ՄԵԾ ՊԱՅՔԱՐ

36/43

ԳԼՈՒԽ 35—ԽՂՃԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՎՏԱՆԳԻ ՏԱԿ

Բողոքականներն այսօր շատ ավելի բարեհաճ են Հռոմի եկեղեցու հանդեպ, քան տարիներ առաջ։ Այն երկրներում, որտեղ կաթոլիկությունը գերիշխող չէ, և պապականները հաշտվողական քաղաքականություն են վարում ազդեցության հասնելու համար, աճող անտարբերություն է տիրում այն ուսմունքի նկատմամբ, որը բաժանում է բարենորոգված եկեղեցիները պապական նվիրապետությունից։ Տարածվում է այն կարծիքը, թե ի վերջո մեր տարաձայնությունները գլխավոր հարցերի շուրջ այնքան էլ մեծ չեն, ինչպես ենթադրվել է, և որ մեր կողմից թեթևակի զիջումները կօգնեն վախըմբռնման հասնելու Հռոմի հետ։ Կար ժամանակ, երբ բողոքականները բարձր էին գնահատում խղճի ազատությունը՝ գնված այդքան թանկ գնով։ Նրանք իրենց երեխաներին սովորեցնում էին գարշել պապությունից՝ համոզված լինելով, որ Հռոմի հետ հաշտության ձգտումն անհավատարմություն է Աստծո հանդեպ։ Բայց որքա՜ն տարրեր կարծիքներ են արտահայտվում այսօր։ GCA 511.1

Պապության պաշտպանները հայտարարում են, թե եկեղեցին զրպարտվել է, և բողոքական աշխարհը հակված է համաձայնելու դրան։ Շատերը պնդում են, թե անարդարացի է այսօրվա եկեղեցու մասին դա-տել այն պիղծ ու անհեթեթ բարքերով, որոնցով նշանավորվել է նրա տիրապետությունը տգիտության ու խավարի դարերի ընթացքում։ Նրանք արդարացնում են եկեղեցու սոսկալի դաժանությունը՝ որպես ժամանակ-ների բարբարոսության հետևանք և հավաստիացնում, որ արդի քաղաքակրթության ազդեցությունը փոխել է նրա պատկերը։ [564] GCA 511.2

Մոռացե՞լ են արդյոք այդ մարդիկ, որ այս մեծամիտ իշխանությունն ութ դար շարունակ հավակնել է անսխալականության։ Նա ոչ միայն չի հրաժարվել այդ հավակնությունից, այլև տասնիններորդ դարում հաս-տատել է այն էլ ավելի մեծ համոզվածությամբ, քան աոաջ։ Եթե Հռոմը պնդում է, թե «եկեղեցին երբեք չի սխալվել և, ըստ Սուրբ Գրքի, երբեք էլ չի սխալվելու» (Ջոն Լ. վոն Մոշեյմ, Եկեղեցական պատմության հաս- տատաթյուններ,գիրք 3, II դար մաս 2, գլուխ 2, բաժին 9, խոսք 17), ապա ինչպե՞ս կարող է նա հրաժարվել այն սկզբունքներից, որոնցով առաջնորդվել է անցյալ դարերում։ GCA 511.3

Պապական եկեղեցին երբեք չի հրաժարվի անսխալականության իր հավակնությունից։ Այն ամենն, ինչ նա արել է՝ հալածելով նրանց, ովքեր չեն ընդունել իր դոգմաները, նա ճիշտ է համարում, և եթե հնա-րավորության ընձեռվեր, մի՞թե նա նույնը չէր կրկնի։ Թող միայն աշ-խարհիկ իշխանությունները հանեն սահմանափակումները, և Հոոմը վե-րագտնի իր նախկին հզորությունը, նորից արագորեն կվերածնվի նրա բռնատիրությունն, ու կսկսվեն հալածանքներ։ GCA 512.1

Ահա թե ինչ Է ասել մի հայտնի գրող խղճի ազատության վերաբերյալ պապական իշխանության դիրքորոշման և այն վտանգների մասին, որոնք հատկապես սպառնում են Միացյալ Նահանգներին նրա քա-ղաքականության հաջողության դեպքում. GCA 512.2

«Շատերը հակված են ՄիացյալՆահանգներում Հռոմի կաթոլիկ եկե-ղեցու նկատմամբ ցանկացած վախ վերագրել սնահավատությանը կամ մանկամտությանը։ Այդպիսիք կաթոփկության էության ու վերաբերմունքի մեջ ո՛չ թշնամություն են տեսնում ազատության մեր սկզբունքների հանդեպ, ո՛չ էլ որևէ վտանգ այդ եկեղեցու աճի մեջ ։ Նախ եկեք փորձենք համեմատել մեր պետության մի քանի հիմնարար սկզբունքներ կաթոփկ եկեղեցու սկզբունքների հետ։ GCA 512.3

ՄիացյալՆահանգների սահմանադրությունը երաշխավորում է խղճի ազատություն։ Ավելի թանկ և հիմնարար ոչինչ չկա։ Պիոս IX պապը 1854 թ. օգոստոսի 15-ի իր եկեղեցական ուղերձում ասել է. «Խղճի ազա-տությունը պաշտպանող անհեթեթ զառանցանքն ու մոլորեցուցիչ ուս-մունքը ամենաաղետալի սխալն է. դա չարիք է, որից ամենաշատը պետք է սաըսափել պետության մեջ»։ Նայն պապը 1864 թ. դեկտեմբերի 8-ի իր եկեղեցական ուղերձում նզովել է բոլորին, «ովքեր հաստատում են խղճի ու երկրպագության [565] ազատությունը», ինչպես նաև «նրանց, ովքեր կարծում են, թե եկեղեցին չի կարող ուժ գործադրել»։ GCA 512.4

Հռոմի հաշտարար տոնը Միացյալ Նահանգներում չի վկայում ներքին վերափոխման մասին։ Նա հանդուրժողական է այնտեղ, որտեղ անօգնական է։ Եպիսկոպոս 0՝Կոննորն ասում է. «Կրոնական ազատությունը հանդուրժելի է այնքան ժամանակ, քանի դեռ հակառակ սկզբունքը հնարավոր չէ իրագործել՝ առանց վտանգելու կաթոլիկ աշ-խարհը»։ Սենթ Լուիսի արքեպիսկոպոսը մի առիթով ասել է. «Հերձվա-ծողությունն ու անհավատությունը հանցանք են, և քրիստոնեական այն երկրներում, ինչպես օրինակ՝ Իտալիայում և Իսպանիայում, որտեղ ամբողջ ժողովուրդը կաթոլիկ է, և կաթոլիկ կրոնը երկրի օրենսդրության էական մասն է կազմում, դրանք մյուս հանցանքների պես պատժվում են»։ GCA 512.5

«Կաթոլիկ եկեղեցու յուրաքանչյուր կարդինալ, արքեպիսկոպոս և եպիսկոպոս հավատարմության երդում է տալիս պապին, որում ասվում են հետևյալ խոսքերը. «Ես պարտավորվում եմ իմ ողջ ուժերով հալածել և կործանել եմ հերետիկոսներին, անջատողականներին ու մեր տիրոջ՝ պապի կամ նրա հետնորդների դեմ ապստամբողներին» (Ջոսայա Սթրոնգ, Մեր երկիրը, գլ. 5, պարբ. 2-4)։ GCA 513.1

