ՄԵԾ ՊԱՅՔԱՐ

29/43

ԳԼՈՒԽ 28—ՀԱՆԴԻՊՈՒՄ ՃԱԿԱՏԱԳՐԻՆ

«Ես տեսնում էի,— ասում է Դանիել մարգարեն,— մինչև որ աթոռներ դրվեցին, և Հինավուրցը նստեց, նրա հագուստը՝ ձյունի պես սպիտակ, և նրա գլխի մազերը՝ մաքուր ասրի պես, նրա աթոռը՝ կրակի բոց, նրա անիվները՝ վառված կրակ։ Մի կրակի գետ էր հոսում և գնում նրա առաջից, հազար հազարներ ծառայում էին նրան և բյուր բյուրեր կանգնած էին նրա առաջին, ատյանը նստեց, և գրքերը բացվեցին» (Դանիել 7.9,10)։ GCA 435.1

Այսպես մարգարեին ցույց տրվեց այն մեծ ու հանդիսավոր օրը, երբ մարդկանց կյանքն ու բնավորությունը պետք է ներկայացվեն ողջ երկրի Դատավորի առջև, և յուրաքանչյուրը հատուցում կստանա «իր գործերի համեմատ»։ Հինավուրցը Հայր Աստվածն է։ Սաղմոսերգուն ասում է. «Դեռ որ սարերը չէին ծնված, և երկիրն ու աշխարհը չէիր ստեղծել, հավիտենից մինչև հավիտյանս դու ես Աստված» (Սաղմոս 90.2)։ Նա՝ գոյություն ունեցող ամեն ինչի աղբյուրը և օրենքի հիմնադիրը, պետք է նախագահի դատավարության ժամանակ։ Եվ սուրբ հրեշտակները՝ թվով «հազար հազարներ... և բյուր բյուրեր», ներկա են այս մեծ դատին որպես ծառայողներ ու դիտորդներ։ GCA 435.2

«Եվ ահա երկնքի ամպերով գալիս էր մեկը՝ մարդի Որդու նման, և մինչև Հինավուրցը եկավ, և նրա աոաջ մոտեցրին նրան։ Եվ նրան տրվեց [480] իշխանություն, պատիվ և թագավորություն, որ բոլոր ժողո-վուրդները, ազգերը և լեզուները նրան ծառայեն, նրա իշխանությունը հա-վիտենական իշխանություն է, որ չի անցնի» (Դանիել 7.13,14)։ Այստեղ նկարագրված Քրիստոսի գալուստը Նրա երկրորդ գալուստը չէ երկիր։ Նա Հինավուրցի մոտ է գալիս երկնքում՝ ընդունելու իշխանություն, պատիվ և թագավորություն, որոնք Նրան կտրվեն Նրա միջնորդական ծառայության ավարտից հետո։ Այս գալուստն էր, այլ ոչ թե Նրա երկրորդ գալուստը երկիր, որն ըստ մարգարեության՝ պիտի տեղի ունենար 2300 օրերի ավարտից հետո 1844-ին։ Երկնային հրեշտակների ուղեկցությամբ մեր մեծ Քահանայապետը մտնում է Սուրբ Սրբոց և այնտեղ ներկայա- նում Աստծուն՝ սկսելու Իր ծառայության եզրափակիչ փուլը հանուն մարդու, այսինքն՝ կատարելու դատաքննություն և քավություն անելու բոլորի համար, ովքեր իրավունք կստանան օգտվելու դրա օրհնություններից։ GCA 435.3

Խորհրդանշական ծառայության մեջ միայն նրանք կարող էին մասնակցել Քավության օրվա արարողությանը, ովքեր խոստովանությամբ ու ապաշխարությամբ էին ներկայացել Աստծո առջև, և ում մեղքերը մեղքի պատարագի արյան միջոցով փոխանցվել էին սրբարան։ Այդպես էլ վերջնական քավության և դատաքննության մեծ օրը միայն նրանց գործերն են ստուգվելու, ովքեր Աստծո ժողովուրդ են կոչվում։ Ամբարիշտների դատը ուրիշ ու առանձին գործ է և ավելի ուշ է լինելու։ «Ժամանակն է, որ դատաստանը սկսվի Աստծո տնից, բայց եթե սկզբում մեզանից, ապա ի՞նչ կլինի նրանց վերջը, որ Աստծո ավետարանին անհնազանդ են» (Ա Պետրոս 4.17)։ GCA 436.1

Դատավճիռները կայացվելու են երկնային այն գրքերի արձանագրության համաձայն, որոնցում գրառված են մարդկանց անուններն ու գործերը։ Դանիել մարգարեն ասում է. «Ատյանը նստեց, և գրքերը բացվեցին»։ Պատկերելով նույն դրվագը՝ Հայտնության հեղինակն ավելացնում է. «Մի ուրիշ գիրք էլ բացվեց՝ կյանքի գիրքը, և մեռյալները դատվեցին այդ գրքերում գրվածների համաձայն՝ իրենց գործերի համեմատ» (Հայտնություն 20.12)։ GCA 436.2

