ՄԵԾ ՊԱՅՔԱՐ

4/43

ԳԼՈՒԽ 3—ՀՈԳԵՎՈՐ ԽԱՎԱՐԻ ԴԱՐԱՇՐՋԱՆ

Թեսաղոնիկեցիներին ուղղված իր երկրորդ նամակում Պողոսը կանխագուշակել է այն մեծ ապստամբությունը, որ հանգեցնելու էր պապական իշխանության հաստատմանը։ Նա հայտարարել է, որ Քրիստոսի օրը չի գա, «եթե նախ չգա ապստամբությունը, և հայտնվի անօրենության մարդը՝ կորստի որդին, այն հակառակորդը, որ գոռո-զացած է այն ամենի վրա, որ Աստված կամ Աստծո պաշտոնյա է ան-վանված, մինչև որ նա Աստծո տաճարի մեջ իբրև Աստված նստի, և իր անձը ցույց տա, թե Աստված է»։ Դեռ ավելին, առաքյալը զգուշացնում է իր եղբայրներին, որ «անօրենության խորհուրդն արդեն զորանում է » (Բ Թեսաղոնիկեցիս 2.3, 4,7)։ Նույնիսկ այդ վաղ օրերին նա տեսավ եկեղեցի սողոսկող այն մոլորությունները, որոնք ճանապարհ էին հարթելու պապության զարգացման համար։ Սկզբում լուռ և գաղտագողի, իսկ հետո ավելի բացահայտ, զորանալով և իշխանություն ձեռք բերելով մարդկանց մտքերի վրա, «անօրենության խորհուրդը» աստիճանաբար առաջ էր տանում իր մոլորեցուցիչ և հայհոյիչ գործը։ Հեթանոսական սովորույթները գրեթե աննկատելիորեն ներթափանցեցին քրիստոնեական եկեղեցի։ Փոխզիջման և համաձայնության ոգին որոշ ժամանակ կասեցվում էր կատաղի հալածանքներով, որ եկեղեցին կրում էր հեթանոսներից։ Բայց երբ հսդածանքը դադարեց, և քրիստոնեությունը մուտք գործեց արքայական ապարանքներն ու պալատները, Քրիստոսի և Նրա առաքյալների խոնարհությունն ու պարզությունը փոխարինվեցին հեթանոս քահանաների և առաջնորդների ցուցամոլությամբ ու հպարտությամբ, իսկ Աստծո պահանջները՝ մարդկային տեսություններով ու ավանդությամբ։ Կոնստանտին կայսեր ձևական դավանափոխությունը [50] չորըորդ դարի սկզին մեծ ուրախություն առաջացրեց, և աշխարհն արդարության քողի տակ ներխուժեց եկեղեցի։ Այդ ապականիչ գործն արագորեն թափ ստացավ։ Հեթանոսությունը, որն արտաքուստ պարտված էր թվում, իրականում հաղթող դուրս եկավ, և եկեղեցում սկսեց գերիշխել նրա ոգին։ Հեթանոսական ուսմունքները, ծեսերն ու սնոտիապաշտությունը միախառնվեցին Քրիստոսի կոչեցյալ հետևորդների հավատին ու պաշտամունքին։ GCA 40.1

Հեթանոսության ու քրիստոնեության այս միաձուլվածքից ձևավորվեց «անօրենության մարդը». ըստ մարգարեության՝ նա պիտի հակառակվեր Աստծուն և իրեն Նրանից վեր դասեր։ Կեղծ կրոնի այդ վիթխարի համակարգը սատանայի իշխանության գլուխգործոցն է, գահակալելու և երկիրն իր կամքով կառավարելու նրա ջանքերի հուշարձանը։ GCA 41.1

Մի անգամ սատանան արդեն փորձել է դաշինքի մեջ մտնել Քրիս-տոսի հետ։ Նա եկավ փորձության անապատ՝ Աստծո Որդու մոտ, և ցույց տալով Նրան աշխարհի բոլոր թագավորություններն ու նրանց փառքը՝ խոստացավ այդ ամենը Նրան տալ, եթե միայն Նա ճանաչեր խավարի իշխանի գերիշխանությունը։ Քրիստոսը կշտամբեց ամբարտավան փորձչին և ստիպեց նրան հեռանալ։ Բայց նույն փորձությունները մար-դուն ներկայացնելիս սատանան մեծ հաջողության է հասնում։ Հանուն աշխարհիկ շահի և պատվի՝ եկեղեցին սկսեց որոնել երկրի մեծամեծերի բարեհաճությունն ու աջակցությունը, և այդպիսով մերժելով Քրիստոսին՝ այն ստիպված եղավ հպատակվել սատանայի ներկայացուցչին՝ Հռոմի եպիսկոպոսին։ GCA 41.2