Ճիշտ է, որ Հռոմի կաթոլիկ եկեղեցում կան իսկական քրիստոնյաներ։ Հազարավոր մարդիկ այդ եկեղեցում անկեղծորեն ծառայում են Աստծուն իրենց ունեցած լույսի համաձայն։ Նրանց թույլ չի տրվում ուսումնասիրել Աստծո խոսքը, դրա համար էլ նրանք տեղյակ չեն ճշմարտությանը։ Նրանք երբեք չեն տեսել տարբերությունը կենդանի, սրտաբուխ ծառայության և սոսկ ձևերի ու ծիսակատարությունների միջև։ Աստված կարեկից գորովանքով է նայում այս հոգիներին, որոնք դաստիարակվել են խաբուսիկ և չհագեցնող հավատի մեջ։ Նա այնպես կանի, որ լույսի ճառագայթները թափանցեն նրանց պարուրող թանձր խավարի միջով։ Նա կբացահայտի նրանց ճշմարտությունը, ինչպես այն Հիսուսում է, և շատերը դեռ կմիանան Նրա ժողովրդին։ GCA 513.2

Բայց կաթոլիկությունը՝ որպես համակարգ, այսօր ավելի ներդաշնակ չէ Քրիստոսի ավետարանին, քան իր պատմական անցյալում։ Բո-ղոքական եկեղեցիները մեծ խավարի մեջ են, այլապես կնկատեին ժա-մանակի նշանները։ Հռոմի եկեղեցին հեռահար ծրագրեր և գործելաոճ ունի։ Նա դիմում է ամեն հնարքի՝ տարածելով իր ազդեցությունն ու ամ-րացնելով իր իշխանությունը, որպեսզի պատրաստվի կատաղի ու վճռա-կան [566] պայքարին՝ կրկին հասնելու համաշխարհային տիրապետու-թյան, վերսկսելու հալածանքները և խորտակելու Բողոքականության բոլոր նվաճումները։ Կաթոլիկությունն ամենուրեք ամրացնում է իր դիր-քերը։ Տեսեք նրա եկեղեցիների և տաճարների աճող թիվը բողոքական երկրներում։ Տեսեք, թե ինչ ժողովրդականություն են վայելում նրա քոլեջներն ու ճեմարանները Ամերիկայում՝ գամվելով հիմնականում բողոքականների հովանավորության ներքո։ Տեսեք, թե ինչպես է զարգանում ծիսապաշտությունն Անգլիայում, և որքան է հաճախացել անցումը կաթոլիկների շարքերը։ Այս ամենը պետք է մտահոգի բոլորին, ում համար թանկ են ավետարանի սուրբ սկզբունքները։ GCA 513.3

Բողոքականները մերձենում են պապությանը և խոնարհվում նրա առջև։ Նրանք այնպիսի զիջումների ու համաձայնության են գնում, որ պապականներն իրենք էլ զարմանում են և չեն կարողանում հասկանալ։ Մարդիկ չեն ուզում տեսնել կաթոլիկության իսկական էությունն ու այն վտանգները, որ սպասվում են նրա գերիշխանությունից։ Ժողովուրդը պետք է արթնանա՝ դիմակայելու քաղաքացիական և կրոնական ազա-տության այս ամենավտանգավոր թշնամու առաջխաղացմանը։ GCA 514.1

Շատ բողոքականներ ենթադրում են, թե կաթոլիկ կրոնն անհրապույր է, իսկ նրա պաշտամունքը՝ ձանձրալի, ծեսերի մի անիմաստ շարան։ Այստեղ նրանք սխալվում են։ Թեև կաթոլիկությունը հիմնված է խաբեության վրա, այն կոպիտ և անճոռնի չի կարելի համարել։ Հռոմի եկեղեցու ծառայությունը չափազանց տպավորիչ արարողություն է։ Նրա շքեղ ու ցուցադրական արարողությունները գերում են մարդկանց զգացմունքները և լռեցնում բանականության ու խղճի ձայնը։ Աչքը հմայ-վում է։ Վեհաշուք եկեղեցիները, հանդիսավոր թափորները, ոսկե զոհա-սեղանները, մարգարտապատ դամբարանները, ընտիր նկարներն ու մարմարե քանդակները արթնացնում են սերը դեպի գեղեցիկը։ Ականջը նույնպես շոյվում է։ Երաժշտությունն անգերազանցելի է։ Երգեհոնի հո-գեպարար, հարուստ հնչյունները, միախառնվելով երգողների ձայներին ու տարածվելով տաճարների վսեմ կամարների և սյուների տակ, չեն կարող երկյուղ ու ակնածանք չներշնչել ներկաներին։ GCA 514.2

Այս արտաքին փայլը, շքեղությունն ու ծեսերը, որ լոկ ծաղր են մեղքով հիվանդ հոգու տենչանքին, վկայում են ներքին քայքայվածության մասին։ Քրիստոսի կրոնը կարիք չունի նման հրապուրանքի՝ ուշադրություն գրավելու համար։ Խաչից շողացող լույսի ներքո ճշմարիտ քրիս-տոնեությունն այնքան մաքուր և սքանչելի է թվում, որ [567] արտաքին ոչ մի զարդարանք չի կարող մեծացնել նրա իսկական արժեքը։ Սրբության գեղեցկությունը, հեզ և հանդարտ հոգին է, որ արժեքավոր են Աստծո հա-մար։ GCA 514.3

Փայլուն ոճը միշտ չէ, որ վկայում է սուրբ ու վեհ մտքի մասին։ Երկ-րային ու զգացմունքային մարդիկ հաճախ ունենում են արվեստի վեհ րնկալումներ, նուրբ ու հղկված ճաշակ։ Եվ դրանք սատանան հաճախ օգտագործում է՝ մարդկանց դրդելու մոռանալ հոգու կարիքները, անտե-սել ապագա անմահ կյանքը, երես թեքել իրենց անսահման Օգնականից և ապրել միայն այս աշխարհի համար։ GCA 514.4

Արտաքին կրոնը գրավիչ է միայն չնորոգված սրտի համար։ Կաթոլիկների շքեղ ու ձևական պաշտամունքը խաբուսիկ, կախարդիչ ուժ ունի, որից շատերը մոլորվում են՝ Հռոմի եկեղեցին դիտելով որպես երկնքի դուռ։ Բացի նրանցից, ովքեր հաստատապես կանգնած են ճշմարտության հիմքի վրա, և ում սրտերը նորոգված են Աստծո Հոգով, ոչ ոք չի կարող դիմակայել այդ ազդեցությանը Հազարավոր մարդիկ, ովքեր վարձով չեն ճանաչում Քրիստոսին, կդրդվեն ընդունելու աստվածապաշտության ձևերը՝ աոանց դրա զորության։ Այդպիսի կրոնը հենց այն է, ինչ փափա-գում են բազմությունները: GCA 514.5

Մեղքեր թողնելու իրավունքի՝ կաթոլիկ եկեղեցու հավակնությունը նրանց դրդում է ազատորեն մեղք գործելու, և խոստովանության ծեսը, առանց որի ներում չի շնորհվում, նույնպես խրախուսում է մեղքը: Նա, ով ծնկի է իջնում ընկած մարդու առջև՝ խոստովանելով նրան իր գաղտնի մտքերն ու սրտի խորհուրդները, ստորացնում է իրեն որպես մարդ՝ քայքայելով իր հոգու վեհ ուժերը։ Հայտնելով իր մեղքերր քահանային՝ սխալական, մեղավոր մահկանացուին, ով շատ հաճախ ապականված է գինով ու անառակությամբ, բնավորության նրա չափանիշը ցածրանում է, և արդյունքում նա պղծվում է։ Աստված նրա աչքին նսեմանում է ընկած մարդու աստիճանի, քանզի քահանան հանդես է գալիս որպես Աստծո ներկայացուցիչ։ Մեկ մարդու նման ստորացուցիչ խոստովանությունը մյուսի առջև այն գաղտնի աղբյուրն է, որից բխել է աշխարհն ապականող չարիքի զգալի մասր՝ մղելով նրան իր վերջնական կործանմանը։ Սակայն նրա համար, ով սիրում է հագուրդ տալ իր ցանկություններին, [568] ավելի հաճելի է խոստովանել իր նման մահկանացուին, քան սիրտը բացել Աստծո առջև։ Մարդկային բնությանն ավելի ցանկափ է ինքնաճնշումը, քան հրաժարումը մեղքից, ավելի հեշտ է մեռցնել մարմինը քուրձով, փշերով ու մաշկը հարող շղթաներով, քան խաչել մարմնավոր կրքերը։ Ծանր է այն լուծդ որ մարմնավոր մարդը ավելի շուտ պատրաստ է կրել, քան խոնարհվել Քրիստոսի լծի տակ։ GCA 515.1