Կյանքի գրքում բոլոր նրանց անուններն են, ովքեր երբևէ ծառայել են Աստծուն։ Հիսուսն Իր աշակերտներին ասաց. «Ուրախացեք, [481] որ ձեր անունները գրված են երկնքում» (Ղուկաս 10.20)։ Պողոսը խոսում է իր հավատարիմ գործակիցների մասին, «որոնց անունները կյանքի գրքում են» (Փիլիպպեցիս 4.3)։ Դանիելը, դարերի խորքից տեսնելով «նեղության ժամանակը, որպիսին եղած չէ», հռչակում է, որ Աստծո ժողովրդից փրկվելու է «ամեն ոք, ով որ գտնվի գրքում գրված»։ Եվ Հայտնության հեղինակն էլ ասում է, որ քաղաքը կմտնեն միայն նրանք, ում անունները «գրված հն Գաոան կյանքի գրքի մեջ» (Դանիել 12.1, Հայտնություն 21.27)։ GCA 436.3

Աստծո առջև գրվում է նաև «հիշատակի գիրք», որի մեջ արձա-նագրվում են «Տիրոջից վախեցողների... և նրա անունը պատվական համարողների» բարի գործերը։ (Մաղաքիա 3.16)։ Նրանց հավատի խոսքերն ու սիրո գործերը գրառված են երկնքում։ Հենց դա նկատի ուներ Նեեմիան՝ ասելով. «Ով Աստված իմ, հիշիր ինձ... և մի ջնջիր իմ բա-րեգործությունները, որ արեցի իմ Աստծո տանը» (Նեեմիա 13.14)։ Աստծո հիշատակի գրքում հավերժացված է յուրաքանչյուր արդար գործ։ Այնտեղ ճշտորեն նշված է ամեն մի դիմակայված փորձություն, ամեն մի հաղթված չարիք և քնքուշ կարեկցանքի ամեն մի խոսք, ինչպես նաև ամեն մի զոհաբերություն, հանուն Քրիստոսի կրած ամեն մի տառապանք և վիշտ։ Սաղմոսերգուն ասում է. «Իմ թափառելը դու հաշվում ես, իմ արտասուքները դիր քո անոթի մեջ, ահա նրանք քո գրքում են» (Սաղմոս 56.8)։ GCA 436.4

Կա նաև մարդկանց մեղքերի գիրք։ «Որովհետև Աստված ամեն գործ բերելու է դատաստան, ամեն ծածուկ բանի հետ՝ թե՛ բարի, թե՛ չար»։ «Ամեն դատարկ խոսքի համար, որ մարդիկ խոսեն, դատաստանի օրը հաշիվ պիտի տան»։ Փրկիչն ասում է. «Քո խոսքից կարդարանաս և քո խոսքից կդատապարտվես» (ժողովող 12.14, Մատթեոս 12.36, 37)։ Անսխալ գրառումները կբացահայտեն գաղտնի նպատակներն ու դրդումները, քանի որ Աստված «խավարի ծածուկ բաները ի լույս է բերելու և հայտնելու է սրտերի խորհուրդները» (Ա Կորթնացիս 4.5)։ «Ահա գրված են իմ առաջ... ձեր անօրենությունները և ձեր հայրերի անօրենությունները մեկտեղ, ասում է Տերը» (Եսայիա 65.6,7)։ [482] GCA 437.1

Յուրաքանչյուր մարդու գործ ստուգվում է Աստծո առջև և գրառվում որպես հավատարիմ կամ անհավատարիմ։ Երկնային գրքերում ամեն մի անվան դիմաց մեծագույն ճշգրտությամբ նշված է ամեն մի վատ խոսք, եսասիրական արարք, չկատարած պարտականություն և ամեն մի գաղտնի մեղք, որքան էլ վարպետորեն այն քողարկված լինի։ Երկնքից ուղարկված նախազգուշացումների կամ հանդիմանությունների արհա-մարհումը, անիմաստ վատնած ժամանակը, չօգտագործված հնարավո-րությունները, բարի կամ չար ազդեցությունն՝ իր հեռահար հետևանքներով. այս ամենը ստուգապես ժամանակագրում է գրանցող հրեշտակը։ GCA 437.2

Աստծո օրենքն է այն չափանիշը, որով դատի ժամանակ ստուգվելու են մարդկանց բնավորությունն ու կյանքը։ Իմաստունն ասում է. «Աստծուց վախեցիր և նրա պատվիրանները պահիր, որովհետե սա է ամեն բան մարդու համար։ Որովհետե Աստված ամեն գործ բերելու է դատաստան» (Ժողովող 12.13,14)։ Հակոբոս առաքյալն իր եղբայրներին հորդորում է. «Այնպես խոսեցեք և այնպես գործեցեք, որպես թե ազատության օրենքով եք դատվելու» (Հակոբոս 2.12)։ GCA 437.3