Կաթպիկ ուսմունքի կարևորագույն կետերից մեկն այն է, որ պապը Քրիստոսի համաշխարհային եկեղեցու տեսանելի գլուխն է՝ օժտված գերագույն իշխանությամբ բոլոր եպիսկոպոսների ու հովիվների վրա երկրի բոլոր կողմերում։ Դեռ ավելին, պապին վերագրել են Աստվածու-թյան տիտղոսները։ Նրան կոչել են «Տեր Աստված Պապ» և հռչակել անսխալական։ Նա պահանջում է բոլոր մարդկանց երկրպագությունը։ Հռոմի եկեղեցու միջոցով սատանան շարունակում է պնդել այն նույն պահանջը, որ ներկայացրել էր փորձության անապատում, և հազարա-վորները պատրաստ են խոնարհվել նրա առջև։ [51] GCA 41.3

Բայց նրանք, ովքեր երկյուղում ու պատկառում են Աստծուց, այդ ըմբոստ ու հանդուգն մեծամտությանը դիմավորում են այնպես, ինչպես Քրիստոսը պատասխանեց նենգ թշնամուն. «Քո Տեր Աստծուն պետք է երկրպագես և միայն նրան պաշտես» (Ղուկաս 4.8)։ Աստված Իր խոսքում ակնարկ անգամ չի արել, թե ինչ-որ մարդու կարգել է եկեղեցու գլուխ։ Պապական գերիշխանության գաղափարն ուղղակիորեն հակասում է Սուրբ Գրքի ուսմունքին։ Պապը ոչ մի իշխանություն չի կարող ունենալ Քրիստոսի եկեղեցու վրա, եթե ոչ՝ զավթելով։ GCA 41.4

Կաթոլիկները համառորեն մեղադրում են բողոքականներին հերձ- վածողության և ճշմարիտ եկեղեցուց ինքնակամորեն առանձնանալու մեջ։ Բայց այս մեղադրանքներն ավելի շուտ իրենց են վերաբերտմ, քանզի հենց իրենք են վայր դրել Քրիստոսի դրոշն ու հեռացել «հավատից՝ մեկ անգամ ավանդված սուրբերին» (Հուդա 3)։ GCA 41.5

Սատանան լավ գիտեր, որ Սուրբ Գրքի շնորհիվ մարդիկ կկարողա-նան զանազանել իր խաբեություններն ու դիմագրավել իր աժին։ Այդ խոսքով էր հենց, որ նույնիսկ աշխարհի Փրկիչը դիմակայեց սատանայի գրոհներին։ Նրա ամեն մի հարձակմանը Քրիստոսը դեմ տվեց հավերժա-կան ճշմարտության վահանն՝ ասելով. «Գրված է»։ Թշնամու յուրաքան-չյուր աոաջարկին Նա հակադրեց խոսքի իմաստությունն ու զորությունը։ Եվ սատանան տեսավ, որ մարդկանց տիրելու և պապական զավթողա-կան բռնատիրությանը նրանց վրա հաստատելու համար անհրաժեշտ է ժողովրդին տգիտության մեջ պահել Աստվածաշնչի հարցում։ Աստծո խոսքը մեծարում է Աստծուն և սահմանափակ մարդկանց ցույց է տալիս իրենց իսկական վիճակը, ուստի Նրա սրբազան ճշմարտությունները հարկավոր էր թաքցնել և լռության մատնել։ Կաթոլիկ եկեղեցին որդեգրեց այս տրամաբանությունը։ Դարեր շարունակ Աստվածաշնչի տարածումն արգելված էր։ Մարդկանց թույլ չէր տրվում կարդալ այն կամ պահել իրենց տներում, իսկ անսկզբունքային քահանաներն ու կղերականները մեկնաբանում էին այն՝ պաշտպանելով իրենց հավակնությունները։ Այսպիսով՝ գրեթե ողջ աշխարհի կողմից պապը ճանաչվեց որպես Աստծո փոխանորդ երկրում՝ օժտված իշխանությամբ եկեղեցու և պետության վրա։ GCA 42.1

Մոլորությունների բացահայտիչը հեռացնելով՝ սատանան սկսեց գործել իր կամքի համաձայն։ Մարգարեությունը հայտնել էր, որ պա-պությունը «խորհելու է, որ ժամանակներն ու օրենքները փոխի» (Դանիել 7.25)։ Եվ նա [52] չհետաձգեց այդ փորձը։ Մարդկանց հեթանոսությունից ձևականորեն քրիստոնեության բերելու նպատակով կոտքերի պաշտամունքի փոխարեն քրիստոնեական երկրպագության մեջ աստիճանաբար ներմուծվեց սրբապատկերների և մասունքների պաշտամունքը։ Տիեզերական ժողովը վերջնականապես հաստատեց կռապաշտության այս համակարգը։ Այդ սրբապիղծ գործը ավարտին հասցնելու համար Հռոմը հանդգնեց Աստծո օրենքից հանել երկրորդ պատվիրանը, որն արգելում է երկրպագությունը պատկերներին, իսկ տասներորդը՝ բաժանել երկու մասի՝ պատվիրանների թիվը պահպանելու համար։ GCA 42.2