Ապշեցուցիչ նմանություն կա Հռոմի եկեղեցու և Քրիստոսի առաջին գալստյան ժամանակվա հրեական եկեղեցու միջև։ Մինչ հրեաները գաղտնի ոտնահարում էին Աստծո օրենքի յուրաքանչյուր սկզբունք, ար-տաքուստ նրանք խստորեն պահում էին դրա պատվիրանները՝ ծանրա-բեռնելով այն խիստ սահմանափակումներով ու ավանդույթներով, որոնք հնազանդությունը դարձրել էին տանջալից ու ծանր։ Ինչպես հրեաներն էին ասում, թե հարգում են օրենքը, այնպես էլ կաթոլիկներն են պնդում, թե պաշտում են խաչը։ Նրանք մեծարում են Քրիստոսի չարչարանքների խորհրդանիշը, մինչդեռ իրենց կյանքում ուրանում են Նրան, ում այդ խորհրդանիշը ներկայացնում է։ GCA 515.2

Պապականները խաչեր են դնում իրենց եկեղեցիների, զոհասեղան-ների և հանդերձների փւա։ Ամենուրեք կարելի է տեսնել խաչի նշանը։ Ամենուրեք այն առերևույթ բարձրացվում ու մեծարվում է։ Բայց Քրիս-տոսի ուսմունքը թաղված է մնում անիմաստ ավանդույթների, կեղծ մեկնաբանությունների և խիստ սահմանափակումների կույտի տակ։ Մոլեռանդ հրեաներին ասված Քրիստոսի խոսքերն էլ ավելի շատ վերաբերում են Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդներին. «Նրանք ծանր ու դժվարակիր բեռներ են կապում և դնում մարդկանց ուսերին, բայց իրենց մատով անգամ չեն կամենում շարժել դրանք» (Մատթեոս 23.4)։ Անկեղծ հոգիները մշտական սարսափի մեջ են՝ երկյուղելով վիրավորված Աստծո բարկությունից, մինչդեռ եկեղեցու պաշտոնյաներից շատերն ապրում են ճոխության ու զգայական հաճույքների մեջ։ GCA 516.1

Երկրպագությունը պատկերներին ու մասունքներին, սուրբերին ուղղված աղոթքներն ու պապի մեծարումը սատանայի հնարքներն են՝ շեղելու ժողովրդի միտքն Աստծուց և Նրա Որդուց։ Նրանց ուշադրությունը շեղելով Նրանից, ում միջոցով միայն նրանք կարող են փրկություն գտնել, նա տանում է նրանց կորստյան։ Նա կուղղի նրանց ուշադրությունը ցանկացած առարկայի, որը կարող է վտխարինել Նրան, ով ասել է. «Ինձ մոտ եկեք, ամեն վաստակածներ և [569] բեոնավորվածներ, և ես հանգիստ կտամ ձեզ» (Մատթեոս 11.28)։ GCA 516.2

Սատանան մշտապես ջանում է կեղծել Աստծո բնավորությանը, մեղքի էությունը և մեծ պայքարի իրական պատճառները։ Նրա ստա-բանությանը մեղմացնում է աստվածային օրենքի պահանջները և մարդկանց իրավունք տալիս մեղանչելու։ Միևնույն ժամանակ նա դրղում է սխալ պատկերացումներ փայփայել Աստծո մասին, այնպես որ Նրան ավելի շուտ նայում են վախով ու ատելությամբ, քան սիրով։ Իր բնավորությանը բնորոշ դաժանությունը վերագրվում է Արարչին, այն մարմնավորվում է կրոնական համակարգերում և արտահայտվում երկրպագության ձևերում։ Այսպես մարդկանց միտքը կուրանում է, և սա-տանան նրանց իր գործակալներն է դարձնում՝ Աստծո դեմպատերազմելու համար։ Աստվածային բնավորության մասին աղավաղված պատկերացումները հեթանոս ազգերին դրդեցին հավատալ, որ Աստծո բարեհաճությունը շահելու համար անհրաժեշտ են մարդկային զոհաբերություններ, և կռապաշտության տարատեսակ ձևերի միջոցով զարհուրեփ ւլաժանությա ններ էին արվում։ GCA 516.3

Հռոմի կաթոփկ եկեղեցին, միավորելով հեթանոսությանն ու քրիստոնեությունը, և հեթանոսության նման խեղաթյուրելով Աստծո բնա- վորությունը՝ դիմել է ոչ պակաս դաժան ու գարշելի արարքների։ Հռոմի գերիշխանության օրոք իրենց ուսմունքը պարտագրելու համար օգտագործում էին տանջանքի գործիքներ։ Խարույկ Էր սպասվում բոլո-րին, ովքեր չէին հնազանդվի նրա պահանջներին։ Միայն դատաստանի օրը հայտնի կդառնա, թե ինչ կոտորածներ է նա արել։ Եկեղեցու պաշ-տոնյաներն իրենց տիրոջ՝ սատանայի թելադրանքով այնպիսի միջոցներ էին հնարում, որպեսզի հնարավոր ամենադաժան տանջանքների են-թարկեն իրենց զոհին, բայց նրան կյանքից չզրկեն։ Շատ դեպքերում դժո-խային տանջանքները կրկնվում էին այնքան, մինչև որ մարդն այլևս ան-կարող էր լինում դիմանալ, նրա բնությունը հրաժարվում էր պայքարից, և տառապյալը ողջունում էր մահը՝ որպես քաղցր ազատություն։ GCA 516.4

Այսպիսին էր Հռոմի հակառակորդների ճակատագիրը։ Իսկ իր համախոհներին նա կարգի էր հրավիրում խարազանով, սովի մատնելով կամ մարմնի ամեն տեսակ սրտաճմլիկ խոշտանգումներով։ Երկնքի բարեհաճությունը շահելու համար ապաշխարող մեղավորները, ոտնահարելով բնության օրենքները, խախտում էին Աստծո օրենքը։ Նրանց սովորեցնում էին խզել այն բոլոր կապերը, որ Նա ստեղծել է մարդու երկրային պանդխտությունն օրհնելու և ուրախ դարձնելու համար։ Եկեղեցական բակերում թաղված են միլիոնավոր [570] զոհեր, ովքեր իրենց ողջ կյանքն անց են կացրել զուր ջանքերի մեջ, որպեսզի ճնշեն իրենց բնական զգացմունքները, խեղդեն մերձավորների հանդեպ համակրանքի յուրաքանչյուր միտք և զգացում, միայն թե չհարուցեն Աստծո բարկությունը։ GCA 517.1