Նրանք, ովքեր դատի ժամանակ «արժանի կհամարվեն», կելնեն արդարների հարության ժամանակ։ Հիսուսն ասել է. «Նրանք, ովքեր արժանի լինեն այն աշխարհին հասնելու և մեռելներից հարություն առ-նելու... հրեշտակներին հավասար են և Աստծո որդիներ՝ հարության որ-դիներ լինելով» (Ղուկաս 20.35, 36)։ Եվ դարձյալ ասում է, որ «նրանք, ովքեր բարիք են գործել», դուրս կգան դեպի «կյանքի հարությունը» (Հովհաննես 5.29)։ Արդար մեռյալները հարություն չեն առնելու, մինչև դատը չվերջանա, երբ նրանք արժանի կհամարվեն կյանքի հարությանը։ Հետևաբար նրանք անձամբ ներկա չեն լինի դատին, երբ քննվեն նրանց գործերը, և վճռվի նրանց ճակատագիրը։ GCA 437.4

Հիսուսը հանդես կգա որպես նրանց դատապաշտպան՝ բարեխոսելու նրանց համար Աստծո առջև։ «Եթե մեկը մեդանչի, բարեխոս ունենք Հոր մոտ՝ Հիսուս Քրիստոս արդարին» (Ա Հովհաննես 2.1)։ «Քանզի ոչ թե ձեռագործ սրբատեղերը մտավ Քրիստոսը, որ ճշմարտի օրինակներն էին, այլ բուն իսկ երկինքը, որպեսզի մեզ համար ներկայանա Աստծո առջև»։ «Ուստի և բոլորովին կարող է փրկել նրանց, որ նրանով մոտենում են Աստծուն, որովհետև միշտ կենդանի է, որպեսզի նրանց համար բա-րեխոսի» (Եբրայեցիս 9.24, 7.25)։ [483] GCA 438.1

Երբ դատի ժամանակ բացվում են գրքերը, բոլորի կյանքը, ովքեր հավատացել են Հիսուսին, հայտնվում է Աստծո առջև։ Սկսած երկրի առաջին բնակիչներից՝ մեր Բարեխոսը սերնդից սերունդ ներկայացնում է յուրաքանչյուրի գործը՝ վերջում ներկայացնելով կենդանի արդարներին։ Հիշատակվում է յուրաքանչյուրի անունը, յուրաքանչյուր գործ ուշադիր քննվում է։ Ոմանց անուններն ընդունվում են, մյոաներինը՝ մերժվում։ Եթե ինչ-որ մեկի անվան դիմաց գրքերում չապաշխարած և չներված մեղքեր լինեն, նբա անունը կջնջվի կյանքի գրքից, իսկ նրա բարի գործերի արձանագրությունը՝ Աստծո հիշատակի գրքից։ Տերն ասաց Մովսեսին. «Ով որ ինձ դեմ մեղանչել է, ես նրան կջնջեմ իմ գրքից» (Ելից 32.33)։ Եզեկիել մարգարեն էլ ասում է. «Եթե արդարը ետ դսանա իր ար-դարությունից և անօրենություն անի... նրա արած բոլոր արդարությունը պիտի չհիշվի» (Եզեկիել 18.24)։ GCA 438.2

Ովքեր իսկապես ապաշխարել են և Քրիստոսի արյունը հավատով ընդունել՝ որպես իրենց քավչսւրար զոհ, երկնային գրքերում նրանց ան-վան դիմաց նշվում է, որ նրանք ներված են։ Քանի որ նրանք ձեռք են բերել Քրիստոսի արդարությունը, և նրանց բնավորությունը ներդաշնակ է Աստծո օրենքին, նրանց մեղքերը կջնջվեն, և նրանք արժանի կհամարվեն հավիտենական կյանքի։ Տերը Եսայիա մարգարեի միջոցով ասում է. «Ես՝ ես ինքս եմ ջնջում քո հանցանքները իմ պատճառով և քո մեղքերը չեմ հիշում» (Եսայիա 43.25)։ Հիսուսն ասել է. «Ով որ հաղթում է, նա սպիտակ հանդերձներ կհագնի, և նրա անունը կյանքի գրքից չեմ ջնջի, և կդավանեմ նրա անունը իմ Հոր առաջ և նրա հրեշտակների աոաջ»։ «Արդ՝ ով որ ինձ մարդկանց առաջ դավանի, ես էլ նրան կդավանեմ իմ Հոր աոաջ, որ երկնքում է։ Եվ ով որ ինձ ուրանա մարդկանց աոաջ, ես էլ նրան կուրանամ իմ Հոր աոաջ, որ երկնքում է» (Հայտնություն 3.5, Մատ— թեոս 10.32, 33)։ GCA 438.3

Մարդկանց ամենախոր հետաքրքրությունը երկրային դատարան-ների վճիռների հանդեպ ընդամենը թույլ արտացոլումն է այն հետաքրքրության, [484] որ ցուցաբերվում է երկնային արքունիքում, երբ կյանքի գրքում նշված անունները հայտնվում են ամբողջ երկրի Դատավորի առաջ։ Աստվածային Բարեխոսը խնդրում է, որ բոլոր նրանք, ովքեր հաղթել են՝ հավատալով Իր արյանը, մեղքերի թողություն ստանան, վերադառնան իրենց եդեմական տունը և թագադրվեն՝ Իր հետ միասին ժառանգելով «նախկին իշխանությունը» (Միքիա 4.8)։ Մարդկային ցեղը խաբելու և գայթակղեցնելու իր ջանքերով սատանան որոշել էր խանգարել մարդու արարման աստվածային ծրագիրը, բայց Քրիստոսն այժմ խնդրում է, որ այս ծրագիրն իրականացվի այնպես, ասես մարդը երբեք չի մեղանչել։ Նա Իր ժողովրդի համար ոչ միայն լիակատար ներում և արդարացում է խնդրում, այլև Իր փառքն ու Իր գահը կիսելու իրավունքը: GCA 439.1