Հեթանոսությանը զիջելու ոգին նպաստեց նրան, որ Երկնքի իշխանությունը գնալով էլ ավելի արհամարհվեց։ Գործելով եկեղեցու ան- սուրբ առաջնորդների միջոցով՝ սատանան ոտնակոխ արեց նաև չորըորդ պատվիրանը՝ փորձելով վերացնել հնագույն շաբաթը, օր, որն Աստված օրհնել ու սրբել էր (Ծննդոց 2.2, 3), և դրա փոխարեն մեծարել հեթանոսական տոնը՝ «արեգակի պատվարժան օրը»։ Այս փոփոխության փորձը սկզբում բացահայտ չէր։ Առաջին դարերում ճշմարիտ շաբաթը պահում էին բոլոր քրիստոնյաները։ Նրանք ջերմեռանդորեն պատվում էին Աստծուն և, հավատալով Նրա օրենքի անփոփոխելիությանը, ջանասիրաբար պահում էին պատվիրանների սրբությունը։ Բայց սա-տանան գործում էր մեծագույն խորամանկությամբ և զգուշությամբ՝ ջանալով իր գործակալների միջոցով հասնել իր նպատակին։ Մարդկանց ուշադրությունը կիրակիի վրա հրավիրելու նպատակով այն տոնական օր հայտարարվեց՝ ի պատիվ Քրիստոսի հարության։ Այդ օրը պաշտամունքներ էին անցկացվում, ու թեև այն հանգստի օր էր հա-մարվում, շաբաթը դեռևս սրբությամբ պահում էին։ GCA 42.3

Իր մտադրությունն իրականացնելու համար սատանան, մինչև Քրիստոսի գալը, հրեաներին դրդել էր շաբաթը ծանրաբեռնել ամենա-խիստ սահմանափակումներով՝ անտանելի բեռ դարձնելով այն պահելը։ Եվ հիմա, երբ նրան հաջողվեց կեղծ պատկերացում ստեղծել շաբաթի մասին, նա նախատինք բերեց դրա վրա՝ ներկայացնելով այն որպես հրեական հաստատություն։ Մինչ քրիստոնյաների մեծ մասը շարունա-կում էր կիրակին նշել որպես ուրախալի տոն, սատանան նրանց դրդեց, հուդաիզմի հանդեպ իրենց ատելությունը ցույց տալու [53] համար, շաբաթը դարձնել ծոմի, վշտի և տրտմության օր։ GCA 43.1

Չորըորդ դարի սկզբին Կոնստանտին կայսրը հրաման արձակեց, ըստ որի՝ կիրակին ժողովրդական տոն հռչակվեց Հռոմեական ողջ կայսրության տարածքում։ Արեգակի օրը պաշտվում էր նրա հեթանոս հպատակների և մեծարվում՝ քրիստոնյաների կողմից, և կայսեր քաղա-քականությունն էր՝ միավորել հեթանոսության ու քրիստոնեության իրա-րամերժ շահերը։ Նրան այդ քայլին մղեցին եկեղեցու եպիսկոպոսները, ովքեր, լցված փառամոլությամբ և իշխանության տենչով, հասկանում էին, որ եթե քրիստոնյաներն ու հեթանոսները տոնեն նույն օրը, դա կնպաստի հեթանոսների կողմից քրիստոնեության ձևական ընդունմանը և, այդպիսով, կնպաստի եկեղեցու իշխանության ու փառքի աճին։ Բայց մինչ շատ աստվածավախ քրիստոնյաներ աստիճանաբար սկսեցին որոշ սրբություն վերագրել կիրակի օրվան, նրանք, այնուհանդերձ, դեռևս շարունակում էին իսկական շաբաթը Տիրոջ սուրբ օրը համարել և պահել այն՝ հնազանդվելով չորըորդ պատվիրանին։ GCA 43.2

Մեծ խաբեբան դրանով չավարտեց իր գործը։ Նա վճռեց քրիս-տոնեական ողջ աշխարհը հավաքել իր դրոշի ներքո և իր իշխանությունը բանեցնել իր փոխանորդի՝ հպարտ պապի միջոցով, ով իրեն Քրիստոսի ներկայացուցիչն էր հռչակել։ Կիսադարձ հեթանոսների, սնապարծ կղերականների և աշխարհասեր կրոնավորների միջոցով սատանան իրագործեց իր մտադրությունը։ Ժամանակ առ ժամանակ մեծ տիեզերաժողովներ էին գումարվում, որոնց մասնակցում էին բարձ-րաստիճան հոգևորականներ ամբողջ աշխարհից։ Աստծո սահմանած շաբաթը գրեթե յուրաքանչյուր ժողովում ավելի էր նվաստացվում, մինչդեո կիրակին գնալով մեծարվում էր։ Այսպիսով, հեթանոսական տոնն, ի վերջո, սկսեցին պատվել որպես աստվածային պատվիրան, բիբլիական շաբաթը հայտարարվեց որպես հուդաիզմի մնացուկ, իսկ շաբաթապահներին նզովյալ հռչակեցին։ GCA 44.1

