սրտերը, որ ճշմարտությունը չի տպավորվի մեր մեջ։ GCA 545.3

Սուրբ Գրքի շատ հատվածներ, որոնք նույնիսկ գիտուններն առեղծ-ված են համարում կամ շրջանցում են որպես անկարևոր, փ են մխիթա-րությամբ և խրատներով նրա համար, ով սովորելէ Քրիստոսի դպրոցում։ Պատճառներից մեկը, թե ինչու շատ աստվածաբաններ հստակորեն չեն հասկանում Աստծո խոսքը, այն է, որ նրանք անտեսում են այն ճշմար-տությունները, որոնք չեն կամենում կենսագործել։ Սուրբգրային ճշմար-տության ըմբռնումը կախված է ոչ այնքան մտքի կարողությունից, որքան նպատակին հասնելու ձգտումից ու արդարության անկեղծ փափագից։ GCA 546.1

Աստվածաշունչը երբեք չպետք է ուսումնասիրվի առանց աղոթքի։ Միայն Սուրբ Հոգին կարող է մեզ զգացնել տալ հեշտ [600] հասկացվող բաների կարևորությունը կամ արգելել մեզ մի կողմ գցելու դժվարիմաց ճշմարտությունները։ Երկնային հրեշտակների գործն է՝ նախապատրաստել մեր սրտերն այնպես ըմբռնելու Աստծո խոսքը, որ հրապուրվենք նրա գեղեցկությամբ, հանդիմանվենք նրա նախազգու-շացումներից կամ խանդավառվենք ու զորանանք նրա խոստումներով։ Մենք պետք է մերը դարձնենք սաղմոսերգուի խնդրանքը. «Բաց արա իմ աչքերը, որպեսզի քո օրենքի հրաշքները տեսնեմ» (Սաղմոս 119.18)։ Փորձությունները հաճախ անհաղթահարելի են թվում, որովհետև ան-տեսելով աղոթքն ու Աստվածաշնչի ուսումնասիրությունը՝ փորձվողը չի կարողանում անմիջապես հիշել Աստծո խոստումները և սատանային դիմավորել Սուրբ Գրքի զենքով։ Բայց նրանք, ովքեր պատրաստ են Աստծուց սովորելու, շրջապատված են հրեշտակներով, որոնք մեծ փոր-ձության ժամանակ կհիշեցնեն նրանց հենց այն ճշմարտությունները, որոնք պետք են։ Այդպիսով՝ «երբ թշնամին գետի պես գա, Տիրոջ Հոգին դրոշ կբարձրացնի նրա դեմ» (Եսայիա 59.19, անգլ. թարգմ.)։ GCA 546.2

Հիսուսը խոստացավ Իր աշակերտներին. «Մխիթարիչը՝ Սուրբ Հոգին, որ Հայրը կուղարկի իմ անունով, նա ամեն բան կսովորեցնի ձեզ և կհիշեցնի ձեզ այն ամենը, ինչ որ ձեզ ասացի» (Հովհաննես 14.26)։ Բայց Քրիստոսի դասերը պետք է նախապես տպավորված լինեն մտքում, որպեսզի Աստծո Հոգին վտանգի ժամանակ դրանք հիշեցնի մեզ։ «Իմ սրտում թաքցրի քո խոսքերը,— ասում է Դավիթը,— որ չմեղանչեմ քո դեմ» (Սաղմոս 119.11)։ GCA 546.3

Բոլոր նրանք, ում համար թանկ են իրենց հավիտենական շահերը, պիտի զգուշանան, որպեսզի կասկածամտությունը չներխուժի իրենց կյանքը։ ճշմարտության սյուներն իսկ ենթարկվելու են հարձակման։ Անհնար է խուսափել ժամանակակից անհավատության ծաղրական հարձակումներից, նրա նենգավոր ու ավերիչ ուսմունքներից։ Սատանան հարմարեցնում է իր փորձությունները բոլոր խավերի մարդկանց։ Անկիրթների վրա նա հարձակվում է կատակով ու ծաղրով, մինչդեռ ուսյալներին դիմավորում է գիտական առարկություններով ու փիլիսոփայական փաստարկներով՝ երկու դեպքում էլ նպատակը անվստահություն կամ արհամարհանք ներշնչելն է Սուրբ Գրքի նկատմամբ։ Նույնիսկ անփորձ երիտասարդներն են համարձակվում կասկածներ սերմանել քրիստոնեության գլխավոր [601] սկզբունքների վերաբերյալ։ Եվ այս դեռահաս անհավասարությունը, թեև մակերեսային, բայց իր ազդեցությունն է թողնում։ Շատերն այսպիսով դրդվում են ծաղրելու իրենց հայրերի հավատր և նախատելու շնորհի Հոգուն (Եբրայեցիս 10.29)։ Շատերի կյանքը, որ կարող էր պատիվ բերել Աստծուն և օրհնություն՝ աշխարհին, թունավորված է անհավատության գարշահոտ շնչով։ Բոլոր նրանք, ովքեր ապավինում են մարդկային դատողության սնապարծ որոշումներին՝ երևակայելով, թե կարող են բացատրել աստվածային գաղտնիքներն ու ճշմարտությանը հասնել առանց Աստծո իմաստության, բռնված են սատանայի թակարդում։ GCA 547.1