Մինչ Հիսուսը բարեխոոում է Իր շնորհն ընդունողների համար, սա-տանան Աստծո առջև չարախոսում է նրանց մասին՝ որպես օրինա-զանցների։ Մեծ խաբեբան ձգտել էր նրանց կասկածների մեջ գցել, դրդել նրանց կորցնել իրենց վստահությունն առ Աստված, բաժանվել Աստծո սիրուց և խախտել Նրա օրենքը։ Իսկ հիմա նա ցույց է տալիս նըրանց կյանքի արձանագրությունը, նրանց բնավորության արատները և այն, որ նման չեն Քրիստոսին, ինչը պատվազրկելէ իրենց Փրկչին, նա մատնանշում է այն մեղքերը, որ իր իսկ գայթակղությամբ նրանք գործել են, և պահանջում է, որ նրանք իրեն տրվեն որպես իր հպատակներ։ GCA 439.2

Հիսուսը չի արդարացնում նրանց մեղքերը, բայց ցույց է տալիս նը-րանց ապաշխարությունն ու հավատը, և ներում խնդրելով նրանց համար՝ Նա Իր վիրավոր ձեռքերը բարձրացնում է Աստծո և սուրբ հրեշտակների առաջ՝ ասելով. «Ես նրանց գիտեմ անունով։ Ես իմ ձեռքերի մեջ եմ վարագրել նրանց»։ «Աստծո պատարագները կոտրված հոգին է. կոտրված ու փշրված սիրտը դու չես անարգի, ով Աստված» (Սաղմոս 51.17)։ Իսկ Իր ժողովրդի չարախոսին Նա ասում է. «Տերը քեզ հանդիմանի, ով սատանա, Տերը քեզ հանդիմանի, որ ընտրել է Երուսաղեմը, մի՞թե նա կրակից ազատված խանձող չէ» (Զաքարիա 3.2)։ Քրիստոսն Իր նվիրյալներին Իր արդարությունն է հագցնելու՝ նրանց Իր Հորը ներկայացնելու՝ որպես «փառավոր եկեղեցի, որը չունենա ոչ մի արատ կամ աղտեղու- թյուն կամ նման բան» (Եփեսացիս 5.27)։ Նրանց անունները գրված են մնում կյանքի գրքում, և նրանց վերաբերյալ այնտեղ գրվում է. «Նրանք սպիտակներով ման կգան ինձ հետ, որովհետև արժանի են» (Հայտնություն 3.4)։ [485] GCA 439.3

Այսպիսով, լիակատար չափով կիրականանա նոր ուխտի այս խոստումը. «Ես պիտի ներեմ նրանց անօրենությունը և նրանց մեղքերն այ-լևս պիտի չհիշեմ»։ «Այն օրերին և այն ժամանակ, ասում է Տերը, Իսրայելի անօրենությունը կորոնվի, բայց պիտի չփնի նա, և Հուդայի մեղքերը, բայց պիտի չգտնվեն» (երեմիա 31.34, 50.20)։ «Այն օրը Տիրոջ շառավիղը գեղեցիկ և փառավոր կլինի, իսկ երկրի պտուղը պարծանք ու պատիվ կլինի Իսրայելի փրկվածների համար։ Եվ այնպես պիտի լինի, որ Սիոնում մնացածը և Երուսաղեմի մնացորդը սուրբ պիտի կոչվեն, ամենքը, որ գրված են կյանքի համար Երուսաղեմում» (Եսայիա 4.2,3)։ GCA 440.1

Դատաքննության գործը և մեղքերի ջնջումը կատարվելու են Տիրոջ երկրորդ գալուստից առաջ։ Քանի որ մեռյալները դատվելու են գրքերում գրվածների համաձայն, անհնար է, որ մարդկանց մեղքերը ջնջվեն նախ-քան դատի ավարտը, որի ժամանակ պետք է քննվեն նրանց գործերը։ Պետրոս առաքյալը հստակորեն նշում է, որ հավատացյալների մեղքերը կջնջվեն, երբ «Տիրոջ երեսից հանգստանալու ժամանակները գան, և նա ուղարկի... Հիսուս Քրիստոսին» (Գործք 3.19, 20)։ Երբ դատաքննությունն ավարտվի, Քրիստոսը կգա՝ Իր վարձքը Իր հետ՝ հատուցելու ամեն մեկին իր գործերի համեմատ։ GCA 440.2