Մեծ խռովարարին հաջողվեց բարձրացնել իրեն «այն ամենի վրա, որ Աստված կամ Աստծո պաշտոնյա է անվանված» (Բ Թեսաղոնիկեցիս 2.4)։ Նա հանդգնեց փոխել աստվածային օրենքի միակ պատվիրանը, որն ամբողջ մարդկությանը անսխալ կերպով մատնացույց է անում ճշմարիտ և կենդանի Աստծուն։ Չորըորդ պատվիրանում Աստված [54] ներկայանում է որպես երկնքի և երկրի Արարիչ, և հենց դրանով է Նա տարբերվում կեղծ աստվածներից։ Յոթերորդ օրը սրբվել և հանգստյան օր է սահմանվել մարդու համար՝ որպես արարչագործության հուշարձան։ Այն միշտ պիտի մարդկանց հիշեցնի կենդանի Աստծուն՝ որպես գոյության աղբյուրի և ակնածանքի ու երկրպագության առարկայի։ Սատանան ձգտում է հետ պահել մարդկանց Աստծուն հավատարիմ լինելուց և Նրա օրենքը պահելուց, ուստի և իր ջանքերը հատկապես այն պատվիրանի դեմ է ուղղում, որն Աստծուն որպես Արարիչ է ներկայացնում։ GCA 44.2

Ներկայումս բողոքականները պնդում են, թե Քրիսստսի հարությունը կիրակի օրը դարձրել է քրիստոնեական շաբաթ, բայց առանց սուրբգրային հիմնավորման։ Ո՛չ Քրիստոսը, ո՛չ էլ Նրա առաքյալները կիրակին չեն արժանացրել այդ պատվին։ Կիրակի օրը պահելը՝ որպես քրիստոնեական հաստատություն, իր ծագումով պարտական է հենց «անօրենության խորհրդին» (Բ Թեսաղոնիկեցիս 2.7), որն իր գործը սկսել էր դեռ Պողոսի օրերում։ Սրտե՞ղ և և՞րբ է Տերը որդեգրել պապության այս զավակին։ Ի՞նչ իրավունքով է կատարվել այն փոփոխությունը, որը վավերացված չէ Սուրբ Գրքում։ GCA 44.3

Պապությունը վերջնականապես հաստատվեց վեցերորդ դարում։ Նրա իշխանության գահը հիմնվեց կայսերական քաղաքում, և Հռո- մի եպիսկոպոսը քրիստոնեական ողջ եկեղեցու գլուխ հռչակվեց։ Հեթանոսությունն իր տեղը զիջեց պապությանը։ Վիշապը գազանին տվեց «իր զորությունը, աթոռը և մեծ իշխանություն» (Հայտնություն 13.2)։ Եվ սկսվեցին պապական հալածանքների 1260 տարիները, որոնք կանխասված էին Դանիելի և Հայտնության մարգարեություններում (Դանիել 7.25, Հայտնություն 13.5-7)։ Քրիստոնյաները կանգնեցին ընտրության առջև։ Նրանք կամ պետք է հրաժարվեին իրենց համոզմունքներից և ընդունեին պապական ծեսերն ու պաշտամունքը, կամ էլ պիտի իրենց կյանքը մաշեին զնդաններում, կախաղան բարձրացվեին, այրվեին խարույկների վրա և գլխատվեին։ Իրականացան Հիսուսի խոսքերը. «Դուք պիտի մատնվեք և ծնողներից, և եղբայրներից, և ազգականներից, և բարեկամներից, ու ձեզանից ոմանց կսպանեն։ Եվ բոլորին ատելի կլինեք իմ անունի համար» (Ղուկաս 21.16,17)։ Հալածանքներն այժմ ավելի կատաղորեն բորբոքվեցին, քան երբեէ նախկինում, [55] և աշխարհը մի հսկայական մարտադաշտի վերածվեց։ Դարեր շարունակ Քրիստոսի եկեղեցին ապաստարան էր գտել մեկուսացման ու անհայտության մեջ։ Մարգարեն ասում է. «Եվ կինը փախավ անապատ, ուր նրան տեղ էր պատրաստվել Աստծուց, որպեսզի այնտեղ կերակրվի հազար երկու հարյուր վաթսուն օր» (Հայտնություն 12.6)։ GCA 44.4