Հասկանալու համար սատանայի անողորմ դաժանությունը, որ հարյուրամյակներ շարունակ դրսևորվել է ոչ թե նրանց հանդեպ, ովքեր երբեք չեն լսել Աստծո մասին, այլ քրիստոնեական աշխարհի հենց սրտում և նրա ամբողջ տարածքով մեկ, բավական է միայն մի հայացք գցել կաթոլիկության պատմության վրա։ Մոլորեցուցիչ այս ահռելի համակարգի միջոցով չարի իշխանը հասնում է իր նպատակին՝ անպատվելով Աստծուն և դժբախտացնելով մարդկանց։ Ու տեսնելով, թե նրան ինչպես է հաջողվում ծպտվել և իր գործը կատարել եկեղեցու առաջնորդների միջոցով, ավելի լավ կհասկանանք, թե ինչու է նա այդքան ատում Աստվածաշունչը։ Եթե այդ Գիրքը կարդացվի, կբացահայտվի Աստծո տրտմությունն ու սերը, պարզ կդառնա, որ Նա այդ ծանր բեռներից և ոչ մեկը չի դնում մարդկանց վրա։ Նրա ամբողջ ուզածը կոտրված ու փշրված սիրտն է, խոնարհ ու հնազանդ հոգին։ GCA 517.2

Քրիստոսն Իր կյանքով ոչ մի օրինակ չի թողել, որ երկնքին հաճո լինելու համար տղամարդիկ ու կանայք փակվեն վանքերում։ Նա երբեք չի սովորեցրել, որ սերն ու կարեկցանքը պետք է ճնշվեն։ Փրկչի սիրտը միշտ փ էր սիրով։ Որքան մարդը ավելի է մոտենում բարոյական կատարելությանը, այնքան ավելի նրբազգաց է դառնում, մեղքի ընկալումն ավելի է սրվում, և ավելի խորանում նրա կարեկցանքը տառապյալների հանդեպ։ Պապը պնդում է, թե ինքը Քրիստոսի փոխանորդն է, բայց կարո՞ղ է արդյոք նրա բնավորությունը համեմատվել մեր Փրկչի բնավորության հետ։ Երբևէ պատահե՞լ է, որ Քրիստոսը մարդկանց բանտ նետեր կամ տանջանքի ենթարկեր նրա համար, որ Իրեն չեն պաշաել որպես . երկնքի Թագավորի։ Ո՞վ է լսել Նրա ձայնը, որ մահվան դատապարտեր նրանց, ովքեր չէին ընդունում Իրեն։ Երբ Նա արհամարհվեց Սամարիայի գյուղերից մեկի բնակիչների կողմից, Հովհաննես առաքյալը զայրացած հարցրեց. «Տեր, կամենո՞ւմ ես ասենք՝ կրակ իջնի երկնքից և նրանց սատկեցնի, ինչպես Եղիան էլ արեց»։ Հիսուսը խղճահարությամբ նայեց Իր աշակերտին և հանդիմանեց նրա կոպտությունն՝ ասելով. «Մարդու Որդին չեկավ մարդկանց հոգիները կորցնելու, այլ ապրեցնելու» (Ղուկաս 9.54-56)։ Որքա՜ն է տարբերվում [571] Քրիստոսն Իր՝ այսպես կոչված «փոխանորդից »: GCA 517.3

Ներկայումս Հռոմի եկեղեցին ազնիվ է ձևանում աշխարհի առաջ՝ փորձելով ներողություններով ծածկել անցյափ իր դաժան ու զարհուրե— փ պատմտթյունր։ Թեև նա քրիստոնեական հանդերձ է հագել, իրականում նրա էությունը չի փոխվել։ Պապության յուրաքանչյուր սկզբունք, որ գոյություն է ունեցելանցյալդարերում, գոյություն անի նաև այսօր։ Այսօր էլ դավանում են նույն ուսմունքը, որ հորինվել է ամենամութ դարերում։ Թող ոչ ոք չխաբվի։ Պապությունը, որին բողոքականներն այժմ այդքան պատրաստ են պատիվ տալ, նույնն է, որն իշխում էր աշխարհին Բա-րենորոգման օրերում, երբ Աստծո մարդիկ, վտանգի ենթարկելով իրենց կյանքը, կանգնեցին՝ մերկացնելու նրա ամբարշտությունը։ Նա պահ-պանել է նույն հպարտաւթյունն ու ամբարտավան հավակնությունը, որով ենթարկեցնում էին թագավորներին ու իշխաններին և իրենց վերագրում Աստծո իրավունքները։ Նրա ոգին հիմա պակաս դաժան ու բոնի չէ, քան այն ժամանակ, երբ նա ոտնահարում էր մարդկային ազատությունն ու սպանում Բարձրյալի սուրբերին։ GCA 518.1

Պապությունը հենց այն է, ինչ մարգարետթյունն անվանում է վերջին օրերի ապստամբություն (Բ Թեսաղոնիկեցիս 2.3,4)։ Նրա քաղաքականությունն է՝ այնպիսի տեսք ընդունել, որը լավագույնս կնպաստի իր նպատակների իրականացմանը, բայց քամելեոնի փոփոխվող արտաքի- նի տակ նա թաքցնում է օձի անփոփոխ թույնը։ Նա հայտարարում է. «Հերետիկոսներին կամ հերձվածողության մեջ կասկածվողներին տրված խոստումը չպետք է պահվի» (Լենֆանտ, հատոր 1, էջ 516)։ Մի՞թե այս իշխանությունը, որի պատմությունը մի ամբողջ հազարամյակ գրվել է սուրբերի արյունով, պետք է այսօր ճանաչվի որպես Քրիստոսի եկեղեցու մի մասը։ GCA 518.2

Բողոքական երկրներում տարածված այն պնդումը, թե կաթոլի-կությունն այժմ ավելի քիչ է տարբերվում բողոքականությունից, քան անցյալում, անհիմն չէ։ Փոփոխություն իրոք կատարվել է, բայց ոչ պապության մեջ։ Կաթոլիկությունն իրոք շատ բաներով նման է ժա-մանակակից բողոքականությանը, քանի որ բողոքականությունը մեծ անկում է ապրել Բարենորոգման ժամանակից ի վեր։ GCA 519.1

Երբ բողոքական եկեղեցիները ձգտում էին արժանանալ աշխարհի բարեհաճությանը, կեղծ սերը կուրացրեց նրանց աչքերը։ Նրանք ուրիշ ոչինչ չեն տեսնում, բացի նրանից, որ ճիշտ է տեսնել բարին ամեն չարի մեջ, և որպես անխուսափելի արդյունք՝ նրանք, ի վերջո, ամեն բալոս մեջ կտեսնեն չարը։ [572] Այն հավատը պաշտպանելու փոխարեն, որ մեկ անգամ ավանդվել է սուրբերին, նրանք այսօր թողություն են աղերսում Հռոմից՝ նրա մասին ունեցած իրենց անգութ կարծիքի և իրենց մո-լեռանդության համար։ GCA 519.2

Շատերն էլ, նույնիսկ նրանք, ովքեր բարեհաճ չեն կաթոլիկության հանդեպ, գրեթե վտանգ չեն սպասում նրա իշխանությունից ու ազդեցությունից։ Նրանք պնդում են, թե Միջնադարում տիրող մտավոր ու բ արոյ ականխավարը նպաստելէ նրադոգմա ներիու նախապաշարում ների տարածմանը և հալածանքներին, իսկ ներկայիս ավելի վեհ միտքը, գիտության վերելքն ու աճող ազատամտությունը կրոնական հարցերում թույլ չեն տա, որ վերածնվեն անհանդուրժողականությունն ու բռնությունը: Միտքն անգամ, թե այս լուսավորված դարում կարող է նման իրավիճակ ստեղծվել, ծիծաղելի է թվում։ Ճիշտ է, որ մեր սերնդի վրա մտավոր, բարոյական և կրոնական մեծ լույս է շողում։ Աստծո սուրբ խոսքի բաց էջերից երկնային լույս է ընկնում աշխարհի վրա։ Պետք է հիշել, սակայն, որ որքան ավելի պայծառ է շնորհված լույսը, այնքան ավելի թանձր է նրանց խավարը, ովքեր աղավաղում ու մերժում են լույսը։ GCA 519.3