Խորհրդանշական ծառայության մեջ քահանայապետը Իսրայելի համար քավություն անելուց հետո դուրս էր գալիս և օրհնում համայնքը։ Այդպես էլ Քրիստոսը, ավարտելով Իր միջնորդական ծառայությունը, կհայտնվի «առանց մեղքի... փրկության համար» (Եբրայեցիս 9.28), որպեսզի Իր ժողովրդին օրհնի հավիտենական կյանքով։ Ինչպես որ սրբարանից հեռացնելով մեղքերը՝ քահանան խոստովանում էր դրանք արձակման նոխազի գլխին, այդպես էլ Քրիստոսն այս բոլոր մեղքերը դնելու է սատանայի՝ մեղքի սկզբնաղբյուրի և սադրիչի վրա։ Եվ ինչպես արձակման նոխազը, կրելով Իսրայելի մեղքերը, տարվում էր «մի անբնակ երկիր» (Ղևտացոց 16.22), այդպես էլ սատանան, կրելով այն բոլոր մեղքերի պատիժը, որոնք հենց ինքն է դրդել Աստծո ժողովրդին գործելու, հազար տարի պետք է բանտարկված մնա երկրի վրա, որն այդ ժամանակ ամայի ու անբնակ է լինելու, և վերջապես նա [486] մեղքի լիարժեք պատիժը կկրի այն բոցերի մեջ, որոնք ոչնչացնելու են բոլոր ամբարիշտներին։ Այսպիսով, փրկության մեծ ծրագիրն իր վերջնական իրականացմանը կհասնի մեղքի լիակատար բնաջնջումով և բոլոր նրանց ազատագրումով, ովքեր կամեցել են հրաժարվել չարից: GCA 440.3

Դատաստանի համար նշանակված ժամին՝ 1844-ին. երբ լրացան 2300 օրերը, սկսվեց դատաքննության և մեղքերի հեռացման գործը։ Բոլոր նրանք, ովքեր երբևէ կրել են Քրիստոսի անունը, պետք է մանրազնին քննության ենթարկվեն։ Եվ՛ ողջերը, և՛ մեռյալները դատվելու են «այն գրքերում գրվածներից՝ իրենց գործերի համեմատ»։ GCA 441.1

Չապաշխարած և չթողնված մեղքերը չեն ներվելու և չեն ջնջվելու գրքերից, այլ մնալու են, որպեսգի Աստծո օրը վկայեն մեղավորի դեմ։ Անկախ նրանից՝ օրըցերեկովէ նա գործելիր չար արարքները, թե գիշերվա խավարում, դրանք պարզորոշ հայտնվում են Նրա առջև, ով պետք է դատի մեզ։ Աստծո հրեշտակները տեսել են ամեն մի մեղք և ճշգրտորեն գրանցել դրանք։ Մեղքը կարելի է թաքցնել, ժխտել, ծածկել հորից, մորից, կնոջից, երեխաներից և ընկերներից, և, հնարավոր է, որ հանցավորից բացի՝ ուրիշ ոչ մեկը չիմանա և անգամ չկասկածի դրա մասին, բայց այն մերկացված է երկնաբնակների առջև։ Ոչ ամենախավար գիշերը, ոչ էլ ամենախաբուսիկ հնարքը չեն կարող մեկ միտք անգամ թաքցնել Հավերժականից։ Աստծո մոտ ստույգ գրանցված է ամեն մի անարդարություն և ամեն մի անազնիվ գործարք։ Նրան հնարավոր չէ խաբել բարեպաշտ կերպարանքով։ Բնավորությունը գնահատեփս Նա սխալներ թույլ չի տալիս։ Սրտով ապականվածները գուցե կարողանան խաբել մարդկանց, բայց Աստված պատռում է բոլոր դիմակներն ու կարդում ներքին կյանքը։ GCA 441.2

Ինչպիսի՜ հանդիսավոր միտք։ Օրը օրին հաջորդելով հավերժության գիրկն է անցնում՝ տանելով իր արձանագրությունները երկնային գրքերի համար։ Հնարավոր չէ հետ կանչել մեկ անգամ ասված խոսքը կամ մեկ անգամ գործված արարքը։ Հրեշտակներն արձանագրել են թե՛ բարին, թե՛ չարը։ Երկրի ամենահզոր նվաճողն անգամ չի կարող փոխել գեթ մեկ օրվա արձանագրությունը։ Մեր գործերը, խոսքերը և նույնիսկ ամենա-գաղտնի դրդումները վճռելու են մեր ճակատագիրը՝ կամ ի բարին, կա մ ի չարը։ Թեև մոռացած էլ փնենք այդ ամենը, [487] դրանք իրենց վկա-յությունն են տալու կամ մեզ արդարացնելու, կամ դատապարտելու հա-մար։ GCA 441.3

Ինչպես մարդու դիմագծերն են ճշտորեն պատկերվում նկարչի կտա-վի վրա, այնպես էլ բնավորությունն է ճշգրտորեն արտացոլվում երկնային գրքերում։ Սակայն որքա՜ն քիչ անհանգստություն է զգացվում այն գրառումների վերաբերյալ, որոնց վրա կանգ է առնելու երկնային է ակների հայացքը։ Եթե մի կողմ տարվեր տեսանեփ աշխարհն անտեսանելիից բաժանող վարագույրը, և մարդկանց որդիները տեսնեին այն հրեշտակին, որը գրի է առնում ամեն մի խոսք և գործ, որոնք նրանց առջե դարձյալ կեբեան դատաստանի օրը, որքա՜ն շատ խոսքեր չէին արտասանվի, և որքա՜ն արարքներ թույլ չէին տրվի։ GCA 441.4