Երբ Հռոմի եկեղեցին իշխանության եկավ, սկիզբ դրվեց Խավար Միջնադարին։ Ու երբ նա զորացավ, խավարը գնալով սկսեց ավելի թանձրանալ։ Հավատը Քրիստոսից՝ ճշմարիտ հիմնաքարից, ուղղվեց դեպի Հռոմի պապը։ Մեղքերի ներման և հավիտենական փրկության համար Աստծո Որդուն դիմելու փոխարեն ժողովուրդը սկսեց նայել պապին, ինչպես նաև քահանաներին ու պրելատներին, ում պապը լիազորում էր։ Նրանց սովորեցնում էին, որ պապն իրենց երկրային միջնորդն է, և առանց նրա ոչ ոք չի կարող մոտենալ Աստծուն, ու դեռ ավելին՝ որ նա նրանց համար փոխարինում է Աստծուն, ուստի և նրան պետք է անվերապահորեն հնազանդվել։ Բավական էր միայն շեղվել նրա պահանջներից, որպեսզի մեղավորների մարմիններն ու հոգիները ենթարկվեին ամենադաժան պատիժների։ Այսպիսով՝ ժողովրդի միտքը շեղվում էր Աստծուց դեպի սխալական, մոլորյալ ու դաժան մարդիկ, և ավելին՝ դեպի անձամբ խավարի իշխանը, ով նրանց միջոցով դրսևորում էր իր ուժր։ Մեղքը ծածկվեց սրբության քողով։ Երբ Աստվածաշունչն արգելվում է, և մարդն իրեն ամենից վեր է դասում, արդյունքում կլինեն միայն խարդախություն, խաբեություն և քայքայիչ անօրենություն։ Մարդկային օրենքների և ավանդույթների մեծարումը հանգեցրեց ապականության, ինչը միշտ հետևում է Աստծո օրենքի ոտնահարմանը։ GCA 45.1

Դրանք վտանգավոր օրեր էին Քրիստոսի եկեղեցու համար։ Հավատարիմ դրոշակիրները շատ սակավաթիվ էին։ Թեև ճշմարտությունը երբեք չի թողնվել առանց վկաների, երբեմն թվացել է, թե մոլորությունն ու սնահավատությունը լիովին կհաղթանակեն, և ճշմարիտ կրոնը կջնջվի երկրից։ Ավետարանը մոռացության էր տրվել, կրոնական ծեսերը բազմապատկվել էին, և ժողովուրդը ճնշվում էր դաժան սահմանափակումների բեռան տակ։ GCA 46.1

Մարդկանց սովորեցնում էին ոչ միայն պապին իրենց միջնորդ համարել, այլև հավատալ, որ իրենց գործերով կարող են քավել իրենց մեղքերը։ Երկար ու հոգնեցուցիչ ուխտագնացություններ, զղջումներ, երկրպագություն մասունքներին, [56] եկեղեցիների, տաճարների, զոհասեղանների կառուցում, մեծ գումարների վճարում եկեղեցուն՝ այս և շատ այլ նման բաներ էին պահանջվում Աստծո ցասումը մեղմացնելու կամ Նրա բարեհաճությանն արժանանալու համար, կարծես Աստված մարդ էր, որ աննշան բաներից զայրանար և հանդարտվեր նվերներից ու զղջումից։ GCA 46.2

Չնայած համատարած անօրենությանը, որ տիրում էր նույնիսկ Հռոմի եկեղեցու առաջնորդների մեջ, նրա ազդեցությունն, ասես, անընդհատ աճում էր։ Մոտ ութերորդ դարի վերջում պապականները սկսեցին պնդել, թե եկեղեցու ստեղծման առաջին իսկ դարերում Հռոմի եպիսկոպոսներն ունեցել են նույն հոգևոր իշխանությունը, ինչը որ հիմա իրենց էին վերապահում։ Այս պնդումը հիմնավորելու համար անհրաժեշտ էր որոշ միջոցներ ձեռնարկել, և ստության հայրը սիրով օգնության եկավ։ Վանականները կեղծեցին հին ձեռագրերը։ Հայտնաբերվեցին տիեզերաժողովների մինչ այդ անհայտ որոշումներ, որոնք, իբր թե, հաստատում էին պապի համաշխարհային գերիշխանությունն ամե-նավաղ ժամանակներից։ Եվ եկեղեցին, որ մերժել էր ճշմարտությունը, ագահորեն ընդունեց այդ խաբեությունը։ GCA 46.3