Աստվածաշնչի աղոթքային ուսումնասիրությունը բողոքականներին ցույց կտար պապության իսկական էությունը և կդրդեր նրանց գարշելու հեռու մնալ նրանից։ Բայց շատերն այնքան իմաստուն են իրենց աչքե-րում, որ կարիք չեն զգում խոնարհությամբ Աստծուն որոնելու՝ տեսնելու ճշմարտությունը։ Իրենց լուսավորվածությամբ հպարտ՝ նրանք ոչ Գրքերը գիտեն, ոչ էլ Աստծո զորությունը։ Նրանք պետք Է ինչ-որ ձեով հանգստացնեն իրենց խիղճը, ուստի որոնում են այն, ինչն ամենաքիչ հո-գևորություն ու խոնարհություն Է պահանջում։ Ձևացնելով, թե հիշում են Աստծուն, նրանք իրականում մոռացել են Նրան։ Պապությունը հենց նա-խատեսված Է լրացնելու այդ ամենի պակասը։ Այն բավարարում Է գրեթե ողջ մարդկությունը ներառող երկու խմբերի պահանջները, նրանք, ովքեր կամենում են փրկվել իրենց արժանիքներով, և նրանք, ովքեր կուզենային փրկվել իրենԱց մեղքերի մեջ։ Այստեղ Է պապության զորության գաղտնիքը։ GCA 519.4

Ինչպես ցույց տրվեց, մտավոր մեծ խավարի դարաշրջանը բարե-նպաստ Էր պապության զարգացման համար։ Բայց մենք դեռ կտեսնենք, [573] որ մեծ լուսավորության դարաշրջանը նմանապես բարենպաստ Է նրա հաջողության համար։ Անցյալ դարերում, երբ մարդիկ չունեին Աստծո խոսքը և չգիտեին ճշմարտությունը, նրանց աչքերն ասես կապված էին, և հազարավորները ծուղակն Էին ընկնում՝ չտեսնելով իրենց համար գցած ցանցը։ Իսկ մեր օրերում շատերին շլացնում Է մարդկային ուսմունքների, այսպես կոչված «սուտանուն գիտության» փայլը, նրանք չեն տեսնում որոգայթը և կույրերի պես ընկնում են նրա մեջ։ Աստված նախատեսել Է, որ մարդու մտավոր ուժերը դիտվեն որպես պարգև Արարչից և ծառայեն ճշմարտությանն ու արդարությանը, բայց երբ մարդիկ, փայփայելով հպարտությունն ու սնափառությունը, իրենց տեսությունները վեր են դասում Աստծո խոսքից, այդ ժամանակ կրթությունը կարող Է ավելի մեծ վնաս հասցնել, քան տգիտությունը։ Այսպիսով՝ ինչպես մարդկանց տգիտության մեջ պահելը Խավար Միջնադարում նպաստեց պապության վերելքին, այնպես Էլ արդի կեղծ գիտությունը, որ խորտակում Է հավատն Աստվածաշնչի հանդեպ, նայն հաջողությամբ ճամփա կհարթի ընդունելու այն՝ իր բոլոր մարդահաճո ծեսերով։ GCA 520.1

Միացյալ Նահանգներում այսօր զարգացող բողոքական շարժում-ները, որոնք իրենց եկեղեցական հաստատությունների և կառույցների համար պահանջում են պետության աջակցություն, ընդամենը հետևում են պապության օրինակին։ Դեռ ավելին՝ նրանք դուռ են բացում պապու-թյան համար բողոքական Ամերիկայում վերագտնելու այն գերիշխա-նությունը, որ կորցրել Էր Հին Աշխարհում։ Եվ այս շարժմանն Էլ ավելի մեծ նշանակություն Է հաղորդում այն փաստը, որ նրա սկզբունքային նպատակը կիրակին պահելու պարտադրանքն Է, մի սովորություն, որը ծնունդ է առել Հռոմում, և որը վերջինս իր հեղինակության նշանն Է համարտմ։ Աշխարհիկ սովորություններին հարմարվելու, մարդկային ա- վանդույթներն Աստծո պատվիրաններից վեր դասելու պապական ոգին է հենց, որ թափանցում է բողոքական եկեղեցիները՝ դրդելով նրանց մե-ծարել Կիրակին, ինչպես պապությունն է արել իրենցից առաջ։ GCA 520.2

Եթե ընթերցողն ոպում է իմանալ, թե ինչ ուժեր են ներքաշվելու վերահաս պայքարի մեջ, թող միայն թերթի պատմության այն էջերը, որոնք ցույց են տալիս, թե ինչ միջոցներով է Հռոմն անցյալ դարերում [574] հասել նույն նպատակին։ Եթե ուզում եք հասկանալ, թե ինչպես են պապական ու բողոքական միացյալ ուժերը վարվելու նրանց հետ, ովքեր կմերժեն իրենց դոգմաները, տեսեք, թե ինչ ոգի է Հռոմը դրսևորել շաբաթի և նրա ջատագովների հանդեպ։ GCA 521.1

Արքայական հրովարտակները, տիեզերական ժոդովներն ու աշ-խարհիկ իշխանության կողմից աջակցվող եկեղեցական կանոններն էին այն քայլերը, որոնցով հեթանոսական տոնն իր պատվավոր տեղը գտավ քրիստոնեական աշխարհում։ Հանրային առաջին միջոցը, որով պար-տադրվեց պահել կիրակին, Կոնստանտին կայսեր օրենքն էր՝ հռչակված Ք.հ. 321 թ.։ Այն պահանջում էր, որ քաղաքի բնակիչները հանգստանային «արեգակի մեծապատիվ օրը», բայց գեղջուկներին թույլ էր տրվում շարունակել իրենց գյուղատնտեսական աշխատանքները։ Ծագումով հեթանոսական այդ տոնը պարտադրվեց կայսեր կողմից, երբ նա ձևականորեն ընդունեց քրիստոնեությունը։ GCA 521.2

Բայց քանի որ արքայական հրովարտակը չէր կարող փոխարինել աստվածային հեղինակությանը, Եվսեբիոս եպիսկոպոսը՝ Կոնստանտինի մտերիմ ընկերն ու շողոքորթողը, ձգտելով շահել իշխանների բարեհաճությանը, առաջ քաշեց այն պնդումը, թե Քրիստոսն է շաբաթ օրը փոխարինել կիրակիով։ Բայց նոր ուսմունքի հիմնավորման համար չկար սուրբգրային գոնե մեկ վկայություն։ Եվսեբիոսն ինքը ակամայից խոստովանում է դրա կեղծությունը՝ մատնանշելով այդ փոփոխության իսկական հեղինակներին։ «Այն ամենն,— ասում է նա,— ինչ պահանջվում է անել շաբաթ օրը, մենք տեղափոխել ենք Տիրոջ օրը» (Ռոբերտ Քոկս, Շաբաթի օրենքներն ու պարտականությունները, էջ 538)։ Բայց կիրակին պահելու գաղափարը, որքան էլ որ անհիմն էր, հանդուգն դարձրեց մարդկանց՝ ոտնահարելու Տիրոջ շաբաթը։ Եվ բոլոր նրանք, ովքեր որոնում էին աշխարհի փաոքը, ընդունեցին հանրաճանաչ այդ տոնը։ GCA 521.3