Դատի ժամանակ մանրազնին քննության է ենթարկվելու յուրա-քանչյուր տաղանդի օգտագործումը։ Ինչպե՞ս ենք մենք տնօրինել Երկնքի կողմից մեզ վստահված ունեցվածքը։ Իր գալստյան ժամանակ Տերը կստանա՞ արդյոք Իրենը շահույթով։ Մեզ վստահված մտավոր, ֆիզիկական և բարոյական ուժերը գործածե՞լ ենք արդյոք Աստծո փառքի և աշխարհի օրհնության համար։ Ինչպե՞ս ենք օգտագործել մեր ժամանակը, մեր գրիչը, մեր ձայնր, մեր դրամն ու մեր ազդեցությունը։ Ի՞նչ ենք արել Քրիստոսի համար՝ հանձինս աղքատների, տառապյալների, որբերի կամ այրիների։ Աստված մեզ Իր սուրբ խոսքի պահապաններն է դարձրել, ինչպե՞ս ենք վարվել այն լույսի և ճշմարտության հետ, որոնք մեզ են տրվել, որպեսզի մարդկանց իմաստուն անենք փրկության համար։ Միայն խոսքով Քրիստոս դավանելուն ոչ մի արժեք չի տրվում։ Գնահատվում է միայն գործերով ցույց տրված սերը։ Եվ հենց սերն է միայն, որ ցանկացած գործ արժեքավոր է դարձնում Երկնքի աչքերում։ Այն, ինչ արվում է սիրուց դրդված, որքան էլ աննշան թվա մարդկանց, հաճո է և Աստծուն և վարձատրվում է Նրա կողմից։ GCA 442.1

Մարդկանց ծածուկ եսասիրությունը մերկացված է երկնային գրքե-րում։ Այնտեղ նշված են նրանց չկատարած պարտքն իրենց մերձավոր-ների հանդեպ, Փրկչի պահանջների մոռացությունը։ Այնտեղ նրանք կտեսնեն, թե որքան հաճախ են սատանային նվիրել իրենց ժամանակը, մտքերը և ուժը, որ պատկանում են Քրիստոսին։ Տխուր է արձանագրու-թյունը, որը հրեշտակները տանում են երկինք։ Մտավորականները, Քրիստոսի հետևորդներ կոչվածները կլանված են աշխարհային բարիքներ ձեռք բերելով կամ երկրային հաճույքներ վայելելով։ Դրամր, ժամանակը և ուժերը զոհաբերվում են ցուցամոլությանն ու [488] ցանկամոլությանը, իսկ որքա՜ն քիչ պահեր են նվիրվում աղոթքին, Մուրբ Գրքի սերտողությանը, հոգու խոնարհեցմանն ու մեղքերի խոստովանությանը։ GCA 442.2

Մատանան անհամար հնարքներ է հորինում մեր միտքը զբաղեց-նելու համար, որպեսզի մենք ժամանակ չունենանք խորհելու մեր կոչումի և այն գործի մասին, որին պետք է լավագույնս ծանոթ փնենք։ Վաղեմի խաբեբան ատում է այն մեծ ճշմարտությունները, որոնք բացահայտում են քավչարար զոհն ու ամենազոր Միջնորդին։ Նա գիտի, որ իր համար ամեն ինչ կախված է Հիսոաից և Նրա ճշմարտությունից մարդկանց մտքերը շեղելուց։ GCA 442.3

Նրանք, ովքեր կամենում են օրհնվել Փրկչի միջնորդությունից, չպիտի թույլ տան, որ որևէ բան խանգարի սրբությունը Աստծո ահով գործելու՝ իրենց պարտականությանը։ Հաճույքին, ցուցամոլությանը կամ շահամոլությանը նվիրվելու փոխարեն՝ թանկագին ժամերը պետք է հատկացվեն ճշմարտության խոսքի լուրջ, աղոթքային ուսումնասի-րությանը։ Սրբարանի և դատաքննության թեման պետք է պարզորոշ հասկացվի Աստծո ժողովրդի կողմից։ Բոլորը կարիք ունեն անձամբ իմանալու իրենց մեծ Քահանայապետի դիրքն ու ծառայությունը, այլա-պես նրանք անկարող կլինեն զարգացնել հավատը, որն անհրաժեշտ է մեր օրերում, կամ զբաղեցնել այն դիրքը, որն Աստված նախատեսել է իրենց համար։ Ամեն մեկն անձամբ է որոշելու՝ փրկել կամ կորցնել իր հոգին։ Ամեն մեկի գործը սպասում է Աստծո դատավճռին։ Ամեն ոք դեմառդեմ պիտի հանդիպի մեծ Դատավորին։ Ուրեմն որքա՜ն կարևոր է, որ ամեն մարդ հաճախ խորհրդածի դատաստանի այն ահեղ պահերի մասին, երբ ատյանը նստում է, և գրքերը բացվում են, երբ Դանիելի հետ միասին ամեն անհատ պետք է ընդունի իր վիճակը օրերի վերջում։ GCA 443.1