Երբ կեղծ ուսմունքի աղբը սկսեց խանգարել գործին, ճիշտ հիմքի վրա կանգնած մի քանի նվիրյալ շինարարներ (Ա Կորնթացիս 3.10,11) շփոթվեցին ու կանգ առան։ Ոմանք, Նեեմիայի օրերում Երուսաղեմի պարիսպը կառուցողների նման, պատրաստ էին ասել. «Բեռնակիրների ուժը թուլացել է, աղբն էլ շատ է, և մենք չենք կարողանում պարիսպը կառուցել» (Նեեմիա 4.10)։ Հոգնած հալածանքների դեմ մշտական պայքարից, խաբեությունից, անօրենությունից և բոլոր մյուս արգելք- ներից, որ սատանան դնում էր՝ կասեցնելու նրանց առաջընթացը, որոշ հավատարիմ շինարարներ հուսահատվեցին և, հանուն իրենց կյանքի խաղաղության ու իրենց ունեցվածքի ապահովության, թողեցին հավատի ճշմարիտ հիմքը։ Մյուսները, չվախենալով թշնամիների դիմադրությունից, աներկյուղ հայտարարեցին՝ «Նրանց երեսից մի վախեցեք, հիշեք մեծ և ահեղ Տիրոջը» (Նեեմիա 4.14) և շարունակեցին իրենց գործը՝ գոտևորված ճշմարտության սրով (Եփեսացիս 6.17)։ GCA 46.4

Ճշմարտության նկատմամբ ատելության և ընդդիմության նույն ոգով են ներշնչված եղել Աստծո թշնամիները բոլոր դարերում, և Նրա [57] ծառաներից պահանջվել է պահպանել միևնույն զգոնությունն ու հավատարմությունը։ Առաջին աշակերտներին ասված Քրիստոսի խոս-քերը վերաբերում են Նրա բոլոր հետևորդներին՝ մինչև աշխարհի վերջը. «Ինչ որ ձեզ եմ ասում, ամենքին եմ ասում՝ արթուն կացեք» (Մարկոս 13.37)։ GCA 47.1

Խավարը գնալով ասես ավելի էր թանձրանում։ Սրբապատկերներին երկրպագելը համատարած երևույթ դարձավ։ Պատկերների առաջ մոմեր էին վառում և աղոթում դրանց։ Գերիշխում էին ամենաանհեթեթ ու սնահավատ սովորություններ։ Մարդկանց միտքն այնպես էր գերված սնահավատությամբ, որ թվում էր, թե կորցրել են բանականությունը։ Եթե ժողովրդի առաջնորդները՝ քահանաներն ու եպիսկոպոսները, իրենք իսկ զվարճասեր էին ու այլասերված, էլ ի՞նչ կարելի էր սպասել ժողովրդից, որը, տգիտության ու արատների մեջ թաղված, նրանց էր նայում՝ առաջ-նորդվելու համար։ GCA 47.2

Պապությունը մի մեծամիտ քայլ ևս արեց, երբ տասնմեկերորդ դա-րում Գրիգորի VII պապը Հռոմի եկեղեցին հռչակեց անսխալական։ Ի թիվս այլ պնդումների, նա հայտարարեց նաև, որ եկեղեցին, ըստ Սուրբ Գրքի, երբեք չի սխալվել ու երբեք չի սխալվելու։ Բայց այդ պնդումը չէր հաստատվում Աստվածաշնչով։ Հպարտ պապը հավակնում էր, որ իշխանություն ունի գահընկեց անելու կայսրերին՝ հայտարարելով, թե իր վճիռները ոչ ոք իրավասու չէ բեկերու, և որ իր բացառիկ իրավունքն է՝ անվավեր դարձնելու բոլոր մյուսների որոշումները։ GCA 47.3

Անսխալականության այս ջատագովի բռնատիրական բնավորու-թյունը ցայտուն կերպով դրսևորվել է Գերմանիայի կայսր Հենրիխ IV-ի հանդեպ։ Հանդգնելով արհամարհել պապի հեղինակությունը՝ այդ միապետը հեռացվեց եկեղեցուց և գահընկեց արվեց։ Պապի որոշումից քաջալերված՝ նրա իշխանները ապստամբել էին նրա դեմ, և Հենրիխ կայսրը, սարսափած իր իշխանների խռովությունից ու սպառ- նալիքներից,հասկացավ, որ պետք է հաշտվի Հռոմի հետ։ Իր կնոջ և հավատարիմ ծառայի ուղեկցությամբ նա ձմեռվա կեսին անցավ Ալպերը՝ խոնարհվելու պապի առաջ։ Հասնելով ամրոցը, որտեղ գտնվում էր Գրիգորին, նա առանց իր պահապանների բերվեց արտաքին բակ, որտեղ ձմեռվա դաժան սառնամանիքին բաց գլխով, [58] ոտաբոբիկ և խղճուկ հագուստով սպասում էր պապին ներկայանալու թույլտվությանը։ Պապը բարեհաճեց ներել նրան միայն այն բանից հետո, երբ նա երեք օր ծոմ պահեց ու խոստովանեց իր մեղքերը։ Եվ նույնիսկ դրանից հետո՝ նախքան կվերադարձներ իր օրդենը և կվերադառնար իր արքայական իշխանությանը, Հենրիխը պիտի սպասեր պապի հրամանին։ Ցնծալով այս հաղթանակից՝ Գրիգորին պարծենում էր, որ իր գործը թագավորների հպարտությունը կոտրելն է։ GCA 47.4