Երբ պապությունն ամուր հաստատվեց, շարունակվեց կիրակի օրվա մեծարման գործը։ Որոշ ժամանակ, երբ ժողովուրդը եկեղեցի չէր հաճախում և զբաղվում էր գյուղատնտեսական աշխատանքով, յոթերորդ օրը դեռ շաբաթն էր համարվում։ Բայց աստիճանաբար փո փոխություն տեղի ունեցավ: Հոգևորականներին արգելված էր որևէ քաղաքացիական հարցով կիրակի օրը դատավճիռ կայացնել։ Բայց շուտով բոլորին, անկախ դիրքից, հրամայվեց զերծ մնալ առօրյա աշխա-տանքից։ Չհնազանդվելու դեպքում ազատ քաղաքացիներին տուգանք էր սպասվում, իսկ [575] ստրուկներին՝ խարազան։ Ավելի ուշ հրաման արձակվեց, որ հարուստները պիտի պատժվեին՝ զրկվելով իրենց ունեց-վածքի կեսից, իսկ եթե շարունակեին համառել, պետք է ստրուկներ դառ-նային։ Ցածր խավերին ցմահ աքսոր էր սպասվում։ GCA 521.4

Դիմեցին նաև հրաշքների օգնությանը։ Այլ հրաշքների հետ միասին՝ պատմում էին, թե մի հողագործ կիրակի օրն իր դաշտը հերկելու համար երկաթի կտորով գութանը մաքրելիս երկաթը խրվել է նրա ձեռքի մեջ, և նա երկու տարի այդ երկաթի կտորն իր ձեռքի մեջ խրված՝ «մեծ ցավ ու խայտառակություն է կրել» (Ֆրենսիս Ուեսթ, Պատմական ու գործնական զրույց Տիրոջ օրվա վերաբերյալ, էջ 174)։ GCA 522.1

Ավելի ուշ պապը կարգադրեց, որ ծխական քահանաները կիրակի օրը խախտողներին հորդորեն եկեղեցի գնալ և աղոթք անել, որպեսգի որևէ մեծ աղետ չբերեն իրենց և իրենց մերձավորների վրա։ Եկեղեցական մի ժողով առաջ քաշեց այն փաստարկը, որն առայսօր լայնորեն պիտի օգտագործվեր նույնիսկ բողոքականների կողմից, թե հանգստի օրը կիրակին է, քանի որ այդ օրն աշխաաեփս մարդիկ կայծակնահար են եղել։ «Ակնհայտ է,— ասացին պրելատները,— թե որքան մեծ է Աստծո դժգոհաթյունն այս օրր մերժողների հանդեպ»։ Հետո կոչ արվեց, որ քա-հանաներն ու ծառայողները, թագավորներն ու իշխանները և ողջ հա-վատացյալ ժողովուրդը «ամեն ճիգ ու ջանք թափեն, որպեսզի կիրակի օրվա պատիվը վերականգնվի և, հանուն քրիստոնեության, հետագայում էլ ավելի ակնածանքով պահվի» (Թոմաս Մորիե, վեց երկխոսություն Տիրոջ Օրվա անվան, իմաստի և պահման վերաբերյալ, էջ 271)։ GCA 522.2

Եկեղեցական հրամանագրերն անբավարար գտնվեցին, ուստի հոգևորականությունն աշխարհիկ իշխանություններին խնդրեց մի հրովարտակ արձակել, որը կսարսափեցներ ժողովրդին և կստիպեր զերծ մնալ կիրակի օրը աշխատելուց։ Հռոմում գումարված եկեղեցական ժողովում նախկին բոլոր որոշումները վերահաստատվեցին ավելի մեծ ուժով ու հանդիսավորությամբ։ Դրանք նաև ներմուծվեցին եկեղեցական օրենքի մեջ և քաղաքացիական իշխանությունների կողմից պարտադրվեցին գրեթե ողջ քրիստոնեական աշխարհում (Տես՝ Հեյլին, Շաբաթի պատմությանը, մաս 2, գլ. 5, կետ 7)։ [576] GCA 522.3

Բայցևայնպես, կիրակին պահելու աստվածաշնչյան հեղինակու- թյան բացակայությունը քիչ անախորժություններ չառաջացրեց։ ժողովուրդը հարցնում էր, թե ի՞նչ իրավունքով են իրենց ուսուցիչներն անտեսում Եհովայի հստակ հայտարարությունը՝ «Յոթերորդ օրը քո Եհովա Աստծո հանգստության օրն է», և պահանջում մեծարել արեգակի օրը։ Աստվածաշնչի վկայության բացակայությունը լրացնելու համար այլ մի-ջոցներ էին անհրաժեշտ։ Կիրակի օրվա մի մոլի պաշտպան, տասներ-կուերորդ դարի վերջում այցելելով Անգլիայի եկեղեցիները, հանդիպեց ճշմարտության հավատարիմ վկաների դիմադրությանը։ Նրա ջանքերն այնքան ապարդյուն էին, որ նա որոշ ժամանակով հեռացավ այդ երկրից ու սկսեց մտածել, թե ինչ միջոցներով պարտադրի իր ուսմունքը։ Երբ նա վերադարձավ, խնդիրը լուծված էր, և նրա հետագա աշխատանքն ավելի մեծ հաջողություն ունեցավ։ Նա իր հետ բերել էր մի մագաղաթ՝ իբր թե ուղարկված անձամբ Աստծո կողմից, որում գրված էր կիրակին պահելու անհրաժեշտ հրամանը՝ անհնազանդներին ահաբեկելու սոսկալի սպառնալիքներով։ Ասում էին, թե այդ «թանկարժեք» փաստաթուղթը, որը նույնքան ստոր կեղծիք էր, որքան հաստատությունը, որին այն աջակցում էր, ընկել էր երկնքից և այն գտել էին Երոաաղեմում՝ սուրբ Սիմեոնի զո-հասեղանի վրա՝ Գողգոթայում։ Բայց դա փաստորեն ծնվել էր Հռոմի պապական պալատում։ Պապական հիերարխիան բոլոր դարերում օրի-նական է համարել եկեղեցու իշխանությանն ու բարգավաճմանը նպաս-տող ամեն մի կեղծիք ու խարդախություն։ GCA 522.4

Մագաղաթը պահանջում էր դադարեցնել աշխատանքը իններորդ ժամից, այսինքն՝ շաբաթ օրը ժամը երեքից մինչև երկուշաբթի օրվա արևածագը։ Եվ հռչակվեց, թե դրա հեղինակությունը հաստատվել է բազմաթիվ հրաշքներով։ Ասում էին, թե նշված ժամերին աշխատող անձինք կաթվածահար են եղել։ Մի ջրաղացպան, ով փորձել էր աղալ իր ցորենը, իբր տեսել է, թե ալրի փոխարեն արյուն է հայտնվել, իսկ ջրաղացի անիվները կանգ են առել՝ չնայած ջրի մեծ ճնշմանը։ Մի կին հացը վառա-րանից հում վիճակում է հանել, թեև վառարանը շատ տաք է եղել։ Մի ու-րիշը, ով խմոր է պատրաստել մինչև իններորդ ժամը, բայց հետո որոշել է այն մի կողմ դնել մինչև երկուշաբթի, հաջորդ օրը տեսել է, որ հացը թխվել է աստվածային ուժով։ Մի մարդ, ով շաբաթ օրը ժամը իննից հետո [577] հաց է թխել, մյուս օրն առավոտյան այն կտրեփս տեսել է, որ նրանից արյուն է հոսում։ Ահա թե ինչպիսի անհեթեթ ու սնահավատ կեղծիքներով են կիրակի օրվա պաշտպանները ձգտել հաստատել նրա սրբությունը (Տես Ռոջեր դե Հովեդեն, Տարեգրություններ, հ. 2, Էջ 528-530)։ GCA 523.1