Բոլոր նրանք, ովքեր հասկացել են այս կենսական հարցերը, պետք է հռչակեն այն մեծ ճշմարտությունները, որ Աստված վստահել է իրենց։ Երկնային սրբարանը մարդու փրկության համար Քրիստոսի ծառայության կենտրոնն է, և վերաբերում է երկրում ապրող յուրաքան-չյուր անձի։ Այն բացահայտում է փրկության ծրագիրը՝ մեզ բերելով ընդհուպ մինչև ժամանակի վերջը և հայտնելով արդարության ու մեղքի միջև ընթացող պայքարի հաղթական ելքը։ Ծայրաստիճան կարևոր է, որ բոլորը խորապես քննեն այս հարցերը, որպեսզի կարողանան պա-տասխանել [489] բոլոր նրանց, ովքեր կհարցնեն իրենցում եղած հույսի մասին։ GCA 443.2

Քրիստոսի բարեխոսությունը մարդու համար վերին սրբարանում նույնքան էական է փրկության ծրագրում, որքան Նրա մահը խաչի վրա։ Իր մահով Նա սկսեց այն գործը, որն Իր հարությունից հետո Նա գնաց ավարտելու երկնքում։ Մենք պետք է հավատով մտնենք «վարագույրի ներսի կողմը, ուր որ մեզ համար առաջնորդ մտավ Հիսուսը» (Եբրայեցիս 6.20)։ Այնտեղ արտացոլվում է Գողգոթայի խաչից ճառագող լույսը։ Այն-տեղ մենք կարող ենք ավելի խորը ներթափանցել փրկության գաղտ-նիքների մեջ։ Մարդու փրկության համար երկինքը անսահման թանկ գին է վճարել, բերված զոհը համարժեք է Աստծո ոտնահարված օրենքի ամենախոր պահանջներին։ Հիսուսը ճամփա է բացել դեպի Հոր գահը, և Նրա միջնորդությամբ բոլորի նվիրական ցանկությունները, ովքեր Նրա մոտ են գալիս հավատով, կարող են ներկայացվել Աստծուն։ GCA 443.3

«Իր հանցանքը ծածկողը հաջողություն չի ունենա, բայց խոստո-վանողը և թողնողը ողորմության կգտնի» (Առակաց 28.13)։ Եթե նրանք, ովքեր արդարացնում և թաքցնում են իրենց մեղքերը, կարողանային տեսնել, թե ինչպես է սատանան ցնծում իրենց վրա, ինչպես է նա ծաղ-րում Քրիստոսին և սուրբ հրեշտակներին իրենց պատճառով, ապա կշտապեին խոստովանել իրենց մեղքերն ու թողնել դրանք։ Բնավո-րության թերությունների միջոցով սատանան ջանում է վերահսկել մար-դու ողջ միտքը, և նա գիտի, որ եթե այդ արատները փայփայվեն, ինքը հաջողության է հասնելու։ Այդ իսկ պատճառով Նա մշտապես Քրիստոսի հետևորդներին խաբեությամբ ձգտում է ներշնչել, թե նրանք երբեք չեն կարող հաղթել։ Բայց Հիսուսը հանուն նրանց պարզում է Իր վիրավոր ձեռքերը, ցույց է տալիս Իր խոցված մարմինը և հավաստիացնում բոլորին, ովքեր ուզում են հետեել Իրեն. «Բավական է քեզ իմ շնորհը» (Բ Կորնթացիս 12.9)։ «Ձեր վրա սաեք իմ լուծը և ինձանից սովորեք, որովհետե ես հեզ եմ և սրտով խոնարհ, և ձեր անձերի համար հանգիստ կգտնեք։ Որովհետև իմ լուծը քաղցր է, և իմ բեռը՝ թեթև» (Մատթեոս 11.29, 30)։ Ուրեմն թող ոչ ոք անոպղեփ չհամարի իր արատները։ Աստված հավատ և շնորհ կտա՝ հաղթահարելու դրանք։ GCA 444.1