Մենք ապրում ենք այս աշխարհի պատմության ամենապատասխանատու ժամանակաշրջանում։ Շուտով կվճռվի երկրի բազմամիլիոն բնակիչների ճակատագիրը։ Մեր իսկ ապագա բարօրությունը, ինչպես նաև այլոց փրկությունը կախված է նրանից, թե որ ուղղությամբ ենք մենք հիմա ընթանում։ Սենք կարիք ունենք առաջնորդվելու ճշմարտության Հոգով։ Քրիստոսի յուրաքանչյուր հետևորդ պետք է անկեղծորեն հարցնի. «Տեր, ի՞նչ ես կամենում, որ անեմ»։ Մենք պետք է ծոմով ու աղոթքով մեր անձերը խոնարհեցնենք Տիրոջ առաջ՝ հաճախակի խորհելով Նրա Խոսքի շուրջ և հատկապես դատաստանի տեսարանների մասին։ Հիմա մենք պետք է ձգտենք խոր և կենդանի փորձառություններ ունենալ Աստծո հետ։ Մենք կորցնելու ոչ մի պահ չունենք։ Մեր շուրջը տեղի են ունենում կենսական կարևորության իրադարձություններ։ Մենք գտնվում ենք սատանայի կախարդված տարածքում։ Աստծո պահապաններ, մի՛ ննջեք, ահա թշնամին դարան մտած՝ պատրաստ է ամեն վայրկյան նետվելու և ձեզ իր ավարը դարձնելու, եթե թուլանաք ու թմրեք։ GCA 547.2

Շատերն Աստծո առաջ իրենց իրական վիճակի վերաբերյալ խաբված են։ Նրանք բավարարվում են նրանով, որ սխալ արարքներ չեն կատարում, և մոռանում են հիշատակել այն բարի ու ազնիվ գործերը, որոնք Աստված պահանջում է իրենցից, և որոնք նրանք անտեսել են։ Բավական չէ ծառ լինել Աստծո պարտեզում։ Պետք է արդարացնել Նրա սպասելիքները՝ պտուղ բերելով։ Նրանք հաշիվ են տալու Աստծուն այն ողջ բարիքի համար, որ կարող էին գործել իրենց զորացնող Նրա շնորհի միջոցով, բայց թերացել են։ Երկնային գրքերում նրանք արձանագրված են որպես անպիտան ծառեր։ Սակայն այս դասակարգի դրությունն էլ դեռ ծայրաստիճան անհուսալի չէ։ Նրանց, ովքեր մերժել են Աստծո ողորմությունը և չարաշահել Նրա շնորը. երկայնամիտ սիրո [602] սիրտը դեռ շարունակում է աղերսել։ «Սրա համար էլ ասում է. Վեր կաց, ով քնած, և վեր կանգնիր մեռելներից, և Քրիստոսը կլուսավորի քեզ։ Արդ նայեցեք, թե ինչպես զգուշությամբ վարվեք ...գնեցեք ժամանակը, որովհետև օրերը չար են» (Եփեսացիս 5.14-16)։ GCA 548.1

Երբ գա փորձության ժամանակը, կհայտնվեն նրանք, ովքեր Աստծո խոսքն իրենց կյանքի կանոնն են դարձրել։ Ամռանը տարբերությունը չի նկատվում մշտադալար և սովորական ծառերի միջև, բայց երբ վրա է հասնում ձմռան սառնամանիքը, մշտադալար ծառերն այդպես էլ մնում են, մինչդեռ մյուսները զրկվում են իրենց սաղարթից։ Այդպես էլ կեղծ հավատացյալը հիմա կարող է չտարբերվել իսկական քրիստոնյայից, բայց վրա է հասնում ժամանակը, երբ տարբերությունն ակնհայտ կլինի։ Հենց որ սկսվեն հետապնդումները, երբ դարձյալ գլուխ բարձրացնեն մոլեռանդությունն ու անհանդուրժողականությունը, և բորբոքվեն հալա-ծանքները, երկմիտներն ու կեղծավորները կերերան ու կթողնեն հավատը, բայց ճշմարիտ քրիստոնյան վեմի պես հաստատ կմնա, նրա հավատն ավելի կզորանա, հույսն ավելի պայծառ կլինի, քան բարօրության ժամանակ։ GCA 548.2

Սաղմոսերգուն ասում է. «Քո վկայություններն են իմ մտածմունքը»։ «Քո պատվիրաններով ես իմաստուն եղա, դրա համար ատում եմ ստության ամեն ճանապարհը» (Սաղմոս 119. 99,104)։ GCA 548.3

«Երանի այն մարդուն, որ իմաստություն է գտել»։ «Նա կնմանվի մի ծառի, ռր անկված է ջրերի մոտ. նա իր արմատները կձգի գետի մոտով և տաքություն չի տեսնի՝ եկած ժամանակը, այլ նրա տերևները կանաչ կլինեն, և երաշտ տարին նա չի վախենա և չի դադարի պտուղ տալուց» (Առակաց 3.13, Երեմիա 17.8)։ GCA 548.4