Շոտլանդիայում, ինչպես և Անգլիայում, կիրակին էլ ավելի մեծ հար- գանքի արժանացավ, երբ դրա հետ միավորեցին հին շաբաթի մի մասը։ Բայց ժամանակը, որը պետք էր սուրբ պահել, փոփոխական էր։ Շոտլանդիայի թագավորը հրաման արձակեց, որ «շաբաթ օրը կեսօրվա տասներկուսից հետո պետք է սուրբ համարվի», և որ այդ պահից մինչև երկուշաբթի առավոտ ոչ ոք չպետք է զբաղվի աշխարհային գործերով (Մորիե, էջ 290, 291)։ GCA 523.2

Չնայած կիրակի օրվա սրբությունը հաստատելու բոլոր ջանքերին՝ պապականներն իրենք էլ հրապարակավ խոստովանեցին շաբաթի աստվածային հեղինակությանը և դրան փոխարինած օրենքի մարդկային ծագումը։ Տասնվեցերորդ դարում պապական մի ժողով պարզորոշ հայտարարել է. «Թող բոլոր քրիստոնյաները հիշեն, որ յոթերորդ օրը սրբվել է Աստծո կողմից և ընդունվել ու պահվել է ոչ միայն հրեաների, այլև բոլոր նրանց կողմից, ովքեր երկրպագել են Աստծուն, բայց մենք՝ քրիս-տոնյաներս, շաբաթը փոխարինել ենք Տիրոջ օրով» (Նույն տեղում, էջ 281,282)։ Նրանք, ովքեր աղավաղում էին աստվածային օրենքը, անտե-ղյակ չէին իրենց գործի բնույթին։ Նրանք դիտավորյալ էին իրենց Աստծուց վեր դասում։ GCA 524.1

Այլախոհների հանդեպ Հռոմի քաղաքականության ցայտուն օրինակ է վալդենսների երկարատև ու արյունալի հալածանքը, որոնցից շատերը շաբաթապահ էին։ Ուրիշներն է են նույն կերպ չարչարվել չորրորդ պատվիրանին հավատարիմ մնալու համար։ Այդ առումով հատկանշա-կան է Եթովպիայի և Աբիսինիայի եկեղեցիների պատմությունը։ Միջնա-դարյան խավարում Կենտրոնական Աֆրիկայի քրիստոնյաները տեսա-դաշտից դուրս էին թողնվել ու մոռացվել աշխարհի կողմից, և երկար դարեր նրանք ազատորեն պահում էին իրենց հավատը։ Բայց ի վերջո Հռոմն իմացավ նրանց գոյության մասին, և շուտով Աբիսինիայի կայսրը, ասես կախարդված, ճանաչեց պապին՝ որպես Քրիստոսի փոխանորդի։ Նրան հետևեցին նաև ուրիշները։ [578] Հրաման արձակվեց, որն արգելում էր շաբաթապահաթյունը խստտգույն պատիժների սպառնալի-քով (Տե՛ս Մայքլ Գեդդես, Եթովպիայի եկեղեցու պատմությունը, էջ 311, 312)։ Բայց պապական բռնատիրությունը շուտով մի այնպիսի անտանելի լուծ դարձավ, որ աբիսինիացիները վճռեցին թոթափել այն իրենցից։ Սարսափելի պայքարից հետո նրանք կաթոլիկներին վտարեցին իրենց տիրույթներից, և հին հավատը վերականգնվեց։ Ցնծալով իրենց ազատության մեջ՝ եկեղեցիները երբեք չմոռացան իրենց սովորած դասը Հռոմի խաբեության, մոլեռանդության ու բռնի իշխանության վերաբերյալ։ Նրանք համաձայն էին մնալ իրենց մեկուսի արքայության մեջ՝ անհայտ և հեռու լինելով մնացած քրիստոնեական աշխարհից։ GCA 524.2

Աֆրիկայի եկեղեցիները պահում էին շաբաթը, ինչպես պահում էր պապական եկեղեցին՝ մինչև իր կատարյալ ուրացությունը։ Տոնելով շա-բաթն Աստծո պատվիրանի համաձայն՝ նրանք չէին աշխատում նաև կիրակի օրը՝ ըստ եկեղեցու սովորության։ Հասնելով գերագույն իշխա-նության՝ Հռոմը ոտնահարեց Աստծո շաբաթը, որպեսգի բարձրացնի իր սեփականը, բայց Աֆրիկայի եկեղեցիները, աննկատ մնալով գրեթե հազար տարի, չմիացան այդ ուրացությանը։ Ընկնելով Հռոմի իշխանու-թյան տակ՝ նրանք ստիպված թողեցին ճշմարիտ շաբաթը և սկսեցին պատվել կեղծը, բայց հենց որ նորից անկախություն ձեռք բերեցին, դար-ձյալ հնազանդվեցին չորրորդ պատվիրանին։ GCA 525.1

Անցյալի այս պատմությունը հստակորեն բացահայտում է Հռոմի թշնամությանը ճշմարիտ շաբաթի ա նրա պաշտպանների հանդեպ, և այն միջոցները, որ նա օգտագործում է պատվելու իր հորինած դրվածքը։ Աստծո խոսքը սովորեցնում է, որ երբ կաթոփկներն ու բողոքականները միավորվեն կիրակին մեծարելու համար, այս իրադարձությունները կրկնվելու են։ GCA 525.2

Հայտնություն 13-րդ գլխի մարգարեության համաձայն՝ իշխանու-թյունը, որ ներկայացված է գաոան եղջյուրներով գազանի պատկերով, պետք է ստիպի «երկրին և նրանում բնակվողներին» երկրպագել պա-պությանը, որը խորհրդանշված է «ընձառյուծի նման» գազանով։ Երկ-եղջյուր գազանը նաև ասելու է «երկրի բնակիչներին, որ պատկեր շինեն այն գազանի», և [579] ապա հրամայելու է բոլորին՝ «փոքրերին և մեծամեծերին, հարուստներին և աղքատներին, ազատներին և ծառաներին», ընդունելու գազանի դրոշմը (Հայտնություն 13.11-16)։ Արդեն նշել ենք, որ իշխանությունը՝ ներկայացված գառան եղջյուրներով գազանի պատկերով, Միացյալ Նահանգներն են, և որ այս մար-գարեությունը կատարվելու է, երբ Միացյալ Նահանգները պարտադրի պահել կիրակին, ինչը Հռոմի կողմից դիտվում է որպես իր գերիշխա-նության հատուկ ճանաչում։ Սակայն պապությանը մեծարելու մեջ Միացյալ Նահանգները միայնակ չի լինի։ Հռոմի ազդեցությունն այն երկրներում, որոնք մի ժամանակ գտնվել են նրա տիրապետության տակ, ամենևին էլ դեռ չի վերացել։ Մարգարեությունն ասում է, որ նրա իշխանությունը վերականգնվելու է։ «Եվ տեսա նրա գլուխներից մեկը մահու չափ խոցված, և նրա մահվան վերքը ողջացավ, և ամբողջ երկիրը զարմացավ այն գազանի վրա» (Հայտնություն 13.3)։ Մահացու վերք ստանալը խորհրդանշում է պապության տապալումը 1798 թ.—ին։ Դրա- նից հետո, ասում է մարգարեն, «նրա մահվան վերքը ողջացավ, և ամբողջ երկիրը զարմացավ այն գազանի վրա»։ Պողոսը որոշակիորեն ասում է, որ «անօրենության մարդը» գործելու է մինչև Երկրորդ գալուստը (Բ Թեսաղոնիկեցիս 2.3-8)։ Ընդհուպ մինչև ժամանակի վերջը նա առաջ է տանելու իր խաբեությունը։ Դառնալով պապությանը՝ Հայտնության հեղինակն ասում է. «Եվ կերկրպագեն նրան երկրի վրա բոլոր բնակվողները, որոնց անունները գրված չեն Գառան կյանքի գրքի մեջ» (Հայտնություն 13.8)։ Թե՛ Հին, թե՛ Նոր Աշխարհում պապությունը մե-ծարվելու է կիրակի օրը պատվելու միջոցով՝ դրվածք, որը հաստատվել է միմիայն Հռոմի եկեղեցու հեղինակությամբ։ GCA 525.3