Մենք հիմա ապրում ենք քավության մեծ օրը։ Խորհրդանշական ծառայության մեջ, մինչ քահանայապետը [490] քավություն էր անում Իսրայելի համար, բոլորից պահանջվում էր խոնարհեցնել իրենց հոգիները՝ ապաշխարելով մեղքից ու խոնարհվելով Տիրոջ առաջ, որպեսզի չկորչեին ժողովրդի միջից։ Նմանապես էլ բոլորը, ովքեր կամենում են, որ իրենց անունները մնան կյանքի գրքում, պետք է հիմա՝ իրենց փորձնական ժամկետի մնացած մի քանի օրվա ընթացքում, իրենց անձերը խոնարհեցնեն Աստծո առջե՝ տրտմելով մեղքի համար և անկեղծորեն ապաշխարելով։ Պետք է խորապես քննել սիրտը։ Թեթևամիտ, անլուրջ ոգին, որը փայփայվում է շատ քրիստոնյա կոչեցյալների կողմից, մի կողմ պետք է դրվի։ Բոլորին, ովքեր կամենում են հաղթել գլուխ բարձրացնող չար հակումները, լուրջ պայքար է սպասվում։ Պատրաստությունն անհատական գործ է։ Մենք չենք փրկվում խմբերով։ Մեկի մաքրությունն ու նվիրումը չեն կարող լրացնել հատկանիշների պակասը մյուսի մոտ։ Թեև բոլոր ազգերը պիտի կանգնեն Աստծո ատյանի առջև, սակայն Նա յուրաքանչյուր անհատի գործն այնպես է քննելու, կարծես նրանից բացի՝ ուրիշ ոչ ոք չի եղել երկրի վրա։ Ամեն մեկը պիտի քննվի և գտնվի առանց բծի, արատի, կամ որևէ նման բանի։ GCA 444.2

Հանդիսավոր են քավության եզրափակիչ գործի հետ կապված տեսարանները, իսկ դրա որոշումները՝ ծայրաստիճան կարևոր։ Հիմա վե-րին սրբարանում դատավարության է տեղի ունենում։ Արդեն շատ տա-րիներ այն ընթացքի մեջ է։ Շուտով, ոչ ոք ստույգ չգիտի, թե երբ, դատը կսկսի կենդանի մարդկանց գործերի քննությունը։ Աստծո ահասարսուռ ներկայությամբ պիտի ստուգվի մեր կյանքի արձանագրությունը։ Այժմ ավելի քան երբեք յուրաքանչյուր ոք պետք է ականջ դնի Փրկչի հետևյալ հորդորին. «Արթուն կացեք և աղոթք արեք, որովհետև չգիտեք, թե ժամանակը երբ է» (Մարկոս 13.33)։ «Ապա թե չարթնանաս, ես կգամ քեզ վրա գողի պես, և չես իմանա, թե որ ժամին քեզ մոտ կգամ» (Հայտնություն 3.3)։ GCA 445.1

Երբ դատաքննությունն ավարտվի, յուրաքանչյուրի ճակատագիրն արդեն վճռված կլինի՝ կամ դեպի կյանք, կամ դեպի մահ։ Փորձնական ժամկետն ավարտվելու է երկնքի ամպերով Տիրոջ գալուստից կարճ ժամանակ առաջ։ Հայտնության մեջ Քրիստոսն այդ ժամանակի վերաբե-րյալ ասում է. «Անիրավություն գործողը թող է՛լ անիրավանա, և կեղտոտը թող էլ կեղտոտվի, իսկ արդարը թող էլ արդարանա, և սուրբը [491] թող է՛լ սրբվի։ Ահա շուտով գալիս եմ, և իմ վարձն ինձ հետ է, որ ամեն մեկին հատուցեմ իր գործի համեմատ» (Հայտնություն 22.11,12)։ GCA 445.2

Արդարներն ու ամբարիշտները դեռ ապրելիս կլինեն երկրի վրա իրենց մահկանացու մարմնով, մարդիկ կտնկեն ու կշինեն, կուտեն ու կխմեն՝ բոլորովին անտեղյակ, որ երկնային սրբարանում վերջնական ու անդառնալի որոշում է կայացվել։ Ջրհեղեղից առաջ, երբ Նոյը մտավ տա-պան, Աստված նրա հետևից դուռը փակեց, իսկ ամբարիշտները մնացին դրսում։ Բայց դեռ յոթ օր շարունակ մարդիկ, չիմանալով, որ իրենց բախտն արդեն վճռված է, շարունակում էին իրենց անհոգ, զվարճասեր կյանքը՝ ծաղրի ենթարկելով վերահաս դատաստանի վերաբերյալ նա-խազգուշացում Սերը։ «Այդպես էլ,— ասում է Փրկիչը,— կլինի նաև մարդի Որդու գալուստը» (Մատթեոս 24.39)։ Կեսգիշերվա գողի պես անձայն ու աննկատ կգա այն վճռորոշ պահը, երբ ընդմիշտ կորոշվի յուրաքանչյուր մարդու ճակատագիրը, և հանցավորները վերջնականապես կգրկվեն իրենց առաջարկվող տրտմությունից։ GCA 445.3

«Արդ՝ արթուն կացեք... որպեսզի չփնի, թե հանկարծ գալով՝ ձեզ քնած գտնի» (Մատթեոս 13.35, 36)։ Վտանգավոր է նրանց վիճակը, ովքեր վերադառնում են աշխարհի գայթակղություններին՝ հոգնելով արթուն մնալուց։ Մինչ գործարար մարդը կլանված կլինի հարստության կուտակմամբ, զվարճասերը՝ հաճույքներ որոնելով, իսկ նորաձևության դուստրն՝ իր զարդերը կարգի բերելով, նույն ժամին, հնարավոր է, որ ամբողջ երկրի Դատավորը հռչակի հետևյալ դատավճիռը. «Կշռվեցիր կշեռքով և պակաս գտնվեցիր» (Դանիել 5.27)։ GCA 445.4