Ի՜նչ ապշեցուցիչ հակադրություն այս ամբարտավան պապի չլսված գոռոզության և Քրիստոսի հեզության ու խոնարհության միջև, ով թակում է սրտի դուռն՝ աղաչելով, որ Իրեն ներս թողնեն, որպեսզի ներում և խաղաղություն բերի, և ով Իր աշակերտներին ասել է. «Ձեզանից ով որ կամենա մեծ լինել, թող ձեր ծառան լինի» (Մատթեոս 20.27)։ GCA 48.1

Հետագա դարերը նշանավորվեցին Հռոմի առաջարկած կեղծ ուսմունքների մշտական աճով։ Նույնիսկ մինչև պապության հաստատու-մը հեթանոս փիլիսոփաների ուսմունքները ուշադրության են արժանացել եկեղեցում՝ իրենց ազդեցությանը թողնելով նրա վրա։ Շատերը, թեև իրենց քրիստոնյա էին համարում, դեռ շարունակում էին կառչել հեթանոսական փիլիսոփայության գաղափարներից, և ոչ միայն իրենք էին ուսումնասիրում դրանք, այլ ուրիշներին էլ էին դրդում այդ անել՝ իրենց ազդեցությունը հեթանոսների մեջ տարածելու համար։ Այդպես քրիստոնեական հավատի մեջ լուրջ մոլորություններ ներմուծվեցին։ Դրանցից առաջնայինը հավատն էր մարդու բնածին անմահությանը և մահվան մեջ նրա գիտակից վիճակին։ Այս ուսմունքի վրա Հռոմը հիմնեց սուրբերի բարեխոսությունն ու երկրպագությունը կույս Մարիամին։ Դրանից ծագեց նաև անզեղջների հավիտենական տանջանքների մասին հերձվածողությունը, որն ամենավաղ ժամանակներում ներմուծվեց պապական հավատի մեջ։ GCA 48.2

Այնուհետև ճանապարհ հարթվեց մեկ այլ հեթանոսական հորին-վածքի համար, որը Հռոմն անվանեց քավարան և ղրանով սկսեց ահաբե-կել էլյուրահավատ ու սնոտիապաշտ ամբոխին։ Այս հերձվածողության համաձայն՝ գոյություն ունի տանջանքի մի վայր, ուր նրանց հոգիները, ովքեր չեն արժանացել հավիտենական անեծքի, պետք է պատժվեն իրենց մեղքերի համար, [59] և ապա այնտեղից, արատներից մաքրված, ընդունվեն երկինք։ GCA 48.3

Իր հպատակների վախից ու արատներից օգուտ քաղելու համար Հռոմը ևս մի կեղծիքի կարիք ուներ՝ ինդուլգենցիաների մասին ուսմունքը։ Անցյալ, ներկա և ապագա մեղքերի լիակատար թողություն և բոլոր ցավերից ու պատիժներից ազատում էր խոստացվում նրանց, ովքեր կմասնակցեին պապի վարած պատերազմներին, որոնց նպատակն էր՝ տարածել նրա աշխարհիկ տիրապետությունը, պատժել նրա թշնամիներին կամ ոչնչացնել նրա հոգևոր գերիշխանությունը մերժողներին։ Մարդկանց սովորեցնում էին նաև, որ, եկեղեցուն գումար վճարելով, կարող են իրենք ազատվել մեղքից, ինչպես նաև ազատել բոցերի մեջ տանջվող իրենց հանգուցյալ մերձավորների հոգիները։ Այսպես էր Հռոմը լցնում իր գանձարանը՝ նպաստելով Նրա ինքնակոչ ներկայացուցիչների շքեղ, ցոփ ու շվայտ կյանքին, ով Իր գլուխը դնելու տեղ չուներ։ GCA 49.1

Տիրոջ Ընթրիքի սուրբգրային դրվածքին փոխարինեց պատարագի կռապաշտական զոհաբերությունը։ Պապական քահանաները պնդում էին, թե իրենց անհեթեթ մնջախաղով կարող են սովորական հացն ու գինին փոխակերպել Քրիստոսի «իսկական մարմնի և արյան» (Կարդինալ Ուայզման, Մեր Տեր Հիսուս Քրիստոսի իսկական մարմնի և արյան ներկայությունը երանելի Եվխարիստիայում՝ ապացուցված Սուրբ Գրքից, դասախոսություն 8, մաս 3, պարբ. 26)։ Հայհոյիչ մեծամտությամբ նրանք բացեիբաց պնդում էին, որ զորություն ունեն ստեղծելու Աստծուն՝ ամեն ինչի Արարչին։ Մահվան սպառնալիքի տակ քրիստոնյաներից պահանջվում էր հավատալ այդ զարհուրելի, Երկնքի դեմ ըմբոստացող հերձվածողությանը։ Հրաժարվողները հազարներով կրակի էին մատնվում։ GCA 49.2