Տասնիններորդ դարի կեսից ի վեր մարգարեության ուսումնասիրող-ները Միացյալ Նահանգներում այս լուրը ներկայացնում են աշխարհին։ Ներկայումս տեղի ունեցող իրադարձությունները ցույց են տալիս, որ մարգարեության իրականացումը մոտ է։ Բողոքական ուսուցիչները ես պնդում են, թե կիրակին հաստատված է աստվածային հեղինակությամբ, սակայն նույնպես աոանց սուրբգրային վկայության, ինչպես և պապական առաջնորդները, ովքեր հրաշքներ էին հորինում՝ Աստծո պատվիրանի տեղը լրացնելու համար։ Նորից կկրկնվեն այն պնդումները, որ Աստծո դատաստանները մարդկանց գլխին են թափվում հենց կիրակի օրը [580] խախտելու համար, և նման հայտարարություններ արդեն արվում են։ Եվ կիրակիի սրբությունը պարտաղրելու շարժումն արագորեն ընթացք է առնում։ GCA 526.1

Հռոմի եկեղեցու նենգությունն ու խորամանկությունը հիրավի զարմանալի են։ Նա պատկերացնում է, թե ինչ է լինելու, և հարմար պահի է սպասում՝ տեսնելով, որ բողոքական եկեղեցիները պատիվ են տալիս իրեն՝ ընդունելով կեղծ շաբաթը, և պատրաստվում են այն պարտագրել նայն միջոցներով, որ հենց ինքն է կիրառել անցյալում։ Ճշմարտության լույսը մերժողները դեռ դիմելու են ինքն իրեն անսխալական հռչակող այս իշխանության օգնությանը՝ մեծարելու այն դրվածքը, որ նա է հաստատել։ Դժվար չէ կռահել, թե այս գործում ինչպիսի պատրաստակամությամբ է նա օգնության հասնելու բողոքականներին։ Պապական առաջնորդներից ավելի լավ ո՞վ գիտի, թե ինչպես պետք է վարվել եկեղեցուն չհնազանդվողների հետ։ GCA 526.2

Կաթոլիկ եկեղեցին՝ իր բոլոր ճյուղավորումներով, աշխարհով մեկ սփռված մի կազմակերպություն է, որը գտնվում է պապական գահի վերահսկողության սոսկ և նախատեսված է ծառայելու նրա շահերին։ Երկրագնդի յուրաքանչյուր երկրում նրա միլիոնավոր անդամներին սովո- րեցնում են պապին հավատարմության երդում տալ։ Անկախ ազգությունից ու քաղաքացիությունից՝ նրանք պետք է եկեղեցու հեղինակությունը բոլոր մյուսներից վեր դասեն։ Թեև նրանք կարող են հավատարմության խոստում տալ պետությանը, սակայն Հռոմին հնազանդվելու երդումր դրանից վեր է և ազատում է նրանց ցանկացած խոստումից, որը հակա-ռակ է նրա շահերին։ GCA 526.3

Պատմությունը վկայում է, թե ինչ հնարամիտ ու համառ ջանքերով է Հռոմի եկեղեցին սողոսկել ազգերի գործերի մեջ, և հենակետ ձեռք բերելով՝ առաջ տարել իր ծրագրերը՝ անգամ իշխանների ու ժողովրդի կորստյան գնով։ 1204 թ. Ինոկենտի III պապը Պետրոս II-ից՝ Արագոնիայի թագավորից կորզել է հետևյալ արտասովոր երդումր. «Ես՝ Արագոնիայի թագավոր Պետրոսս, դավանում և խոստանում եմ միշտ հավատարիմ ու հնազանդ լինել իմ տիրոջը՝ Ինոկենտի պապին, նրա կաթոլիկ հետնորդներին ու Հռոմի եկեղեցուն, և իմ թագավորությունը հնազանդ պահել նրան՝ պաշտպանելով կաթոլիկ հավատը և հալածելով հերետիկոսներին» (Ջոն Դռուլինգ, Ռոմանիզմի պատմությունը, հ. 5, գլ. 6, կետ 55)։ [581] Սա ներդաշնակ է այն հավակնությանդ, թե Հռոմի պապը «իրավունք ունի պաշտոնանկ անելու կայսրերին» և «ազատելու հպատակներին անարդար ղեկավարներին հնազանդվելուց» (Մոշեիմ, հ. 3, խոսք 11, բաժին 2, գլ. 2, կետ 9, նշում 17)։ GCA 527.1

Հարկ է հիշել նաև, որ Հռոմը պարծենում է նրանով, որ ինքը երբեք չի փոխվում։ Գրիգորի VII—ի և Ինոկենտի III-ի սկզբունքները մինչև այսօր պահպանվում են Հռոմի կաթոլիկ եկեղեցում։ Ու եթե միայն իշխանություն ունենար, ապա նա գործի կդներ դրանք նույն եռանդով, ինչպես անցյալ դարերում։ Բողոքականները գրեթե չեն հասկանում, թե ինչ են անում՝ պատրաստվելով ընդունել Հռոմի օգնությունը կիրակին մեծարելու գոր-ծում։ Մինչ նրանք զբաղված են իրենց մտադրության իրականացմամբ, Հռոմը ձգտում է վերականգնել իր հզորությունը և վերադարձնել իր կորց-րած գերիշխանությունը։ Թող միայն Միացյալ Նահանգներում հաս-տատվի այն սկզբունքը, որ եկեղեցին կարող է օգտագործել կամ վե-րահսկել պետության իշխանությունը, որ կրոնական ծեսերը կարող են պարտադրվել աշխարհիկ օրենքներով, որ, կարճ ասած, եկեղեցին ու պետական իշխանությունը պետք է իշխեն մարդու խղճին, և Հռոմի հաղ-թանակն այդ երկրում ապահովված է։ GCA 527.2

Աստծո խոսքր նախազգուշացնում է վերահաս վտանգի մասին։ Եթե սա անտեսվի, բողոքական աշխարեր կիմանա, թե որոնք են Հռոմի իրական նպատակները, բայց արդեն չափազանց ուշ կլինի թա- կարդից խուսափելու համար։ Հռոմն աննկատելիորեն զորանում է իշխանությամբ։ Նրա ուսմունքն իր ազդեցությունն է գործում օրենսդրա-կան մարմիններում, եկեղեցիներում և մարդկանց սրտերում։ Նա վեհա-շուք, վիթխարի շինություններ է կանգնեցնում, որոնց գաղտնի լաբիրին-թոսներում կրկնվելու են անցյալի արյունալի հալածանքները։ Ծպտված և առանց կասկած հարուցելու՝ նա ամրապնդում է իր դիրքերը՝ իր ծրա-գրերն առաջ տանելու համար, մինչև որ գա վճռական հարվածի պահը։ Նպաստավոր դիրքն է այն ամենը, ինչ նրան հարկավոր է, և դա արդեն տրվում է նրան։ Մենք շուտով կտեսնենք ու կհասկանանք, թե որն է Հռոմի նպատակը։ Բոլոր նրանց, ովքեր կհավատան ու կհնազանդվեն Աստծո խոսքին, նախատինք և հալածանքներ են սպասվում։ [582] GCA 527.3