Տասներեքերորդ դարում ստեղծվեց պապության բոլոր զենքերից ամենասոսկալին՝ Հավատաքննությունը (ինկվիզիցիա)։ Պապական նվիրապետության առաջնորդներին գործակցում էր ինքը՝ խավարի իշ-խանը։ Նրանց գաղտնի ժողովներում սատանան և նրա հրեշտակները վերահսկում էին չար մարդկանց միտքը, մինչ Աստծո անտեսանելի հրեշտակն արձանագրում էր նրանց ամբարիշտ հրամանագրերն ու արարքները, որոնք չափազանց զարհուրելի էին մարդկանց աչքերին երևալու համար։ «Մեծ Բաբելոնը» հարբած էր «սուրբերի արյունով»։ Միլիոնավոր նահատակների խեղված դիերն [60] աղաղակում էին Աստծուն՝ վրեժ առնելու այդ ուխտադրուժ իշխանությունից։ GCA 49.3

Պապությունը դարձել էր աշխարհի բռնակալը։ Թագավորներն ու կայսրերը ենթարկվում էին Հռոմի քրմապետի հրամաններին։ Թվում էր, թե մարդկանց ժամանակավոր ու հավիտենական ճակատագրերը նրա իշխանության տակ են։ Հարյուրամյակներ շարունակ շատերն աննկատելիորեն ընդունում էին Հռոմի ուսմունքը, ակնածանքով կա-տարում էին նրա ծեսերը և նշում տոները։ Հոգևորականությանը պատ-վում էին և ամեն կերպ աջակցում։ Այդ ժամանակից ի վեր Հռոմի եկեղեցին այլևս նման փառքի, շքեղության և իշխանության չի հասել։ GCA 50.1

Բայց «պապության կեսօրն աշխարհի կեսգիշերն էր» (Ջ. Ա. Ուայլի, Բողոքականության պատմությունը, և. 1, գլ. 4)։ Սուրբ Գիրքը գրեթե անծանոթ էր ոչ միայն ժողովրդին, այլև քահանաներին։ Հին օրերի փարիսեցիների նման՝ պապական առաջնորդներն ատում էին իրենց մեղքերը բացահայտող լույսը։ Ոտնահարելով Աստծո օրենքը՝ արդարության չափանիշը, նրանք առանց սահմանափակման սկսեցին բանեցնել իրենց իշխանությունը և անարգել տրվեցին անառակության։ Ամենուրեք ծաղկում էին խաբեությունը, ագահությունն ու անբարոյականությունը։ Մարդիկ չէին խորշում ոչ մի հանցանքից, որով կարող էին հարստություն կամ պաշտոն ձեռք բերել։ Պապերի և կղերականների պալատներն ամենագարշելի խրախճանքների տեսարան էին ներկայացնում։ Իշխող պապերից ոմանք հանցավոր էին այնպիսի նողկալի մեղքերի մեջ, որ աշխարհիկ իշխանավորները ջանում էին պաշտոնանկ անել նրանց՝ որպես պիղծ հրեշների, որոնց այլևս հնարավոր չէր հանդուրժել։ Եվրոպան ամբողջ դարեր առաջընթաց չունեցավ գիտության, քաղաքակրթության կամ արվեստի ոլորտներում։ Քրիստոնյա աշխարհը բարոյապես ու մտավորապես կաթվածահար էր ելել։ GCA 50.2

Հռոմի իշխանության տակ գտնվող աշխարհի վիճակը Ովսե մար-գարեի այս խոսքերի սոսկալի և ապշեցուցիչ իրականացումն էր. «Իմ ժողովուրդը բնաջինջ եղավ գիտություն չունենալու համար։ Որովհետև դու մերժեցիր գիտությունը, ես էլ քեզ եմ մերժելու... Դու մոռացար քո Աստծո օրենքը, ես էլ քո որդիներին եմ մոռանալու»։ «Ճշմարտություն չկա, ողորմություն չկա, և Աստծո գիտություն չկա երկրի մեջ։ Երդվելն ու ստելը, սպանելը, գողանալն ու պոռնկանալը դուրս են թափվել, և արյուններն արյունների են հասնում» (Ովսե 4.6,1, 2)։ Այսպիսին էին Աստծո խոսքը մերժելու հետևանքները։ GCA 50.3